Օրվա լրահոսը
ՀՀ ոստիկանությունն անմիջապես արձագանքում է հանցագործություններին, որոնք կատարվում են սոցիալական կայքերի միջոցով
ՀՀ Ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանն այսօր ասել է, որ կիբերանվտանգությանը վերաբերող հարցերը գտնվում են ոստիկանության ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին նա հայտարարել է Հայաստանում կիբերանվտանգության եւ կիբերհանցագործության ընթացիկ իրավիճակի ուսումնասիրությանը նվիրված այսօր կայացած միջոցառման ընթացքում: Հունան Պողոսյանն ասել է, որ ոստիկանությունն անմիջապես արձագանքում է հանցագործություններին, որոնք կատարվում են սոցիալական կայքերի միջոցով:
Մարզպետ աշխատելիս դժվարն առաջին 5 տարիներն են
Հատված Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի հետ հարցազրույցից – 11 տարի մարզպետի պաշտոնում լինելը Ձեզ չի՞ հոգնեցրել։ Կամ գուցե նույն տեղում արդեն լճացե՞լ եք։ – Մի առիթով, ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, ասացի, որ ամենադժվարը պաշտոնավարման առաջին հինգ տարիներն էին, որոնք ինձանից շատ էներգիա ու ժամանակ էին խլում։ Իսկ հաջորդ հինգ տարիներն արդեն հեշտ էին։ Այլևս
Մահացած զինվորի մայրը վատացել է կառավարության շենքի առջեւ (տեսանյութ)
Այս պահին կառավարության շենքի առջեւ «Շտապ օգնություն» ծառայությունը օգնություն է ցուցաբերում բանակում զոհված զինվորի՝ Տիգրան Օհանջանյանի մորը: Նրա ինքնազգացողությունը վատացավ այսօր կառավարության շենքի առջեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ զրույցից հետո: Զինվորի մայրը նախարարից տեսակցություն էր պահանջում՝ պնդելով, որ որդու մահվանից 5 տարի հետո ապացուցվել է, որ որդին բանակում տանջամահ է արվել
Զինվորի մահն ավելի է վարկաբեկում բանակը, քան քննադատությունները
Որքան էլ մենք բոլորս գիտակցենք, որ հայոց բանակը կիսապատերազմական վիճակում գտնվող մեր պետության ամենակարեւոր հիմնասյուներից մեկն է, որի մասին խոսելիս պետք է հնարավորինս զգույշ եւ չափավոր լինենք, միեւնույն է, գրեթե ամեն շաբաթ խաղաղ պայմաններում զոհվող յուրաքանչյուր զինվորի մահվան փաստն ինքնին շատ ավելի Է վարկաբեկում մեր բանակը, քան բոլոր լրատվամիջոցների ու հասարակական կազմակերպությունների քննադատությունները միասին վերցրած։
Վիդեոխաղերը երեխաներին դաժան չեն դարձնում
Թեև վիդեոխաղերով տարված երեխաներն ավելի ագրեսիվ են, չկա որևէ ապացույց , որ հենց այսդխաղերն են այդ ագրեսիվության պատճառը: Այսպիսի եզրահանգման են եկել շվեդ գիտնականները: The Local-ի փոխանցմամբ՝ փորձագետները դիտարկել են խաղերով տարված երեխաների ու ագրեսիվության մասին ավելի քան հարյուր հոդված, որոնք տպագրվել են 2000 թվականից ի վեր: Շվեդների զեկույցի համաձայն՝ համակարգչային դաժան խաղերը կապ ունեն
Լեզվի տեսչության պետը կհյուրընկալվի՞ Գյումրու քաղաքապետի հյուրանոցում
Հանրապետության երկրորդ քաղաքում իր թանկարժեք դռներն է բացել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նոր օբյեկտը՝ «Ալեքսանդրապոլ» հյուրանոցը: Շինությունը գտնվում է քաղաքի կենտրոնում, Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարեւանությամբ: Բացումը, ի թիվս այլ միջոցառումների, ուղեկցվել է նաեւ տեսահոլովակով, որը տեղադրված է համացանցում եւ գովազդում է հյուրանոցի արտաքին շքեղությունն ու մանավանդ ներքին ճոխությունը: Վերջինն այնպիսի «մակարդակի» վրա է, որ այցելուն նրանում
Երեք հոգի հենց մեքենայի մեջ մոխրացել էին (ֆոտոշարք)
Արդեն հաղորդել ենք, որ դեկտեմբերի 7-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Ռուբինյանց 110 էլեկտրասյան դիմաց ՎԱԶ 2102 մակնիշի 43 LO 106 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակած ուղեմաս եւ ընդհարվել BMW մակնիշի 28 UL 338 համարանիշի ավտոմեքենային: Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել ՎԱԶ 2102 ավտոմեքենայի մեջ, ինչի հետևանքով վարորդն ու
«Չենք լռելու»-ն 127 հոգի են
Երեկ մենք հայտնաբերեցինք «Չենք լռելու»-ի «դեմքերից» մեկին՝ Նարինե Ասլանյանին, որը պատասխանեց մեր հարցերին։ – Հասարակությունն ասում է, որ դուք «դեմք» չունեք եւ անհասկանալի մի նախաձեռնություն եք, ոչ ոք չի ճանաչում ձեր անդամներին։ – Մեր անդամները բազմիցս մեկնաբանություններ են տվել տարբեր լրատվամիջոցների։ Մենք հերոսանալու խնդիր մեր առջեւ չենք դնում, ինքնափիառի կարիք էլ չունենք։ Դրա փոխարեն
ՀՅԴ. Մենք էլ ասենք, թե «Ժառանգությունը» պրոթուրքական ո՞ւժ է
Հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցազրույցից: – Երեկ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում էր, թե «Ժառանգությունն» էլ գիտեր, որ միեւնույնն է՝ Լարիսա Ալավերդյանը չի անցնելու, բայց նրա թեկնածությունն առաջադրեց։ Այդ նույն տրամաբանությամբ՝ Դաշնակցության համար էլ պարզ չէ՞, որ կառավարությանը անվստահություն հայտնելու նախագիծը, միեւնույնն է, չի անցնելու, այդ դեպքում իմաստը ո՞րն Էր այս
«Ուրալի» երկրպագուները դժգո՞հ են Էդգար Մանուչարյանից
Եկատերինբուրգի «Ուրալ» ֆուտբոլային ակումբի նախագահ Գրիգորի Իվանովը կտրականապես դեմ է ֆուտբոլասերների այն կարծիքին, թե վնասվածքներն Էդգար Մանուչարյանին խանգարում են լիարժեք հանդես գալ միայն ակումբում, իսկ դրա փոխարեն հարձակվողը մշտապես խաղում է Հայաստանի ազգային հավաքականի կազմում: «Այդ պնդումները միանգամայն անհիմն են: Ցավոք, Էդգարը վնասվածքներ ստանում է, բայց մենք նրան Հայաստանի ազգային հավաքական չթողնելու իրավունք չունենք: Իսկ
«Վարչապետն ու նախագահն է՞լ են երազում եվրոպական մի տաքուկ երկրում աշխատանք գտնելու մասին»
Տարօրինակ երկիր է Հայաստանը։ Այն, որ երկրիս բնակչության մեծ մասը երազում է հայտնվել որեւէ արտասահմանյան երկրում, նորություն չէ եւ առանձնապես զարմանալի էլ չէ։ Բայց, որ Երկրիս բարձր պւսշտոնյներն էլ են դա երազում եւ ցանկացած փոքրիկ հնարավորություն օգտագործում արտերկրում հայտնվելու համար, թերեւս արտառոց է ու աննախադեպ։ Մի երկիր, որի նախագահը պաշտոնավարումն ավարտելուց հետո համաձայնում է դառնալ
Բերման են ենթարկել ՀԱԿ ակտիվիստի
Ոստիկանությունն առավոտյան իր բնակարանից բերման է ենթարկել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ, արձակագիր Արմեն Օհանյանին: ՀԱԿ-ի իրավական աջակցության հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն այս պահին որեւէ մանրամասն դժվարացավ հայտնել կատարվածի մասին: Արմեն Օհանյանի պաշտպանը փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն է, որն այս պահին փորձում է պարզել, թե ինչն է խնդիրը: Մանրամասները՝ ավելի ուշ
