Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հացպանյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համաձայն չէ

Դեկտեմբեր 02,2011 20:53

«Հայ ազգային կոնգրեսում էդքան տարբեր գույնի կուսակցություններ ու մարդիկ կան, ես նրանցից որեւէ մեկի անդամ չեմ. անկուսակցական եմ: ՀԱԿ-ն ունի իր քաղաքական խորհուրդը, իրենք են որոշում իրենց քաղաքական գիծը: Ես դրա հետ կապված տարբեր ժամանակներում անհամաձայն եմ եղել, հատկապես քաղբանտարկյալների մասով, եւ գրավոր հայտնել եմ»,-այսօր «Հայացք» ակումբում ասաց  ֆրանսահայ ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը:  Իշխանություն-ՀԱԿ երկխոսության մասին էլ պարոն Հացպանյանն ասաց, որ ՀԱԿ-ը սկզբունք ուներ, որ մինչեւ վերջին քաղբանտարկյալը դուրս չգա, ոչ մի շփում չեն ունենա իշխանությունների հետ: Մինչդեռ այդ ժամանակ ՀԱԿ- անդամ Սուրեն Սուրենյանցը, ինչպես պարոն Հացպանյանն ասաց, գնացել է Սեյրան Օհանյանի հետ ինչ-որ հարցեր լուծելու.«Ես Սեյրանի հետ էդքան մոտիկ եմ, ինքս չեմ դիմել, Սուրենը, որ կյանքի մեջ երեւի մեկ անգամ էլ տեսած չկա, գնում է, հարցեր է քննարկում: Ես էլ ասում եմ՝ Սուրեն, կամ դու ՀԱԿ-ի անդամ չես, կամ էլ «Հանրապետության» անդամ չես, որ գնում ես հանդիպում ես իշխանության հետ»: Այդուհանդերձ, Ս. Հացպանյանը նաեւ ավելացրեց, որ երկխոսությանը լավ է վերաբերվում. «Ես չեմ ուզում մարդ ծեծել կամ ծեծվել: Ցանկացած քաղաքական ուժի հետ կարելի է համագործակցել, մի պայմանով՝ այս իշխանություններից ազատվելու պայամանով. ուրիշ ոչ մի պայման չի կարող լինել»:

Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի հետ համագործակցելու կոչին, պարոն Հացպանյանը վստահեցրեց, որ ինքը 180 աստիճանով հակառակն է մտածում. «Ի՞նչ անեմ, որ հակառակն եմ մտածում: ՀԱԿ կուսակցություններից և ոչ մեկն այդպես չի մտածում, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ դա իր անձնական տեսակետն է, ոչ թե կոնսենսուսի եկած ՀԱԿ քաղաքական խորհրդի տեսակետը»:

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031