Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի պատասխանը «Առավոտի» հրապարակմանը

Ձեր լրատվամիջոցի էլեկտրոնային կայքում տեղադրված «Հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ընտրությունների գնան միասնական ցուցակով» հոդվածում (8 դեկտեմբերի, 2011, ժ. 21.49) նշվում է. «Բանն այն է, որ  ինչպես տեղեկացնում են Կոնգրեսին մոտ կանգնած մեր աղբյուրները, ՀԱԿ–ն ու ԲՀԿ–ն իսկապես հեռակա շփումներ են ունեցել, բայց ինչպես ակնարկում էր ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանը նոյեմբերի 25-ի հանրահավաքում ունեցած

Տավուշցին ցնցված է ՀՀ կառավարության՝ Կոտայքին վերաբերող որոշումից

«Համերաշխություն» կուսակցության եւ նույնանուն շարժման Տավուշի մարզի համակարգող Դավիթ Սահակյանը ցնցված է այն որոշումից, որով կառավարությունը արաբ շեյխի պատկանող «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը, Կոտայքի մարզի Արտավազ գյուղում անհատույց եւ անժամկետ տրամադրլ է 148 հեկտար տարածք: Սահակյանը 4 տղայի հայր է, որոնք ծնվել են զույգերով: 4 եւ 2 տարեկան զույգերի 37-ամյա հայրը եւ 27-ամյա մայրը`

Հատուկ մրցանակ՝ «Հարգելի՛ Գրիգոր Ամալյան, բացե՛ք ձեր ականջները, որ լսեք մեր անձայն ձայնը» նյութի համար

Լուսանկարում՝ «Առավոտի» խմբագրի տեղակալ Վոլոդյա Պետրոսյանը ստանում է մրցանակը Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելու նպատակով, ամեն տարի, «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները լավագույն հրապարակման համար մրցույթ են հայտարարում: Այսօր «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցում տեղի ունեցավ «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 9-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը: Այս տարի մրցույթին մասնակցել է 44 լրագրող: «Լավագույն տեսանյութ» անվանակարգում 1-ին

Գեղարքունիքի մարզպետարանում ԽԱՊԿ մոնիտորինգն ընդունեցին թեժ կրքերով

Այսօր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն կայքերի մոնիտորինգի արդյունքներ է հրապարակել, որից պարզ դարձավ, որ նախարարություններից վերջին տեղում է մշակույթի նախարարության կայքը, մարզպետարաններից` Գեղարքունիքինը: Նախարարության մամուլի պատասխանատու Գայանե Դուրգարյանն Aravot.am-ի հետ զրույցում այսպես պարզաբանեց այդ արդյունքները. «Դա իրենց խնդիրն է, իրենք մեզ չեն հարցրել՝ դուք պատրաստվո՞ւմ եք մի բան փոխել, թե՞ ոչ: Կայքը փոփոխման փուլում է

Եթե երկրի առջեւ խնդիրներ չծառանան՝ ՕԵԿ-ը ընտրություններին միայնակ մասնակցի (տեսանյութ)

Հայաստանում իշխանական կոալիցիան ներկայացնող ուժերի միջեւ նախընտրական դաշինքներ ձեւավորելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան՝  ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նման խոսակցությունները գնահատեց որպես՝ «երկարաժամկետ բամբասանք»: «Այդ թեման անընդհատ շրջանառության մեջ է, բայց կոալիցիոն քաղաքական ուժերի մեջ նման քննարկումներ ուղղակի դեռ տեղի չեն ունեցել:  Բոլոր քաղաքական ուժերն էլ այսօր առանձին-առանձին պատրաստվում են ընտրությունների: Բոլոր

«Ա1+»-ը ՀՌԱՀ անդամների հետ շփվելու հնարավորությունից չի օգտվել

«Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը դեռ մեկ տարի առաջ, երբ ՀՌԱՀ-ը 2010-ի դեկտեմբերի 16-ին որոշում կայացրեց «Ա1+»-ի հայտը համարել անհիմն ու կեղծ՝ խոստացել էր ՀՌԱՀ-ին, որ իրենց «փնթի աշխատանքի համար» պատասխան են տալու: Այս պահին այդ պատասխանը` դատարանի վճռի տեսքով, մեր ձեռքի տակ է: Այստեղ մի քանի ուշագրավ բացատրություններ կան, թե ինչու են «Արմնյուզի» դեպքում սխալների

