Օրվա լրահոսը
Նվազագույն հաշվով զիջեցինք ռուսներին
Թուրքիայի Իզմիթ քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում երեկ երեկոյան Հայաստանի հավաքականը չնայած 1,5:2,5 հաշվով զիջեց Ռուսաստանի հասակակիցներին, որի կազմում հանդես է գալիս երկու գրոսմայստեր, այդուհանդերձ, շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երրորդ տեղում ընթացող Ադրբեջանի թիմը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց իրանցիների հետ, իսկ Վրաստանը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Թուրքիայի «Կարմիր» թիմի
ԴԺՎԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԵԶՐԱԳԾԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն Անդորրայի հասակակիցների հետ խաղով եզրափակեց Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի հանդիպումները: Վարազդատ Ավետիսյանի սաները մինչ այս հանդիպումը 2:1 հաշվով մեկական հաղթանակ ու պարտություն էին գրանցել, համապատասխանաբար, Սլովակիայի ու Հունաստանի թիմերի հետ խաղերում: Ուստի, անդորրացիների հետ հանդիպման հաղթական ավարտը մերոնց ապահովում էր երկրորդ հորիզոնական ու էլիտ-ռաունդի ուղեգիր: Մնում
ԿՐՊԱԿՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՊԱՐԶՎՈՒՄ Է
Սյունիքի մարզկենտրոն Կապանի կենտրոնում, գետի վրա կառուցված կրպակների համար քաղաքապետարանը միջանկյալ լուծում է գտել: Այս տարվա փետրվարի 2-ին «Կրպակների անորոշ ճակատագիրը. Կապանի քաղաքապետարանը ծրագիր է մշակել, կրպակատերերը գումարներ են ծախսել, կառավարությունը, սակայն, երկար է մտածում» հրապարակմամբ ներկայացրել ենք Մեղրի-Երեւան միջպետական մայրուղու, Կապանի կենտրոնական հատվածով անցնող ճանապարհահատվածի, Ողջի գետի ափերին գտնվող մոտ 40 կրպակների եւ կրպակատերերի
Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն առաջատարների եռյակում է
Կորսիկա կղզու Բաստիա քաղաքում շարունակվում է շախմատի «Corsica Masters 2011» միջազգային խոշոր բաց մրցաշարը, որին մեր հանրապետությունից մասնակցում են գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, ինչպես նաեւ երիտասարդ շախմատիստ Վահե Բաղդասարյանը: Յոթերորդ տուրում Մելքումյանը սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Վասիֆ Դուրարբեյլիին, Վահե Բաղդասարյանը ոչ-ոքի արեց Ադրբեջանի առաջատար գրոսմայստերներից Ռաուֆ Մամեդովի հետ, իսկ Ավետիք Գրիգորյանը առավելության հասավ Իսրայելի ներկայացուցիչ
«Փեսացուն կրկեսից» կինոկատակերգության պրեմիերան
Կամ սիրո հաղթանակը Զվարճալի արկածներ, սիրային պատմություն, հիասթափություն ու երջանկություն. այս ամենը նուրբ հումորով համեմված է «Շարմ հոլդինգի» եւ «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ «Փեսացուն կրկեսից» արկածային կինոկատակերգության մեջ, որի պրեմիերան կայացավ երեկ՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, սցենարի հեղինակներն են` Դավիթ Բաբախանյանը, Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը, դերերում՝ Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավեդիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն
ՊԵԿ-ն ընդդեմ պատմաբան-բարեգործի
3 տարի առաջ «Առավոտն» անդրադարձել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե- «Երեխաների բարեգործական միջազգային հիմնադրամ»/նախագահ՝ պատմաբան Բաբկեն Վարդանյան/ վեճին: Պետական եկամուտների կոմիտեն դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ Բաբկեն Վարդանյանից հօգուտ պետբյուջեի 2.488.602 ՀՀ դրամ վարչական տուգանք բռնագանձելու եւ ՀՀ մաքսային օրենսգրքի 40-րդ հոդվածով նախատեսված պարտավորությունը կատարել պարտավորեցնելու պահանջով: Դատական վեճն ավարտվել է բոլոր երեք ատյաններում