Արթուր Աբրահամ. «Ցանկանում եմ վերանվաճել իմ երկրպագուների սրտերը»
Միջին քաշային կարգում IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը, որ վերադարձի առաջին մենամարտն անցկացնելու է 2012 թվականի հունվարի 14-ին՝ արգենտինացի Պաբլո Օսկար Նատալիո Ռոզալիո Ֆարիասի հետ, «BoxijgScen.com»-ին հայտարարել է. «Ցանկանում եմ իմ երկրպագուներին գեղեցիկ մարտ նվիրել: Իհարկե, պարտություններից համապատասխան հետեւություններ արել եմ: Բայց հիմա արդեն առաջ նայելու եւ պայքարին պատրաստ լինելու ժամանակն է: Ես ցանկանում եմ
Facebook-ն սկսում է գործարկել Timeline-ը բոլոր օգտագործողների համար
Ֆեյսբուք սոցցանցի պրոֆիլների նոր ֆորմատը՝ Timeline-ը, որը ներկայացնում է օգտագործողի ակտիվությունն ըստ ժամանակագրական հերթականության, արդեն մասսայական ակտիվացման փուլում է, հաղորդում է Ֆեյսբուքի պաշտոնական բլոգը: Առաջին հերթին այն կակտիվանա Նոր Զելանդիայի օգտագործողների շրջանում: Timeline-ը թույլ կտա առանց օգտագործողի էջն անվերջ թերթելու միանգամից տեսնել մեկ ամիս, տարի կամ նույնիսկ տարիներ առաջ նրա ցուցաբերած ակտիվությունը: Օգտագործողները հնարավորություն կունենան
ՖԻՖԱ-ն տեղի է տվել
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլաթերը հայտարարել է, որ 2014 թվականին Բրազիլիայում անցկացվելիք ֆուտբոլի շխարհի առաջնության ժամանակ կկիրառվի դարպասի գրավումն արձանագրելու ավտոմատ համակարգ: Դրա համար իրենց տեխնոլոգիաներն են ուղարկել ինն ընկերություններ: Բացառապես եվրոպական ընկերությունների ներկայացրած թեստերի առաջին փուլն արդեն հաջողությամբ փորձարկվել է այս տարվա սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներ ընկած ժամանակահատվածում: Հիշեցնենք, որ համաշխարհային ֆուտբոլի ղեկավարությունը սկզբնական շրջանում կտրականապես դեմ էր
Ավտովթարի հետեւանքով Մերսեդեսը բախվել է ծառին. Հասմիկ Կարապետյանը տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երեւանում՝ Պարույր Սեւակ փողոցում: Իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 07 ԼՍ 200 համարանիշի «Ֆոլքսվագեն Գոլֆ»մակնիշի 13ՏԼ 080 համարանիշի ավտոմեքենաները: Բախման հետեւանքով «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: Վթարի վայրից վնասվածքներով Միքայելյանի անվան հիվանդանոց է տեղափոխվել ուղեւոր Հասմիկ Կարապետյանը:
Շտապ. Երեք հոգի այրվել են Ռուբինյանց փողոցում տեղի ունեցած ավտովթարի պատճառով առաջացած հրդեհի արդյունքում/ԹԱՐՄԱՑՎԱԾ/
Քիչ առաջ Ռուբինյանց փողոցում ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրի հեռախոսով հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Ժիգուլի-02 մակնիշի մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի եւ բախվել ԲՄՎ մակնիշի մեքենային: Բախումից հրդեհ է առաջացել, որը հրշեջներն արդեն հասցրել են մարել, սակայն ցավոք, ըստ նախնական տեղեկությունների, հնարավոր չի եղել խուսափել զոհերից. երեք հոգի վառվել են: Ըստ
Դիտորդների գնահատականները «կողմնակալ են», իսկ Քլինթոնի խոսքերն՝ «անընդունելի»
Այսօր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որոշ միջազգային դիտորդներ Պետդումայի ընտրություններին տվել են «ոչ օբյեկտիվ եւ վիճելի, քաղաքականացված գնահատականներ»: Սակայն, միեւնույն ժամանակ, ԱԳՆ-ից շեշտել են, որ ընդհանուր առմամբ ընտրությունների լեգիտիմությունն ընդունել են բոլոր միջազգային առաքելությունները: Համաձայն նախարարության հայտարարության՝ Պետդումայի ընտրություններին աշխատում էր ընդհանուր առմամբ մոտ 700 միջազգային դիտորդ, որոնց հիմնական մասըԱՊՀ-ից եւ ԵԱՀԿ
ԵԺԿ-ին անդամակցելու մասին որոշումն ընդունվելու է 2012թ. փետրվարին
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը, որպես պատվավոր հյուր, այսօր մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) 20-րդ կոնգրեսի լիագումար նիստին: ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսն իր ելույթում կարևորելով Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը ԵԺԿ կոնգրեսին՝ ընդգծել է, որ Հայաստանի նախագահը Մարսել է ժամանել իր երկրի պատմության համար այս կարևորագույն օրը՝ դեկտեմբերի 7-ին, հազարավոր զոհերի
Արամ Մանուկյան. «Այդ թերթերը ՀԱԿ-ի շահերը չեն ներկայացնում»
«Արամ Մանուկյան. ՀԱԿ-ն ունի «թշնամի թերթեր» հրապարակումից առաջ զանգահարեցի ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին` ճշտելու ունեցածս տեղեկությունը, թե արդյոք երեկ տեղի ունեցած Արաբկիրի ՀՀՇ կառույցի հավաքի ժամանակ ինքը հնչեցրե՞լ է երեք թերթերի անուններ եւ ասել, որ դրանք «թշնամի թերթեր» են: Արամ Մանուկյանն ուղղեց, որ ոչ թե ՀՀՇ, այլ Կոնգրեսի տարածքային կառույցի հավաք է եղել ու
«Թաքնվելու պատճառներից մեկը վախն էր մարդկանցից». Դօրիան
Ժամանակակից գրող, բլոգեր, վիրտուալ աշխարհում հայտնի Դօրիանը դեռ անցած ամիս խոստացել էր իր լսարանին «Իսկ գիշերվանից հետո՝ շուշաններ» գրքի շնորհանդեսը: Նշել էր՝ գրքին իր ձեռքով էր ստորագրելու: Այդ օրն էլ լսարանը կճանաչեր նրան: Ընթերցողներն այդ առիթը պետք է ունենային այս տարվա նոյեմբերի վերջին կամ էլ դեկտեմբերի սկզբին: Ինքն էր այդ մասին ասել: Այսօր արդեն դեկտեմբերի
Մեզ տեղն է
Ամեն օր «Առավոտը» զանազան մամուլի հաղորդագրություններ է ստանում, դրանց մեծամասնությունը հայերեն է: Օրինակ « ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը, «Բիլայնը» իրենց հաղորդագրությունները ուղարկում են պարտադիր երեք լեզվով՝ ներառյալ հայերենը: Բրիտանական խորհուրդը, ՀՀ-ում ԱՄՆ, Արգենտինայի, Ֆրանսիայի եւ մյուս երկրների դեսպանատները մամուլի հաղորդագրությունները, բացի իրենց երկրների պետական լեզուներից կամ անգլերենից, պատրաստում են նաեւ Հայաստանի Հանրապետության պետական լեզվով՝ հայերենով, մի բան, որ
Հրդեհ՝ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում
Այսօր ժամը 18.24-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակ, Կառավարական 2 տուն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության 203 սենյակում նկատվում է ծխապատ գոտի: Այս մասին Aravot.am-ին փոխանցում են ԱԻ նախարարության լրատվական կենտրոնից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.36-ին, մարվել` 18.43-ին: Այրվել են երեքական քմ մակերեսով պատ և հատակ, գրապահարան, աթոռ և թուղթ, ջերմահարվել են 4 մոնիտոր, օդորակիչ և
Արմեն Մարտիրոսյան. «Հնարել են, թե Շմայսին ջերմ եմ բարեւել»
«Արդեն ասել եմ, որ մի քանի օր առաջ ԱԺ նիստում տեղի ունեցած միջադեպը համարում եմ փակված, քանի որ Առաքել Մովսիսյանի կողմից ինձ ուղղված վիրավորանքին տվել եմ համարժեք պատասխան: Եթե ինձ որեւէ մեկը բարեւում է, ապա ես պատասխանում եմ բարեւին: Ինչ վերաբերում է ջերմ բարեւելուն, ապա այդ հրապարակման հեղինակը դա հնարել է: Հնարել է նաեւ սեռական
Գրադարանի դուռը տարվա մեջ բացվում է հաշված անգամներ
«Գրադարանը շատ վատ վիճակում է. ջեռուցում կա, բայց չլինելու հաշիվ է: Անգամ կարող եմ մատներիս վրա հաշվել, թե տարվա մեջ քանի անգամ եմ բացում գրադարանի դուռը, իսկ ձմռանը խոսք լինել անգամ չի կարող, մտնել չի լինում այստեղ: Խոսքս վերաբերվում է գեղարվեստական գրքերի սրահի մասին, դասագրքերի բաժինը ինչպես էլ լինի տարվա մեջ մի քանի անգամ կբացենք
Սաշիկ Սարգսյանը փայատեր չէ, քանի որ նրա հետ ժողով չի արել
Ամասիայի կարի գործարանը, որը կառուցվել է հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության եւ մայրաքաղաքում բնակվող հարուստ ամասիացիների՝ մասնավորապես ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի միջոցներով, կռվախնձոր է դարձել: Ըստ որոշ տեղեկությունների, այս գործարանում, հակառակ ոմանց կամքի, «փայատեր» է դարձել Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանը: Չնայած՝ այսօր Aravot.am-ի հետ զրույցում գործարանի սեփականատեր, սփյուռքահայ գործարար Քրիստիան Գերեջին հերքեց այդ լուրը՝ ասելով,
Վարչապետը սուգը տոն դարձրեց
Վարչապետ Տիգրան Սարգսյանը միակ բարձաստիճան պաշտոնյան էր, որն այսօր 2 րոպեով եկավ Գյումրի, իր ձեռքով ծաղկեպսակ դրեց Ֆրիդ Սողոյանի հեղինակած երկրաշարժի զոհերի հուշարձանին ու արագ հեռացավ Ամասիա: Մնացածները բավարարվել էին ընդամենը ծաղկեպսակներ ուղարկելով, նույնիսկ չէր ներկայացել քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանը, որին հազար ու մի հարց ունեցող անօթևան գյումրեցիները հենց այս օրն էին սրտատրոփ սպասում:
Շենգավիթում վերանորոգվում է ջրատարը. ջրամատակարումը կվերականգնվի վաղը
Դեկտեմբերի 5-ին Արցախի պողոտայում, Երևանի ՋԷԿ-ից ոչ հեռու նկատվել էր ջրի արտահոսք, որը վկայում էր ջրագծի վթարի մասին: «Երեւան Ջուր»-ից Aravot.am-ին տեղեկացնում են, որ պահանջվող նախապատրաստական աշխատանքներից և բնակչության իրազեկումից հետո, դեկտեմբերի 7-ին առավոտյան ընկերության «Արևելք» շահագործման տնօրինության աշխատակիցները ձեռնամուխ եղան վթարի հայտնաբերման և հետևանքների վերացմանը: Վթարվել էր «Մսի կոմբինատ» օրվա կարգավորիչ ջրամբարից (ՕԿՋ) դեպի
«Ես էլ զարգացա…»
Մարդկանց պատկերացումներ արտաքին գովազդի հետ կապված ընդլայնում են իմ գործունեության ոլորտը: Չնայած` մի գործ անելով` այսպես թե այնպես մեր երկրում յոլա չես գնա: Այ, օրինակ, տաքսու վարորդ-քաղաքական վերլուծաբանների մասին անձամբ ես շատ եմ լսել, բայց աղբաման–գովազդային վահանակների մասին հաստատ լսած չեք լինի: Երբ ինձ այս գործն առաջարկեցին, ճիշտն ասած, շատ զարմացա, մտածեցի` ձեռք են առնում:


















































