Օրվա լրահոսը
«Մաշված» մասնակիցներ
Կիրակի օրը կայանալիք ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքներն, իհարկե, կանխատեսելի են՝ չնայած, այդ երկրի հեղինակավոր սոցիոլոգիական հարցումների համաձայն, «Միացյալ Ռուսաստանի» հաղթանակն այնքան էլ փայլուն չի լինելու: Գլխավոր պատճառն այն է, որ մարդիկ հոգնել են Պուտինից եւ բացարձակապես խանդավառված չեն այն գաղափարով, որ նա իշխելու է եւս 14 տարի: Այն թարմությունը, որը նա ուներ որպես ուժեղ առաջնորդ,
Ողջ վերնախավը՝ Տաշիրում
Երեկ Տաշիրում Կարեն եւ Սամվել Կարապետյանների մոր՝ Ամալյա Կարապետյանի քաղաքացիական հոգեհանգստին ներկա է եղել Հայաստանի գրեթե ողջ քաղաքական եւ տնտեսական վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այնտեղ է եղել նաեւ Դուբայից նոր վերադարձած Գագիկ Ծառուկյանը, ով երկար ժամանակ կանգնած է եղել Կարապետյանների կողքին: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա, գոնե մինչեւ ուշ երեկոյան, չէր այցելել: Սամվել
Կողոպուտ «Հայփոստ»-ից. հափշտակվել է 27 միլիոն 117 հազար դրամ (Տեսանյութ)
Այսօր` դեկտեմբերի 3-ի առավոտյան, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08.00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանում` Շիրվանզադե փողոցի թիվ 2 շենքում գտնվող «Հայփոստի» 0014 փոստային բաժանմունք է մտել մի հոգի և դանակի սպառնալիքով բաժանմունքի տնօրենի` Արմինե Աղգաշյանի ձեռքից հափշտակել խոշոր գումար: Արդեն դեպքի վայր են ժամանել
Իշխան Զաքարյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում
Երեկ Վերահսկիչ պալատի խորհրդի Գեղարքունիքի մարզում անցկացված արտագնա նիստից հետո «ՉԻ»-ն փորձեց ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից տեղեկանալ, թե արդյո՞ք քաղաքական ենթատեքստ չունի այն հանգամանքը, որ տեւական լռությունից հետո Վերահսկիչ պալատը առաջին ստուգումներն իրականացրեց Արարատի մարզում, որտեղ մեծ դերակատարություն ունեն Ազգային ժողովի արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Պատահականությո՞ւն է արդյոք,
Հրավեր՝ հանցագործներին
Թմրամոլներին կամ թմրաբիզնեսով զբաղվողներին հայտնաբերելն ու պատասխանատվության ենթարկելը իրավապահների պարտականությունն է: Բայց երբ այդ մասին, թեկուզ ոչ պաշտոնական տեղեկատվության մեջ, առաջին պլանով խոսվում է կասկածյալների` կոնկրետ մեկ կուսակցության պատկանելության մասին, պարզ է դառնում, որ առավելաբար օրինաչափություն ցուցադրելու, կուսակցության որոշակի կերպար կերտելու խնդիր է դրված: Եթե ԲՀԿ-ում կան այդպիսիները, ապա նույն հաջողությամբ նրանցից կարող են լինել
Փոլադ Բյուլբյուլօղլին «վառվել է»
«Ենի Մուսավաթ» թերթի տեղեկացվածությամբ. «Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը խրված է կոռուպցիայի եւ կաշառակերության մեջ»: Վալեհ անունով մի ադրբեջանցի, որ կարիքից դրդված ապրում եւ աշխատում է Մոսկվայում, թերթին մասնավորապես ներկայացրել է իր հետ կատարվածը: Ըստ այդմ, նա կնոջ արտասահմանյան անձնագրի ժամկետը երկարաձգելու հարցով դիմել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանության հյուպատոսական ծառայություն, որտեղ տեւական քաշքշուկից հետո իրեն առաջարկել են
ԲՀԿ-ն քննարկելու է ՀԱԿ-ի հանրահավա՞քը
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ Դուբայից վերադառնալուց հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ նախագահականում բավականին լարված հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Մեր աղբյուրները վկայում են, որ Ծառուկյանը նախ Սարգսյանից պարզաբանում է խնդրել իր համախոհների նկատմամբ իրականացվող հետապնդումների կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ դա իրավական հարց է, եւ որ
Վիկ Դարչինյանը փոխում է մասնագիտությունը
Այսօր ուշ գիշեր կայանալիք Վախթանգ Դարչինյան-Անսելմո Մորենո թեթեւագույն քաշայինների չեմպիոնական մենամարտից մի քանի ժամ առաջ արտասահմանյան լրատվամիջոցները, վկայակոչելով պրոումոթեր Գերի Շոուին, հայտարարում են, թե «Կատաղի ցուլ», 35-ամյա Վիկ Դարչինյանը մարտից հետո ավարտելու է կարիերան պրոֆեսիոնալ ռինգում: Նա մտադիր է ուժերը փորձել խառը մենամարտերում: Իսկ «Fightnews»-ն ավելացնում է, թե ինքը` Վախթանգը, անհամբերությամբ է սպասում MMA-ում իր
«Արամի խաչմերուկ» շարժմանը քաղաքապետարանը պետք է պատասխանի մինչեւ դեկտեմբերի 6-ը
Տեղեկացնում ենք, որ ս.թ. դեկտեմբերի 1-ին «Արամի խաչմերուկ» շարժումը գրավոր հարցմամբ դիմել է Երևանի քաղաքապետարան` խնդրելով տրամադրել Արամի 30 հասցեն ներառող տարածքում նախատեսվող շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների և ճարտարապետաշինարարական նախագծերի հաստատման հայտերի պատճենները, ճարտարապետական նախագծի մաս կազմող գլխավոր հատակագծերի պատճենները, քաղաքաշինական փորձաքննական եզրակացությունների պատճենները, շենքի քանդման և նոր շենքի կառուցման թույլտվությունների պատճենները: Հիմք ընդունելով այն հանգամանքը,
Վանում էլի երկրաշարժ է տեղի ունեցել
ՀՀ ԱԻ նախարարությունը, հղում անելով Եվրոպական-Միջերկրական Սեյսմոլոգիական Կենտրոնին, տեղեկացնում է, որ այսօր` Վան քաղաքի մոտակայքում, 7 կմ խորության վրա, տեղի է ունեցել 4 մագնիտուտով երկրաշարժ:
Խիղճ
Ամբողջ գիշեր չէի քնել. կրկին խիղճս էր տանջում,բայց չէի կարող ինքս ինձ ստիպել պատմել ողջ ճշմարտությունը: Անգամ ինքս չէի կարող համակերպվել, ախր ինչպե՞ս, ինչպե՞ս չնկատեցի: Արդեն երկրորդ շաբաթն էր, ինչ քույրս հիվանդ էր. Նա քաղցկեղ ուներ: Երկու օր առաջ ստացել էի պատասխանը: Ոչ, չեմ ուզում անգամ ինքս իմ մեջ այդ արտաբերեմ: Նա կապրի, ես կաղոթեմ
Եթե Ադիբեկյանն ու Բադալյանն են պնդում, թե «Ժառանգության» վարկանիշը ցածր է՝ ուրեմն, իրականում շա՜տ բարձր է
Այսօր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն իր ասուլիսում վերլուծել ու կանխատեսել է, թե՝ նոր ընտրված խորհրդարանում ներկայացված կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն ու ՀԱԿ-ը: «Ընտրվելու համար անհրաժեշտ են մարդկային ռեսուրսներ, դեմքեր, կազմակերպչական կառույցներ, ֆինանսավորում, տեղեկատվական լավ կանալներ, իշխանության եւ տեղական հեղինակությունների հետ լեզու: Սրանց առկայության դեպքում դու կարող ես ունենալ հաջողություններ»,- հայտարարել է սոցիոլոգը՝
Ծանոթի տարբերակն աշխատում է. Կարծում են ուսանողները
Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետի ուսանողները բողոքում են անարդարությունից: Ինչպես ասացին` ծանոթի տարբերակն աշխատում է: «Որոշ ուսանողներ կարան առանց պարապելու ներկայանալ քննության եւ դատարկ թերթիկ հանձնելով 20 ստանալ: Հաշվի չեն առնում ուսանողին: Մեր ռեկտորն էր եկել, ներկայացրինք մեզ հուզող հարցերն ու խնդիրները: Ասացին, որ կլուծեն, բայց անցավ գնաց»,- ասում է անգլերենի
«Ինչու՞ են հայերը եկել Աֆրիկա». Հիմնական հարցը, որ հետաքրքրել է Արթուր Բախտամյանին
«Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Արթուր Բախտամյանի հեղինակային ֆիլմի շնորհանդեսը: «Հաբեշական օրագիրը» ընդհանուր առմամբ որոնում է և ճանաչման եզր գտնելու ցանկություն այն հսկա մշակութային դաշտի հետ, որը կոչվում է Եթովպիական մշակույթ կամ Հաբեշական կայսրություն: «Ֆիլմի գաղափարը առաջանում է, երբ մարդ ունի ընկերներ, ովքեր հետաքրքրվում են հայկական անցուդարձով, հետքերով: Իմ բարեկամներից մեկը պատմում էր եթովպիական վաղ շրջանի` 20-րդ
Գալուստ Սահակյանը, իր ձեւակերպմամբ՝ «ոչ գիտակներին կամ անգրագետներին» առաջարկեց օրենսդրություն կարդալ
Այսօր «Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնը» /ՀՊԱԿ/, իր ձեւակերպմամբ՝ «ահազանգ-հայտարարությամբ» դիմել է ԵԽ, ԵՄ,ԵԱՀԿ եւ միջազգային այլ կառույցներին՝ տեղեկացնելով Հայաստանում «ՀՀԿ կողմից իշխանության բացահայտ յուրացման մասին»: Հայտարարության մեջ Կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ առաջիկա նիստում տեղի են ունենալու նոր խոսնակի ընտրություններ՝ «առանց այդ պաշտոնը զբաղեցնողի հրաժարականի մասին դիմումի վերաբերյալ ԱԺ կողմից որոշման կայացման, որով չի կատարվել
Գիտելի՞ք, աշխատանքային փո՞րձ, թե՞ ցանկություն
«Ակնկալիքներ առանձնապես չունեմ, ուղղակի փորձում եմ, որովհետև կազմակերպությունների մեծ մասը աշխատանքային փորձ են պահանջում, հաշվի չառնելով, որ մարդիկ սկզբում գիտելիք են ստանում, հետո նոր փորձ: 20-21 տարեկան ուսանողը ինչպես կարող է մի քանի տարվա աշխատանքային փորձ ունենալ»,- նշում է ՀՊՏՀ-ի ուսանողուհի Նարինե Գրիգորյանը, ում կարծիքին էին այսօր Կոնգրես հյուրանոցում կազմակերպված աշխատանքային տոնավաճառին այցելած բազմաթիվ երիտասարդներ:
Սարգիս Հացպանյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայն չէ
«Հայ ազգային կոնգրեսում էդքան տարբեր գույնի կուսակցություններ ու մարդիկ կան, ես նրանցից որեւէ մեկի անդամ չեմ. անկուսակցական եմ: ՀԱԿ-ն ունի իր քաղաքական խորհուրդը, իրենք են որոշում իրենց քաղաքական գիծը: Ես դրա հետ կապված տարբեր ժամանակներում անհամաձայն եմ եղել, հատկապես քաղբանտարկյալների մասով, եւ գրավոր հայտնել եմ»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը: Իշխանություն-ՀԱԿ երկխոսության մասին
«Արդարությունն» ու սպորտն անհամատեղելի են
Ռուսաստանցի հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, որին հայ մարզասերը հիշում է նաեւ 2 տարի առաջ ՄՀՀ-ում նրա «Ստրադիվարիուսի Ջութակը» շոուից, դուրս է գալիս «Արդար Ռուսաստան» կուսակցությունից: Նա վճռել է վերադառնալ մեծ սպորտ եւ նախապատրաստվել 2014 թվակնի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին: Հատուկ այդ առիթով Սանկտ-Պետերբուրգում հրավիրած մամուլի ասուլիսում Պլյուշչենկոն հայտարարել է. «Ես կուսասկցություն եկել եմ լիդերներ Սերգեյ
Նախ դիպուկահարներին ետ քաշեք, ապա նոր մտածեք միջհհամայնքային երկխոսության մասին
Երեկ ՀՀ արտաքին գործոց փոխնախարար Շավարշ Քոչարյանը պատասխանել է «Արմենպրեսս » գործակալության հարցին. «Պարոն Քոչարյան, ինչպես կմեկնաբանեք Ադրբեջանի պաշտոնյաների փորձերը` միջհամայնքային երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հավասարազոր հարթության վրա դնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության հետ »: Փոխնախարարը պատասխանել է. «Եթե պաշտոնական Բաքուն իրոք շահագրգիռ է միջհամայնքային երկխոսության կազմակերպման հարցում, ապա նա առաջին հերթին պետք
Հայաստան է գալիս Լիբանանի նախագահը` տիկնոջ հետ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 8-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սլեյմանը տիկնոջ՝ Վաֆաա Սլեյմանի հետ: Այցի ընթացքում Լիբանանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, ինչպես նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Նախատեսվում է նաև հայ-լիբանանյան համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողություն:
Ո՞րն է լինելու Նիկոյանի առաքելությունը առաջիկա 6 ամիսների ընթացքում
«Առավոտի» հարցին՝ «Ժառանգություն» խմբակցությունը, նկատի ունենալով արդեն եղած նախադեպերը, առաջիկա երկուշաբթի օրը կայանալիք ԱԺ նախագահի ընտրություններում սեփական թեկնածու առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ, խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն ասաց. «Առաջիկա օրերին տեղի կունենան «Ժառանգություն» խմբակցության եւ կուսակցության վարչության նիստեր, եւ, կարծում եմ՝ այդ նիստերում, ամենաուշը երկուշաբթի առավոտ, մենք վերջնական որոշում կընդունենք մեր դիրքորոշումների կապակցությամբ. ե՛ւ թե ինչպես
Կոլտնտեսության չափ ֆերմա ունեն, բայց՝ նպաստառու են
Սոցիալական ծառայություններում իրականացրած ստուգումներից հետո Վերահսկիչ պալատի պատասխանատուները եկել են այն համոզման, որ նպաստների համակարգում արձանագրված ցանկացած խախտման համար խստագույնս պիտի պատասխանատվություն կրի կամ տվյալ ծառայության ղեկավարը կամ այն աշխատակիցները, որոնք թույլ են տալիս այդ խախտումները: Այսօր Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ասուլիսում այդ կարծիքը հայտնեց Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը` ավելացնելով. «Մենք դեմ ենք այն
Շենքերով գերբեռնված բակում՝ նոր շենքեր (տեսանյութ)
Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 9, 11, 13, 15 բազմաբնակարան շենքերի գերծանրաբեռնված բակում պատրաստվում են կառուցել եւս 2 նոր բազմաբնակարան շենք: Սա հարուցել է հարեւան շենքերի բնակիչների դժգոհությունը: Նոր շենքերը լինելու են թիվ 71 դպրոցի մարզասրահի անմիջական հարեւանությամբ: Տարածքի բնակիչները զարմացած են, թե ինչպես է Երեւանի քաղաքապետարանը շենքերով գերբեռնված բակում եւս 2 այդպիսի
Ուրանի ծրագրի դեմ պայքարը կուժեղացվի
Այսօր Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում «Կայուն զարգացում» հ/կ եւ «Ազատամարտ» կոմիտեն հանդիպում-քննարկում էին կազմակերպել «Ուրանի հանքի հնարավոր շահագործումը» թեմայով, որին մասնակցում էին հասարակական կազմակերպությունների եւ Կապանի քոլեջների ու բուհերի ուսումնական խորհուրդների ներկայացուցիչները: Որոշվեց մշակել նոր մարտավարություն եւ այսուհետ գործել ավելի ուժեղացված մեթոդներով՝ ցույցերի եւ հանրահավաքների տեսքով, քանի որ նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ տարբեր
Թամար Պողոսյանը հայտարարությամբ հանդես չի գա
Տեղեկացրել էինք, որ Հայաստանի Վերահսկիչ պալատն ավարտել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումները, որոնց արդյունքներով պարզվել է, որ Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այստեղ կատարվել են ֆինանսական լուրջ չարաշահումներ: Aravot.am-ը մշակույթի նախկին նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության նախկին անդամ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նորագիր անդամ Թամար Պողոսյանից ՎՊ-ի բացահատած չարաշահումների վերաբերյալ մեկնաբանություն էր խնդրել: Վերջինս պատասխանել էր,
Իշխան Զաքարյան. «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում ոչ թե յուրացումներ են եղել, այլ՝ խախտումներ
Այսօր լրագրողների խնդրանքով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կրկին անդրադարձավ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի ղեկավար Թամար Պողոսյանի հայտարարություններին, որոնցով տիկին Պողոսյանը հերքում էր, թե իր ղեկավարած հիմնարկում ՎՊ-ն աղաղակող չարաշահումներ է հայտնաբերել: Պարոն Զաքարյանն ասաց. «Ես շատ չանձնավորեմ, մենք ասում ենք այն, ինչ-որ ասում ենք: Եվ հայտարարում ենք այն, ինչ-որ հայտարարում ենք ու 4
Անպարտաճանաչ շինկազմակերպություններին գցում են «սեւ ցուցակ», որ պետբյուջեի փողերը քամուն չտան (տեսանյութ)
«Օրբիս» շինարարական կազմակերպությունը, որը պետական բյուջեի միջոցներով ստանձնել է Արարատի մարզի Դալար գյուղի դպրոցի տանիքի շինարարությունը, իր անորակ աշխատանքով պետությանը պատճառել է 6 միլիոն դրամի վնաս: Եթե «Օրբիսը» մոտ ապագայում վնասը չվերականգնի՝ Վերահսկիչ պալատն (ՎՊ) այդ շինկազմակերպության գործերը կուղարկի գլխավոր դատախազություն. այսօր Գեղարքունիքի մազպետարանում տեղի ունեցած ՎՊ խորհրդի նիստին հաջորդած ասուլիսում այս մասին հայտնեց պալատի
Երեւանի շենքերը մահաբե՞ր են
Երեւանում անհարկի խտությամբ կառուցվող շենքերը էլ ավելի են վտանգում բնակչությանը երկրաշարժերի ժամանակ: Այսօր «Հենարան» ակումբում նման կարծիք հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքերով. «Անհարկի խտության շենքեր են կառուցվում եւ հարթակներ էլ չեն թողնում, որպեսզի այդ իրավիճակների դեպքում մարդկանց տարհանելու խնդիր չառաջանա: Առաջին հերթին քաղաքաշինության նախարարությունը պետք է ապահովի բոլոր այդ պայմանները՝ նորմալ խտություն,


















