ՋՐՎԵԺԻ ԲԻԶՆԵՍ-ԾՐԱԳՐԻՑ ՀԵՏ ՉԵՆ ԿԱՆԳՆՈՒՄ
Մեր երկրի բնապահպանության համար պատասխանատուները վստահեցնում են, որ Թռչկանի ջրվեժի վրա ՀԷԿ կառուցելու համար հասարակական լսումներ են տեղի ունեցել: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հանդիպելուց ու վերջնականապես հիասթափվելուց հետո, Թռչկանի ջրվեժի ոչնչացման դեմ պայքարող խումբը որոշել է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ջրվեժի հաշվին «Թռչկան ՀԷԿ» կառուցող «Ռոբինշին» ՍՊԸ-ին լիցենզիայից զրկելու համար: Ավելին, խումբը դիմելու
ՌԴ գլխավոր դատախազությունը դիմել է թուրքական իշխանություններին
«Կոմերստանտի» մատուցմամբ, Ռուսաստանի գլխավոր դատախազությունն ու հետաքննական հանձնաժողովը դիմել են Թուրքիայի իշխանություններին` խնդրելով հաստատել «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության գործով անցնող երկու անձանց սպանության փաստը, որպեսզի նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը հնարավոր լինի կարճել: Չեչեն երկու կասկածյալները` Ռուստամ Ալտեմիրովը եւ Զաուրբեկ Ամրիեւը 2011 թվականի սեպտեմբերի 16-ին Ստամբուլում գնդակահարվել էին: Հետաքննական մարմնի տվյալներով, նրանք կարող էին
ՍՊԱՍԵԼՈՎ ԱԳՆ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԻՆ
Թեպետ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը երեկ ներկա չէր կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանին, այդուհանդերձ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերջինիս հարց ուղղեց: Հարցը Ադրբեջանի՝ ՄԱԿ-ում ոչ մշտական անդամ ընտրվելու մասին էր. «Այսօր արդեն պաշտոնական Բաքուն հայտարարել է, որ այդ երկու տարին իրենք օգտագործելու են հիմնականում ԼՂ-ի խնդիրը ՄԱԿ-ի ԱԽ-ում արծարծելու համար։ Այսօր արդեն պաշտոնական Թուրքիան հայտարարել է,
Թբիլիսին պատրաստակամ է միջնորդ լինել
Իր երկրի ներսում տարածքային վեճ եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր Ռուսաստանի հետ կնճռոտ խնդիրներ ունեցող Վրաստանը հայտարարեց, որ եթե պետք լինի՝ պատրաստ է նպաստել ԼՂ խնդրի լուծմանը: Հակառակ իշխանության, հատկապես ՀՀԿ-ի ներկայացուցիչների ու նաեւ առանձին փորձագետների հայտարարությունների՝ առ այն, թե Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալը որեւէ կերպ չի կարող ազդել Լեռնային Ղարաբաղի
ԱՄՆ-ն շարունակում է կասկածել Պակիստանին
Պակիստանը կրկին մեղադրվում է երկակի խաղ խաղալու մեջ. ամերիկյան հետախուզությունը պնդում է, որ հրապարակայնորեն այդ երկիրը գործում է որպես՝ Միացյալ Նահանգների դաշնակից, բայց գաղտնի կերպով պատրաստում եւ զինում է Ամերիկայի գլխավոր թշնամիներին՝ աֆղան թալիբներին: BBC-ի մատուցմամբ, աֆղանական բանտում գտնվող Նաջիբ անունով մի երիտասարդ թալիբ պնդել է, թե իրեն հավաքագրել է Պակիստանի հետախուզական ծառայությունը՝ ISI-ին: Նրա
Շեքսպիրյան Համլետը՝ վրացական մեկնաբանությամբ
Երեկ Շեքսպիրյան փառատոնի շրջանակներում Պատանի հանդիսատեսի թատրոնում Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնը ներկայացրեց իր «Hamlet.com.X» կատակերգությունը: Հանդիսատեսը ստիպված էր շուրջ մեկ ժամ սպասել, քանի որ ներկայացման դեկորները ուշացել էին՝ մաքսակետում խնդիրներ ծագելու պատճառով: Սակայն սպասումը փոխհատուցվեց ռեժիսոր Լեւան Խվիչիայի ինքնատիպ բեմադրությամբ: Տպավորիչ դերասանական խաղ, յուրահատուկ գրիմ, ռեժիսորական հետաքրքիր մոտեցում՝ դասական նյութին: Չնայած ներկայացումը վրացերեն էր,
Ռումինիայի «հայկական» քաղաքների ղեկավարները՝ Հայաստանում
ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ երկօրյա այցով Ղարաբաղ մեկնելուց առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզի քաղաքապետերի հետ հանդիպել է եռօրյա աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն եկած Ռումինիայի Պիտեշտ, Ֆոկշան, Ռոման, Գեռլա, Դումբրավեն, Ֆրումոասա քաղաքների քաղաքապետեր Թուդոր Պենդիուկին, Բոգդան Մատիշանին, Լաուրենցիու Լեորեանուին, Օվիդիու Դրագանին, Ջորջետա Իրիմիեին, Տիբոր Ֆերենցին: Տավուշի մարզպետարանից տեղեկացանք, որ հայ եւ ռումին համայնքապետերը խոսել
Անտարբեր են նաեւ հաշվարարները
Հոկտեմբերի 22-ին «Հաշվառվել են, բայց կա անտարբերություն» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի հատկապես երիտասարդ բնակիչները անտարբեր են մարդահամարի նկատմամբ, շատերը նույնիսկ ծանոթ չէին հարցաթերթիկի հարցերին ու հաշվառվելու բեռը իրենց ծնողների ուսերին էին թողել: Պարզվում է, որ առկա է նաեւ հակառակ պատկերը: Մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման համապետական հանձնաժողովը եւ մարդահամարի նախապատրաստման եւ անցկացման մարզային հանձնաժողովները պաշտոնապես դիմել
ԱՄԵՆԱՑԱՎԱԼԻՆ ՍՈՎԵՏԻԶՄՆ Է
Վարդան Հարությունյանը՝ իրավապաշտպանների վրա իշխանական հարձակումների մասին – Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի, Լեւոն Բարսեղյանի դեմ Հ1-ի հարձակումն ու «բացահայտումները» իրավախախտումների վերաբերյալ նրանց փաստարկների դեմ ասելիք չունենալո՞ւ դրսեւորումներ էին, թե՞ իրական հաղորդում հանցագործության մասին: – Այս բացահայտում կոչվածները բոլորովին էլ բացահայտումներ չեն: Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է, որ իրավապաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները իրենց գործունեությունը ավելի արդյունավետ
Հնացած պատրանքներ
Հոկտեմբերի 27-ի մասին շատ բան է ասվել: Ասվել է զգացական, ենթադրական մակարդակով: Իրավական եւ քաղաքական առումով, հավանաբար, դեռ ասելու բան կա: Բայց այս երկու ոլորտները, ինչպես որ դա սովորաբար լինում է, իրար խանգարում են, թույլ չեն տալիս վերականգնել ահաբեկչության ամբողջական պատկերը: Պարզ է, որ դա, ըստ էության, պետական հեղաշրջում էր, որի միջոցով ֆիզիկապես ոչնչացվեցին իրական
ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒՂՆՈՒԾՈՒԾՈՎ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Ազգային ժողովում պատասխանեց լրագրողների հարցերին – Դուք ՀՀԿ անդամատոմսեր եք բաժանում մարզերում, կարելի՞ է ենթադրել, որ գլխավորելու եք ցուցակը: – Տարբեր ենթադրություններ եւ մեկնաբանություններ են կատարվում, ես կարծում եմ, որ կուսակցական տոմսեր բաժանելը նորմալ կուսակցական շինարարության գործ է, եւ գործադիր մարմնի անդամները, երբ իրենք են այդ տոմսերը հանձնում, դա նշանակում
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՆՑՅԱԼԸ ՄՈՌԱՆԱԼՈՒ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկշաբաթյա այցով գտնվում է Արեւմտյան Հայաստանում: Հոկտեմբերի 22-ին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հազարավոր հայերի հետ միասին նա մասնակցել է Տիգրանակերտում (Դիարբեքիր) Սուրբ Կիրակոս եկեղեցու վերաբացման, ապաեւ վերաօծման արարողությանը: Այդ օրը հինավուրց Հայ Առաքելական այս եկեղեցում կնքվեցին նախկինում որպես սուննի մուսուլման ներկայացող մի խումբ արեւմտահայեր»,- այդ մասին տեղեկացնում է «Ժառանգության» մամուլի
