Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Մահացած զինվորի մայրը վատացել է կառավարության շենքի առջեւ (տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2011 11:38 Share
Աջակցեք aravot.am-ին

 

Լուսանկարը՝ www.hra.am կայքից

 

Այս պահին կառավարության շենքի առջեւ «Շտապ օգնություն» ծառայությունը օգնություն է ցուցաբերում բանակում զոհված զինվորի՝ Տիգրան Օհանջանյանի մորը: Նրա ինքնազգացողությունը վատացավ այսօր կառավարության շենքի առջեւ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ զրույցից հետո: Զինվորի մայրը նախարարից տեսակցություն էր պահանջում՝ պնդելով, որ որդու մահվանից 5 տարի հետո ապացուցվել է, որ որդին բանակում տանջամահ է արվել եւ մահացել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: