Օրվա լրահոսը

Գոթիկ երեկո Երեւանում

Օրերս «STOP» ակումբում «Gothic Night» երեկո էր: Մետալ ու ռոք երաժշտության սիրահարները հավաքվել էին լսելու «E.v.a.» եւ նորաստեղծ գոթիկ մետալ «Freya» խմբերին: Ակումբային համերգը կազմակերպել էր Հայկ Մարտիրոսյանը՝ «Ռադիո Վանի» «Main Stream» ծրագրի հեղինակն ու վարողը: Այս երեկոն եւս նա էր վարում: Մինչ երկու խմբերի ելույթը՝ ակումբում ներկա երիտասարդները, որոնք հիմնականում գոթական ոճով, ռոքային կերպարներով

ԵՐԵԽԱՅԻ ՄԵՋ ՄՈԼՈՒՑՔԸ «ԿՈՏՐԵՔ» ՄԱՆԿՈՒՑ

Ըստ հոգեբանի, անգամ խաղային սարքերը երեխայի մեջ զարգացնում են խաղամոլության ռիսկը «Խաղամոլ չդառնալու ձգտումը պետք է ձեւավորել մանկուց՝ այն ժամանակից, երբ երեխան սկսում է խաղալ խաղալիքներով ու անընդհատ ձգտում նոր խաղալիքի: Երեխայի՝ անընդհատ ունենալու, գնելու ցանկությունը տարիքի հետ հավասար մեծանում է: Հատկապես հիմա, երբ ամենուր խաղային սարքեր կան, որի մեջ գումար գցելով՝ երեխան հնարավորություն ունի

Աբրահամ-Ֆրոչ մարտը կլինի չեմպիոնական

«Daili Mail»-ը տեղեկացնում է, որ Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) ղեկավարությունը բավարարել է այս վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կարլ Ֆրոչի բողոքը եւ փոխել երկրորդ միջին քաշային կարգում WBC-ի թափուր տիտղոսի հետ կապված որոշումը:  Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ այդ տիտղոսի տիրակալ  Միգել Կեսլերը հայտարարել էր մրցելույթները վնասվածքի պատճառով ժամանակավորապես դադարեցնելու մասին, WBC-ը սահմանել էր, որ

Յուրի Սարգսյանի որդին որակազրկվել է

Ավստրալիայի հակադոպինգային գործակալությունը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ խորհրդային ծանրորդ, աշխարհի 1982  ու Եվրոպայի 1983 թվականի չեմպիոն Յուրի Սարգսյանի որդին, այդ երկրի հավաքականի անդամ, 2009 թվականի Համագործակցության խաղերի արծաթե մեդալակիր, 77 կգ քաշային ծանրորդ Դավիթ Սարգսյանը երկու տարով որակազրկվել է դոպինգ օգտագործած լինելու համար: Մարզիկը դոպինգ- ստուգման ենթարկվել է անցած տարվա նոյեմբերի 18-ին՝ արտամրցումային

Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարը

Ջերմուկում մեկնարկեց շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն (Թուրին, 2006թ.) գրոսմայստեր Կարեն Ասրյանի երրորդ հուշամրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի եւ Վրաստանի 64 շախմատիստներ (16 գրոսմայստեր): Առաջին տուրի 26 պարտիաներ ավարտվել են արդյունավետ: Երեկ երկրորդ տուրի օրն էր:

Արոնյանն աշխարհում երրորդն է

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ավարտից անմիջապես հետո հրապարակվեց ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ընթացիկ ցուցակը, որում 2700-ից բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների դասավորությունը սեպտեմբերի 1-ի համեմատությամբ լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Աշխարհի առաջատար գրոսմայստերների մի մասը նահանջել է, շատերն էլ բարելավել են դիրքերը: Վերջինների մեջ է նաեւ Լեւոն Արոնյանը, որը ներկայումս եզրափակում է առաջատարների եռյակը: Իսկ հոկտեմբեր ամսվա լավագույն տասնյակն

Էլինան՝ տղամարդկանց գրոսմայստեր

Հայաստանի լավագույն կին շախմատիստ Էլինա Դանիելյանն այսուհետեւ կրում է տղամարդկանց միջազգային գրոսմայստերի տիտղոս: Նրան այդ կոչումը շնորհվել է Խանտի-Մանսիյսկում՝ շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադային զուգահեռ անցկացված ՖԻԴԵ-ի համաժողովում: Երեկ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից մեզ տեղեկացրին, որ, ըստ կանոնակարգի, այդ կոչումը կանանց շնորհվում է պահանջվող նորմերը երեք անգամ լրացնելուց հետո միայն:

