Օրվա լրահոսը

ՇՐԻ-ԼԱՆԿԱՅՈՒՄ ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ 60 ՄԱՐԴ

Ուրբաթ օրը, Շրի-Լանկայի արեւելքում գտնվող Բատտիկալոա քաղաքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում առնվազն 60 մարդ է զոհվել: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունը: Նախնական տվյալներով, պայթել է չինական ընկերությանը պատկանող վտանգավոր նյութերով բեռնված մի բեռնամփոփ: Ընկերությունը ճանապարհային աշխատանքներ է իրականացրել, իսկ պայթուցիկը նախատեսված է եղել մայրուղու շինարարության ընթացքում օգտագործելու համար: Այդ մասին հայտարարել

ՉԵՉԵՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԶԱԿԱԵՎԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ

Լեհաստանի ոստիկանությունը ձերբակալել է Չեչենների համաշխարհային կոնգրեսին մասնակցելու համար Վարշավա ժամանած չեչեն անջատողականների առաջնորդ Ահմեդ Զակաեւին: Վերջինիս նկատմամբ Ռուսաստանը միջազգային հետախուզում էր հայտարարել՝ ահաբեկչության եւ այլ հանցագործությունների մեղադրանքով: Զակաեւը քաղաքական ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում, դեռ 2003թ.-ին, ինչը նրան հնարավորություն էր տվել անարգել այցելել մեծ թվով երկրներ: Ռուսաստանին քննադատող եւ արտագաղթած չեչենների հրավիրած կոնգրեսից առ

Իրանն ու Թուրքիան վերականգնում են «Մետաքսի ճանապարհը»

Իրանն ու Թուրքիան ծրագրում են վերակենդանացնել Մետաքսի մեծ ճանապարհը: Այդ մասին, ըստ news.am-ի, հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Ռահիմին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում: Նրա խոսքով, Թուրքիան եւ Իրանը երկու ազդեցիկ երկրներ են, որոնք տարածաշրջանում հատուկ կարգավիճակ ունեն, ինչը կնպաստի խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: «Մենք մտադիր ենք վերականգնել ճանապարհը երկաթուղիների

«Դեդ Հասանի» դեմ Մոսկվայում մահափորձ է իրականացվել

Իվանկով-«Յապոնչիկից» հետո Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանի դեմ Մոսկվայում մահափորձ է կատարվել: «Դեդ Հասանը» արդյունքում վիրավորվել է։ Մինչ ռուսաստանյան ԶԼՄ-ները նախօրեին հայտարարում էին նրա մահվան մասին, Ուսոյանը, ՕՄՕՆ-ականներով շրջապատված, Բոտկինի հիվանդանոցի վիրահատական սեղանին էր։ Նա կենդանի է մնացել եւ գտնվում է ոստիկանության ուժերի խիստ պահպանության ներքո: News.am-ը, վկայակոչելով «Էխո Մոսկվիին», տեղեկացնում է, որ մարդասպանը

ՊԱԿԻՍՏԱՆՑԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է

Լոնդոնի հյուսիսում պակիստանցի վտարանդի քաղաքական գործչի սպանությունը Պակիստանում հուզումների առիթ է դարձել: BBC-ի մատուցմամբ, ընդդիմադիր «Միավորված ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկի՝ Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատած Իմրան Ֆարուկի դեմ հարձակումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ի երեկոյան: Ոստիկանության տվյալներով, 50-ամյա Ֆարուկը դանակի մի քանի հարված է ստացել, նրա գլխի վրա եւս վնասվածքներ են հայտնաբերվել: Կարաչիում, որը Պակիստանի

ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ՝ ՀՀ-ԻՑ ՋԱՎԱԽՔ

Երեկ «Դուպլեքս» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս ուսումնական տարում ՀՀ 91 ավագ դպրոց է այցելել 11 հազար աշակերտ: Նաեւ հավելեց. «Ավագ դպրոցների ցանցի ընդլայնումը շարունակվում է, որը կավարտվի մյուս տարի, երբ կստեղծվի եւս 30 ավագ դպրոց»: Անդրադառնալով ավագ դպրոցների շենքային պայմաններին, Ն. Հովհաննիսյանը նշեց. «Գործող 91 դպրոցից

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԷԼ Է ԴԵՄ

Երեկ Հանրային խորհուրդը հրապարակեց «Դիլիջան միջազգային դպրոց» նախագծի հեղինակների կողմից Հանրային խորհրդին ուղղված բաց նամակի պատասխանը: Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստորագրությամբ նամակում մասնավորապես ասվում է. «Հանրային խորհրդի կարծիքով օտարալեզու դպրոցները, որպիսիք հիմնելու առաջարկությամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՆ-ն, ներկա պայմաններում ոչ միայն չեն լուծի մեր հասարակության մեջ եւ կրթական համակարգում եղած խնդիրները, այլեւ ավելի կխորացնեն դրանք:

Կրթությունից բացի՝ ամեն ինչից

«Լավագույն տնօրենի» թեկնածուները մրցույթի եզրափակիչ փուլում գովեցին իրենց, ՀՀԿ-ին եւ խոսեցին ոչ բովանդակային թեմաներից: Կառավարության որոշմամբ, ամեն տարվա հոկտեմբերի առաջին կիրակին նշվում է Ուսուցչի օրը, որն այս տարի կտոնվի հոկտեմբերի 5-ին: Արդեն 10-րդ տարին է, տոնի նախաշեմին կազմակերպվում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթը: Երեկ ԿԳՆ-ում անցկացվեց մրցույթի հանրապետական փուլը,

ՌԱԶՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԽՈՍԻՆ ԻՆՉՈ՞Ւ ԱԶԱՏԵՑԻՆ

  Պատճառը ուսանողի հոր միջամտությո՞ւնն էր, թե՞ նրա ոչ համապատասխան կրթությունը Օրերս «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի բազմաթիվ ուսանողներ «մինի» ցույց էին կազմակերպել՝ ի պաշտպանություն իրենց ռազմագիտության դասախոս Արմեն Գեւորգյանի: Այնուհետեւ odnoklassniki.ru սոցիալական կայքում ուսանողներն ի պաշտպանություն հեռացված դասախոսի մի մեծ խումբ էին կազմել: Մեր տեղեկություններով՝ քոլեջի տնօրինությունը նշված դասախոսին աշխատանքից ազատել է, քանի որ նա

ՎԱՏ ԼՈՒՐԸ ՈՄԱՆՑ ՍՓՈՓՈՒՄ Է

Արտաքին քաղաքականությունը քննադատելիս պետք է  առնվազն գաղափար ունենալ դրանից Անդրադառնալով ՀՀ ԱԳՆ գործունեությանն ընդհանրապես եւ հատկապես վերջին շրջանում ՄԱԿ-ում ընթացող զարգացումներին՝ չի կարելի չընդունել այն միտքը, որ քաղաքականության մեջ ամենալավ քարոզչությունը հաջողությունն է: Խոսքը վերաբերում է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանից ադրբեջանական հայտնի բանաձեւի հետ վերցնելուն նույն Ադրբեջանի կողմից: Որքան էլ որ Ադրբեջանը երկրի ներսում

«ՍԱՍ» ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՈՒՄ ՀՐԴԵՀ ԷՐ ԲՌՆԿՎԵԼ

Տեսահոլովակը՝  «Առավոտ»-ի նախորդ համարում Երեկ, ժամը 00.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Քաջազնունու 20ա հասցեում գտնվող «ՍԱՍ» սուպերմարկետի վերելակի հորանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 00.48-ին պահանջվել է օգնություն՝ գծապաշտպան օղակ: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը հաղորդել են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր են մեկնել եւս յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ

«Հայփոստը» կփոխի ծառայությունների որակը

«Հայփոստի» ծառայությունները առաջիկայում նոր որակ կստանան: Երեկվա ասուլիսում Ֆրանսիայի ազգային փոստային օպերատոր «Լա փոստի» միջազգային կապերի տնօրեն Ժան Փոլ Ֆորսեւիլը տեղեկացրեց, որ «Հայփոստի» հետ գործակցության արդյունքում իրենք փոստային մենեջերի դեր կկատարեն: Նա վստահեցրեց, որ առաջիկայում Հայաստանում փոստային ծառայությունների ոչ միայն քանակը, այլեւ որակն է բարձրանալու. «Շատ կարճ ժամանակահատվածում կբարելավվի ինֆրաստրուկտուրաների որակը եւ կբարձրանա «Հայփոստի» ծառայությունների

Ստաֆիլակոկից էին թունավորվել

Բացահայտվել են օգոստոսի 19-ին «Գեղամա» ռեստորանում գրանցված թունավորման դեպքի պատճառները: Պարզվում է՝ այդ օրը ռեստորանում տեղի ունեցած հարսանյաց հանդեսի ժամանակ 41 մարդ թունավորվել է ստաֆիլակոկից առաջացած տոքսիններից: Այս մասին երեկվա ասուլիսում ասաց Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքով, ստաֆիլակոկը մանրէների խումբ է, որն առաջանում է կենդանական օրգանիզմում ու միայն թարախային

ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅՈ՞ՒՆՆ ԷԼ՝ ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ

Արմավիրի մարզի խաղողագործները վստահ են, որ իրենց այգիները կեղծ ախտորոշմամբ հատում են՝ հանուն պաշտոնյաների այգիների բարգավաճման: Երիտասարդ խաղողագործ Արթուր Ինջիղուլյանի համար իսկական պրոբլեմները սկսում են խաղողի մթերման շրջանում: Օրինակելի այգեգործը, որ նաեւ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի անդամ է եւ որի ցուցադրական այգին արդեն չորս տարի այգեգործների համար սեմինարների վայր է, կրակն է

ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Ֆիննական ինտերմեցցոյով Հելսինկի: Սենատի հրապարակ: Արջերի թագավորություն: Հայկական արջուկը՝ «Առավոտի» Աննա Իսրայելյանի, իսկ հոլանդականը՝ panorama.am-ի Արմեն Մինասյանի գրկում: Այսպիսին է լինում Պյառուի ափը հուլիս ամսին: Հելսինկին եւ Տալլինը իսկական եվրոպական քաղաքներ են՝ տրամվայներով: սկիզբը՝ «Առավոտ», 14.09.10թ. Ընդամենը 1,5 ժամից Տալլինից դուրս եկած մեր շոգենավը հասավ Հելսինկի: Մենք նստել էինք ֆիննական ընկերությանը պատկանող նավը, քանի որ

Ալվարդ Պետրոսյանն իշխանափոխություն չի ուզում

Թեեւ նրա կուսակցությունը՝ ՀՅԴ-ն՝ հռչակել է իշխանափոխության անհրաժեշտությունը «Այս ձեւով նրանք իշխանափոխություն չեն կարողանա անել: Իրենք այդքան ներուժ չունեն,- երեկ «Փաստարկ» ակումբում անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀԱԿ-ը կարո՞ղ է հասնել իշխանափոխության՝ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը:- Ո՞վ է գնում նրանց ետեւից: Մի մասը գնում է պարզապես պարապությունից: Հետո ես կարծում եմ, որ վաղուց

ՑԱՐԱԿԱՆ ԳԱՄԲԻՏՈՒՄ ԶՈՀԱԲԵՐՎՈՂԸ

Լուժկովին լքում է հոտառությունը Ռուսաստանի մայրաքաղաքում հասունանում է իրադարձություն, որը կարող է ցնցել ոչ միայն վերջին տասնամյակում այդքան խնամքով ձեւավորված պուտինյան «վերտիկալը», այլեւ խորը ազդեցություն ունենալ Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների զարգացման ուղղության եւ տրամաբանության վրա: Ռուսական լրատվամիջոցները, այդ թվում՝ պետական հեռուստատեսությունը, վերջին օրերին խաչակրաց արշավանք են սանձազերծել Մոսկվայի քաղաքապետ Յու. Լուժկովի դեմ: 18 տարի Մոսկվան

ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒՆ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ

«Գռուզիա-Online» պարբերականի տվյալներով, Գալիի շրջանում, Աբխազիայի եւ Վրաստանի սահմանին, աբխազներն ու ռուսները թալանել են Հայաստանի մի քաղաքացու: Երեւանում ապրող Ավագ Եփրեմյանը փորձել է Գալիից անցնել Սուխումի՝ եղբոր գերեզմանին այցելելու: News.am-ի հաղորդմամբ, վրաց-աբխազական սահմանը հատելիս Ա. Եփրեմյանին կանգնեցրել են ռուս սահմանապահները: Նրանք վերցրել են ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ տեղափոխել սահմանապահ մեկուսարան: Եփրեմյանի խոսքով, իրեն սպառնացել են

ՍՊԱՆՎԵԼ Է ՄԵՐ ԶԻՆՎՈՐԸ

Երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի տարբեր հատվածներում արձանագրվել են հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դիպուկահար զենքից եւ խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծվել են պաշտպանության բանակի առաջապահ հենակետերը: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային գնդակային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Անդրանիկ Իգորի Սարգսյանը (ծնված

ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԶԻՆԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Ըստ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, օրերս ինտերնետ ցանցում հայտնված զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի առթիվ իրազեկում ենք, որ դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են եւ բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն: Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010թ. սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՉԸՆԴՈՏԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է

Լեռնային Ղարաբաղը հայ-թուրքական գործընթացում երկկողմ կապերի կարգավորման գլխավոր փորձաքարն է, կարծում է Թուրքիայի արտգործնախարարի խորհրդական Սելիմ Էները: «Հիմնական խնդիրը, որը խոչընդոտ է մեր հարաբերություններում, անխոս, Լեռնային Ղարաբաղի հարցում ստեղծված իրավիճակն է: Եթե Հայաստանն իր զորքերը որոշ շրջաններից դուրս բերելու քայլեր ձեռնարկի, դա, իմ կարծիքով, օգտակար կլինի»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Սելիմ Էները եւ հավելել. «Դա

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԷՐ ՄԱՀԱՓՈՐՁ ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԴԵ՞Մ

Panorama.am-ի հաղորդմամբ, Utro.ru-ն հրապարակել է սենսացիոն տեղեկություն`«Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ի դեմ Մեծ Բրիտանիայում մահափորձ էր պատրաստվում»: Նշենք, որ այս օրերին Հռոմի Պապը գտնվում է Բրիտանիայում, որտեղ մեծ է դժգոհությունը կաթոլիկ եկեղեցու վարած քաղաքականության առումով, եւ որտեղ էլ այսօր մահափորձ նախապատրաստելու կասկածանքով ձերբակալել են հինգ հոգու: Աղբյուրը տեղեկացնում է, որ միջադեպը որեւէ կերպ չի անդրադարձել Պապի

ԴԵՄ ԵՆ ԲՐԱՅԶԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՆԸ

«Հաջորդ շաբաթ գումարվող ԱՄՆ-ի Կոնգրեսին սպասում են դիվանագիտական ամենաթեժ քննարկումները: Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը պատրաստվում է հաջորդ երեքշաբթի կրկին ներկայացնել Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածությունը»,- ըստ aysor. am-ի, տեղեկացնում է «The Washington Times»-ը: Թերթը նշում է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Բրայզայի նշանակման դեմ ակտիվ գործունեություն ծավալած Ամերիկայի հայ ազգային կոմիտեին (ANCA) միացել են նաեւ Ամերիկայի

ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓՈՒԼ

ՀԱԿ-ի երեկվա հանրահավաքով մեկնարկում է զանգվածային միջոցառումների ակտիվ փուլը «Արտոնված» հանրահավաք Հակառակ իշխանության ներկայացուցիչների կանխատեսումների եւ մարզերից դեպի Երեւան եկող ավտոճանապարհների՝ արդեն ավանդական դարձած արգելափակմանը, երեկ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որը տեղի ունեցավ Մատենադարանի մոտ, նախորդ բոլոր հանրահավաքներից մարդաշատ էր: Մարդիկ եկել էին ընդդիմության կողմից ավելի ակտիվ եւ գործնական գործողությունների ակնկալիքով: Թե որքանով այդ ակնկալիքներն

«ՔՎՈՏԱ ՏԱԼ ՆԱԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ»

Ընտրական հանձնաժողովների նախագահ-տեղակալ-քարտուղար պաշտոնների համար՝ կոալիցիան պատրա՞ստ է ընդունել փորձագետների այս առաջարկը: ՕԵԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տեղական ինքնակառավարման եւ տարածքային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը, ով մասնակցել է Վենետիկի փորձագետների եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ կոալիցիայի ներկայացրած «Ընտրական օրենսգրքի» քննարկումներին (ներկա են եղել նաեւ Դավիթ Հարությունյանը, ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանը), երեկ «Առավոտին» հայտնեց, որ փորձագետների հետ քննարկումները

ԿՈՆԳՐԵՍԸ ԵՐԵԿ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՈՒ ԵՐԹ ԱՆՑԿԱՑՐԵՑ

Սեպտեմբերի 21-ին, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, Անկախության 19-ամյակին նվիրված տոնական հանրահավաք տեղի կունենա: Երեկ այդ մասին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Հոկտեմբերի 1-ին կկազմակերպվի երթ դեպի Հայաստանում ԵԽ գրասենյակ` ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանին նվիրված նիստի նախօրեին: Հոկտեմբերի 15-ին կկայանա ՀԱԿ-ի հաջորդ համապետական հանրահավաքն ու երթը: Այդ օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն

Սեպտեմբերի 17

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր կբախվեք ֆանտաստիկ հաջողությունների, ստեղծված հնարավորությունները ձեռքից բաց մի թողեք: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր աշխատասիրության շնորհիվ զգալի արդյունքների կհասնեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հեշտությամբ լուծելով բոլոր խնդիրները՝ կկարողանաք նորմալ լիցքաթափվել: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Ընկերների հետ անցկացրած ժամանակը կօգնի մոռանալ խնդիրների մասին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ճիշտ մարտավարության շնորհիվ կկարողանաք հաղթել մրցակիցներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչեցված

ԱՄԵՆԱՄԵԾ ՈՒ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՇՆԵՐԸ

Նյու Յորքում ռեկորդակիրների հանդիպմանը ծանոթացել են աշխարհի ամենամեծ եւ ամենափոքր շները՝ 1 մ հասակով դոգը եւ 10 սմ-ոց չիխուախուան: Կենտրոնական այգում կազմակերպված հանդիպումը նվիրված էր Գինեսի ռեկորդների նոր հավաքածուի թողարկմանը։ Հսկա Ջորջին մոտեցնելու համար փոքրիկ Բուբուին դրել են գրքերից կառուցված պատվանդանի վրա։ Սկզբում դոգը բարձրից է նայել Բուբուին եւ չի ցանկացել շփվել նրա հետ, ինչի

«ԴԱՍ»՝ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Բեմադրիչը հավակնություններ չունի Օրերս Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում «Լեգենդ Մակբեթի մասին» ներկայացման պրեմիերայով ազդարարվեց Մայր թատրոնի 88-րդ թատերաշրջանի բացման եւ Երեւանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնի մեկնարկի մասին: 2 մասից բաղկացած ողբերգության բեմադրությունը, նկարչական եւ երաժշտական ձեւավորումները կատարել էր երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանը: Նա հայ թատերական ասպարեզում արդեն ճանաչում է ձեռք բերել ԳԱԿ-ի Փոքր

Մայրաքաղաքի միակ սրբանկարչության դպրոցը

Ցուցահանդեսը՝ Սուրբ Սարգիս եկեղեցու առաջնորդարանում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի Հայ եկեղեցասեր երիտասարդաց միության կրթադաստիարակչական կենտրոնում շուրջ 3 ամիս է՝ գործում է սրբանկարչության դպրոց: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Հասմիկ Եղիազարյանը, սրբանկարչության այդ դպրոցն այժմ միակն է մայրաքաղաքում, մինչ այդ գործել է «Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը, որն այժմ լուծարված է: Կենտրոն այցելողները

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031