Օրվա լրահոսը

Կցանկանայի թռչել. Գոռ Սուջյան

Մենք այս անգամ ժամադրվել էինք «Դորիանս» խմբի  մենակատար Գոռ Սուջյանի հետ: Հանդիպումը տեղի ունեցավ նրանց ստուդիայում` ցուրտ և կիսամութ պայմաններում: Ձեր մանկության ամենավառ հիշողությունը: Բակում կազմակերպում էինք համերգներ, երբ ես 14, 15  տարեկան էի, այդ ժամանակ նվագում էի հարվածային գործիքներ: Կաթսաներով սարքում էի դհոլ, բակում կար մեկը, ով ուներ փչացած սինթեզ ու էդպես համերգներ էինք

Ալեքսանյանի վրա պիտի հարձակվեր, ապա ատրճանակը 3000 դոլարով վերադարձներ

Արթուր Բոլեյանի, Արմեն Քոչարյանի եւ Վահագն Ղազարյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ: Դեռ մեկ տարի առաջ դեկտեմբերի 24-27-ը Սեւանի բնակիչ Վահագն Ղազարյանից Բոլեյանը ձեռք էր բերել «Մակարով» տեսակի ատրճանակ՝ 6 հատ 9 մմ տրամաչափի մարտական փամփուշտներ: Հետագայում դրանք իրացրել էր Վարդենիկի բնակիչ Արմեն Քոչարյանին: Ըստ մեր աղբյուրի, Արմեն Քոչարյանն էլ նախնական համաձայնության գալով Արթուր Բոլեյանի

ՄԱԿ նախագահը Լիսկային խորհուրդ է տալիս հույզերը տիրապետել (Տեսանյութ)

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասուլիսից հետո  Aravot.am-ը ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին հարցրեց, թե որպես տղամարդ՝ ինչպե՞ս է գնահատում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջադեպը: Նրա խոսքերով՝ «Ես կարծում եմ, որ լավ բան չի տեղի ունեցել, կարծում եմ, որ Խաչատրյան Սուրենը չի կարողացել այդ պահին տիրապետել իր հույզերը, որովհետեւ եթե վիճահարույց որեւէ հարց կա որեւէ մեկին, այդ

Քրիստոնյաներ՝ առանց Քրիստոսի

Վերջերս հասարակության մեջ ավելի են ակտիվացել աղանդավորներին առնչվող քննարկումները՝ պայմանավորված որոշ միջադեպերով, որոնք անմիջապես հայտնվեցին նաեւ զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Նպատակ չհետապնդելով մասնավոր անդրադարձ կատարել այդ դեպքերին՝ կցանկանայի որոշ պարզաբանումներ անել: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ խորհրդային շրջանում բացահայտ հակաեկեղեցական տրամադրությունների, այնուհետեւ բնական աղետի, տնտեսության եւ կյանքի մակարդակի անկման, բնակչության սթրեսայնության  բարձրացման, ինչպես նաեւ անբարենպաստ

Արամ Մանուկյան. ՀԱԿ-ն ունի «թշնամի թերթեր»

Երեկ տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի Արաբկիրի տարածքային կառույցի ակտիվի հավաքը, որին ներկա են եղել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամներ: Հավաքի ժամանակ քննարկվել են հայաստանյան ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր: Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ Արամ Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է նաեւ մամուլին: Հրապարակելով 3 թերթերի անուններ (Aravot.am-ը միտումնավոր չի հրապարակում այդ անունները), պարոն Մանուկյանը ակտիվին

Սերմացուն եւ փողը դեռ չեն տվել

ՀՀ կառավարությունը գարնանացանի համար Տավուշի մարզի համայնքներին տրամադրել է 79 տոննա գարու եւ 19 տոննա եգիպտացորենի սերմացու, գարու կիլոգրամը` 70, եգիտացորենինը` 200 դրամով: Դրա համար համայնքների բնակիչների հետ կնքել են պայմանագրեր, որպեսզի մինչեւ այս տարվա վերջ սերմացուն վերադարձվի պետությանը: Չնայած գարու եւ եգիպտացորենի բերքահավաքը վաղուց է եղել՝ ֆերմերները դեռեւս չեն վերադարձրել սերմացուն: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք,

Հայցվորն ու Գագիկ Շամշյանը դատարան չէին ներկայացել

Այսօր ժ.12.30-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալվարդ Հունանյանի նախագահությամբ, պետք է լսվեր Արամ Չատինյանի պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ տարածելու փաստով հերքում ներկայացնելու մասին հայցն ընդդեմ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի: Ոչ հայցվորը, ոչ պատասխանողը չէին ներկայացել թիվ 4 դահլիճ, ուր պիտի ընթանար դատական նիստը: Դատավորին այլ բան չէր մնում, քան հետաձգել հայցի

