Օրվա լրահոսը

Թունավորվել են

Սյունիքի մարզային հակահամաճարակային կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորումով (օգտագործել են սունկ) Կապանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունք են տեղափոխվել նույն քաղաքի Շղարշիկ բանավանի բնակիչներ` 42-ամյա Նունե Թեւանյանը, 19-ամյա Սաթինե եւ 16-ամյա Դավիթ Գասպարյանները: Սեպտեմբերի 28-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 12-ին դեղորայքային թունավորումով Վանաձորի «Նարեկ» մանկական հիվանդանոց է տեղափոխվել Շահումյան գյուղի բնակիչ՝ 3-ամյա

Կողոպուտ՝ «հնդկա-չինական» ոճով

  Կողոպուտը, եթե կատարվել է կատարողի կամ կատարողների նախնական համաձայնությամբ՝ պատժվում է ազատազրկմամբ 3-6 տարի ժամկետով: «Առավոտի» տեղեկություններով, երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմելու Կենտրոնի քննչական բաժնի քննիչը, որպեսզի կողոպուտ կատարելու կասկածանքով 2 ամսվա կալանք կիրառվի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի նրբանցքի 5-րդ շենքի բնակիչ, «Հնդիկ» մականվամբ հայտնի 26-ամյա Ռուբեն

ՔԿՀ պետի ծառայողականը վթարվել է

  Տեսահոլովակը՝ նախորդ համարում Երեկ առավոտյան Ա. Մանուկյան-Իսահակյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, Տնտեսագիտական համալսարանի դիմաց բախվել են արդարադատության նախարարության ՔԿՀ պետ Հայկ Հարությունյանի ծառայողական եւ «Պաջերո» մակնիշի 22 ՍԼ 587 համարանիշի ավտոմեքենաները: Ականատեսները պնդում էին, որ ՔԿՀ պետի մեքենան վարել էր նրա օգնական Կամո Շաբոյանը: Վերջինս վթարի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներին փորձում էր ուղղորդել, համոզել, որպեսզի «շեֆի»

«ԵՍ ՔԱՂԱՔԻՑ ՉԵՄ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ, ՍՏԵՐ ՄԻ ՏԱՐԱԾԵՔ»

Հորդորում է դատավոր Կարեն Ստեփանյանը Շենգավիթ վարչական տարածքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ստեփանյանը դեռ արձակուրդում է, սակայն նրա մասին լուրերը բազմաթիվ են, մասնավորապես, թե նա «ինքնասպանության փորձ» է կատարել դատարանի նախագահի աշխատասենյակում՝ կտրելով իր երակը: Երեկ դատավոր Կարեն Ստեփանյանը պատասխանեց «Առավոտի» մի շարք հարցերին: – Պարոն Ստեփանյան, ցույց կտա՞ք Ձեր թեւը: – Խնդրեմ,- դատավորը

Փախստականին օգնություն չե՞ն տալիս

«Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը հավաստիացնում է, որ իրենք առաջնահերթությունը տալիս են առավել կարիքավորներին: «2 տարուց ավելի է, ինչ ես ոչ մի տեսակի օգնություն չեմ ստացել, իսկ մեզ մոտ ինձնից ապահով փախստականները մի քանի անգամ ստացել են: Մի քանի օր առաջ էլ շորեր էին բաժանում, էլի ինձ չհասավ»,- օրերս նման դժգոհությամբ «Առավոտին» էր դիմել 72-ամյա փախստական Իռմա

Մեկը գնացել է, մյուսը՝ մնացել ու պայքարում է

«Ես էս պետությունից ընդամենը մի կտոր հող եմ ուզում, որ տուն սարքեմ: Մի ժամանակ իմ հայրենի գյուղում ինձ հողատարածք էր հասնում, այն էլ մինչ այսօր թղթի վրա է մնացել: Շատ ցավալի է, որ իմ հայրենի հողում ես 1 սմ էլ տեղ չունեմ: Բայց այսօր ինձ արտասահմանում գրկաբաց կընդունեն»,- մեզ հետ զրույցում նեղսրտեց Քերոբ Նահապետյանը, որը

«ԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԸ ՉԳԻՏԵՆ՝ ԳԼԽՆԵՐԻՆ ԻՆՉ Է ԳԱԼՈՒ»

Ուսանողներն էլ կբռնեն գաղթի ճամփա՞ն Ներկայումս կենսաթոշակային ոլորտի բարեփոխումներին նվիրված մի քանի օրինագծեր են քննարկվում, որոնցից ամեն մեկն ունի իր վիճելի կողմերը: Քննարկվող օրենքի նախագծերից ամենամտահոգիչը կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների այն ծրագիրն է, որի հեղինակը կառավարությունն է, որովհետեւ կասկած չկա, որ շուտով ուժի մեջ է մտնելու հենց այդ օրինագիծը: Ինչպես գիտենք, ներկայումս մեր երկրում գործում է

ՏՄՊՊՀ-Ն ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է

Երեկ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը որոշեց «Լուսակերտի» թռչնաֆաբրիկային տուգանել միանգամից 5 մլն դրամով, ընդ որում`այդ հինգ միլիոնից 500 000 դրամ տուգանք Հանձնաժողովը որոշեց կիրառել վարույթի ընթացքում իր պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար, եւս 1 մլն դրամի չափով պատասխանատվության միջոց կիրառեց իր կայացրած որոշումը սահմանված ժամկետում չկատարելու համար: Հիշեցնենք, որ սա այն սկզբունքային եւ անբիծ

«ՇՈՂԸ» ՏՈՒԳԱՆՎԵԼ Է 100000 ԴՐԱՄՈՎ

 Սեպտեմբերի 18-ից Շենգավիթ վարչական տարածքում գտնվող «Շող» յուղի եւ ձեթի գործարանի գործունեությունը դադարեցված է: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հրամանով ստուգումներ են իրականացվել գործարանում: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը: Պարզվել է, որ հոտազերծման գործընթացի ժամանակ գործարանը չի ապահովել մթնոլորտի արտանետումների համար տեղադրված սարքավորումների անընդմեջ աշխատանքը: Խախտվել է «Մթնոլորտային օդի

Շենքեր կառուցելով չեք զարգանա

Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսայի գնահատմամբ. «ՀՀ կառավարության պարտքը տնտեսվարողներին ԱԱՀ-ի գերավճարների մասով զավեշտալի մեծ չափերի է հասնում: Գործադիրի հետ հանդիպումներում քննարկում ենք այս հարցը, փորձում հասկանալ՝ ինչու է այդպես ստացվում»: Երեկվա ասուլիսում  նա նաեւ նշեց. «Կառավարությունը ապախրախուսում է արտահանումը. փոխանակ արտահանմանը վնասելուն՝ պետք է ոլորտը սատարելու ավելի շատ ջանքեր գործադրենք»: Ըստ նրա՝

Հայ կաշառակերները ՌԴ-ում էլ են «դրսեւորվում»

Երեւանում երեկ մեկնարկած ԱՊՀ վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի գագաթաժողովում ՀՀ եւ ՌԴ վերահսկիչ մարմինները գործակցության համաձայնագիր ստորագրեցին, ներկայացրին մինչեւ 2012-ը համագործակցության պլանը: ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը, անդրադառնալով ներկայացրած պլանին, մանրամասնեց. «Այն ներառում է հարցեր 4 հիմնական ուղղություններով՝ առեւտրատնտեսական, Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ու հիդրոէներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր… մեր գործը շատանալու է»: Այն հարցին,

ՕԴԱՉՈՒԻ ԳԼԽԻՆ ՍԱՐՔՈՒՄ ԵՆ

Բաց նամակ երկրի ղեկավարներին «Առավոտի» հասցեով եկել է հերթական բաց նամակն՝ ուղղված երկրի նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին եւ մարդու իրավունքների պաշտպանին: Դիմողը Արշակունյաց թիվ 16 շենքի թիվ 25 բնակարանի բնակիչ Սուրեն Մարգարյանն է: Նամակում, մասնավորապես, ասված է. «Մինչեւ 2010թ. սեպտեմբերի 7-ը ես աշխատում էի «Արմավիա» ավիաընկերությունում՝ որպես A-319/320 տիպի օդանավի երկրորդ օդաչու: Նշված

Կրակոց, բռնաբարություն եւ սպանություն

News.am-ը տեղեկացնում է, որ Վլադիվոստոկում փոխհրաձգության արդյունքում հայաստանցի է տուժել: Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը Լուգովոյ փողոցում գտնվող «Դրախտի այգի» սրճարանում այցելուներից մեկը մի քանի անգամ կրակել է սրճարանի հայ տիրոջ վրա, այնուհետեւ դիմել փախուստի: Դեպքի վայր է ժամանել օպերատիվ-հետաքննչական խումբը: Հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունում նշում են, որ վիրավորվածը ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման

Մայորի որդին վրաերթ է կատարել

Օրեր առաջ, ժամը 21-ի սահմաններում, Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովայի փողոցում «Մերսեդես Բենս S 420» մակնիշի 80 SL 050 պետհամարանիշով մեքենայի վարորդ Նարեկ Միշայի Աբրահամյանը վրաերթի էր ենթարկել գյումրեցի Ռաֆայել Կարապետի Առաքելյանին: Վերջինս արդյունքում մահացել էր: Վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի: Սակայն նույն օրը Ն. Աբրահամյանը կամովին ներկայացել էր Գյումրու ոստիկանության բաժին, որտեղ նրան ձերբակալել էին:

ՀՅԴ-Ն՝ ԱՅԺՄ ԷԼ ԸՆԴԴԵՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ

Սակայն ՀՅԴ-ն չի պահանջում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հրաժարականը, այլ պահանջում է հեռացնել նրան: Երեկ Աշտարակում կայացած հանրահավաքում նշվեց, թե իշխանափոխության գործընթացը պետք է սկսվի մարզերից: Երեկ Աշտարակի մշակույթի տանը հարող տարածքում կայացավ ՀՅԴ հանրահավաքը, չնայած Աշտարակի քաղաքապետարանը մերժել էր այդ վայրում հանրահավաք անցկացնելու իրազեկումը եւ առաջարկել հանդիպումն անցկացնել Աշտարակի մշակույթի տան դահլիճում, իսկ ՀՀ

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ՍԱՏԱՐԻ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը չի բացառում, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին իրենք եւ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքը մասնակցեն միասնական ցուցակով: «Կարծում եմ, առանձին վերցրած ՀԱԿ-ին սատարելու խնդիր այլեւս երբեք չի լինի: Ես բացառում եմ, որ «Ժառանգությունը» չմասնակցի ընտրություններին եւ սատարի ՀԱԿ-ին»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը՝

«ՕԼԻՄՊՆ» ԸՆԴԴԵՄ ՀՀ-Ի՝ ՄԻԵԴ-ՈՒՄ

Երեկ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը հանդես է եկել հերթական հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «2010 թ. մարտի 10-ին բռնի կերպով դադարեցվեց «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին պատկանող «Միլանո» խանութի գործունեությունը։ Խանութին պատկանող տարածքը վերցվեց «հասարակության եւ պետության կարիքների համար» եւ փոխանցվեց կառուցապատողին՝ «Ավո ՖՄՀ» ՍՊԸ-ին։ «Ավո ՖՄՀ» ՍՊԸ տնօրեն Ավետիս Կարագուլյանը հրաժարվեց համարժեք փոխհատուցում տալ «Օլիմպ»-ին եւ Հովհաննես

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ

Երեկ Հայ ազգային կոնգրեսը խորը մտահոգություն է հայտնել Արեւելյան գործընկերության Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհրդի սեպտեմբերի 16-ի որոշումը՝ Ազգային համակարգող Բորիս Նավասարդյանին անվստահություն հայտնելու առնչությամբ՝ արձանագրելով, որ այն մտահոգել է նաեւ Հայաստանի ժողովրդավարության զարգացումով եւ եվրոպական արժեքների տարածմամբ հետաքրքրված հասարակության շրջանում: «Անվստահության հարցը հարուցվել եւ իրականացվել է այն ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք մշտապես լռել