Կարծես կոտրվել է թուրքին որպես թշնամի ընկալելու կարծրատիպը
Հայաստանում թուրքերի եւ Թուրքիայի ընկալումը խիստ տարբեր է` կախված տարիքից, քաղաքական դիրքորոշումից եւ տեղեկացվածության աստիճանից Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնվեց հերթական հարցումը` «Ցավո՞ւմ եք, որ Թուրքիայում ավերածություններ են եղել, թե՞ հասնում է թուրքերին»: Հոկտեմբերի 25-ի ժամը 22.45-ի տվյալներով «ցավում եմ» պատասխանել էր 4046 մարդ, «ցավում եմ միայն մարդկանց համար»` ասել
Սոցապ նախարար. նվազագույն աշխատավարձը դեռ չի բարձրանա
Հատված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հետ «Հայացք»-ի բացառիկ հարցազրույցից – Միջին կենսաթոշակի չափն արդեն հավասարեցվում է նվազագույն աշխատավարձի չափին: Իսկ նվազագույն աշխատավարձը հաջորդ տարի կբարձրանա՞: – Նվազագույն աշխատավարձն անցած տարի 30 000 դրամ էր, այս տարի դարձավ 32 500 դրամ: Ես չեմ ուզում ցանկացած մարդու նվազագույն աշխատավարձի չափը որեւէ կերպ կապել նրա եկամտի իրական
Արդարադատության նախարարն իր ենթակայի՝ԴԱՀԿ պետի մասին
Հատված ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ հարցազրույցից: – Պարոն Թովմասյան, Ձեր ղեկավարած կառույցի ենթակայությամբ է գործում ԴԱՀԿ ծառայությունը: Ինչպես հայտնի է, ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին է պատկանում «Քեթրին Գրուպ» ընկերությունը: Վերջերս անգամ «Ազատություն» ռադիոկայանով անդրադարձ եղավ նրան, որ Պողոսյանը հյութերի վաճառման փողոցային կետեր է բացել: Այսինն՝ ԴԱՀԿ ծառայության պետը զբաղվում է տնտեսական գործունեությամբ:
Սերգեյ Դանիելյան. Իջնեմ նարդի խաղացող բիձեքի մակարդակին, որ սկսեմ քրֆել նախագահին
Հատվածներ դերասան Սերգեյ Դանիելյանի հետ հարցազրույցից – Հայրենիքի, հայրենասիրության մասին վերջերս շատ եք գրում, ի վերջո ո՞վ կամ ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար: – Ինձ համար չկա «հայրենիք» հասկացությունը, քարը, ծառը, սարը, եկեղեցին, պատերը… այդ ամենն ինձ համար զրո արժեք ունեցող բաներ են: Ինձ համար ամենաարժեքավոր բանը մարդն է, հայրենիքը դա մարդիկ են, որ ապրում
Ռուբեն Հախվերդյան. ԶԼՄ-ները նման են մի մեծ ճահճի
«ՀԺ»-ն մի քանի հարց է ուղղել երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին – Պարոն Հախվերդյան, օրերս հրավիրած ասուլիսում հայտարարել էիք, որ լրջորեն մտածում եք Հայաստանից հեռանալու մասին: Կմանրամասնե՞ք, թե ինչու: – Նախ, համատեքստից հանած է այդ ամենը, երկրորդն էլ՝ ես սիրում եմ միշտ մի հատ տարօրինակ բան ասել, որպեսզի այս խեղճուկրակ ժուռնալիստները գոնե խառնվեն իրար, ինչ-որ բաներ
ՎՊ-ն ստուգումներ է անցկացնում Ծառուկյանի խնամու ձեռնարկություններում
Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանից րոպեներ առաջ շատ անսպասելիորեն ԱԺ-ում հայտնվեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ Ծառուկյանի խնամին: Լրագրողները զարմացած իրար նայեցին՝ «տեսնես ինչո՞ւ է եկել»: Բանն այն է, որ Գուլոյանը ամիսներով խորհրդարան չի գալիս: Ծառուկյանի խնամին, սակայն, հակված չէր որեւէ մեկի հետ շփվելու: Միայն այն պահին, երբ միջանցքում հայտնվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գուլոյանն անմիջապես մոտեցավ նրան.
Մայր Աթոռի պարզաբանումները իրեն հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը, մեր հարցերին ի պատասխան, առանձին-առանձին անդրադարձավ նաեւ անընդհատ արծարծվող սրճարանի, ատամնաբուժարանի ու մյուս «օբյեկտների» խնդրին։ Սկսենք սրճարանից։ «Նկատի ունեն Վանաձորի Հայորդաց տան մերձակայքում եղած սրճարանը։ Նշված վայրում, նախքան Հայորդաց տան կառուցումը, տարածքին հարակից գործում էր մի սրճարան, որը անհատ ձեռներեցից ուղղակի գնվել է։ Ներկայում այնտեղ է
«Փեսացուն կրկեսից» կինոկատակերգության պրեմիերան
Կամ սիրո հաղթանակը Զվարճալի արկածներ, սիրային պատմություն, հիասթափություն ու երջանկություն. այս ամենը նուրբ հումորով համեմված է «Շարմ հոլդինգի» եւ «Արմենիա» հեռուստաընկերության համատեղ «Փեսացուն կրկեսից» արկածային կինոկատակերգության մեջ, որի պրեմիերան կայացավ երեկ՝ «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմի ռեժիսորն է Դավիթ Բաբախանյանը, սցենարի հեղինակներն են` Դավիթ Բաբախանյանը, Աշոտ Աբրահամյանը, Ռուբեն Ջաղինյանը, դերերում՝ Հովհաննես Ազոյանը, Սերժ Ավեդիքյանը, Ռոզի Ավետիսովան, Վիվիեն
Նվազագույն հաշվով զիջեցինք ռուսներին
Թուրքիայի Իզմիթ քաղաքում ընթացող շախմատի մինչեւ 16 տարեկանների համաշխարհային օլիմպիադայի հինգերորդ տուրում երեկ երեկոյան Հայաստանի հավաքականը չնայած 1,5:2,5 հաշվով զիջեց Ռուսաստանի հասակակիցներին, որի կազմում հանդես է գալիս երկու գրոսմայստեր, այդուհանդերձ, շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երրորդ տեղում ընթացող Ադրբեջանի թիմը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց իրանցիների հետ, իսկ Վրաստանը 3,5:0,5 հաշվով առավելության հասավ Թուրքիայի «Կարմիր» թիմի
ԴԺՎԱՐԻՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԵԶՐԱԳԾԻՆ
Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականն Անդորրայի հասակակիցների հետ խաղով եզրափակեց Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական փուլի 10-րդ խմբի հանդիպումները: Վարազդատ Ավետիսյանի սաները մինչ այս հանդիպումը 2:1 հաշվով մեկական հաղթանակ ու պարտություն էին գրանցել, համապատասխանաբար, Սլովակիայի ու Հունաստանի թիմերի հետ խաղերում: Ուստի, անդորրացիների հետ հանդիպման հաղթական ավարտը մերոնց ապահովում էր երկրորդ հորիզոնական ու էլիտ-ռաունդի ուղեգիր: Մնում
ԱՅՐՎԵԼ Է ՆԱԵՎ ՍՐԲԱՊԱՏԿԵՐ
Արագածոտնի մարզի Թալինի Տերյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցուն հարակից՝ այրվել են Կարմիր Ավետարան մատուռի փայտյա տանիքը եւ 15 սրբապատկեր:


















