Տոնածառ ընդդեմ քանդման

«Արամի խաչմերուկ» շարժումը երեկ՝դեկտեմբերի 6-ի երեկոյան,  Արամի 30 հասցեում կազմակերպել էր բողոքի  ակցիա: Նրանց կոչն էր` չքանդել Արամի 30 շենքը: Ըստ շարժման մասնակից  Նարեկ Աշուղաթոյանի, շենքը Երևանի հին մնացորդներից մեկն է, և իրենք պայքարում են դրա քանդման դեմ: Բողոքի ակցիային մասնակցողները շենքի պատին փակցվեցին թղթե տոնածառներ: Մարդիկ այդ տոնածառների վրա փակցնում էին թղթեր, որտեղ նշված

Իսկ ի՞նչ եղավ 2003-2007թթ. ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի «Սալիկ» կոոպերատիվը

Երեկ Սամվել Նիկոյանը դարձավ ՀՀ 20-ամյա խորհրդարանի 8-րդ նախագահը: Դեռեւս  2010 թվականի հունվարի 27-ին «Կենսագրությունները խմբագրվում են. հրադադարի հաստատումից 15 տարի անց պատգամավորները շտապում են մասնակցել պատերազմին» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ որոշ պատգամավորների՝ Հրայր Կարապետյան, Հերմինե Նաղդալյան, Էռնեստ Սողոմոնյան, Սաշիկ Սարգսյան, Հեղինե Բիշարյան, Սամվել Բալասանյան եւ այլք, կենսագրականներում կան չհրապարակվող հատվածներ կամ հակասություններ տարբեր տարիներին

Անդրադարձ՝ մարդու ներաշխարհին

Գույների սխալ համադրությունը ազդում է մարդկանց առողջության վրա Հաճախ մենք մարդու տեսակի, բնավորության, խառնվածքի մասին կարծիք ենք կազմում՝ ելնելով նրա նախընտրած գույներից: Հոգեբան Անուշ Նիկոլյանի ձեւակերպմամբ, գույնի ընտրությունը կարող է կախված լինել մարդու անհատականությունից, տվյալ պահին՝ նրա հոգեվիճակից: «Քանի որ մենք ավելի շատ հետեւում ենք նորաձեւության տենդենցներին, ուստի միանշանակ ասել, որ գույնի ընտրությամբ կարելի է եզրակացնել,

Արտավազդ Բայաթյանի «Ցնցուղը»

Երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը շուտով ավարտին կհասցնի իր առաջին  գիրքը: Նա գրողի ուղի չէր ընտրել, երգահանի համար առաջնայինը եղել է երաժշտությունը եւ ռադիոն: Ինչպես նա է անկեղծանում. «Երբ մարդ մեծանում է, գիրք գրելու ժամանակ է գտնում»: Իսկ ինչո՞ւ «Ցնցուղ»: Մեզ հետ զրույցում հեղինակը բացատրեց. «Անվանումը վերացական իմաստ ունի, կա մի ուրիշ ցնցուղ, որը պետք է բոլոր

Քիմիայի օրը՝ Մանկավարժական համալսարանում

Դեկտեմբերի  5-ին եւ  6-ին  Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ քիմիայի մագիստրոսների հանրապետական առաջին միջբուհական գիտաժողովը: 2011 թվականը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում հռչակվել է որպես քիմիայի միջազգային տարի, որի կարգախոսն է «Քիմիան մեր կյանքն է, մեր ապագան»: Գիտաժողովը բացեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Շնորհավորելով ներկաներին` նա հիշեց, որ ինչպես

Գրողները չգիտեն սպառողի պահանջները

Եվ, ըստ «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանի, չեն տիրապետում հեղինակային իրավունքի դաշտին: Վերջերս մանկագիրներ Սուրեն Մուրադյանն ու Էդուարդ Միլիտոնյանը մտահոգություն հայտնեցին մոտ ժամանակներս մանկական գրականության հնարավոր «անհետացման» առիթով, քանի որ, ինչպես կեսկատակ-կեսլուրջ նշեցին՝ ամենաերիտասարդ մանկագիրը 65 տարեկան է: «Առավոտի» հետ զրույցում գրողները փաստեցին, որ տարին ընդամենը մեկ անգամ, այն էլ ձեւական, անցկացվում է Գրքի շաբաթ,

Ո՞վ ենք մենք այսօր

Կամ ո՞վ ենք մենք, ի՞նչ իրական տեղ ենք գրավում այսօրվա աշխարհում: Վերջերս մոսկովյան հեռուստատեսությամբ երկու հաղորդում դիտեցի «Թուրքական քայլերգ» վերնագրով: Առաջինը նվիրված էր Թուրքիայի անցյալին, երկրորդը` այսօրվա Թուրքիային ¨ ռուս-թուրքական հարաբերություններին: Հետաքրքրական հաղորդումներ էին, մասնակցում էին իսկական պրոֆեսիոնալներ, որոնք լավ գիտեին Օսմանյան կայսրության ¨ հանրապետական Թուրքիայի պատմությունը: Այդ հաղորդումների, մասնավորապես առաջինի մեջ ինձ զարմացրեց մի