ԿԻՊՐՈՍՈՒՄ ԷԼ ԹԵԺ ՊԱՅՔԱՐ Է ԾԱՎԱԼՎԵԼՈՒ

Այսօրվա դրությամբ Հայաստանի ծանրորդները 2010 թվականին աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում եւ Սինգապուրի պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերում ընդհանուր առմամբ արդեն նվաճել են 54 մեդալ: Սակայն մրցաշրջանը դեռ շարունակվում է: Այն պաշտոնապես կավարտվի նոյեմբերի 20-28-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայանալիք Եվրոպայի 20 եւ 23 տարեկան տղաների ու աղջիկների առաջնություններով: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պատրաստվում է մասնակցել

ՉՐԵ ԾԱՂԻԿՆԵՐ

Օրերս Վետերան մանկավարժների ակումբում կայացավ մանկավարժ, պատմության ուսուցչուհի, 70-ամյա Ռիմա Սիմոնյանի չրերից պատրաստած կոմպոզիցիաների ցուցահանդեսը: Տիկին Ռիման նշեց, որ դա իր ստեղծած աշխատանքների մի մասն է: Ռ. Սիմոնյանը նշեց, որ դեռ մանկուց տարբեր նյութերից գեղեցիկ կոմպոզիցիաներ է պատրաստել, բայց երբեք դրանք  չի ներկայացրել որեւիցե մեկին. «Որոշեցի չրերից էլ ծաղիկներ պատրաստել: Միայն չիր պատրաստելը, միրգ չորացնելը

Եկեղեցին վտանգված է

Արագածոտնի մարզի Զարինջա գյուղում է գտնվում Սուրբ Խաչ եկեղեցին, որի ճակատին փակցված է Հուշարձանների պահպանության գործակալության հուշատախտակը՝ «1300 տարեկան» ու նաեւ այն, թե պահպանվում է պետության կողմից: Կամսարականների կառուցած  այս եկեղեցին այսօր մոռացության է մատնված: Այն ժամանակին եղել է ոչ միայն աղոթատեղի, այլեւ կրթարան, որի օգնությամբ մեր ժողովուրդը հավատարիմ է մնացել  իր հավատին, լեզվին, հոգեւոր

Երեք հոբելյան Իսահակյան գրադարանում

Կամ Գրադարանավարի օրը՝ դարձյալ առանց կոչումների Այսօր Գրադարանավարի օրն է, որը մեր երկրում նշվում է 2004թ.-ից: Երբ Ազգային ժողովը 2001թ. ընդունեց «Կոչումների եւ պարգեւների մասին» օրենքը, գրադարանավարները օրենքում տեղ չունեցան: Սակայն ինչպես նախորդ տարիներին, այս անգամ էլ ՀՀ մշակույթի նախարարություն կհրավիրվեն գրադարանավարներ, տնօրեններ, կհանձնվեն շնորհակալագրեր, ծաղկեփնջեր, կբարձրացվեն շամպայնի բաժակներ ու դրանով ամեն ինչ կավարտվի: Տոնի

«ԲՐԱՅԶԱՅԻ ԳԱՐՇԱՊԱՐԸ»

Ամերիկյան հեղինակավոր պարբերականները ուշադրության կենտրոնում են պահում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Մեթյու Բրայզայի թեկնածության հաստատման շուրջ զարգացումները: «Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզայի շուրջ զարգացումները քաղաքական ֆուտբոլի են նման»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, գրել է Washington Times-ը՝ ընդգծելով, որ սա մինչեւ օրս Վաշինգտոնում սկիզբ առած ամենաերկարատեւ եւ վիճահարույց դիվանագիտական տարաձայնությունն է: «Պետդեպարտամենտում հարգանք վայելող փորձառու դիվանագետը

ՄԵԴՎԵԴԵՎԸ ՄԵԿՕՐՅԱ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԱԼԺԻՐ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չորեքշաբթի օրը մեկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ալժիր: Նա մտադիր է հանդիպել այդ երկրի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկի հետ: Կողմերի քննարկման օրակարգում են էներգետիկ եւ ռազմական ոլորտին վերաբերող հարցեր՝ նավթ, գազ, զենքի մատակարարում: Քննարկվելու են նաեւ միջազգային, այդ թվում՝ մերձավորարեւելյան հակամարտությանն ու Իրաքի շուրջ ստեղծված իրավիճակին

ԵՄԵՆՈՒՄ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՐԱԽ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ

Չորեքշաբթի Եմենի մայրաքաղաքում տեղի ունեցած երկու զինված հարձակումների թիրախ են դարձել եվրոպացի դիվանագետներն ու նավթային ընկերության ծառայողները: Reuters-ի փոխանցմամբ, Սանայում բրիտանական դեսպանության ավտոմեքենայի ականանետից իրականացված գնդակոծման արդյունքում թեթեւ վնասվածքներ է ստացել դիվանագիտական առաքելության աշխատակիցներից մեկը, իսկ մեքենայում այդ պահին գտնվող փոխդեսպանը չի տուժել: Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել ավտրիական նավթագազային OMV հոլդինգի գրասենյակում, որտեղ ընկերության

Տաջիկստանում ուղղաթիռը վթարի է ենթարկվել. զոհվել է չորս զինվորական

Տաջիկստանի արեւելքում, նախկին մահմեդական ընդդիմության հրամանատարների ջոկատի հետապնդման ժամանակ, «Մի-8» ռազմական ուղղաթիռի վթարի արդյունքում չորս հոգի է զոհվել, եւս երեք մարդ տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտարարվել է երկրի Ազգային գվարդիայի տարածած հաղորդագրության մեջ: Ավիավթարի հիմնական վարկածը տեխնիկական անսարքությունն է: Սեպտեմբերի 19-ին զինվորականների շարասյան վրա կատարված հարձակումից հետո, որի արդյունքում 28

ՀԱՄԱՍ-ն ու «Ֆատխը» հակամարտում են, բայց կարող են եւ հաշտվել

Չորեքշաբթի օրը Գազայի հատվածում պաղեստինյան զինված մի շարք կազմավորումներ հայտարարել են, թե Հորդանան գետի Արեւմտյան ափում, իրենց զինակիցների ձերբակալություններին ի պատասխան, Պաղեստինի ինքնավարության վարչակազմի դեմ քայլեր կձեռնարկեն: «Եթե մեր ջանքերը (միջպաղեստինյան) հաշտության եզրեր գտնելու ճանապարհին ի վիճակի չլինեն դադարեցնել հետապնդումներն ու մոջահեդների ձերբակալությունները, ապա ոչ ոք չպետք է մեզ մեղադրի, եթե մենք, որպես դրան արժանի

Թուրքական պատվիրակությունը Արեւելյան Երուսաղեմ կմեկնի

Թուրքիան պաշտոնական պատվիրակություն կգործուղի Արեւելյան Երուսաղեմ՝ մասնակցելու հոկտեմբերի 20-22-ը կայանալիք Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության խորհրդաժողովին: Trend.az-ը, վկայակոչելով թուրքական Hurriyet Daily News & Economic Review-ին, փոխանցում է, թե թուրքական պատվիրակությունը գլխավորելու է երկրի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչ Օզգյուր Օզասլանը: Իսրայելի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող Արեւելյան Երուսաղեմ մեկնելու՝ Թուրքիայի պատրաստակամությունը զարմացրել է ե՛ւ Իսրայելին, ե՛ւ հենց Թուրքիային՝

«ՀԱՅՖԵՍՏՅԱՆ» ՕՐԱԳԻՐ

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակներում 4 օր շարունակ անցկացվում էր Միջազգային փառատոների եւ միջոցառումների ասոցիացիայի (IFEA) նիստը: Ինչպես, ըստ tert.am-ի, երեկվա  ասուլիսին ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, այդ օրերի ընթացքում ասոցիացիայի ամենամյա «Բեմից այն կողմ» ծրագրի շրջանակներում մասնակիցներն անցկացրել են բազմաթիվ հանդիպումներ՝ փառատոնի հյուրերի, մասնակիցների, նաեւ գործընկերների հետ: «Հիմնական կապերը ստեղծվում են դահլիճից դուրս: Կարծում

ԹԱԽՏԱՋՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ

Երեկ Հայաստանի գիտական հասարակայնությունը նշեց 20-րդ դարի խոշորագույն բուսաբաններից մեկի՝ մեծանուն գիտնական Արմեն Թախտաջյանի 100-ամյակը: ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտում Հայաստանի բուսաբանական ընկերության աջակցությամբ հոկտեմբերի 6-8-ը տեղի կունենա «Արմեն Թախտաջյանը եւ բուսաբանական գիտության զարգացումը Հայաստանում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված աշխարհահռչակ բուսաբան-էվոլյուցիոնիստի 100-ամյակին: Գիտաժողովին մասնակցող հայ եւ արտասահմանցի գիտնականները հանդես կգան զեկուցումներով՝ նվիրված ինչպես Հայաստանի եւ Կովկասի բուսաբանության

Վերապատրաստված ուսուցիչները քիչ են

Հատուկ կարիքներ ունեցող երեխաներին դասավանդողների խնդիր կա Հայաստանը կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների համար բացել է հանրակրթական դպրոցների դռները: «Ներառական կրթությունը Հայաստանում» թեմայով երեկվա քննարկմանը հավաստիացնում էր ԿԳՆ նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը: Ըստ նրա. «Սրանից 10 տարի առաջ հաշմանդամ երեխայի ծնողը մեծ դժվարությամբ էր որոշում հանրակրթական դպրոցում իր երեխայի կրթությունը

ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ ԵՎ ՔՐԵԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

Ի տարբերություն Ռուսաստանի,  Հայաստանում վիճակն այսքան սուր չէ Նախորդ ամիս ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի կողմից հրապարակված զեկույցի տվյալներով, Ռուսաստանը 53 երկրների շարքում 10-29 տարիքային խմբում բռնության պատճառով մահացության մակարդակով գրանցել է ամենաբարձր ցուցանիշը: 100000 հանցագործություններից 15085-ն ավարտվել է երիտասարդների մահով: Հուրախություն հայերիս, մեր երկիրը այս զեկույցում դասվել է ոչ ռիսկային երկրների շարքում. մահացության ամենացածր մակարդակը

Ցանկացած մեղադրանք բումերանգի պես հետ է գալիս

ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի (ՀՀԿ) ելույթը խորհրդարանում Հարգելի՛ ներկաներ Մեր շուրջը մարդկանց մի հոծ բազմություն կա, որոնք սովորաբար դժգոհ են ամեն ինչից, եւ նրանց ամենասիրած «զբաղմունքը» վատաբանելն ու պախարակելն է, ամեն տեղ բացառապես բացասականը պեղելը եւ այնուհետեւ գույները խտացնելը: Երեւույթին, իհարկե, կարելի է ինչ-որ չափով հանգիստ նայել ու համակերպվել, բայց միայն թե ոչ այն պարագայում,

«ՈՉ ՄԻՇՏ Է ՃԻՇՏ ՄԻԱՅՆ ՍԵՎՆ ՈՒ ՍՊԻՏԱԿԸ ՏԵՍՆԵԼԸ»

 ՀՀ նախագահի այս պնդմանը համամիտ են նաեւ պատգամավորները, այդ թվում՝ Գագիկ Մինասյանը եւ Արտյուշա Շահբազյանը: Ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին՝ ուկրաինական ընկալմամբ, ՀԱՊԿ անդամակցությունը եւ ՆԱՏՕ-ի հետ ակտիվ համագործակցությունը դժվար համատեղելի են, ինչպե՞ս է Հայաստանին հաջողվում դրանք համատեղել, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր. «Իսկապես դա մեզ հաջողվում է: Հաջողվում է լավ հարաբերություններ

ԱՐՑԱԽԸ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ ԿՈՒՆԵՆԱ

«Մենք ամենեւին չէինք ակնկալում, որ Արցախում ազգային պատկերասրահ ստեղծելու գաղափարը այսքան աջակիցներ կունենա»,- ըստ «Հայաստանյայց Եկեղեցի» ամսաթերթի, ասել է Արցախի մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, որ Մոսկվայում էր գտնվում ապագա թանգարանին նվիրաբերած նկարները Արցախ հասցնելու գեղեցիկ առիթով: Սեպտեմբերի 30-ին Հայկական նրբանցքի Լազարյանների նշանավոր առանձնատանը, ուր գտնվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, հավաքվել էին բոլոր նրանք, ովքեր մասնակիցն

Ֆիննախն ուսուցիչների համար լեկցիա կարդաց

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Սյունիքի մարզ կատարած ոչ պաշտոնական այցելության ժամանակ Կապանում եւ Գորիսում հանդիպեց Հանրապետական կուսակցության Սյունիքի մարզային կառույցի ակտիվի հետ: Ինչպես նախարարը հայտնեց` եկել է անմիջական շփվելու եւ լսելու կուսակիցների խնդիրներն ու քննադատությունները: Նախքան կուսակիցներին լսելը, նախարարն ամփոփ ներկայացրեց ընթացիկ տարվա պատկերն ու եկող տարվա սպասելիքներն ու կանխատեսումները: «Եկեք տԵղեկություններ տամ բյուջեի

Ակնաղբյուրում բացվեց մթերման կենտրոն

Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը պաշտոնավարման երրորդ տարում իր համար նոր բացահայտումներ արեց: Օրն անձրեւոտ էր, երկինքը թխպոտ, առիթը՝ տոնական: Հոկտեմբերի 5-ին Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուր գյուղում հանդիսավորությամբ բացվեց միրգ-բանջարեղենի մթերման կենտրոն: Կենտրոնը «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» հիմնադրամի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի եւ բրիտանական «Օքսֆամ» կազմակերպության «Կենսապահովման ծրագրի» համատեղ նախաձեռնությունն է: Մթերման կենտրոնի շենքի վերանորոգման համար «Օքսֆամը»

ԴԱՐՊԱՍՑԻՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՋՈՒՐ

Իսկ պատկան կառույցները խոստանում են,  որ խնդիրները կվերացվեն Սեպտեմբերի սկզբից Լոռու մարզի Դարպաս համայնքի բնակիչները գրեթե զրկված են ջրից: Ջուրը գյուղացուն հասնում է 2 օրը մեկ անգամ, միայն առավոտյան՝ հազիվ երկու ժամով, ինչն առաջացրել է բնակիչների վրդովմունքը: Ջրի պակասությունը զգալի է, քանի որ համայնքը զրկված է նաեւ ոռոգման ջրից: Երկրաշարժից հետո գյուղի հիմնական ջրագիծը չի

«ՊԱՏԵՐԱԶՄ»՝ ՏՅՈՒՄԵՆՈՒՄ

Tert.am-ը, հենվելով ռուսական աղբյուների տեղեկությունների վրա, հաղորդում է, որ Տյումենում կանխվել է հայ եւ ադրբեջանցի երիտասարդների բախումը: Վիճաբանության պատճառը Ղարաբաղի թեման է եղել: Միջադեպը սկսվել է մի քանի օր առաջ, երբ քաղաքի 16-րդ ուսումնարանի դասերին ազգությամբ հայ երիտասարդը ներկայացել է «Մեր Ղարաբաղը» մակագրությամբ մարզաշապիկով, ինչը դուր չի եկել ադրբեջանցի երիտասարդներին: Վիճաբանությունը վերաճել է «ռազբորկայի», որում

ՉՊԵՏՔ Է ԿՐԻԴԻՊՎԱԾԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախաձեռնությամբ, ՀՀ գլխավոր դատախազությունում նախորդ օրը տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի, անտառապահպանական եւ անտառօգտագործման խնդիրների շուրջ: Ըստ գլխավոր դատախազության մամուլի ծառայության, Ա. Հովսեփյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է, որ «ապօրինի անտառահատումների դեմ պայքարը չպետք է կրի ժամանակավոր, դիպվածային բնույթ, պայմանավորված հասարակության արձագանքներով, այլ պետք է մշտապես, հետեւողական

Ամիրյանցիները բողոքում են

Նախորդ օրը ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց արեցին Ամիրյան փողոցի բնակիչները: Նրանց ընդունեց եւ ներքոստորագրյալ դիմումն ընդունեց ՀՀ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը: Դիմումում բնակիչները խնդրում էին միջամտել իրենց իրավունքների վերականգնմանը: «Մեծարգո պարոն նախագահ, մենք՝ լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն ՀՀ կառավարության թիվ 399-Ն 04.03.2004թ. եւ 909-Ն 17.06.2004թ. որոշումների), 2005թ. մարտին ստիպված կնքել

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031