Հմայակը կընդգրկվի՞ ԲՀԿ ցուցակում

Եթե ԲՀԿ-ն առանձին գնա  խորհրդարանական ընտրությունների եւ Հմայակ  Հովհաննիսյանին առաջարկի ընդգրկվել ԲՀԿ  համամասնական ցուցակում, ապա քաղաքագետը չթաքցրեց, որ կընդունի այդ առաջարկը: aravot.am-ի հարցին ի պատասխան՝ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Եթե նման առաջարկ լինի եւ ԲՀԿ-ն ինքնուրույն մասնակցի ընտրություններին, իսկ ես  համոզված եմ, վստահ եմ, որ այդպես կլինի, այդ դեպքում  ես այդ առաջարկությունը կդիտարկեմ»: Պաչե՞լ Հանրապետականի ճակատը

Ո՞ւմ գրպանից կգտնեն նոր թմրանյութեր

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի եւ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի բանավեճը չէր ստացվում: Եթե Ռաֆիկ Պետրոսյանը խոսում  էր  քթի տակ, եւ դժվար  էր  նրան լսելը, ապա Հմայակ Հովհաննիսյանը  խոսում  էր բարձր եւ շարունակ կռիվ անում, թե ինչու իրեն  հնարավորություն  չեն տալիս բանավեճի եւ ի հավելումն իր  չարդարացված դժգոհության, լրագրողների աչքի առաջ պատռեց մի ծրար, որն իր

Կանոնավոր սեքսը երկարացնում է կյանքը 7-10 տարով

«Գրգռված վիճակում տղամարդու եւ կնոջ օրգանիզմում սկսում է ակտիվորեն արտադրվել կախարդական հատկություններով օժտված մի հորմոն՝ օքսիտոցին, որը մարդկության գեղեցիկ կեսի մոտ փոքր–ինչ ավելի դանդաղ է արտադրվում (հենց այս պատճառով էլ կանայք ավելի երկարատեւ նախերգանքի կարիք են զգում, քան նրանց զուգընկերները): Երբ օքսիտոցինի պարունակությունը հասնում է որոշակի մակարդակի, տեղի է ունենում էնդորֆինի հզոր արտանետում»,- Aravot.am-ի հետ

Բրիտանացի արագավազորդն իրեն վաճառքի է հանել

Աթլետիկայի Մեծ Բրիտանիայի փոխանցավազքի հավաքականի անդամ, 100 եւ 200 մետր մրցատարածությունների վազորդ Ջեյմս Էլինգտոնը «eBAY»  ինտերնետային կայքում իրեն աճուրդի է հանել: Լոնդոնի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար 26-ամյա մարզիկին անհրաժեշտ է 30 հազար ֆունտ սերլինգ (մոտ $ 35 հազար), որից 15 հազարը` անձնական ծախսերի, 15-ն էլ` մրցումների մասնակցելու նպատակով օդանավի տոմսեր գնելու, գիշերավարձի, սննդի, մարզահագուստի եւ

Երթ-ակցիա՝ դեպի քաղաքապետարան եւ կառավարություն (տեսանյութ)

Վարդան Մամիկոնյանի արձանի մոտից այս պահին Առաջին հայկական ճակատ շարժումը երթ-ակցիայով «Հրազդանը բոլորինս է», «Ֆուտբո՞լ, թե՞ թուրքական հագուստ», «Պահպանենք մեր քաղաքը», «Ստոպ» պաստառներով շարժվում են քաղաքապետարան, այնուհետեւ դեպի կառավարություն, որտեղ նամակ են հանձնելու։ Նշենք, որ քիչ առաջ այստեղ էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, որը երթի մասնակիցներին համոզում էր, որպեսզի երթ-ակցիա չկազմակերպեն, սակայն մասնակիցները

