Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանն ասելիք չունի վերամիավորման մասին

«Բանակցությունները շարունակվում են, երբ որ մի արդյունք լինի՝ կասեմ: Հիմա՝ ասելու ոչինչ չունեմ»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ փուլում է ԱԺՄ-ից երբեւէ անջատված կուսակցությունների վերամիավորման գործընթացը, ասաց ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: Հիշեցնենք, որ  մի քանի ամիս առաջ ազգային ժողովրդավարական գաղափարախոսությանը  դավանող ուժերը որոշեցին համախմբվել այդ գաղափարախոսության հայաստանյան «կնքահայր» ԱԺՄ-ի շուրջ: Ի դեպ, այդ ուժերը մեծամասամբ հենց ԱԺՄ-ի

ԻԿՕՄՕՍԸ բանաձեւ ընդունեց հօգուտ Անիի եւ Ամենափրկիչ եկեղեցու

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստավայրում իր 17-րդ Գլխավոր ասամբլեան է գումարել Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհուրդը` ԻԿՕՄՕՍ-ը: «Ժառանգության սպառնալիքներ» բաժնում ընդունվել է ԻԿՕՄՕՍ/Հայաստանի կողմից առաջարկված բանաձեւը` Անիի Մայր տաճարի եւ Ամենափրկիչ եկեղեցու վերաբերյալ: Ըստ ԻԿՕՄՕՍ/Հայաստանից ստացված հաղորդագրության, բանաձեւի քվեարկության ժամանակ թուրք պատվիրակ, Ստամբուլի Յիլդիզի տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Կան Բինանն առաջարկել է բանաձեւում

Նիկոլ Փաշինյան. «Փաստորեն, Նիկոյանի մասին դուք ավելի լավ կարծիքի եք, քան ես»

 Ի՞նչ գործունեություն կարող է ծավալել Սամվել Նիկոյանն ԱԺ նախագահի պաշտոնում՝ Aravot.am-ի հարցին ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գիտեք, Հայաստանի ամբողջ իրավիճակի նրբությունն այն է, որ Հայաստանում չկա օրենսդիր իշխանություն, չկա գործադիր իշխանություն, չկա դատական իշխանություն, չկա նախագահ: Համատարած սամվելնիկոյաններ են ընդամենը, ուրիշ ոչինչ: Որպես ԱԺ նախագահ՝ Սամվել Նիկոյանի կերպարն ինձ համար այնպիսին է,

1000 հեկտար ոռոգելի տարածք կարող է անջրդի մնալ սողանքի պատճառով (ֆոտոշարք)

Հոկտեմբերի 2-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին, Այրում քաղաքի մոտ սողանքից  փլվեց նաեւ Այրում ՀԷԿ-ի մոտից սկիզբ առնող ոռոգման ինքնահոս ջրագծի մի հատված: Այրումի քաղաքապետ Գիգոլ Եգանյանն ասաց, որ սողանքի առաջին հարվածն ընկավ ջրագծի խողովակների վրա, եւ եթե դա չլիներ, զոհերն ավելի շատ կլինեին: Այրումին հարեւան Հաղթանակ գյուղի գյուղապետ Վարդ Խաչատրյանը եւ գյուղապետարանի աշխատակիցները վկայում են, որ

Active citizens-ը հասավ Արմավիր (ֆոտոշարք)

Այս տարվա փետրվարի 5-ին «Եվս մեկ ակտիվ քաղաքացի. Բրիտանական խորհուրդն էլ է ուզում, որ Հայաստանում մարդիկ նախաձեռնող լինեն եւ մասնակցեն համայնքային խնդիրների լուծմանը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Վայոց ձորի մարզում մեկնարկել է Active citizens («Ակտիվ քաղաքացիներ») ծրագիրը: «Ակտիվ համայնքում, միասին աշխարհում» կարգախոսով ծրագիրը միտված է միջմշակութային երկխոսության եւ գլոբալ քաղաքացիության կայացմանը, երբ կձեւավորվի մի միջավայր,

Ալեքսանդր Մարտինետի. Խոսքի ազատությունը կարող է արգելել միայն քստմնելի բռնապետությունը

Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ԵՄ աջակցությամբ տեղի ունեցավ համաժողով՝ «Եվրոպական միության ջանքերը խոսքի ազատության ամրապնդման ոլորտում» խորագրով: Համաժողովի նպատակն էր մասնակիցների եւ ներկաների հետ քննարկել ԵՄ հիմնական գործողությունները խոսքի ազատության ոլորտում:  Համաժողովի բացման արարողությանը մասնակցեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետին, իսկ բանախոսներն էին Ժան Մուլեն Լիոն-3 համալսարանի հանրային իրավունքի ավագ դասախոս, նույն համալսարանի

Թե ինչ եղավ, երբ «Բերդի գողը» զանգեց օլիգարխին

10 օր է, ինչ օլիգարխի ճակատից սառը թրջոցը չի անհետանում: Նա, որ գիտեր, թե շաքարավազի ո՞ր պարկում քանի ավազահատիկ կա եւ ամեն մի հատիկն ինչ անուն ունի, ուշքի չի գալիս: Օրեր առաջ օլիխարխին էր զանգել «Բերդի գողը», որին իսկապես չգիտեր: Նրանից առաջին անգամ լսեց, թե նա է Մոսկվան «նայել», նրանից առաջին անգամ լսեց, թե Պուտինի

Դատարանի շները մարդ են գզում

Թբիլիսյան խճուղում գտնվող Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի բակում 2-3 գամփռ շներ են շրջում, որոնք տարածքում ապրող բնակիչներին ահ ու սարսափի մեջ են պահում: Դատարանի տարածքով իրենց երեխաներին մանկապարտեզ, դպրոց տանող բնակիչներն ամեն օր «լեղապատառ» են լինում՝ մինչեւ անցնում են այդ հատվածով: Շներն ակտիվանում են հատկապես երեկոյան ժամերին: Որպեսզի շների բաժին չդառնան, դպրոցականներն ու իրենց

Հրամանատարի դեմ դատը՝ դեկտեմբերի 8-ին

Անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին, ժ. 21-ի սահմաններում, Իջեւանում տեղակայված պաշտպանության նախարարության զորամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ խոսքը երկու քաղաքացիների զորամաս մտնելու (դեղ բերելու նպատակով) եւ ծեծկռտուքի մասին է: Հրամանատար Սերգեյ Կարապետյանը քաղաքացիներին հրավիրել էր իր աշխատասենյակ՝ պարզելու, թե ինչ նպատակով են երիտասարդներն այցելել զորամաս: Սակայն քաշքշուկից հետո երբեմնի դիպուկահար-հրամանատարը

Հովիկ Աբրահամյան. բոլոր ճանապարհները տանում են շտաբ(տեսանյութ)

ՀՀ ԱԺ նոր նախագահի ընտրություններին մասնակցելու համար խորհրդարան էր եկել նաեւ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը։ «Իմ կարծիքով, կուսակցությունը ճիշտ որոշում է կայացրել։ Հատուկ այսօր ներկայացել եմ, որ իմ ձայնը տամ պարոն Նիկոյանին»,- ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասաց նախկին խոսնակը։ ԱԺ նախկին նախագահն ասաց, որ մասնակցելու է նաեւ արտահերթ  նիստին, որտեղ առաջադրվելու են փոխնախագահի թեկնածուները։ Հարցին,

Նիկոյանն իր հաղթանակը կնշի դեկտեմբերին խորհրդարանում

ՀՀ խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ նոր նախագահի ընտրություններ, որին զուգահեռ խորհրդարանի դատարկ դահլիճում օրենսդիրները շարունակում էին օրինագիծ քննարկել։ Թե ինչպե՞ս են նրանք առանց այդ նախագծի քննարկումներին մասնակցելու  քվեարկելու՝ դժվար է ասել։ Իսկ նիստերի դահլիճից դուրս, ճեմասրահում օրենսդիրները մասնակցում էին փակ ու գաղտնի քվեարկության։ Հիշեցնենք, որ քվեաթերթիկում երկու թեկնածուի անուն է նշված. ՀՀԿ-ի կողմից առաջադրված Սամվել

ՀՀԿ պատգամավոր. «ՀԱԿ-ի առաջարկը ԲՀԿ-ին ընդունում ենք ի գիտություն»

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը ներքաղաքական իրավիճակը բնութագրեց հանդարտ ու տոնական: Ասուլիսից հետո Aravot.am-ը հետաքրքրվեց, թե հանդարտ ու տոնակա՞ն է, երբ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին ակնարկում է, որ կարող է համագործակցել իր հետ, ինչին պատգամավորը պատասխանեց. «Դա ավելի շատ հոգեբանական ներազդեցության որոշակի ոլորտից էր, որը կարող է ե՛ւ ԲՀԿ–ի վրա հոգեբանական առումով որոշակի ազդեցություն

«Շատ-շատերին ենք դիմել, բայց ոչ ոք չի ցանկացել օգնել»

«Վամոս ինֆո» գովազդային ընկերությունը կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք: Նպատակը մեկն էր` օգնել Անուշ Հայրապետյանին: Անուշիկը տառապում է միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել: Դրա շնորհիվ այս տարվա փետրվար ամսին դուրս գրվեց հիվանդանոցից` մնալով կենտրոնի հսկողության տակ: Վեց  ամիս անց հիվանդությունը նորից գլուխ բարձրացրեց: Միակ բուժումը ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումն է: Այն

Երեխան ծնվում է սիրված լինելու պահանջով

Երեխա ունենալը խաղ չէ «Երեխայի կյանքի չծնված ինը ամիսները եւ ծնված առաջին տարին հոգեբանական առումով շատ ավելի կարեւոր են, քան նրա կյանքի հետագա տարիները»,- նշում է «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի հոգեբան Անուշ Նիկոլյանը: Պտուղը բեղմնավորման պահից սկսած, ինչպես նաեւ հղիության ողջ ընթացքում իր վրա կրում է շրջապատի ազդեցությունը. նա սկսում է լսել ու տեսնել դեռ

«Շիրակը» տարիքն առած աֆրիկացիների չի հյուրընկալի

 ֆուտբոլային ակումբի նոր սեփականատերը փորձում է հայրենի ֆուտբոլը զարգացնել սեփական կադրեր պատրաստելով   Երկու օր առաջ Գյումրիում հրավիրած հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի մտքեր հայտնեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նոր սեփականատեր, հայտնի գործարար Արման Սահակյանը: Ապրանքների եւ խմիչքների ներմուծմամբ զբաղվող «Սովռանո» ՍՊԸ-ի, «Պրեսս ստենդի» ու մի շարք ԶԼՄ-ների հիմնադիրը այս ֆուտբոլային ակումբը ձեռք բերեց անցած տարվա օգոստոսին

«Ի՜նչ ապրումներ է ունեցել հայրս ԿԳԲ-ի նկուղում»

Աշխարհահռչակ դաշնակահար Ալեքսանդր Թորաձեն՝ Հայաստանի, իր անցած ուղու եւ կարիերայի մասին Օրերս Երեւանի պետական կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Շահեն Շահինյանը ժամանակակից դաշնամուրային կատարողական արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար անվանի դաշնակահար Ալեքսանդր Թորաձեին շնորհեց Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսորի պատվավոր կոչում: «Առավոտի» հետ զրույցում Ա. Թորաձեն հայտնեց, որ ինքը Երեւանում է շնորհիվ Ազգային օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կ.

Ոչ արհեստավարժ իրավաբանը չարիք է

Բարձրագույն կրթության աջակցության միջազգային ծրագրի (HESP) նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում ս.թ. նոյեմբերի 25-ին կայացած «Սահմանադրական իրավունքի արհեստավարժ դասավանդման մասին» թեմայով կայացած  գիտաժողովը նվիրված է եղել ՌԴ-ում գործնական պահանջներին լիարժեք բավարարող արհեստավարժ իրավաբանների պատրաստման խնդրի քննարկմանը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է ԵՊՀ-ից գործուղված «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի խորհրդական, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր,

«Շրջակա միջավայրը աղտոտող երկրները չեն կարող ձեւավորել կայուն զարգացում»

«Առավոտի» հարցազրույցը GTZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մաքբեթ Ֆորբսի հետ Կլիմայի փոփոխությունները, շրջակա միջավայրի համատարած աղտոտվածությունը եւ բնական պաշարների արագընթաց վերացումը այն լուրջ խնդիրներն են, որոնք առաջացել են մարդու գործունեության արդյունքում: Մի կողմից՝ այս խնդիրները խոչընդոտում են տնտեսության զարգացմանը, մյուս կողմից էլ՝ հենց տնտեսությունն է որոշ առումով ազդում շրջակա միջավայրի վրա: Մինչդեռ կայուն էկոնոմիկայի համար պետք