Լավ առաջարկ է

Բայց որո՞նք են ճանապարհները «Ընդհանրապես, դրանք բավականին լավ եւ առողջ գաղափարներ են, բայց միայն անալոգիաների ճանապարհով գնալ չի կարելի: Եթե կա նման մտածողություն, պետք է առաջարկվի նաեւ մեթոդոլոգիան: Գոնե որպես գաղափարախոսություն այն պետք է ձեւավորվի եւ դառնա հանրային քննարկման խնդիր»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց նախկինում ԼՂՀ նախագահի խորհրդական, ՌԱԱՀ կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով

ՄՏԱՀՈԳԻՉ ԲԱՆ ԱՌԱՅԺՄ ՉԿԱ՞

Երեկ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին են այցելել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ահազանգեր է ստացել, թե ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ իշխանությունները ՔԿՀ-ում իրենց

«ԼԵԶՈՒՆ ՍԻՐՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՍԻՐԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը վստահեցնում է, որ իրենք ամենաշահագրգիռն են լեզվի պահպանման հարցերում: – «Լեզվի մասին» օրենքի նախագծի շուրջ լսումները փաստորեն բավականին «ուրախ» մթնոլորտում անցան, քանի որ քննարկվեց մի բան, որը չկար, եւ ինչքան հասկանում եմ՝ չի էլ լինելու: Նշանակո՞ւմ է սա, որ կառավարությունը, կոալիցիան ընդառաջեցին հասարակությանը, լսեցին ընդդեմ այդ օրինագծի բողոքները եւ որոշեցին

ՆՈՒՅՆ ՄԻՋԱԴԵՊԸ՝ ԱՅԼ ԵԼՔՈՎ

Երեկ Աշտարակում գրեթե նույնությամբ կրկնվեց այն միջադեպը, որը տեղի էր ունեցել 2008-ին Թալինում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական հանդիպման ժամանակ: «Արա, ամոթ ա: Սաղ սուտ ա ասում»,- ՀՅԴ հանրահավաքը վարողի ելույթին այսպես արձագանքեց ներկաներից մեկը (լուսանկարում՝ սեւ վերնաշապիկով): Հետագայում պարզվեց, որ նա նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանի փոքր եղբայրն է՝ Մասիս Մալխասյանը: Նրան սկզբում բավական զուսպ խնդրեցին հեռանալ

Սեպտեմբերի 29

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր պետք չէ անհանգստանալ, ֆինանսական դրությունը կայուն է: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր հարմար պահ է ինքնուրույն գործելու եւ ղեկավարությանն ապացուցելու, որ շատ բան կարող եք անել: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր կնքված պայմանագրերը կպսակվեն հաջողությամբ: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր լցված կլինեք էներգիայով եւ պատրաստ՝ նոր գործեր սկսելուն: ԿՈՒՅՍ (24.08-23.09)-

ԱՌԱՅԺՄ ՄԻԱՅՆԱԿ Է

ԱՄՆ շոու-բիզնեսի աստղ Կիմ Քարդաշյանը փորձում է երջանիկ լինել միայնակ եւ վստահեցնում է, որ որեւէ մեկի հետ հանդիպելու կարիք չունի։ 29-ամյա աստղը կարծում է, որ մի օր կգտնի իր սերը, քանի որ դա կյանքն «ավելի հետաքրքիր» է դարձնում։ «Ես զգում եմ, որ տղամարդու կարիք չունեմ, բայց, միեւնույն ժամանակ, ես անհույս ռոմանտիկ եմ, կարծում եմ, որ

ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼՆԵՐԻ ՏԿԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՇ Է ԳԱԼԻՍ, ԲԱՅՑ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԱՐԱԳ

Ամերիկացի գիտնականները պարզել են՝ երիտասարդ տարիներին խաչբառների ու գլուխկոտրուկների հանդեպ սերը կարող է հանգեցնել նրան, որ ծեր տարիքում տկարամտությունն սկսի ավելի արագ զարգանալ։ Չիկագոյի խոշորագույն բժշկական կենտրոնի աշխատակիցներն ավելի քան 1000 հիվանդի են հետազոտել, եւ որոշ հետաքրքիր տվյալներ են ստացել գլխուղեղի «վարժեցման» դրական ու բացասական կողմերի մասին։ Նախկինում ենթադրվում էր, որ իրենց ինտելեկտն ակտիվ օգտագործող

«E»-ԵՐԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ

15-18 տարի առաջ, երբ մեր շուկա ներմուծվեց մեծ քանակությամբ արտասահմանյան սնունդ՝ գեղեցիկ տուփերով, նկարներով, մեր հայրենակիցները դրանց վրա կարդում էին անհասկանալի «E» տառը՝ եռանիշ կոդերով: Իսկ ի՞նչ է դա նշանակում: «E» տառը նշանակում է Եվրոպա, իսկ թվային կոդը՝ սննդային փոխարինիչի կամ էլ կոնսերվանտի (պահածոյացնող եւ պահպանող նյութ) բնութագիրն է: Եռանիշ թիվը, որն սկսվում է 1

ՏԱԹԵՎԻ ՆՈՐ ԹԵՎԵՐԸ…

Սյունիքում, հատկապես Գորիսի շրջանում, բոլոր լուրջ ու կատակով խոսակցությունները պտտվում են հոկտեմբերի 16-ի շուրջ. Հալիձորից Տաթեւ ձգվող շուրջ 15 կմ ճանապարհը այդ օրվանից երեք անգամ կրճատվելու է: Ամեն մանուկ ու տարեց գիտե՝ աշխարհի ամենաերկար ճոպանուղին իրենք են ունենալու, գիտե նաեւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի մանրամասները, ավելին՝ մտքում ունի իր բնօրրանի զարգացման սեփական սցենարը: Մինչեւ ծրագրի պաշտոնական

Երկու պարտություն՝ մեկ օրում

Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի երկու հավաքականներն էլ միեւնույն 1,5:2,5 պարտություն կրեցին: Տղաները զիջեցին Ադրբեջանին, իսկ աղջիկները՝ ԱՄՆ-ի ընտրանուն: Միացյալ Նահանգների այսօրվա առաջատարներից Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով առավելության հասավ մեր լավագույն շախմատիստուհիներից մեկի՝ Լիլիթ Մկրտչյանի նկատմամբ, որով էլ ապահովեց տուրում իր թիմի հաղթանակը:

Էլի վերջին տեղ

Ֆուտբոլի Եվրոպայի 17 տարեկանների առաջնության խմբային մրցաշարի վերջին տուրում 7-րդ խմբի բոլոր չորս թիմերը էլիտ գրուպ անցնելու մոտավորապես հավասար հնարավորություն ունեին: Միաժամանակ սկսված հանդիպումներում Հայաստանի թիմը մրցակցի դաշտում 1:2 հաշվով պարտվեց Իսլանդիայի հավաքականին, իսկ Թուրքիան 6:1 հաշվով ջախջախեց Չեխիայի իր հասակակիցներին: ՀՖՖ մամուլի քարտուղարության փոխանցմամբ, շնորհիվ այդ հաղթանակների, Իսլանդիայի եւ Թուրքիայի թիմերը վաստակեցին վեցական միավոր

«Հատիսն» սկսեց պարտությունով

Երեւանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմը Կուրսկում մեկնարկած «Կուրսկի մարզի գուբերնատորի գավաթի» խաղարկության մեկնարկային խաղում 59:63 հաշվով զիջեց Վոլոգդայի «Չեվակատային»: Սակայն, ինչպես նշում են լրատվամիջոցները, այդ հաղթանակը մրցակցին հեշտ չի տրվել, քանի որ մեր աղջիկները ցույց են տվել բավականին արագ բասկետբոլ, ինչը «Չեվակատայի» առջեւ բավականին լուրջ խնդիրներ է դրել: Հայաստանի չեմպիոն թիմը երեկ ուժերը չափում էր

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031