Սպորտսմենուհի, գեղեցկուհի, մոդել, դերասանուհի

Էյմի Մալինզի երկու ոտքերը ծնկից ներքեւ վիրահատել են 6 տարեկանում` ոսկրի բնածին անբուժելի հիվանդության պատճառով: Սակայն դա չի խանգարել նրան` մարզուհու, մոդելի եւ դերասանուհու փայլուն կարիերա ունենալ: Էյմին ուսանող տարիներին համալսարանական թիմի ուժեղագույն լողորդուհին ու վազորդուհին է եղել,  նույնպես անդամահատված Օսկար Պիստորիուսի հետ հանդես եկել Ատլանտայի պարալիմպիկ խաղերում: Որպես գեղեցկուհի Մալինզը համատեղ մասնակցել է հայտնի

President.am-ն ամենավատ կայքերից է (տեսանյութ)

ՀՀ նախագահի կայքը` www.president.am-ը ամենավատ կայքերից է: Այս եզրակացության է եկել  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի խումբը: Այսօր «Հայացք» ակումբում կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հրապարակեց պաշտոնական կայքերի մոնիտորինգի արդյունքները, որոնցից պարզ դարձավ, որ ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության, ՍԴ-ի եւ դատախազության կայքերի մեջ ամենավատը president.am-ն է, որը վերջին շրջանում տեղեկատվությունը դարձրել է առավել անհասանելի: Ի տարբերություն

Ավագանին աղբի գինը սահմանեց, բնակարաններ շնորհեց ու ընկերություն ստեղծեց

Այսօր Երեւանի ավագանին արտահերթ նիստ էր հրավիրել՝ աղբի գինը սահմանելու, Չինաստանից որպես նվեր ներկրվող ավտոբուսների համար կազմակերպություն ստեղծելու եւ բնակարաններ շնորհելու նպատակով: Մինչեւ հունվարի 1-ը ավագանին պետք է որոշի, թե մայրաքաղաքի յուրաքանչյուր բնակիչ մեկ ամսվա աղբի համար որքան գումար պետք է մուծի: Երեւանի նորանշանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ավագանին ամսական 200 դրամ աղբի վարձ հաստատեց:

Գալուստ Սահակյան. «Դաշինքը կա, մնում է ձեւը որոշել»(տեսանյութ)

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ անդրադառնալով ԱԺ առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միասնական համամասնական ցուցակով  մասնակցելու հավանականությանն ու դրա շուրջ հնարավոր բանակցություններին՝ շատ կարճ ասաց. «Մի հավատացեք մամուլին»: Բա որ եղա՞վ, բա որ դա իրականություն դարձա՞վ: Լրագրողի այս հարցադրումներին ի պատասխան պատգամավորը հավելեց. «Իրականության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ քաղաքական դաշտի

Ձերբակալվել է դեզեր հրդեհողը

Դեկտեմբերի 2-ին՝ «Լոռու մարզում կովերը սատկել են հիվանդությունից, իսկ դեզերը այրել են դիտավորյալ» լուրով տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Ագարակ գյուղի 3 տնտեսությունն էլ զրկվել է անասնակերից ու գյուղացիները ճար չունենալով՝ մորթում են անասուններին: Լուրերը, թե նրանց պահեստավորած խոտի դեզերը ինչ-որ մեկն այրել է ու սա դիտավորություն է՝ հաստատվել են: Այրվել են Իսկուհի Քոչարյանի անասնակերն ու

Մոսկվան կեղծիքներո՞վ է ստացել 2018 թվականի աշխարհի առաջնությունը

Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) հետաքննում է, թե ինչպե՞ս են ընթացել ֆուտբոլի 2018 եւ 2022 թվականների աշխարհի առաջնությունների կազմակերպիչ երկրների ընտրությունները: Դրա համար հիմք են ծառայել ՖԻՖԱ-ում կոռուպցիայի առկայության մասին հրապարակումները: ՀԴԲ-ն լուրջ ապացույցներ ունի` կապված 2022 թվականի աշխարհի առաջնության ժամանակ հակերների` ամերիկյան հայտի էլեկտրոնային փոստը կոտրելու  փորձերի հետ եւ չի բացառում, որ նման բան կատարվել

«Ժառանգություն». ՀՅԴ-ն քաղաքական համոզմունքով է քվեարկել Նիկոյանի եւ Շարմազանովի թեկնածությունների օգտին

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ՀՅԴ խմբակցության կողմից ՀՀ ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրությունների ժամանակ որդեգրած կեցվածքին, ասաց, թե «շատ նորմալ են վերաբերում» դաշնակցական պատգամավորների քվեարկությանը.    «Իրենք մասնակցել են քվեարկություններին եւ քվեարկել են  ՀՀԿ-ի կողմից առաջադրված  թեկնածուներին: Շատ նորմալ եմ վերաբերում. դա իրենց քաղաքական համոզմունքն է, իրենց քաղաքական որոշումն

Մշակույթի նախարարությունը վերջին տեղում է

Նրանց կայքը ճանաչվել է ամենավատը  Այսօր «Հայացք» ակումբում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց մեր պետական մարմինների կայքերի մոնիտորինգը: Կայքերում գնահատվել է, թե որքանով է այն թափանցիկ, օպերատիվ, հասանելի եւ ամբողջական: Ըստ այդ չափանիշների, նախարարությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների մեջ ամենավատ կայքն է համարվել մշակույթի նախարարության կայքը, վատագույններից են նաեւ ոստիկանության եւ էերգետիկայի

Հավասար իրավունքներով՝ անհավասար պայմաններում

Ունենալ հավասար դիրքեր՝ չի նշանակում գրավել տղամարդկանց տեղը Շատերը կարծում են, որ քաղաքականությունը միայն տղամարդկանց գործն է եւ կանայք չեն կարող գլուխ բերել, լուծել հասարակական-քաղաքական խնդիրներ: Սակայն, հակառակ այդ սխալ տեսակետի՝ հասարակական կյանքում կանայք արդեն մեծ տեղ են գրավում, զգալի մասը ստանձնել ու շարունակում է ստանձնել նոր ազդեցիկ դերեր՝ տարբեր ոլորտներում: Ցավոք, մեր համարձակ կանանցից միայն

«Ինձ այլ աչքով չեն նայել»

Սիրված դերասանուհի Ժենյա Ավետիսյանը՝ իր եւ ստեղծագործական ուղու մասին Այսօր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանի բեմական գործունեության 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Երբ 1960-ականների սկզբներին Մայր թատրոնի բեմ բարձրացավ «Աշխարհն, այո, շուռ է եկել» ներկայացումը (բեմադրիչ՝ Վարդան Աճեմյան), հայ բեմի մեծերի կողքին առաջին անգամ հայտնվեց հմայիչ ու գեղեցիկ Ժենյա Ավետիսյանը:

Breakdance-ի մրցույթը ձախողվեց

Դեկտեմբերի 12-13-ը կայանալիք Breakdance-ի մրցույթը չեղյալ է հայտարարվել: Կազմակերպիչ Արտակ Մուսայելյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում չգտնվեցին մրցությանը պատրաստ թիմեր, բացի Battle Frize-ից եւ Art Drive Crew-ից. «Նրանք փաստացի մարտահրավեր նետեցին մնացած թիմերին, որոնք հրաժարվեցին մասնակցել՝ կարելի է ասել պահանջելով, որ ժյուրին անպայման հրավիրվի Վրաստանից»: Կազմակերպիչը հավելեց, որ ներկա պահին իրենք պատրաստ չեն նման ծախսեր հոգալ: Ա. Մուսայելյանի

IT գրագիտության առումով՝ Քարի դար եւ նոնսենս

Տիգրան Զարգարյանը՝ Հայաստանի ազգային գրադարանի խնդիրների ու ծրագրերի մասին Տիգրան Զարգարյանի՝ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն նշանակվելուց հետո հաստատությունը կրկին անցել է բնականոն հունի: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում նշեց պարոն Զարգարյանը, լրջորեն պատրաստվում են 2012-ին. Հայկական տպագրության 500-ամյակն է նշվելու, Երեւանն էլ հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Աշխատանքներն ավելի առաջ կգնային, եթե գրադարանը տարածքները ազատագրելու համար դատական

Կենտրոնի մի մասում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. դեկտեմբերի 12-ին ժամը 9.00-17.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի  Թումանյան, Մ. Ադամյան, Սարյան, Զաքյան, Վ.Սարգսյան, Կողբացի, Պուշկին, Փարպեցի, Արամի, Ամիրյան, Բուզանդի, Լալայանց, Հանրապետության, Տպագրիչների, Չայկովսկու, Մ.Մկրտչյան, Դեղատան, Ֆիրդուսի փողոցների, Հյուսիսային պողոտայի, Նալբանդյան փ. 1-23, 2-100, Վարդանանց փ. 1-83, 2-20, Խորենացի փ.

