Օրվա լրահոսը

ՊԱԿԻՍՏԱՆԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Պակիստանի թալիբները ստանձնել են ՆԱՏՕ-ի կողմից Աֆղանստանին հասցեագրված վառելիք տեղափոխող բեռնատարների վրա կատարված հարձակման պատասխանատվությունը: Ոստիկանության տվյալներով, հարձակման արդյունքում վեց մարդ է սպանվել, ոչնչացվել է 25 բեռնամփոփ վառելիք: BBC-ի փոխանցմամբ, Աֆղանստանում միջազգային դաշնային ուժերին վառելիք մատակարարող ավտոշարասյուները ավելի խոցելի են դարձել այն բանից հետո, երբ Պակիստանի իշխանությունները փակել են Խեյբերի միջանցքը, որը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին

ԲՐԱԶԻԼԻԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱՐՈՂ Է ԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆԱԼ

Բրազիլիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում, որոնք կայացել են անցած կիրակի օրը, առաջատարն է գործող նախագահի համակիր եւ նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Դիլմա Ռուսեֆը: Երեկվա դրությամբ, ըստ BBC-ի, հաշվարկվել էր քվեաթերթիկների 97,5 տոկոսը, եւ ստացված տվյալների համաձայն, Ռուսեֆը ստացել է ամենաշատ ձայները՝ քվեների 47 տոկոսը, որը դեռ բավարար չէ հաղթահարելու 50 տոկոսի շեմը: Ռուսեֆի հիմնական մրցակից,

Բերլուսկոնիին դատապարտել են հակասեմիտական կատակի համար

Պաշտոնական Վատիկանը դատապարտել է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի պահվածքը, որն իրեն թույլ է տվել հրեաների վերաբերյալ անտակտ կատակ անել: Անցած շաբաթ, իր ծննդյան 74-ամյակի տոնակատարության ժամանակ վարչապետը հյուրերի ներկայությամբ հրեաների մասին անեկդոտ էր պատմել. մի հրեա մեկ այլ հրեայից օրական հազար եվրո է վերցնում այն բանի համար, որ նրան թաքցնի Հոլոքոստից: Հիմա հրեան ասում է՝

Բոսնիայում տեղի են ունեցել ընտրություններ

Կիրակի օրը Բոսնիայում տեղի են ունեցել նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ: Նախընտրական արշավի առանցքում, ինչպես փոխանցում է BBC-ն, երկրի էթնիկ խնդիրներն են եղել: Բոսնիայի բարդ էթնիկ կազմը, որն իր արտացոլումն է գտել նաեւ երկրի Սահմանադրության մեջ, պահանջում էր ընտրել 5 նախագահ եւ խորհրդարանի 700 անդամ: Ընտրությունների արդյունքները որոշիչ կարող են լինել նաեւ ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին Բոսնիայի

ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂԸ ՀԵԳՆԵԼ Է ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻՆ

News.am-ի փոխանցմամբ, թուրքական «Vatan» թերթի լրագրող-վերլուծաբան Մութլու Թոնբեքիջին խիստ քննադատության է ենթարկել թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարին, ով իր համակիրների հետ, ի նշան բողոքի՝ Աղթամարում իրականացրած պատարագի, նամազ էր արել հայկական Անիի Մայր տաճարում. «Ոմանք հարցնում են, թե Աղթամարի հայկական եկեղեցում իրականացված պատարագին ներկա գտնված «լիբերալները» ինչո՞ւ չկային Անիի Ֆեթհիյե մզկիթի (Անիի Մայր տաճար) նամազին:

ՊԱՇՏՈՆ՝ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒՍՈՒՑՉԻՆ

«Առավոտի» նախորդ համարներից մեկում գրել էինք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ազատվում է նախկին կադրերից, նաեւ նշել, որ շուտով աշխատանքից կազատվի ԿԳՆ հատուկ կրթության բաժնի պետ Նուրիջան Մանուկյանը: Պարոն Մանուկյանը իսկապես ազատվել է ԿԳՆ բաժնի պետի պաշտոնից եւ այժմ պայմանագրով աշխատում է Կրթության ազգային ինստիտուտում: Նրա փոխարեն, «Առավոտի» տեղեկություններով, այժմ ԿԳ նախարարությունում աշխատում է պարոն

