Օրվա լրահոսը
ՍՏՈՒՐՈՒԱՆ՝ ՈՉ, ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԱՅՈ
Սեպտեմբերի 26-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում «Խումար՝ ուրիշի խնջույքում» (ըստ Ա. Օստրովսկու) ներկայացումից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին տրվեց Միջազգային թատերական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում: Այդ առիթով Երեւան էր ժամանել Միջազգային թատերական ակադեմիայի նախագահ Դմիտրի Վլասովը, ով հանդիսավոր պայմաններում շնորհեց շքանշանը, ակադեմիկոսի թիկնոցը, գլխարկը… Արարողությանը ներկա էին ՌԴ դեսպանատան աշխատակիցներ, Հայաստանի թատերական գործիչների նախագահ
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԲՈՂՈՔԱՐԿՎԻ
Սեպտեմբերի 17-ին Իջեւանում Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Սամվել Մարդանյան) Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ Սադախլո գյուղի բնակիչներ, 1977թ. ծնված Ասապ Քամալ-օղլի Աբդուլաեւին եւ 1981թ. ծնված Ռաշադ Քամալ-օղլի Աբդուլաեւին ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի առաջին մասով դատապարտեց երեքական տարվա ազատազրկման: Աբդուլաեւ եղբայրներն այս տարվա ապրիլի 14-ին մաքսանենգ ճանապարհով, Բագրատաշենի մաքսակետով Հայաստան էին ներկրել մոտ հինգ
ՄԹԵՐՎԵԼ Է 1200 ՏՈՆՆԱ ԽԱՂՈՂ
Սեպտեմբերի 22-ից Տավուշի մարզում սկսվել է վերամշակման գործարանների մթերակայաններում խաղողի ընդունումը: Սեպտեմբերի 27-ի դրությամբ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի ընդունման կետը մթերել էր՝ 500, Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետը՝ 450, Տավուշի (Այգեպարի) գինու գործարանը՝ 215, Իջեւանի գինու գործարանը՝ 70 տոննա խաղող: Սպասվում է, որ հոկտեմբերի 2-ից կսկսի խաղող ընդունել Բերդավանի գինու գործարանը: Խաղողի մթերման
Հայերը Իտալիայում էլ են ձուլվում
Իսկ Իտալիայի մարզերն ու համայնքները շարունակում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Աշխարհում ամենաշատը Իտալիայի համայնքներն են պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, եւ բոլոր որոշումներն ընդունվում են միաձայն»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Իտալիայի Ֆրիուլի Վենեցիա Ջուլիա մարզի հայկական «Ծիծեռնակ» համայնքի ղեկավար, իտալահայ Դանիել Թեմրեզյանը: Իտալիայում հայկական համայնքը գործում է ըստ մարզերի: Ուդինե, Բերտիոլո, Տրիվինիանո Ուդինեզե, Լեստիցա,
ԵՐԿՈՒ ՄՈՌԱՑՎԱԾ ՓՈՂՈՑ
Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի մի մասը զրկված է որակյալ էներգամատակարարումից Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղը բառիս բուն իմաստով Երեւանին կպած է: Երեւանի Ջրվեժ թաղամասն ու Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղը իրար խառնված են՝ գյուղացու տունն ու քաղաքացու բնակարանը բաժանված են մեկ փողոցով, ու տեղանքին անծանոթը չի էլ նկատի, որ, ասենք մի 100 մետր ճանապարհ անցել է մի
ՎԹԱՐԻ ԱԿԱՆԱՏԵՍԸ՝ «ՋՈՒՐ ՎԱՃԱՌՈՂ ՏՂԱՆ»
Երեկ, ժամը 10-ի սահմաններում, Վազգեն Սարգսյանի եւ Խորենացու փողոցների խաչմերուկում, Ստեփան Շահումյանի հրապարակում՝ «Ջուր վաճառող տղայի» արձանի դիմաց բախվել են «Ֆոլքսվագեն Տուարեգ» մակնիշի 11 ՈՈ 071 եւ «Սուզուկի Գրանդ Վիտարո» մակնիշի 18 ՕՏ 869 համարանիշներով ավտոմեքենաները: Հարվածի արդյունքում «Ֆոլքսվագեն Տուարեգը» հարվածել էր մայթեզրի էլեկտրասյանը եւ երթեւեկությունը կարգավորող լուսացույցին: Լուսացույցն ամբողջովին պոկվել էր: Բարեբախտաբար, զոհեր եւ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՀՎԱՆ ՓԱՍՏՈՎ՝ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՊՆ հյուսիս-արեւելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետեւանքով, համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով մահացու հրազենային վիրավորում էր ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ): ՀՀ ՊՆ քննչական վարչության մամլո ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆԻ ԴԵՄ
ՀՀ վարչական դատարանում այսօր տեղի կունենա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը՝ ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության դատական գործի քննությունը: 2010 թ. մարտի 17-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, դիմել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ տեղեկատվություն ստանալու նպատակով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը խնդրել էր տրամադրել 2009 թ.
«Առավոտցիների» 3-րդ բանալին Հայտնի են 2010թ. ՏԱ մրցանակակիրները
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը երեկ, Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված, հանձնեց 2010թ. մրցանակները: «Ոսկե բանալի» մրցանակ շնորհվեց հետեւյալ անձանց եւ կազմակերպություններին. 1. Գորիսի համայնքապետարանին (քաղաքապետ՝ Նելսոն Ոսկանյան)՝ որպես «2010թ. ամենահրապարակային գործող մարմին»: 2. ՀՀ կառավարության էլեկտրոնային կառավարման կայքին՝ www.e-gov.am-ին՝ որպես «2010թ. տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք»: 3.«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը՝ որպես «2010թ.
ՊԱՏԱՆԻՆ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐԵՆ ՈՒԺՈՎ ԵՆ ՏԱՐԵԼ ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ
Օրեր առաջ տպագրվել է Հայկազ Մակարյանի «Պարոն խելագարը. հավերժ Ջուլիա» բանաստեղծությունների գիրքը Պատանի հեղինակը որբ է, 1 տարի է, ինչ գտնվում է ծնողազուրկ երիտասարդների «Սերնդապահ» բարեգործական հասարակական կազմակերպության հովանու ներքո: 2004թ. մարտի 18-ին Աշտարակի հիվանդանոցում մահացել է Մակարյանի մայրը: Հայրը հեռացել է ընտանիքից: «14 տարեկանում ես առաջին անգամ հանդիպեցի հորս: Ես արագ-արագ մոտեցա հորս, որպեսզի
ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԴԵԼՖԻՆԱՐԻԱՅԻՆ
Կոմիտասի այգու հարեւանությամբ դելֆինարիայի կառուցումը բնապահպանների շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել: «Թռչնասերների կենտրոն» հ/կ-ի նախագահ Սիլվա Ադամյանը պատրաստվում է նամակով դիմել Երեւանի քաղաքապետարան եւ բնապահպանության նախարարություն՝ պահանջելով դելֆինների՝ Հայաստան ներկրելու թույլտվության փաստաթղթերը: Այս մասին հայտնում են «ԷկոԼուր» հ/կ-ից: Ըստ նույն աղբյուրի, դելֆինարիա կառուցելու վերաբերյալ հասարակական լսումներ չեն անցկացվել: «Ոչ լսում են արել, ոչ մի բանից
Ջրմուղը չուզողներ ունի՞
«Հայջրմուղկոյուղի» ընկերության «Հարավային» մասնաճյուղն արձագանքելով մեր թերթի սեպտեմբերի 7-ի համարում տպագրված «Ջուրն անպիտան է մարզպետի՞ մեղքով» հոդվածին, հայտնում է. «Ցավոք, կան նաեւ հոդվածներ, որոնց տողատակերում թաքնված են նախկինում համակարգում աշխատած եւ իրենց ոչ բարեխիղճ աշխատանքով վարկաբեկված անձինք, որոնք փորձում են ամեն ինչում տեսնել միայն վատը՝ չնկատելով կոնկրետ Կապանի ջրամատակարարման համակարգում կատարված փոփոխությունները, որի արդյունքում բարելավվել
Ցորենի էլիտար սերմացուն՝ էլիտա՞ր մարդկանց
Շիրակում կառավարության սերմնարտադրության ծրագիրը կարծես թե ձախողվում է Հացահատիկի տեղական սերմնարտադրությունը խրախուսելու նպատակով վերջերս կառավարությունը որոշել էր «օգնել» ֆերմերներին. 3 ու ավելի հեկտար ջրովի հողատարածք ունեցողներին պարտքով հացահատիկի սերմացու տրամադրել, պայմանով, որ բերքը ստանալուն պես գյուղացին պարտադիր 1 կիլոգրամի դիմաց 2 կգ-ն պետք է վերադարձնի կառավարությանը: Ընդ որում, գյուղացին պարտավորվում է սերմացուն վերադարձնել զտած վիճակում,
ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ ԱՅԳԻՆ
Անապատացած այգու համար պատասխանատվությունն իրար վրայից գցում են Օր օրի մայրաքաղաքում կանաչ տարածքները պակասում են, եղածին էլ տիրություն անող չկա: Եվ ինչպես երեւանցիներն են կանխատեսում, շատ դեպքերում կանաչ զանգվածները միտումնավոր են չորացնում, որպեսզի դրանց տեղում նոր զվարճանքի օբյեկտներ ու բնակելի էլիտար շենքեր կառուցեն: Անապատացած տարածքների հատկացումներն ավելի անաղմուկ են ընթանում: Այսօր մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում կան
ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԽՃՈՒՂԻՆ՝ 10 ՕՐԻՑ
Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետ Ֆրունզ Բասենցյանը «Ա1+»-ին ասաց, որ միայն 10 օրից երթեւեկությունը կվերականգնվի: Ըստ նրա՝ ճանապարհի հանդիսավոր բացում այս փուլում չի նախատեսվում, այն կլինի միայն երկրորդ փուլն ավարտելուց հետո: Հիշեցնենք, որ հունիսից շինարարական աշխատանքների պատճառով Լենինգրադյան փողոցից դեպի Բրազիլիայի հրապարակ ճանապարհը փակ է: Ֆրունզ Բասենցյանը վստահեցրեց, որ երկրորդ փուլի աշխատանքները կատարելիս
«Լուսակերտը» ՏՄՊՊՀ-ին բանի տեղ չի դրել
Այսօր պիտի տեղի ունենա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, հանձնաժողովի հաստատմանը կներկայացվի նաեւ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի մի շարք խախտումների համար «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկա» ՍՊԸ նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին հարցը: «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան» կպատժվի օրենքը պարբերաբար խախտելու համար: ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի պատասխանատու Նելլի Դանիելյանը
Նոր սմարթֆոն՝ «Վիվա-Սելից»
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ «Samsung» ընկերության հետ բացառիկ եւ պաշտոնական համագործակցության շրջանակներում Հայաստանում առաջին անգամ սկսում է Samsung Galaxy S սմարթֆոնի վաճառքը: Samsung Galaxy S (Model: GT-I9000) սմարթֆոնն օգտագործողի առօրյան դարձնում է առավել հարմարավետ, հետաքրքիր եւ լիարժեք: Android համակարգով գործող Galaxy S-ը՝ 4 դյույմ չափի Super AMOLED էկրանի եւ 1 ԳՀց
Ծախսերը գերազանցում են եկամուտները
Երեկ ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է 2010 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետբյուջեի կատարման ամփոփ բնութագիրը, համաձայն որի՝ 2010թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 503,3 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 529,8 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության՝ ինն ամիսների համար հաստատած ծրագրի համապատասխանաբար 97,5 եւ 83,2 տոկոսը: Պետբյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով՝
8 ՀՈԳԱՆՈՑ ԸՆՏԱՆԻՔԻՆ՝ 1 ՍԵՆՅԱԿԱՆՈՑ
Գյումրիում բնակարանների նոր շինարարության որակի հետ կապված՝ քաղաքաշինության նախարարը առավել քան հանգիստ է: Աղետի գոտու շատ բնակիչներ, որոնք տարիներով ապրել են փտած վագոններում եւ հիմա վերջապես նորմալ բնակարան են ստացել, չեն ուզում հանձնել իրենց վագոնները եւ վերջնականապես տեղափոխվել նոր բնակարան: Բանն այն է, որ բնակարանները բաշխելիս հաշվի չեն առնվել, թե քանի հոգի են ապրում տվյալ
ՈՉ ԳԻՏԱԿ ՊՆԴՈՒՄ
Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը «Ազատություն» ռ/կ-ին Հանրային խորհրդի՝ օտարալեզու դպրոցների վերաբերյալ որոշման առնչությամբ հայտարարել էր. «Հանրային խորհուրդը որոշում չի ընդունել: Ընդունել է Հանրային խորհրդի մի մասը, այսինքն՝ Փոքր հանրային խորհուրդը»: Նշել էր. «Նույնիսկ մարդիկ էլ կան, որոնք չեն մասնակցել Հանրային խորհրդի այդ նիստին, որոնք, իհարկե, դեմ են դպրոցների բացմանը, բայց իրենց չեն հրավիրել»:
Էլի կեղծելու են ընտրությունները
Մտահոգված է ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ ՄԱԱ-ում պատասխանելով հարցին, որ եթե այսօր լինեին ընտրությունները՝ ո՞ր քաղաքական ուժերը հնարավորություն կունենային անցնել ԱԺ՝ ասաց, թե չի կարող կանխատեսում անել: «Առավոտը», սակայն, հիշեցրեց, որ իշխանական գործիչներն արդեն անում են նման կանխատեսումներ՝ ՀՀԿ-ին դարձյալ վերապահելով առաջնության դափնին, իսկ ԲՀԿ-ին հատկացնելով երկրորդ տեղը:
ԱՆՀՆԱՐԻՆԸ ԴԱՐՁԱՎ ՀՆԱՐԱՎՈ՞Ր
Ընդամենը 3 ամիս առաջ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարում էր, թե հնարավոր չէ այլ լուծում, քան «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունն է: Եվ սա միակ 180 աստիճանով փոփոխությունը չէ նրա դիրքորոշումներում: Հունիսի 23-ին, երբ ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը՝ առաջին ընթերցմամբ, ՀՅԴ
ԲԱՆԱՎԵՃ՝ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՈՒՐՋ
Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը զարմացած է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի՝ երեկ արած հայտարարությունից, թե Կոնգրեսը, որը սկզբում միայն Սերժ Սարգսյանի հրաժարականն էր պահանջում, հիմա սկսել է խոսել ՀՅԴ-ի տերմիններով եւ ամբողջական իշխանափոխություն է պահանջում: Լ. Զուրաբյանը news.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե ՀԱԿ-ը 2008-ի փետրվարի 19-ից հետո
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԵՄ Է ՄԻՏԻՆԳՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆԸ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դժգոհ է Երեւանի քաղաքապետարանի որոշումներից, որոնցով Հայ ազգային կոնգրեսին արգելվում է Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնել։ Պատասխանելով tert.am-ի հարցին՝ Օմբուդսմենը նշեց. «Բացասական եմ գնահատում դա»։ Հիշեցնենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքապետարանը մի քանի անգամ մերժեց Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու ՀԱԿ–ի դիմումները։ Ըստ Արմեն Հարությունյանի՝ ինքն անգամ հատուկ զեկույցում է
ՆԻԿՈԼԻՆ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ ԵՆ
«Առավոտի» տեղեկություններով, սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ահազանգ է ստացել, թե «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդիրներ ունի ՔԿՀ մյուս կալանավորների հետ, որ նրա դեմ իշխանությունները ճնշումներ են փորձում բանեցնել եւ հնարավոր է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում: Որ ահազանգ եղել
ՀԱԿԱՍԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Տավուշի մարզի զորամասերից մեկում հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ, որը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին զոհված սպայի հարազատները, ասվում է, որ պաշտոնական վարկածով ինքնասպանություն գործած 30-ամյա սպան «վնասվածքներ էր ստացել նաեւ կենդանության օրոք»: Ըստ եզրակացության, Նազարյանի «մահը վրա է հասել գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիաների սուր խանգարումից, որը պայմանավորված է եղել
«Բանակը վայելում է ժողովրդի բացարձակ վստահությունը»
Վարչապետ Տիգրան Սարգսյանի բլից-հարցազրույցն ու կարճ պատասխանները՝ «Առավոտին» – Պարոն վարչապետ, վերջին շրջանում Ձեր հասցեին անընդհատ մեղադրանքներ հնչեցին, որ շատ եք զբաղվում Ձեր PR-ով, հեռուստաեթերից բարդ նախադասություններ եք ասում՝ գեղեցիկ բառերով, մարդիկ հիանում են, սակայն դրանից մեր տնտեսությունում առկա խնդիրները լուծում չեն ստանում: Ինչպե՞ս կարձագանքեք այդ մեղադրանքներին: – Չեմ արձագանքի: – Ինչո՞ւ: Սա այն դեպքերի՞ց
ԴԱՇՏԱՅԻՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ
Դրանք ներկայացնում է ՀՀ ԱԳՆ նախկին պաշտոնյան Սեպտեմբերի վերջից հոկտեմբերի կեսն ընկած ժամանակահատվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերադառնալու են տարածաշրջան՝ Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում մարդասիրական իրավիճակը գնահատելու նպատակով: Այցի ընթացքում նրանց ուղեկցելու են «բարձր մակարդակի խորհրդատուներ ու փորձագետներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն ներկայացուցչի գրասենյակի մասնագետները»: Այլ կերպ ասած, հիշյալ տարածքներում դաշտային առաքելություն է
ՍՈՑԻԱԼԻԶՄԸ ՆԱԽԵՎԱՌԱՋ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ Է
Արամ Գասպարիչի պատասխանը Արման Գրիգորյանին Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանին շատ տարօրինակ է թվում այն, որ Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին փորձում է հանդես գալ սոցիալ-դեմոկրատիայի հիմքերից: Տարակուսում է, թե տարբեր գաղափարական հոսանքներից կազմված ՀԱԿ-ն ինչպե՞ս է դա անելու: «Եթե նպատակ կա իրականում բանավեճ սկսել եւ հասկանալ սոցիալ-դեմոկրատիայի ակունքները՝ մենք պատրաստ ենք
ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԳՏԱՎ «ԲԱՐԵՓՈԽԻՉՆԵՐԻՆ»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի լրամշակման նպատակով կազմավորվում է աշխատանքային խումբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից երեկ տեղեկացրին, որ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը խնդրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանին, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային