Օրվա լրահոսը
Ե՛ւ պատժել են, ե՛ւ պարգեւատրել
Այսօր Պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են այս տարվա գարնանային զորակոչի արդյունքները, առաջադրվել են խնդիրներ աշնանային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման համար: Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են նաև պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային բոլոր զինկոմներն ու զինկոմիսարիատների բաժանմունքների աշխատակիցներ, բարձրաստիճան
Միշտ իմ սրտում (հանդիպում)
Դա պատահեց տարիներ առաջ: Բայց պատահեց: Կյանքումս պատահականությունները պատահաբար չեն պատահում: Այս անգամ էլ. այն իր խորհուրդն ուներ: Դրա բացահայուտմն եղավ կրկին տարիներ անց: Լուսապայծառ օր էր: 2009թ.-ի հոկտեմբերյան մի օր էր: Արեւը շողում էր բոլորի համար, իսկ իմ արեւն ինձ էր սպասում, ավելի անկեղծ՝ ես էի սպասում նրան: Արեւ, որ ինձ միշտ ջերմացրել էր
Հայաստանը վստահ հաղթեց Վրաստանին
Այսօր «Միկա» մարզակումբի դահլիճում մեկնարկեց հանդբոլի ՀՀ վարչապետի գավաթի խաղարկության միջազգային ավանդական 3-րդ մրցաշարը, որին բացի Հայաստանից մասնակցում է եւս երեք երկրից ժամանած թիմ: Մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը 33:22 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ Վրաստանի նկատմամբ: Երկրորդ խաղում միմյանց դեմ ելան Ռուսաստանն ու Ուզբեկստանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
Ասպարեզում մնացին միայն Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը
Փարիզում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեր հանրապետությունն ուներ մեկ մասնակից՝ կանանց ամենաբարձր քաշային կարգի «C» խմբում ընդգրկված Նաիրա Հարությունյանը, ումից սպասելիքներ չկային: Սակայն նա երկամարտում բարձրացրեց ընդամենը 191 (81+110) կգ ու եզրափակեց խումբը՝ ցուցակում իրենից առաջ գտնվող մրցակցին զիջելով ամբողջ 29 կիլոգրամով: Վերջին օրը Հայաստանից մրցահարթակ են մտնելու մեր երկու գերծանր քաշայինները. կանանց պայքարում
Ավտովթար` Երևանում. «Մերսեդես»-ները բախվել են իրար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր` նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.30-ի սահմաններում Հալաբյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 10 ԼՕ 864 համարանիշի և «Մերսեդես Բենց» մակնիշի 86 PO 888 համարանիշի ավտոմեքենաները, ապա վերջինիս վարորդը ավտոմեքենայով բախվել է ծառին: Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: 86PO888 համարանիշի «Մերսեդես»-ը
Բոլորը «տժժում» են՝ բացի հարսնացուից
Եզդիները մինչև այսօր պահպանում են իրենց ավանդույթները: Ավանդույթներով լի նրանց հարսանիքը գրավում է շատերի ուշադրությունը: Ազգությամբ եզդի` 58-ամյա Ջավահիր Թեջոյանը «Առավոտ երիտասարդականին» մեծ ոգևորությամբ պատմեց իրենց հարսանեկան այն ավանդույթների մասին, որոնք նշում են մինչև այսօր. «Աղջկա տուն են գնում տղան և իր ծնողները, համաձայնության են գալիս եւ պայմանավորվում են հաջորդ հանդիպման մասին: Հանդիպման ժամանակ տղայի
Անգլիացի ֆուտբոլիստները Եվրո 2012 կմեկնեն կանանց հետ
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան ազգային հավաքականի ֆուտբոլիստներին թույլատրել է Եվրո 2012 մեկնել իրենց կանանց կամ ընկերուհիների հետ, տեղեկացնում է «Daily Mail»-ը: Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն, որ հասարակությանը հայտնի է խիստ վարքագծով, կարծում է, որ, շրջապատված հարազատներով, ֆուտբոլիստներն ավելի լավ կնախապատրաստվեն աշխարհամասի առաջնությանը: Սակայն հայ ֆուտբոլասերները հիշում են, որ աշխարհի 2006 թվականի առաջնությունից հետո այն
850 կրակոց՝ հայկական դիրքերի ուղղությամբ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 160 անգամ: Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները “СВД”, “Սև նետ”, “ПК” և “ДШК” տիպի գնդացիրներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 850 կրակոց: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն
Կոտայքում՝ նոր ոստիկանապետ
«Ժամանակի» տեղեկություններով, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Գրիշա Բադալյանն ազատվել է պաշտոնից եւ գրանցվել ռեզերվում: Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել Արմեն Վաթյանը, որը մինչ այդ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ էր: «Ժամանակ»
Հենրիխ Մխիթարյանին կուզենային տեսնել Եվրո-2012-ում
Կիեւի «Դինամոյի» եւ ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ «Օբոլոնի» մարզիչ Վասիլի Ռացն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանի ազգային ավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրո 2012-ի եզրափակիչ մրցաշարին: «Ես հույս ունեի, որ Հայաստանը հաճելի անակնկալ կմատուցեր: Նա դրան շատ մոտ էր գտնվում: Հետաքրքիր կլիներ Հենրիխ Մխիթարյանին տեսնել Լեհաստանում կամ Ուկրաինայում», –
Մանրակրկիտ կազմակերպված պրովոկացիա՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությանը հասնելու համար
«Հայկական ժամանակը» իր առաջին էջում մեկնաբանել է երեկ Youtube-ում հայտնված վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ երիտասարդներին ուղղված տեսանյութը, որը աղմուկ է բարձրացրել սոցցանցերում: Ինչպես հայտնի է, «Արմենիա»-ի գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, որը վերջերս ազատվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից եւ իբր նշանակվելու է Հանրապետական կուսակցության գոյություն չունեցող նախընտրական շտաբի պետի տեղակալ:
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԿԱՆԵՐԸ
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ յոթերորդ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՎԿԱՆԵՐԸ Եվ Սիրավը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «բայց Համո Սահակիչը լրիվ ուրիշ կարծիքի ա», եւ Հրանտը հարցրեց՝ «ի՞նչ կարծիքի ա», եւ Սիրավն ասաց՝ «ինքն ասում ա, որ բոլոր ժամանակների մեր լավագույն արձակագիրը Հրանտ Մաթեւոսյանն ա», եւ Հրանտը զարմացած հարցրեց՝ «ե՞րբ ա ասել», եւ Սիրավը մի
Հայաստան-Չեխիա՝ 0:2
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում հյուրընկալեց Չեխիայի իր հասակակիցներին եւ պարտվեց 0:2 հաշվով: Խմբում չեխերը միանձնյա գլխավորեցին մրցաշարային աղյուսակը, իսկ Հայաստանը նահանջեց երրորդ հորիզոնական: Ամբողջ խաղի ընթացքում հյուրերը թե խաղային, թե տարածքային առավելություն ունեին, սակայն դաշտի տերերը կարողանում էին դարպասն անառիկ
Գերմանիան՝ Եվրոպայի չեմպիոն
Գերմանիայի շախմատի տղամարդկանց ազգային հավաքականը Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում երեկ ավարտված Եվրոպայի թիմային առաջնությունում նվաճեց չեմպիոնի կոչումը՝ 2,5:1,5 հաշվով հաղթելով Հայաստանի ընտրանուն: Երկրորդ տեղը գրավեց Ադրբեջանը, երրորդը՝ Հունգարիան, չորրորդը՝ Հայաստանը: Մենք ու հունգարացիները վաստակեցինք թիմային 13-ական միավոր, սակայն Պետեր Լեկոյի գլխավորած թիմը մեզ կես քայլով գերազանցեց անհատական միավորներով՝ 23: «Առավոտ» օրաթերթ
Կարմային հիշողություն՝ ենթագիտակցության մակարդակում
Մեր աստղագիտական բնութագիրը նախկին կյանքի հայելին է Մեզանից շատերը լսել են «պատճառահետեւանքային կապի» օրենքի մասին, որը բնության ամենահասարակ օրենքներից է եւ կառավարում է մարդու բոլոր գործողությունները: Ոչինչ եւ ոչ ոք չի կարող փոխել եւ խուսափել այդ օրենքից, ըստ որի՝ կամայական պատճառը բերում է համապատասխան հետեւանքի: Ուստի մարդու ծնունդը այս կամ այն կենդանակերպի ազդեցության տակ զուտ
Եվս մեկ «Մակբեթ»
Արկադի Մանուկյանի ներկայացման պրեմիերան «Գոյ» փորձարարական թատրոնում վերջերս կայացավ ռեժիսոր Արկադի Մանուկյանի բեմադրած «Մակբեթ» ներկայացման պրեմիերան: Բեմադրությունը՝ Էժեն Իոնեսկոյի պիեսի հիման վրա: Ներկայացման գաղափարը իշխանության տենչն է: Թեեւ այստեղ պահպանված է շեքսպիրյան «Մակբեթի» սյուժետային գիծը, սակայն այն կապ չունի դասական «Մակբեթի» հետ: Ռեժիսորը փորձել է դերասան-հանդիսատես տարածությունը կոտրելով՝ անմիջականություն ստեղծել: Ներկայացումը աբսուրդի ժանրում է, արծարծվում
Շիրակում դպրոցի տնօրենները եւս հավիտենական են
Երեկ անցկացված երկու մրցույթներում էլ հաղթեցին հին տնօրենները Երեկ Շիրակի մարզի մի քանի դպրոցներում դպրոցի տնօրենի ընտրություններ էին. եթե Մարալիկի թիվ 2 դպրոցում միմյանց հետ թեժ պայքարի էին մտել երկու հանրապետական տիկնայք՝ նախկին ու ներկա տնօրեններ Անյուտա Հովհաննիսյանն ու Ռոզա Գեւորգյանը, ովքեր բանակների էին բաժանել կոլեկտիվին, ապա Գյումրու կենտրոնում՝ դատախազության հարեւանությամբ գտնվող թիվ 9 դպրոցում
Մանկավարժականում նման մարդ չկա
«Առավոտի» երեկվա համարում տպագրված «Զգալի վնաս պետբյուջեին» հրապարակման առիթով Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունը տեղեկացրեց, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում մանկավարժության ամբիոնի վարիչ Նազիկ Հարությունյան չկա:
Կոմիտասի արվեստի քարոզիչը
Ճանաչված մոսկվաբնակ դաշնակահարուհի Մարիա Ղամբարյանը մենահամերգ կունենա Հայաստանում: Մինչ արվեստագետի հետ ծանոթանալը, ընդամենը ներկայացնելով նրա ուսուցչին, ուրվագծվում է ստեղծագործողի դիմանկարը: Խորհրդային տարիներին հիմնականում Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում ուսանած հայ երաժիշտներից շատերի բախտը մանկավարժների հարցում բերել է, ինչպես, օրինակ, դաշնակահարուհի, Ռուսաստանի եւ Հայաստանի վաստակավոր արտիստուհի Մարիա Ղամբարյանինը: Վերջինս Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում Կոնստանտին Իգումնովի, ապա ասպիրանտուրայում՝
Աղբամանները «զարդարում» են Դեմիրճյանի թանգարանը
Իսկ շուրջը սննդի եւ ծաղկի աշխույժ առեւտուր է գնում Նշանավոր գրող, դրամատուրգ եւ հասարակական գործիչ Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան առաջին անգամ այցելողները հաստատ սկզբում կմոլորվեն, ապա մի կերպ թանգարանի տեղը գտնելուց հետո խոր հիասթափություն կապրեն: Աբովյան 29 հասցեում գտնվող թանգարանը հիմնադրվել է 1977 թվականին, գրողն այստեղ ապրել է 1929-1956 թվականներին, եւ նրա մտքով չի էլ անցել,
Այս մի մուրազն էլ փորում մնաց
Սիսիանի փողոցները ասֆալտապատելու, մեկ կիսանդրի տեղադրելու հարցերում չհաջողած քաղաքապետը խոստանում է քաղաքում տեղադրել երեք արձան: Անցած տարվա նոյեմբերից «Առավոտը» մի քանի անգամ անդրադարձել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի խմելու ջրի ցանցի նորոգման եւ փողոցների քանդված վիճակին, այս երկու խնդիրների փոխկապակցվածությանը: Թեման մեր թերթի էջերում է եղել նաեւ այս տարի: Մայիսի 20՝ «Անջուր, անասֆալտ, անհույս»՝ յոթ
Ամենափոքրը, բայց ամենաչարաճճին. Արամ Կարապետյանն իր մասին
Այսօրվա «Ժամադրության» մեր հերոսը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն է: «Առավոտ երիտասարդականը» նրա հետ նախօրոք պայմանավորվածություն չէր ունեցել, քաղաքական գործչին մոտեցել էր նրա ասուլիսի ավարտից հետո եւ մի քանի հետաքրքրող հարցեր ուղղել: Արամ Կարապետյանն ուրախ է, որ փողոցային կրթությունն ստացել է Արեշում: «Առավոտ երիտասարդականին» պատմում է՝ հենց այնտեղ էլ ծնվել է: Ասում է՝ տնային
Այս տարի էլ՝ փայտի հույսին
Սյունիքի մարզի Նորաշենիկ գյուղում ամեն տարի գազիֆիկացմանն են սպասում Ամեն տարի, ձմռան սեզոնին ընդառաջ, Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի գյուղերը ջեռուցման լուրջ խնդրի առաջ են կանգնում: Հատկապես մտահոգվում են այն գյուղերը, որոնք գազիֆիկացված չեն եւ ջեռուցվում են վառելափայտով: Նման գյուղերից է նաեւ Նորաշենիկը, որտեղ ամռանը ջրի կռիվ է լինում, իսկ ձմռանը՝ վառելափայտի: 52 տնտեսություն ունեցող այս