ՏԵՍԼԱԿԱՆՆ ՈՒ ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ

Օրերս «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ՏՏ «Հաղթողների ակումբի» ուսանողներին ներկայացրեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հաջողության տեսլականը: ՀՀ նախագահի մրցանակը Հայաստանում՝ ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին պարգեւատրելու նպատակով ստեղծվել է «Սինոփսիսի» կողմից՝ Համահայկական հիմնադրամի հետ կնքած համաձայնագրի հիման վրա: Մրցանակակիրները ստեղծել են ակումբ, որտեղ պարբերաբար հանդիպումներ են կազմակերպվում՝ քննարկելու եւ կիսվելու ձեռք բերած փորձով եւ գաղափարներով, անցկացնում են

ԵՊՀ-ն պահանջում է

Երեւանի պետական համալսարանի ուսանողները նամակ են հղել ԵԱՀԿ նախագահ, Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաեւին, պատճենն էլ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին: Նրանք նամակում իրենց անհանգստությունն են հայտնում «Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքում եւ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում հայկական մշակութային կոթողների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ»: «Ադրբեջանի շովինիստ իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում

«ՄԻ՛ ՍՊԱՆԵՔ ՔԻՄԻԱՆ»

Կամ պատանի քիմիկոսների համահայկական առաջին մրցաշարը՝ Երեւանում Օրերս Երեւանի պետական համալսարանին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում անցկացվեց «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնած քիմիայի օլիմպիադան: Մրցույթի մասնակից 7 թիմերից 2-ը ներկայացնում էին Երեւանը, 2-ը՝ Լոռու մարզը, մեկական թիմեր էլ Աբովյանից, Գյումրիից եւ Վաղարշապատից էին: Մրցաշարի մասնակից պատանի քիմիկոսները պատասխանում էին նմանօրինակ հարցերի՝ ինչպիսի՞ բաղադրություն ընտրել

Խուսափե՛նք կրթության «էլիտարացումից»

1. Վերջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված աննախադեպ հասարակական ընդվզումը եւ յուրատեսակ շարժման վերածված դիմադրությունն ուղղված են եղել ոչ թե այս կամ այն օրինագծի, այլ կոնկրետ օտարալեզու դպրոցներ բացելու գաղափարի ու ծրագրի դեմ: 2. «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն չկատարելու պարագայում ցանկացած հանրակրթական հաստատության գործունեություն, որը դասավանդումն իրականացնում է օտար լեզվով, լինելու է հակաօրինական,

ՄԱՐԴՈՒՆ ՏԵՍՆԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Մեր ուսուցչի ամենաթանկ պարգեւը Որքան շատ ես ապրում այս աշխարհում, այնքան խորն ես գնահատում այն, ինչ քեզ համար արել են քո Ուսուցիչները: Երբ 15 տարեկան ես, դու նրանց պարզապես սիրում ես, բայց միայն հասուն մարդ լինելով՝ դու ի վիճակի ես հասկանալու նրանց դերը քո կյանքում: Մեր դասղեկը՝ Նինա Աշխատոյանը, այս տարի պետք է դառնար 80

ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵՑ ԽԱՂՈՂԻ ՄԹԵՐՄԱՆ ԳԻՆԸ

Հոկտեմբերի 2-ին Բերդավանի գինու գործարանում կայացավ գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը Նոյեմբերյանի տարածաշրջանի խաղողագործների հետ: Ծառուկյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 3-ից Բերդավանի գինու գործարանը խաղողի մեկ կգ-ն կմթերի 130-ով, վճարումն էլ կկատարվի անմիջապես: Մինչ օրս Տավուշի վերամշակող ձեռնարկությունները խաղողը 120 դրամով էին ընդունում: Բերդավանում խաղող կընդունվի անկախ նրանից, թե հումքի ընդունման պայմանագիր կա՞,

ՆԱԽԱԳԱՀԻՆԸ ԿԱ, ՄՆԱՑ ՆՈԲԵԼՅԱՆԸ

«Առավոտը» մի քանի անգամ գրել է Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանի մասին: Նա 23 գրքի հեղինակ է, որոնց զգալի մասը գիրք-ձոներ են՝ նվիրված Պետրոս Մեծին, Վլադիմիր Պուտինին, Վլադիմիր Ժիրինովսկուն, Սերժ Սարգսյանին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին, «ՎիվաՍելի» Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Վերջինիս

Բերքի տոնը՝ առանց բերքի

Այս տարի Լոռու մարզում Բերքի տոնին մասնակցել է համայնքների կեսը միայն 2002 թվականից սկսած, Լոռու մարզի Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ համայնքում նշվում է Բերքի տոնը: Մարզի 105 գյուղական համայնքները ի մի են բերում տարվա ընթացքում ստացածը, հաշվում կորուստները: Այս տարի էլ տոն կազմակերպեց, բայց այս անգամ գյուղացին հողից օգուտ չտեսավ: Եղանակային անակնկալներից ելնելով, գյուղացիները միայն հունիսի