Ոճիր եւ… շնորհակալություն

ՀՀ կառավարիչները շնորհակալ են Սյունիքի մարզպետից, մինչդեռ կա չորս քրեական եւ մեկ վարչական պատասխանատվություն, որ կարող են «սազել» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Շաբաթ օրը ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը աշխատանքային այցով եղել է Սյունիքում եւ ըստ պաշտոնական հաղորդագրության, գոհունակություն հայտնել Սյունիքի մարզպետին՝ այս տարվա աշխատանքների համար: Արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ Սյունիքի դատարկվող եւ

Նախկին ոստիկանը՝ ճանապարհայինների մասին

Տիգրան Պետրոսյանի անվան փողոցը միակ կենտրոնական փողոցն Է Դավիթաշենն ունի միայն մեկ կարգավորվող խաչմերուկ, որը գտնվում Է շուկայի մոտ, մնացածը կարգավորվում են «զեբրաներով»: Դրանք էլ դպրոց-մանկապարտեզ տանող ճանապարհների խաչմերուկներն են: Անկարգապահ վարորդներից շատերը, հաշվի առնելով այդ փողոցի հարթ եւ ուղիղ լինելը՝ զարգացնում են ցանկացած արագություն՝ քամահրելով անցումով անցնող բարեխիղճ հետիոտներին: Նրանք արդեն գիտեն, որ այդ փողոցում

Գյումրիում դատում են Լիդա Նանյանի խորհրդականի դստերը

Նա՝ լինելով պոլիկլինիկայի տնօրեն, մեկի աշխատավարձից որպես «նալոգ» է պահել, մյուսին ստիպել է վճարել ջեռուցման գումարը եւ պետության հաշվին «լեւի» հաստիքներ է պահել: Անվանի բժշկուհին մեղադրվում է կաշառք վերցնելու, «լեւի» հաստիքներ պահելու մեջ: Դեռեւս մի քանի ամիս առաջ Շիրակի դատախազությունը, մեկը մյուսի հետեւից, սկսել էր պատժել քաղաքի քիչ թե շատ անվանի կանանց, նրանցից մեկը՝ Գյումրիի թիվ 1

«Քաղաքական դաշտը վերածվել է թատրոնի, որն ունի մեկ ռեժիսոր՝ Սերժ Սարգսյանը» (Տեսանյութ)

Խորհրդարանական ընտրություներին «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու: Այս մասին այսօր «Տեսակետ» ակումբում ասուլիսի ժամանակ հերթական անգամ վստահեցրեց «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Մասնակցությունից հրաժարվելու հանգամանքը, բանախոսը բացատրեց ընտրությունների արդյունքների արդեն կանխորոշված լինելով. «Պաշտոնյաների վերադասավորումները ոչինչ չեն փոխելու: Իշխանական բուրգում հնչեղ վերադասավորումների նպատակը մեկն է՝ գործող բռնատիրոջ դիրքերն ամրապնդել»: Պարոն Սեֆիլյանը վստահեցրեց, որ կուսակցությունները հայտնվել

Քաջարանցիներին բռնի տեղահանում են (ձայնագրություն)

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հանքարդյունաբերության նպատակով համայնքի հողերը իրացվում են, բնակիչներին էլ ստիպում են հեռանալ գյուղից: Քաջարան համայնքի գյուղատնտեսական նշանակության մոտ 200 հա հողատարածք, որը բնակիչների եկամտի, կարելի է ասել, միակ աղբյուրն է, ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ եւ տրվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Սակայն ինչպես գյուղացիներն են ասում՝ սա ամենեւին էլ հանրային շահ չէ,

Խորհրդարանի ծանր օրը

Երեկ հայրենի օրենսդիրներն աշխատեցին համարյա արտակարգ ռեժիմով՝ մինչեւ ուշ երեկո, բայց ընտրեցին իրենց խոսնակին ու փոխխոսնակին: Հայրենի խորհրդարանում երեկ ծավալված  իրադարձությունների առանցքը, անշուշտ, ՀՀ ԱԺ նոր նախագահի ու փոխնախագահի ընտրություններն էին: Հիշեցնենք, որ դեռ նոյեմբերի սկզբներին, երբ խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, ՀՀԿ-ն որոշում ընդունեց այդ պաշտոնում առաջադրել փոխխոսնակ Սամվել Նիկոյանի, իսկ

