Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը համոզված է՝ հասարակությունը չի ընդունելու կեղծիքները

Դեկտեմբեր 07,2011 16:11

«Արտահերթ ընտրությունների պահանջում որեւէ սարսափելի բան չկա, տեսնում ենք, շատ ժողովրդավարական երկրներում անհրաժեշտության դեպքում անց են կացվում արտահերթ ընտրություններ: Եվ այդ ընտրությունների միջոցով հաղթահարվում են ճգնաժամեր, մեր մոտ՝ հակառակը, ընտրությունները լարվածություն են առաջացնում: Բայց ոչ թե այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը նշում է, թե ընդդիմադիր թեկնածուները չեն ընդունում արդյունքները, այլ այն պարզ պատճառով, որ ընտրությունները կեղծվում են: Այսինքն, ստացվում է ,որ լիակատար երջանկության համար այս իշխանությանը պետք է, որ հիմնական ընդդիմադիր ուժերը հաշտվեն ընտրությունների ժամանակ տեղի ունեցած այլանդակությունների հետ եւ ամեն ինչ նորմալ կլինի: Այդպես էլ չհասկացան, որ, բարեբախտաբար, հասարակությունը չի ընդունում եւ չի էլ ընդունելու այդ կեղծիքները, բռնությունները, այլանդակությունները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը:

 

Ստեփան Դեմիրճյանի հետ Մարգարիտ Եսայանի զրույցը կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել