Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սեֆիլյան. Մինսկի խումբն օգտագործում է ԼՂ հակամարտությունը

Դեկտեմբեր 07,2011 13:16

 «Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթաց գոյություն չունի, Մինսկի խումբը երբեք այդ հարցով չի  զբաղվել, այլ շարունակում են օգտագործել կոնֆլիկտն  իրենց շահերի համար»,- այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների երեկվա հայտարարությանը՝ ղարաբաղյան հարցը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով, նա կարծիք հայտնեց, որ դա ձեւական բնույթ ունի, իրականում խմբի համանախագահները  խնդիրը  լուծելու քայլ չեն արել. «Լուրջ զարգացումներ  չեմ սպասում»:

Պարոն Սեֆիլյանը մտահոգություն հայտնեց նաեւ բանակում տիրող իրավիճակի համար. «Ամենշաբաթյա զոհերը լուրջ թիվ են կազմում,  բայց չպետք է մեղադրել հակառակորդին, այլ ՝ մեզ, որովհետեւ մեր  քաղաքական եւ զինվորական վերնախավի համար մարդու կյանքը նշանակություն չունի: Միակ լուծումը այս  համակարգի փլուզումն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031