Սեֆիլյան. Մինսկի խումբն օգտագործում է ԼՂ հակամարտությունը

 «Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթաց գոյություն չունի, Մինսկի խումբը երբեք այդ հարցով չի  զբաղվել, այլ շարունակում են օգտագործել կոնֆլիկտն  իրենց շահերի համար»,- այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությանը՝ ղարաբաղյան հարցը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, նա կարծիք հայտնեց, որ դա ձեւական բնույթ ունի, իրականում

Հաշմանդամ մարդիկ, որոնց ապրել օգնում է սպորտը

Կյանքը ոչ բոլորի հանդեպ է բարեհաճ, իսկ ճակատագրի հարվածները երբեմն այնքան դաժան են, որ թվում է, թե ապրել այլեւս անհնար է ու արդեն իմաստ էլ չունի: Սակայն մարդիկ կան, որոնք ոչ միայն չեն հանձնվում, այլեւ, անհավասար կռվում պայքարելով՝ հաղթում են ու ապացուցում, որ կյանքում անհնարին ոչինչ չկա: Aravot.am-ը պարբերաբար կներկայացնի այդպիսի մարդկանց պատմությունները: Դասթին Քարթերի

Ցուրյուպայից մինչեւ Հայաստանի եկող տարվա գարուն

Հայ պատգամավորները դիտարկել են ՌԴ Պետդումայի ընտրությունները ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանը եւ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը որպես ԵԱՀԿ դիտորդ մասնակցել են ՌԴ խորհրդարանական ընտրություններին: «Առավոտի» հետ զրույցում Արամ Սաֆարյանն ասաց, թե Պետական դումայի ընտրությունները անցել են բավականին հանդարտ եւ առանց սկանդալների, համենայնդեպս՝ այն տեղամասերում որտեղ ինքն իր գործընկերների հետ եղել է. «Մենք եղել

«Ռոբերտ Քոչարյանն էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի դաշնակիցը, զինակիցը եւ գործընկերն էր»

ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ վիլնյուսյան հայտարարության եւ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին: Երեկ Վիլնյուսում ԵԱՀԿ նախարարական խորհրդի հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոն եւ Ֆրանսիայի եվրոպական գործերի նախարար Ժան Լեոնետի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը հանդես են

Ոսկեպարցիներին խաբած ՀԷԿ-ի տերը ԱԺ նախկին նախագա՞հն է

Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները բողոքում են, որ գյուղում գիշերային լուսավորության ցանց չկա, այն անհրաժեշտ է հատկապես անվտանգության նկատառումներով, որպեսզի սահմանամերձ գյուղում կանխվեն մթության քողի տակ հնարավոր ոտնձգությունները: Բայց փոքր համայնքի սուղ բյուջեն չի կարող հոգալ գիշերային լուսավորության էլեկտրաէներգիայի վճարը: Ոսկեպարցիները հայտնեցին, որ գյուղում փոքր հիդրոէլեկտրակայան կառուցելու ժամանակ դրանց տերերը գյուղի բնակիչներին բանավոր հավաստիացրել

10 ամենածիծաղելի եւ յուրօրինակ գյուտերը

Բացիչ՝ կոկա կոլայի համար, հեռուստացույց-բարձ, պատյան նոութբուքի համար, լուսամփոփ՝ լամպերից, թերթ՝ ծածկոց: Այս ամենը, եւ ավելին՝ IT Trend-ի լուսանկարչական տեսաշարքից:      

Առանց դեմքի դիմակ

Եթե մարդը որոշել է ինչ-որ բանի մասին չլռել, խոսել, աղաղակել, ապա անհրաժեշտ է, որ նա հանդես գա որպես անձ, անհատ: Օրինակ՝ 20-րդ դարի սկզբում Ռուսաստանում մեծ աղմուկ էր բարձրացրել «Չեմ կարող լռել» հոդվածը: Բայց դրա հեղինակը ոչ թե ինչ-որ անհայտ մարդկանց «նախաձեռնություն» էր, այլ ռուս գրականության դասական Լեւ Տոլստոյը, որը խարազանում էր իր երկրի արատները:

7.12.2011

Մոսկվայում նշվել է Միքայել Թարիվերդիեւի 80 ամյակը

Երեկ Մոսկվայում «Արարատ» մշակութային միության եւ «Միքայել Թարիվերդիեւ» հիմնադրամի նախաձեռնությամբ նշվել  է հայտնի հայ կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիեւի ծննդյան 80-ամյակը: Կոմպոզիտորի երկրային կյանքն ավարտվել է 1996 թվականին: Նա գրել է ավելի քան 100 ռոմանս, ինչպես նաեւ «Գարնան 17 ակնթարթ», «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ», «Մեր հայրերի պատանեկությունը», «Իմ կրտսեր եղբայրը», «Սիրել», «Ցտեսություն տղաներ» եւ այլ ֆիլմերի

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031