Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցապ նախարար. նվազագույն աշխատավարձը դեռ չի բարձրանա

Հոկտեմբեր 27,2011 10:52

Հատված աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի հետ «Հայացք»-ի բացառիկ  հարցազրույցից

– Միջին կենսաթոշակի չափն արդեն հավասարեցվում է նվազագույն աշխատավարձի չափին: Իսկ նվազագույն աշխատավարձը հաջորդ տարի կբարձրանա՞:

– Նվազագույն աշխատավարձն անցած տարի 30 000 դրամ էր, այս տարի դարձավ 32 500 դրամ: Ես չեմ ուզում ցանկացած մարդու նվազագույն աշխատավարձի չափը որեւէ կերպ կապել նրա եկամտի իրական չափի հետ: Այսօր շատ քիչ թվով  հիմնարկներում են մարդիկ նվազագույն աշխատավարձ ստանում: Մենք ունենք միջին աշխատավարձի չափ՝ 110 000 դրամ: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում ոչ թե 32 500, այլ 60 000 դրամ լինի: Բայց պետք է նայենք, թե ինչ հնարավորություններ ունի մեր պետական բյուջեն: Այս պահին այն բարձրացնելու խոսակցություն չկա:

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Հայացք»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31