Օրվա լրահոսը
«Ամեն ինչ կախված է մեզնից»
Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը, ով այս օրերին Խանտի Մանսիյսկում մասնակցում է համաշխարհային օլիմպիադային, ArmSport.am-ի հետ զրույցում հակիրճ ներկայացրել է իր տպավորությունները տարվա գլխավոր շախմատային իրադարձության մասին. «Դեռ վաղ է խոսել արդյունքների մասին: Կարելի է միայն նշել, որ ամեն ինչ շատ լավ է ընթանում: Խանտի Մանսիյսկի օլիմպիադան լավ տպավորություն է թողնում: Կցանկանայի հայ մարզասերներին հայտնել,
Հայրապետյանը եւ Ալոյանը կպայքարեն չեմպիոնության համար
Սանկտ Պետերբուրգում ավարտին է մոտենում սիրողական բռնցքամարտի Ռուսաստանի առաջնությունը: Արդեն ավարտվել են կիսաեզրափակիչ հանդիպումները եւ հայտնի են դարձել այն զույգերը, որոնք այսօր կպայքարեն չեմպիոնի կոչման համար: Կիսաեզրափակչի արգելքը հաջողությամբ հաղթահարեց Դավիթ Հայրապետյանը, որն առավելության հասավ Դմիտրի Արտյոմկինի նկատմամբ: 49 կգ քաշային կարգում Ռուսաստանի չեմպիոնի կոչման համար Դավիթը կհանդիպի Բելիկ Գալանովի հետ: Եզրափակիչ մտավ նաեւ 52
«Հատիսն» առաջին հանդիպումը կանցկացնի Չեւակատայի հետ
Կուրսկի միջազգային մրցաշարի կազմակերպիչներն արդեն հրապարակել են մրցաշարի խաղացանկը: «Հատիսն» առաջին հանդիպումն անցկացնելու է Վոլոգդայի «Չեւակատա» թիմի հետ, որին 2 անգամ հանդիպել է Եվրագավաթի 2009/10թթ. խաղարկությունում: Ըստ ArmSport.am-ի, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: Սեպտեմբերի 27-ին մեկնարկելիք մրցաշարում ելույթ կունենան նաեւ Կուրսկի «Դինամոն» եւ Կիեւի Տիմ ՍԿՈՒՖ թիմը: «Հատիսը» Կուրսկ կուղեւորվի սեպտեմբերի 26-ին: Թիմն
Իլյումժինովը հետ է կանչել դատական հայցը
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը երեկ հետ է կանչել Անատոլի Կարպովի դեմ մեկ միլիոն ռուբլու դատական հայցը: Իլյումժինովը հայցադիմում էր ներկայացրել հարցազրույցում Կարպովի արած արտահայտությունների համար, որոնք վարկաբեկում էին իրեն: «Ես բավարարված եմ, որ Անատոլի Կարպովը պաշտոնապես ընդունել է, որ չի արել այնպիսի հայտարարություններ, որոնք կարող էին իմ պատվի հետ խաղալ: Չափազանց ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի
Մեկնարկեց ՖԻԴԵ-ի 81-րդ կոնգրեսը
Երեկ Խանտի Մանսիյսկում աշխատանքն սկսեց Շախմատի միջազգային ֆեդերացիայի 81-րդ կոնգրեսը, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը: News.am-ի հաղորդմամբ, կոնգրեսի աշխատանքի կարեւորագույն մասը Գլխավոր ասամբլեայի` ֆեդերացիայի օրենսդիր եւ գործադիր մարմնի նիստն է, որի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա նախագահի ընտրությունը: Պաշտոնին հավակնում են Կիրսան Իլյումժինովն ու Անատոլի Կարպովը: ՖԻԴԵ-ի գործող նախագահ Կիրսան Իլյումժինովը ֆեդերացիան գլխավորում է 1995թ.
ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ
Գյումրեցի ծանրորդն իր հաղթանակը նվիրեց իր անձնական մարզիչ Աշոտ Մխիթարյանի հիշատակին Սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան «Antalya Expo Centre» համալիրում հավաքված հայ մարզասերները «Հա-յաս-տան» վանկարկումներով ու ջերմ գրկախառնումներով շնորհավորում էին միմյանց՝ մինչեւ 77 կգ քաշային Տիգրան Գ. Մարտիրոսյանի հաղթանակի եւ Թուրքիայում հայոց եռագույնը բարձրանալու եւ Հայաստանի օրհներգը հնչելու առիթով: Իսկ այս հաղթանակը մի քանի առումներով առանձնահատուկ
ԲԱԽՉԻՆՅԱՆԻ 60-ԱՄՅԱԿԸ
Օրերս Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում գրող, գրականագետ, թարգմանիչ, «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը նշեց իր ծննդյան 60-ամյակը: Գրողին ծննդյան կապակցությամբ շնորհավորելու էին եկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գրողների եւ նկարիչների միությունների նախագահները: Գլխավոր դատախազը գրականագետի մասին ասաց. «Բախչինյանն այն մարդկանցից է, ով ամեն օր պակասեցնում է իր պարտքը մոլորակին
Շեքսպիրյան ոգով ու Lենզի խենթությամբ
Շեքսպիրյան շնչով, Լենզի ռոմանտիզմով ու խենթությամբ օրերս հայ հանդիսատեսին ներկայացավ իտալական Ինստաբիլի Վագանտի թատրոնը: «Լենզ» ներկայացումը համանուն գերմանացի գրողի «խենթ» գործերից է: Լենզը ներկայացման գլխավոր հերոսն է, որը միայնակ փակված է իր սենյակում: Նրան շարունակ հետապնդում են տեսիլքներ, մղձավանջներ եւ ուրվականներ՝ միաժամանակ ծնելով նրա մեջ եւ՛ պոետիկ մտքեր, եւ՛ սարսափ: Պոետական ռոմանտիկ մտքերով տարված՝ Լենզի
ԱԳԱԹԱ ՔՐԻՍՏԻԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ
Ծայրահեղությունների երկիր՝ Թուրքիա Ստամբուլի Չուկուրջումա թաղամասում, օրինակ, հնաոճ ապրանքների խանութների շարք կա, նրանցից մեկի մուտքի մոտ անցորդներին էր «ժպտում» Վլադիմիր Իլյիչ Լենինը: Սրանք Վանում գտնվող վերջին հայկական հետքերն են, որոնք լուսանկարել է մեր գործընկեր Արմեն Սարգսյանը: Հայազգի մեր հայրենակցի ստամբուլյան սրճարանը իր մականունով է՝ «Քյոռ Հակոբ»: Արա Գյուլերը երիտասարդական առույգություն ունի: Հայաստանյան ԶԼՄ-ների մի խումբ
Նախարարության պատասխանը սյունեցիներին
«Առավոտը» տեղեկացրել է, որ հուլիսին Սյունիքի մարզի Կապան եւ Լեռնաձոր համայնքների ավագանիները ուղերձով դիմել են ՀՀ նախագահին, Ազգային ժողովին, կառավարությանը` խնդրելով կրկին անդրադառնալ ուրանի հանքավայրի շահագործման ծրագրերին` դրանք կասեցնելու եւ ՀՀ կառավարության՝ Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում ուրանի հանքավայրի որոնողական-հետախուզական աշխատանքներ իրականացնելու 2008 թվականի որոշումը չեղյալ համարելու նպատակով: Սյունեցիներին պատասխանել է ՀՀ էներգետիկայի եւ բնական
Սյունիքի գյուղատնտեսությունում ճգնաժամը շարունակվում է
Սյունիքում հացահատիկային կուլտուրաների բերքահավաքի աշխատանքներն ավարտվում են, բայց բերքի հույս գրեթե չկա, հավաքած բերքն էլ անորակ է եւ սերմանյութի համար ոչ պիտանի: Այս մասին Սյունիքի մարզպետարանի գյուղվարչության պետ Քաջիկ Խաչատրյանը դեռ գարնանից է ահազանգում ու պնդում, որ հարցը չլուծելու դեպքում խնդիրն էլ ավելի կբարդանա հաջորդ տարի: («Առավոտ», 21. 05. 2010՝ «Սյունիքի գյուղատնտեսությունը ճգնաժամ է ապրում»,
Պահանջում են վերականգնել «պաշտպանված դպրոցները»
Շարունակում է արտագաղթը Հայաստանի Տավուշի մարզի՝ Ադրբեջանին սահմանամերձ, առավել վտանգավոր գոտում գտնվող գյուղերից, ինչի պատճառով տարեցտարի նվազում է այդ գյուղերի դպրոցների աշակերտների թիվը: Սահմանամերձ Բարեկամավանում այս տարի առաջին դասարան չկա: Գյուղի միջնակարգ դպրոցում սովորում է ընդամենը 35 աշակերտ, մինչդեռ 1970-ականներին տեղի ութամյա դպրոցն ուներ 10 անգամ ավելի` 330 աշակերտ: Բերքաբերի միջնակարգ դպրոցն ունի 45 աշակերտ:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԻՋՆԱԲԵՐԴԸ` ԳԵՐԵԶՄԱՆՈՑ
2009 թ. փետրվարի 5-ին՝ «Հարուստները՝ հուշարձանների սեփականատերեր», 2010թ. հունիսի 25-ին՝ «Ոչնչացնելով անցյալը՝ ոչնչացնում ենք ապագան» ու էլի ուրիշ հրապարակումներով անդրադարձել ենք Հայաստանում պատմամշակութային հուշարձանների նկատմամբ անընդունելի եւ անհասկանալի վերաբերմունքին: Հաշվի չառնելով հողերի շերտերում առկա հազարամյա պատմությունը, պետությունն ու համայնքները արտոնում են դրանց սեփականաշնորհումը՝ բացառելով կամ գրեթե բացառելով հետագա պեղումների հեռանկարը: Նաեւ նշել ենք, որ պետության
«HighFest»–ը՝ հոկտեմբերին
Հոկտեմբերի 1-8-ը Երեւանում տեղի կունենա HighFest VIII միջազգային թատերական փառատոնը: Ինչպես «Արմինֆոյին» հաղորդել է փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, «HighFest»-ին կմասնակցի 33 թատերական եւ պարային խումբ՝ աշխարհի 22 երկրից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Սլովենիայից, Աֆրիկայից, Չեխիայից եւ Ռումինիայից: Ութ փառատոնային օրերի ընթացքում հանդիսատեսին կներկայացվի շուրջ 60 ներկայացում: HighFest-ի բացումը վստահված է իրանական «Emrooz Theatre»-ին: Ա.
«Ժիգուլու» փոխարեն «Հունդայի» կվարեն
Առաջիկայում հնարավոր է Հայաստանը հրաժարվի միասնական քննություններից: Երեկ կառավարությունը հավանության արժանացրեց բուհական եւ հետբուհական բարձրագույն կրթության մասին օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ինչպես կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, օրենսդրական նախաձեռնությունը նպաստելու է պետական եւ մասնավոր բուհերի միջեւ իրավահավասար պայմանների ստեղծմանը, ինչպես նաեւ նախատեսվում է ընդլայնել ուսանողների իրավունքները՝ ստեղծելով ուսանողակենտրոն
Ինչո՞ւ է տիկինը ջղաձգվում
Կամ մնացածը՝ դատարանում «Առավոտի» սեպտեմբերի 12-ի համարում տպագրված «Սպասենք դատարանի որոշմանը» վերնագրված Ֆրանսիական համալսարանի պատասխանը մեզ՝ համալսարանի նախկին դասախոսներիս համար տարօրինակ էր եւ վրդովեցուցիչ: Ի՞նչ պատասխանի մասին է խոսքը, երբ մենք որեւէ հարցադրում չենք արել, այլ զանգվածային լրատվամիջոցներով, այդ թվում՝ նաեւ «Առավոտ» օրաթերթի միջոցով, հանրությանը տեղեկացրել էինք, որ Ֆրանսիական համալսարանի ռեկտորի պաշտոնն առայժմ զբաղեցնող տիկինը,
Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ԲՈՀ ՆԱԽԱԳԱՀ
Նախկին նախագահ Արմեն Թռչունյանն աշխատանքից ազատվեց՝ այս հարցի պատասխանն այդպես էլ չիմանալով Ա. Թռչունյանի թափուր աշխատասենյակը: Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Արմեն Թռչունյանի գլխին մութ ամպեր կուտակվեցին, երբ անցյալ տարի հոկտեմբերին ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությունը ստուգումներ իրականացրեց նրա ղեկավարած կառույցում: Հայտնաբերվեցին բազմաթիվ աղմկահարույց խախտումներ, չարաշահումներ եւ այլն: Ընդհանրապես այս կառույցի աշխատանքի վերաբերյալ հասարակության մեջ, հատկապես
ՀՐԴԵՀԻՑ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ
Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ երեկ ժամը 21.50-ին հրդեհվել է Գյումրիի Սախարովի հրապարակին հարակից տարածքում կայանած ավտոմեքենան: Տեղում պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 18 ԼՕ 757 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե հենասյանը, ինչի հետեւանքով սրահում այրվել է ցուցիչի վահանակը: 26-ամյա վարորդը՝ Հովհաննես Սիմոնյանը, ստացել է թեթեւ մարմնական վնասվածք եւ տեղափոխվել Գյումրիի հիվանդանոց: Նա ստանալով
ԿԱՅՔԷՋՈՒՄ՝ ՆԱԵՎ «ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ»
ՀՀ ոստիկանության պաշտոնական police.am կայքէջը թարմացվել է: Այն աչքի է ընկնում նոր ձեւավորմամբ, նորամուծություններով: Գլխավոր էջում տեղադրվել է ոստիկանության ծառայողի երդումը, ավելացվել են խորագրերը: Մասնավորապես, օրվա օպերատիվ ամփոփագրի, օրենսդրության, վիճակագրություն բաժինների կողքին գործում են «Ինտերպոլ», «Հասարակական խորհուրդ», «Միգրացիա», «ԱՎՎ-Պետական ռեգիստր» բաժինները: Այնտեղ կարելի է ծանոթանալ ինչպես ոլորտին վերաբերող տեղեկություններին, այնպես էլ կանոնադրության, այդ կառույցների ձեւավորման
ԲԺՇԿՈՒՀՈՒ ՀԱՅՑԸ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ, ընթացավ կարճատեւ դատական նիստ: Շարունակվեց այս տարվա ապրիլի 9-ից աշխատանքից ազատված բժշկուհի Կարինե Մինասյանի հայցի քննությունը՝ ընդդեմ առողջապահության նախարարության «Մոր եւ մանկան առողջության պահպանման» ՓԲԸ-ի: Երեկ հայցվորը ավելացրեց իր հայցապահանջը, միջնորդեց, որպեսզի պատասխանող կազմակերպությունը դատարան ներկայացնի 2003-2010թթ. ժամանակահատվածում իրեն վճարված աշխատավարձի, հավելավճար-պարգեւավճարների
Խոշտանգում չի եղել
Պատմում է Էրիկ Եղինյանի մայրը 24-ամյա Էրիկ Եղինյանը 2009թ. ապրիլի 30-ից մինչ օրս գտնվում է «Վանաձոր» ՔԿՀ-ում: Նրան մեղադրում են ընտանիքի անդամների նկատմամբ խոշտանգում կատարելու մեջ: Գործը հասել է մարզի դատարան: Եթե Էրիկը դատապարտվի, ապա նրան սպասում է 3-7 տարվա ազատազրկում: 45-ամյա Գ. Շահինյանը Էրիկ Եղինյանի մայրն է: Ասում է, որ Էրիկը նման բան չի
ՈՉ ԹԵ ՀՐԴԵՀ Է, ԱՅԼ՝ ՀՐԿԻԶՈՒՄ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 17-ի գիշերը հրդեհ էր բռնկվել «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի Քոչարի մասնաճյուղում Փրկարարները՝ «ՍԱՍ»-ի դիմաց: Ոստիկանները հետեւում են աշխատանքներին: Փոխգնդապետ Մ. Ավետիսյանը վանսվածք է ստացել: Արշակ Խաչատրյանը եւ Երվանդ Հովհաննիսյանը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ մինչ փորձագետները կճշտեին հրդեհի հիմնական պատճառներն ու նյութական վնասի չափը, ոստիկանության Կենտրոնի բաժնում օպերատիվ տեղեկություններ են
ԱՅՍ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ ՀԵՐԻՔԵՑ
Երեկ «Տեսակետ» ակումբում ասուլիս հրավիրած ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կարծիք է հայտնել, որ ՀՀ կառավարությունը, սկսելով այնպիսի մի բարդ գործընթաց, ինչպիսին է կենսաթոշակային բարեփոխումները, մեծ ռիսկի է դիմում:News.am-ի փոխանցմամբ, Հ. Հակոբյանն ասել է, որ կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը ձգձգվել է քաղաքական ռիսկի պատճառով. «Ռիսկը հետեւյալում է:Այն կառավարությունը, որը կսկսի բարեփոխումները, ժամանակավորապես չի կարողանա
Խուճապ՝ գազի գնի բարձրացման շուրջ
Դեռ $180 սակագինը չմարսած՝ քննարկվում է գազի նոր թանկացման հարցը Վերջերս ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխնախագահ Անդրեյ Կրուգլովը հայտարարել էր, որ Հայաստանի, Բելառուսի ու Մոլդովայի համար 2011-ին գազի գները բարձրանալու են: Սա եւ այս հայտարարության հետ կապված մեր կառավարության տարբեր պաշտոնյաների բազմաբնույթ պարզաբանումները մեծ խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Շրջանառվող լուրերի համաձայն, գազը թանկանալու է հունվարի
ԼՈՌԻՆ ԷԼ ՊԱԿԱՍ ԳՐԱՎԻՉ ՉԷ
Չնայած այս շրջանը հարուստ է պատմամշակութային արժեքներով, բայց զբոսաշրջիկներին գրավելու համար շատ գործ կա անելու Սանահինի եկեղեցուն տիրություն անող տիկին Սոխակը նեղսրտում էր, որ Երեւանում նոր եկեղեցի են ուզում կառուցել, մինչդեռ հները չեն կարողանում պահպանել: Եկեղեցին բարեկարգման կարիք ունի, անձրեւաջրերից պատերը քանդվում են, իսկ կտուրին եւ պատերին աճած ծառերը լայն ճեղքեր են առաջացրել: Չգործող
Անգլերենի պատճառով թռիչքից ուշացել են
Մոսկվայից Հայաստան ժամանած Ենոքյանների ընտանիքը Ռուսաստան վերադառնալիս խնդրի առաջ է կանգնել: Բանն այն է, որ նրանք Երեւան-Մոսկվա 5 տոմս են գնել «Աերոֆլոտի» գրասենյակից: Եվ քանի որ տոմսի վրա միայն անգլերեն է գրված եղել, իսկ ընտանիքից ոչ ոք անգլերենին չի տիրապետում, շփոթել են թռիչքի եւ վայրէջքի ժամերը: Ինչի պատճառով էլ օդանավակայան են ներկայացել վայրէջքի ժամին: Երբ
Նրանք եւ իրենց իրավունքները
Երեկ Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Հայաստանյան գրասենյակի կազմակերպած քննարկումը վերաբերում էր Հայաստանի ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրասնգենդեր) անձանց խնդիրներին ու դրանք վերացնելու հնարավոր ուղիներին: ԼԳԲՏ անձանց խնդիրների մասին քննարկման ընթացքում խոսեց «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK) հ/կ-ի ղեկավար Մամիկոն Հովսեփյանը, եւ ներկայացրեց այս տարի PINK-ի անցկացրած որակական հետազոտության ու վերլուծության արդյունքում տպագրած «Մենք
Բենզինն ու ծխախոտը կթանկանան՝ օրենքով
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու եւ «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին», «Բենզինի ու դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրինագծերին: ՀՀ վարչապետի խոսքով, այս նախագծերի ընդունմամբ, ակնկալվում է ծխախոտի արտադրանքի, ինչպես նաեւ բենզինի ու դիզելային վառելիքի գծով անցում կատարել հարկման առավել
ՓՈԽԱԴԱՐՁ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ
Ըստ գյուղացու՝ կոնյակ արտադրող հայ գործարարների համար հանրապետության նախագահի խոսքը արժեք չունի, ըստ կոնյակագործի՝ գյուղացիների բողոքն անհիմն է: Այս տարվա օգոստոսի 28-ին «Նախագահն ու մարզպետները խոստանում են» լուրով տեղեկացրել ենք, որ խաղողի մթերումներին հավուր պատշաճի պատրաստվելու համար գյուղնախարարությունն ու մարզպետարանները սկսել են խորհրդակցություններ անցկացնել: Հայտնի է, որ խաղողի այգիների գերակշիռ մասը Արարատի եւ Արմավիրի մարզերում
ԿՈՉ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՃԱՆԱՉԵԼ ԿՈՍՈՎՈՅԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ
ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչությունում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կոսովոյի արտգործնախարար Սկենդեր Հուսեինին՝ վերջինիս խնդրանքով: «Ազատություն» ռադիոկայանի Կոսովոյի ծառայությունը հաղորդում է, որ արտգործնախարարների հանդիպման ընթացքում Կոսովոն եւս մեկ անգամ խնդրել է Հայաստանին ճանաչել իր անկախությունը: Սկենդեր Հուսեինը նշել է, որ Արդարադատության միջազգային դատարանը կողմ է արտահայտվել Կոսովոյի անկախությանը, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է