Լավ երկրից արտագաղթ չի լինում, ընդհակառակը՝ ներհոսք է լինում

Այս կարծիքին է «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Կարինե Հակոբյանը Կարինե Հակոբյանը, որը մասնագիտությամբ բանասեր է, ոչ ֆինանսիստ լինելով՝ մի պարզ հաշվարկ է կատարել եւ համոզվել, որ Հայաստանի Հանրապետության բյուջեի միջոցները ծախսվում են անխնա եւ անարդյունավետ, իսկ որ ամենակարեւորն է՝ անարդար: «Առավոտի» հետ զրույցում տիկին Հակոբյանը ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ բյուջեի փաստաթղթում անորոշ ծախսերի անվան տակ մեծ

Եթե Սամվել Ալեքսանյանը թաղում կամ հարսանիք գնա 5 մեքենայով ու թիկնապահներով` նրան չեն տուգանի (տեսանյութ)

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը վստահեցնում է, որ որեւէ մեկը թիկնապահներ պահելու հարցում արտոնյալ չի լինելու:  Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը խոսելով «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրինագծի մասին, նշեց, թե այն անձը, որը կխախտի օրենքը՝ մեկից ավելի տրանսպորտային միջոցի ուղեկցությամբ կամ մեծաքանակ թիկնապահներով կշրջի` կտուգանվի նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Aravot.am-ի հարցին`ձեր կարծիքով, այն

Ընդունել է ի գիտություն

Գագիկ Ծառուկյանը վերջին շաբաթվա ընթացքում բացակայում էր հանրապետությունից: Իր կարճատեւ արձակուրդն անց էր կացնում արտերկրում՝ ընտանիքի անդամների հետ: Թե արձակուրդի օրերին, թե վերադառնալուց հետո նրան մշտապես զեկուցվել է Հայաստանում տեղի ունեցող առավել կարեւոր իրադարձությունների մասին: Գագիկ Ծառուկյանը քաջատեղյակ է կուսակցության անվան հետ կապվող տարբեր առաջարկներին, վերլուծություններին, մեկնաբանություններին ու նաեւ կեղծ լուրերի միտումնավոր տարածման փաստերին: Նա

«Ինչ որ մի տեղ, ինչ որ մի բան սխալ է»…

 Վ. Սարոյանի այս խորիմաստ խոսքերը, թերեւս, կարելի է վերագրել մեր մշակութային այն օջախներին, որոնք հանդիսատեսի կամ ունկնդրի խնդիր ունեն։ Ես կխոսեմ թատրոններից ամենամեծի եւ ամենագլխավորի՝ օպերային արվեստի խնդիրների մասին: Մենք ապրում ենք 1,5 միլիոնանոց Երեւանում, ուր գործում  է ընդամենը մեկ օպերային թատրոն։ (Համեմատության կարգով նշեմ, որ Վիեննան էլ է համարյա Երեւանի չափ՝ մոտ 1,7 միլիոն

Նիկոյանը ՀՀԿ-ի միակ եւ անքննելի թեկնածուն է եղել

Ի՞նչ չափանիշներով է ՀՀԿ-ն ընտրել ՀՀ խորհրդարանի խոսնակի թեկնածուին: Այս հարցն ուղղեցինք ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանին՝ նկատի ունենալով, որ ի տարբերություն, օրինակ, Նիկոյանի, ինքը 11 տարի արդեն ՀՀԿ խմբակցության ղեկավար է ու օրենսդրական աշխատանքի ավելի մեծ փորձառություն ունի, քան նույն Նիկոյանը: «Նախ՝ այն պատճառով, որ Նիկոյանն արդեն փոխխոսնակ է եւ

Խառնաշփոթ՝ Շիրակի մարզի ոստիկանությունում

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վովա Գասպարյանը խառնաշփոթ է ստեղծել Շիրակի մարզի ոստիկանությունում. մի քանի օր առաջ պաշտոններ էր բաժանել, որոշել էր Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանին տեղափոխել Գյումրի, Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանին՝ Ախուրյան, Ղուկասյանինը՝ Ամասիա եւ այլն, սակայն ուրբաթ օրը մտափոխվել էր ու նրանց հրամանները չէր ստորագրել: Երբ Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը մեկնել էր

Խաչիկ Ստամբոլցյանի բացահայտումները

ՀՀ առաջին նախագահը ծույլ է, երկրորդը՝ ագահ, երրորդը՝ շրջապատի գերի, իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ խառնակիչ: «Ցավոք, երբ 1988-ի շարժումը սկսվեց, մենք գաղափար չունեինք մասոնների, համաշխարհային կառույցների մասին, մեզ թվում էր՝ Արեւմուտքը հրաշք է, ազատության պատվար է: Բայց իրականում այդպիսին չէ: Սա միջազգային մի շարժում է, որին կցված են մերոնք»,- անցած դարավերջին սկիզբ առած ղարաբաղյան շարժման

«Կարող են ազդել խաղացողի ստրատեգիայի վրա»

Ընդդիմադիր պատգամավորները համոզված են, որ մեր երկրի քաղաքական կախվածությունը մինիմումի է հասցված: Հայաստանյան քաղաքական ուժերի մտքի թռիչքները բավականին կան խատեսելի են եւ թափանցիկ, արդեն վաղուց ոչ մի ուժ չի խոսում արտահերթ ընտրությունների, երկիրը «փոսից հանելու», անհապաղ հրաժարականների կամ մինչեւ վերջ պայքարի մասին: Բոլորն զբաղված են գարնանն ընդառաջ՝ իրենց տեղն արեւի տակ հաստատելու գործընթացներով: Որոշ վերլուծություններ են արվում,

«Գործարարը մի քանի անգամ ավելի է ռիսկի գնում»

ԱԺ Հանրապետական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը վստահ է՝ խորհրդարանին պետք են գործարարներ – Ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ արդեն կարծես լարվածություն է զգացվում: Ըստ որոշ գնահատականների՝ քաղաքական ճգնաժամի մեջ ենք, Ձեր կարծիքով՝ կա՞ ճգնաժամ: – Ովքեր հասկանում են քաղաքականությունից, կամ ովքեր քաղաքականության մեջ են, շատ հստակ գիտակցում են, որ առաջիկայում լինելու են խորհրդարանական ընտրություններ, եւ

ՀՀ կառավարության անդամները աշխատավարձի հույսի՞ն են

Ըստ France-Presse-ի, Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին, նկատի ունենալով երկրի՝ ահագնացող արտաքին պարտքը (1,9 տրիլիոն եվրո), որը ներկա պահին ամենամեծն է եվրոգոտում, խոստացել է աշխատել առանց աշխատավարձի: Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե ՀՀ կառավարության անդամների քանի՞ տոկոսը նման քայլի կգնար, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ասաց. «Միջազգային պրակտիկայում կան այլ օրինակներ եւս, երբ հակառակը՝ տարբեր տրամաչափի ղեկավարներ

«Ամանորին կխուսափեմ զանգվածային սեղանակցություններից»

Անցյալ տարի կայացած ամփոփիչ ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ Ամանորը անցկացնելու է Հայաստանում, հարազատների հետ, հավելելով, թե ընդամենը մեկ անգամ է արտերկրում դիմավորել Նոր տարին: Դա 1999 թվականին էր՝ ֆրանսիական համալսարաններից մեկում հայ ուսանողներով գումար չեն ունեցել Հայաստան վերադառնալու համար, ուստի ուսանողական հանրակացարանում են դիմավորել: Ճագարի տարում ծնված նախարարը նաեւ ասել էր, թե

Այո, սկյութներ են նրանք

Իմ մանկության տարիներին ես լսել եմ մի բառ, որն այսօր, կարծես թե, չի գործածվում՝ «ֆընդըխ»: Այսինքն՝ խախուտ, շինծու, անլուրջ, դատարկ: Ահա այդպիսի մի բան է ինձ ներկայանում «Եվրասիական միություն ընտանիք» կոչվածը: «Նոր ժամանակներ» կուսակցությունը կոչ է անում Հայաստանին միանալ այս ընտանիքին, որի վերաբերյալ հուշագիրը (ուշադրություն դարձրեք՝ առայժմ միայն հուշագիրը) ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930