Համագյուղացի վկաները նոր են իմանում բռնաբարության փորձի մասին

Երեկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց Մեծ Պարնի գյուղի բնակիչ Թադեւոս Գեւորգյանի դատաքննությունը: 27-ամյա Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել համագյուղացու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային երթեւեկության շահագործման կանոնները խախտելու համար: Դատական նիստին հրավիրված վկաների ցուցմունքներից պարզվում է, որ Թադեւոս Գեւորգյանն ու տուժող Գայանե Սարգսյանի ամուսինը վիճաբանություն

Մարզպետական ընդունելություններ

Հայաստանի ոչ բոլոր մարզպետներն են քաղաքացիների ընդունում, ընդունողներն էլ շարունակում են պետության հաշվին «լավամարդ» երեւալ: «Մարզպետները նշանակվում եւ ազատվում են կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են հանրապետության նախագահի կողմից: Մարզպետներն իրագործում են կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի». ՀՀ սահմանադրություն, հոդված 88.1: Սա նշանակում է, որ

Բարձր լարումով հողի հարցը ՄԻՊ-ին է՞լ չի հուզում

6 ամիս է՝ Մարդու իրավունքների գրասենյակից տիկնոջ դիմումին ոչ հա են ասում, ոչ չէ Մելանյա Հայրապետյանն արդեն 6 ամիս է՝ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակ, որպեսզի իր խախտված իրավունքները վերականգնի, սակայն ՄԻՊ գրասենյակից նրա բողոք-դիմումին ոչ մի արձագանք չկա: ՄԻՊ-ից կնոջը հայտնել են միայն, որ դիմումն ընդունել են ու դրանով կզբաղվեն: Տիկին Մելանյան իր

«Գյումրեցին էլ է արժանի պրոֆեսիոնալ մերկապարուհու»

Ասում է ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը նորից պատրաստվում է խորհրդարան մտնել Օրերս հայտնի գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր Արման Սահակյանը Գյումրիում հայտնեց, որ ինքը պատրաստվում է ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվել հենց այս քաղաքից: Նա թիվ 34 ընտրատարածքում մրցակցելու է ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հետ, եւ նրան սատարելու է

Կարեւորը՝ բյուջեն ընդունվեց

Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ փաստելով, որ ՀՀԿ-ն դիտորդի կարգավիճակով այսուհետ անդամակցելու է ԵԺԿ-ին (Եվրոպայի ժողովրդական կուսակցություն), «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հանրապետականը եւ նախագահ Սարգսյանը գնում են ճիշտ ուղղությամբ, ժողովրդավարության զարգացման ճանապարհով, այն է՝ ՀՀԿ-ն ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների առաջատարն է եւ ստանձնել է ժողովրդավարության լոկոմոտիվի դերը»: Ըստ

Ծայրահեղ դեպքում ՀՅԴ-ն կդիմի ՄԻ պաշտպանին

Իսկ առայժմ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը մտադիր է կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով ՍԴ դիմելու համար ԱԺ-ում ընդամենը 27 ստորագրություն հավաքել: Երեկ ՀՀ խորհրդարանը, ի դեմս մեծամասնության, մերժեց ՀՅԴ խմբակցության կողմից ներկայացված որոշման նախագիծը, համաձայն որի՝ ԱԺ-ն ՀՀ նախագահին առաջարկում էր քննարկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը կամ դիմել Սահմանադրական դատարան: Հիմնավորումը, հիշեցնենք, այն էր, որ կառավարությունը ձախողել է 2008-2012

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930