Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ասուլիսից հետո Aravot.am-ը ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանին հարցրեց, թե որպես տղամարդ՝ ինչպե՞ս է գնահատում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջադեպը: Նրա խոսքերով՝ «Ես կարծում եմ, որ լավ բան չի տեղի ունեցել, կարծում եմ, որ Խաչատրյան Սուրենը չի կարողացել այդ պահին տիրապետել իր հույզերը, որովհետեւ եթե վիճահարույց որեւէ հարց կա որեւէ մեկին, այդ հարցը պետք է մոտենալ եւ հույզերին տիրապետելով լուծել, ձեռքերին պետք չէ ազատություն տալ»:
Իսկ ՀՀԿ-ն կպատժի,՞ ինչ-որ քայլեր կձեռնարկի՞՝«Եթե ես ՀՀԿ-ի տեղը որոշում կայացնելու իրավասություն ունենայի՝ կպատասխանեի, իսկ հիմա կարող եմ ընդամենը ասել՝սպասեք ՀՀԿ-ի արձագանքին»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: