Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդարությունն» ու սպորտն անհամատեղելի են

Դեկտեմբեր 02,2011 20:23

Ռուսաստանցի հանրահայտ գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, որին հայ մարզասերը հիշում է նաեւ 2 տարի առաջ ՄՀՀ-ում նրա «Ստրադիվարիուսի Ջութակը» շոուից, դուրս է գալիս «Արդար Ռուսաստան» կուսակցությունից: Նա վճռել է վերադառնալ մեծ սպորտ եւ նախապատրաստվել 2014 թվակնի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին:


Հատուկ այդ առիթով Սանկտ-Պետերբուրգում հրավիրած մամուլի ասուլիսում Պլյուշչենկոն հայտարարել է. «Ես կուսասկցություն եկել եմ լիդերներ Սերգեյ Միրոնովի եւ Օլեգ Նիլովի հետ: Սակայն դուրս եմ գալիս ոչ թե նրանց հետ տարաձայնությունների, այլ տարածքային բաժանմունքի ղեկավար Օքսանա Դմիտրիեւայի հետ ունեցած խնդիրների պատճառով»:


Գեղասահորդը լրագրողներին վստահեցրել է, որ որ «Արդար Ռուսաստան» կուսակցությունից դուրս գալով ինքն այլ կուսակցություն մտնելու նպատակ չի հետապնդում: «Ես սպորտ եմ վերադառնում: Անհնար է միաժամանակ եւ մարզվել եւ քաղաքականությամբ զբաղվել: Հիմա ես գերազանց մարզավիճակում եմ: Օրինակ, այսօր ես մարզման ժամանակ բարդագույն հնարքներ կատարելիս եւ ոչ մեկում խոտան թույլ չեմ տվել», -եզրափակել է Պլյուշչենկոն:


Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031