ԲՆԱԿԱՐԱՆԸ՝ ՄՈՐ ՈՒ ՈՐԴՈՒ ԹՇՆԱՄԱՆՔԻ ԱՌԱՐԿԱ

Հայկական արդարադատությունը աշխարհի երեսից ջնջե՞լ է Ֆլորա Թադեւոսյանի երեք երեխաներից երկուսին Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) քաղաքի 74-ամյա բնակիչ Ֆլորա Թադեւոսյանն ահազանգում է՝ իր կյանքին վտանգ է սպառնում: Իսկ սպառնացողը՝ ոչ ավել, ոչ պակաս, հարազատ որդին է: Ծեր կինն անհանգստանալու պատճառ, պարզվում է՝ ունի: Որդին՝ 45-ամյա Վազգեն Սիմոնյանն այնպես է վախեցրել մորը, որ տարեց կինը ստիպված

ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄԱՀԱՑԵԼ Է

Հոկտեմբերի 3-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:Բախվել են «ՎԱԶ-21011» մակնիշի 14 ՏԼ 728 պետհամարանիշի եւ «ՎԱԶ-2107» մակնիշի Տ 2001 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր, ԱՄՆ 66-ամյա քաղաքացի Զվարթ Ուզունյանը տեղում մահացել է, իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Երեւանի բնակիչ, 53-ամյա Սեյրան Մուսիկյանը 

ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ՝ ԲԱՎԱՐԱՐ

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 20 շենքի բակում կայանած ավտոմեքենայում այրվել են Գագիկ Մովսիսյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 53 ՍԼ 595 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը եւ բեռնախցիկը: Հրդեհի հետեւանքով Ագարակի բնակիչներ՝ 40-ամյա Գագիկ եւ 14-ամյա Գոռ Մովսիսյանները ստացել են թեթեւ այրվածքներ եւ տեղափոխվել Ագարակ քաղաքի հիվանդանոց:

ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ

Երեկ ՀՀ վարչական դատարանում նշանակվել էր դռնփակ դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ «ՀՀ ՊՆ նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանը անվավեր ճանաչելու եւ ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին: Փետրվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրեր 2009

ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ

Երեկ ՀՀ վարչական դատարանում նշանակվել էր դռնփակ դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ «ՀՀ ՊՆ նախարարի գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի մասին» հրամանը անվավեր ճանաչելու եւ ՊՆ-ին տեղեկատվություն տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին: Փետրվարի 10-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարությանը, որպեսզի «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ տրամադրեր 2009

ԶԻՆՎՈՐԸ՝ ԿԱԽՎԱԾ

Հոկտեմբերի 3-ին, ժ.19-ի սահմաններում ՊՆ զորամասերից մեկի զորանոցի նկուղում հայտնաբերվել է շարքային Սամվել Խաչատրյանը՝ կախված վիճակով: Արտաշատի զինկոմիսարիատից բանակ զորակոչված Ս. Խաչատրյանը սեպտեմբերի 13-ից մասնակցում էր ճամբարային հավաքների:

Կարո՞ղ է դատավորը լինել անաչառ

2010 թ. փետրվարի 8-ից ՀՀ վարչական դատարանի Էջմիածնի նստավայրի դատավոր Ա. Ծատուրյանի վարույթում է գտնվում Վ.Դ. 4/0015/15/10 գործը, ըստ հայցի Գարեգին Շահվերդյանի՝ ընդդեմ ՀՀ ԿԱ ԱԳՊԿ Վաղարշապատի ՏՍ-ի եւ 3-րդ անձ Վաղարշակ Մանուկյանի՝ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ: Ես՝ Գ. Շահվերդյանս, 2010թ. ապրիլի 9-ին դատարանին միջնորդություն եմ ներկայացրել սեփականության իրավունքի պետական գրանցումը

ԽԱՂԱՂԱՊԱ՞ՀՆ Է ՍՊԱՆԵԼ ԿՆՈՋԸ

20-ամյա աղջկա հարազատների պնդումները Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 30-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի հանրակացարաններից մեկում դաժան ծեծի եւ խոշտանգման հետեւանքով՝ նախ Մասիսի հիվանդանոց, ապա Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը, որն էլ հոկտեմբերի լույս 1-ի գիշերը մահացել էր: Շաբաթ օրը մեզ ահազանգեցին Զարուհի Պետրոսյանի հարազատները եւ օգնություն խնդրեցին: Ըստ Զարուհու քրոջ՝