Իրավաբան Սահյանի գիրքը
Մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի եւ տաղանդաշատ բանաստեղծուհի Մարիա Հակոբյանի որդին՝ Նաիրի Սահյանը օրերս տպագրեց իր անդրանիկ «Եղրեւանագույն պատրանք» բանաստեղծությունների գիրքը: Նաիրին, ինչպես «Առավոտին» վերջերս տված հարցազրույցի ժամանակ էր տեղեկացրել, 7 տարվա ամերիկյան դեգերումներից հետո վերադարձել է հայրենիք: Բանաստեղծությունները, որոնք 17-ն են, հիմնականում գրվել են Լոս-Անջելեսում: Դրանք ծնվել են մանկության եւ հայրենիքի կարոտից: Նաիրիի բանաստեղծությունները աղերս
Պայմանագրային զինծառայողը բացակայել է
Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ նոյեմբերի 9-ին շարունակվեց Երեւանի կայազորի զինվորական դատախազության կողմից Արկադի Սիրեկանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: 56 թերթից բաղկացած 1 հատորանոց քրեական գործը դատարանում է այս տարվա հոկտեմբերի 5-ից: Ըստ մեղադրական եզրակացության, Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Արկադի Սիրեկանյանին մեղադրանք է առաջադրվել
Դեռ ծանոթանում են
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, դեռ չի նշանակվել Սաթենիկ Սարգսյանի, Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննության օրը: Երեկ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից դատարան պիտի բերվեին կալանավորներ Սաթենիկ Սարգսյանն ու Անահիտ Գրիգորյանը: Նրանք ծանոթանում են գործի նյութերին, հաշվապահական
Բոզոյանի գործը
Այս շաբաթ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լյովա Ավետիսյանի վարույթում էր գտնվում Սերոբ Հովհաննեսի Բոզոյանի դեմ հարուցված քրեական գործը: Ս. Քերոբյանը, ըստ նախաքննության մարմնի, ավազակային հարձակում կատարելու վերաբերյալ նախնական համաձայնության էր եկել անչափահաս Արման Ռաֆիկի Կիրակոսյանի հետ: Նրանք այս տարվա մայիսի լույս 28-ի գիշերը, նախապես զինված լինելով` ապօրինի մուտք էին գործել
Տիրացել էր մարմնավաճառների գումարին
Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Դավիթ Բալայանի նախագահությամբ, շարունակվեց Կարինե Այվազյանի նկատմամբ հարուցված թիվ 69110209 քրեական գործի դատաքննությունը: Ըստ մեղադրանքը պաշտպանող գլխավոր դատախազության, նախկինում չդատված, 42-ամյա Կարինե Այվազյանը շահադիտական նպատակներով Արմանուշ Զարգարյանին եւ 18 տարին չլրացած Թագուհի Ալիխանյանին ներգրավել է պոռնկության մեջ, տիրացել է նրանց կողմից մարմնավաճառությամբ վաստակած գումարին: Այվազյանի նկատմամբ
Քյալյանի կերած միլիոնավոր դոլարները շարքային աշխատակիցների քթից են հանում
Նախագահական ապարատը շարունակում է իր ուշադրության կենտրոնում պահել Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում իրականացվող գործընթացները: Ի դեպ` այնտեղ բարեփոխումների առողջացման ինչ-որ ծրագիր է իրականացվում, որի նպատակը համալսարանը ազատելն է միլիոնավոր դոլարների հասնող պարտքերից: Ի դեպ` այդ պարտքերը գոյացել են նախկին ռեկտորի` գործարար Սամվել Մայրապետյանի տիկնոջ` Գոհար Քյալյանի պաշտոնավարման 5 տարվա ընթացքում: «ՉԻ» տեղեկություններով` համալսարանը
Սնդիկ՝ «ջերմաչափի արտադրության» համար
Դատարանում գտնվող սնդիկը որոշվեց ոչնչացնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Էդիկ Մանուկյանի նախագահությամբ, ավարտվել է Ազիզ Դավիթի Ազիզյանի եւ Միքայել Արտուշի Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հոկտեմբերի 13-ից գործը գտնվում է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանում: Բողոք բերած ամբաստանյալները խնդրում են գործը բեկանել: 2010թ. նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ


















