ՇՐՋՎԵԼ Է ԱՄԲԱՐՁԻՉ ԿՌՈՒՆԿԸ

Քամու ուժգնացման հետեւանքով Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մաքսատան տարածքում վայր է ընկել ամբարձիչ կռունկը (12-13 մ), ինչի հետեւանքով կռունկավար, Ագարակ քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 3 տան բնակիչ՝ 54-ամյա Գագիկ Մելքոնյանը ստացել է մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Ագարակ քաղաքի հիվանդանոց, որտեղից՝ Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Տուժածի վիճակը գնահատվել է միջին ծանրության:

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՄԲ

Դեղորայքային թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Աշտարակի բնակիչ՝ 17-ամյա Արփինե Տ.-ն:

ՄԱՀԱՑԵԼ Է ՀԻՎԱՆԴԱՆՈՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ուժեղ քամուց պոկվել են Ջերմուկ քաղաքի տների մոտ 500 քմ մակերեսով տանիքային ծածկերը, ինչի հետեւանքով տանիքի մետաղական կառուցատարը ընկել է Ջերմուկի բնակիչ՝ 35-ամյա Գայանե Խուրշուդյանի վրա, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

ՏՈՒԺԱԾՆԵՐԸ՝ ՄԻՋԻՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ

Նույն օրը, ժամը 21.02-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը: Դեպքի վայրում պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 19 ՕՏ 807 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան, դեռեւս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել ձորը, ինչի հետեւանքով

ՍՈՎՈՐԵԼՈՒ ՇԱՏ ԲԱՆ ՈՒՆԵՆՔ

Հայաստան-Ֆրանսիա միջպետական ծրագրերի շրջանակներում երեկ Հայաստանի ուռուցքաբանության ազգային ինստիտուտում մեկնարկել է Չարորակ ուռուցքների ախտորոշման եւ բուժման հիմնադրույթներին նվիրված հայ-ֆրանսիական գիտաժողովը: Այդ առիթով մեր երկիր է եկել Փարիզի Գուստավ Ռուսսիի անվան ուռուցքաբանական ինստիտուտի աշխատակազմը՝ պրոֆեսոր Թոմաս Տյուրցի գլխավորությամբ: Նշենք, որ Ֆրանսիայում ուռուցքաբանությունը առողջապահության ոլորտի ամենազարգացած եւ առաջատար բնագավառներից է եւ թերեւս այդ է պատճառը, որ այսօր

Նախագահն արհամարհեց

Դժգոհեցին նախագահականի մոտ հավաքված ցուցարարները Երեկ նախագահ Սերժ Սարգսյանն իր աշխատանքային օրը սկսեց մի խումբ ցուցարարների դժգոհությունների ներքո: Քաղաքապետարանից, կադաստրից, նոտարներից ու դատարաններից «վառված» մոտ 30 քաղաքացի, արդեն 2-րդ տարին է՝ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա է կազմակերպում: Նրանք պահանջում են, որ նախագահն անձամբ լսի իրենց, քանի որ մինչ այդ որ պաշտոնյան  լսել է՝ նրանց

ԱՐԱԳԻԼԸ ՋՐԱՇԵՆՑԻՆԵՐԻՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ Է ԲԵՐՈՒՄ

Իսկ նրանց հայրերին՝ ամանորին Ջրաշենից ընտանիքները քիչ-քիչ արտագաղթում են: Լուռու մարզի Ջրաշեն գյուղում երեխաները հիմնականում ծնվում են սեպտեմբեր- հոկտեմբեր ամիսներին: Ոչ միայն ջրաշենցիների ապրուստն է պայմանավորված գյուղի տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքով, այլեւ՝ ծնունդները: Ընտանիքը պահելու համար արտերկիր մեկնած ջրաշենցի միգրանտ տղամարդիկ հայրենիք են վերադառնում ամանորի տոներին եւ իրենց կանանց հետ այդ ժամանակահատվածի «շփումից» էլ

ՄԱՀԱՑԱՎ ԿՐԿՆԱԿԻ ՎԹԱՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Ինչպես տեղեկացնում է ոստիկանությունը՝ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 10:30-ին, Ծակքար գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Տիգրան Հ.-ն, վարելով «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան, գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 1999թ. ծնված Նարեկ Մանուկյանին: Երեխային անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխելիս՝ Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 64-րդ կիլոմետրին բախվել է ճամփեզրի երկաթյա սյանը, ինչի հետեւանքով Նարեկ Մանուկյանը մահացել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031