Օրվա լրահոսը

«ԱՆԹՐՈՊՈԼՈԳԻԱՅԻ» ՊՐԵՄԻԵՐԱՆ

Հոկտեմբերի 15-ին «Նաիրի» կինոթատրոնում կկայանա ռեժիսոր Աշոտ Գեւորգյանի «Անթրոպոլոգիա» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: «Ֆիլմը այժմյան մեր իրականության մասին է, այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց արժեքները եւ դրանք վերագտնելու փնտրտուքների մեջ են»,- ասաց ֆիլմի պրոդյուսեր Արտակ Մուսայելյանը, հավելելով, որ նկարում ավելի շատ ներկայացված են մարդկային վատ կողմերը` նյութապաշտությունը, հուսահատությունը, անգրագիտությունը… Բայց այս ամենից զատ, ակնհայտորեն արտահայտված

ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻն

Հոկտեմբերի 14-ից նոյեմբերի 5-ը Երեւանում կանցկացվի ճանաչված ֆոտոլրագրող Ռուբեն Մանգասարյանի «Անկախության ճանապարհին» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը, որը նախաձեռնել է «Ռուբեն Մանգասարյանի մեմորիալ» հիմնադրամը: Երեկ ՆՓԱԿ-ում լրագրողների հետ այս մասին խոսեցին նրա եղբայրը՝ Տիգրան Մանգասարյանը, ընկերը՝ լրագրող Մարկ Գրիգորյանը եւ աշակերտուհին՝ Իննա Մխիթարյանը: Ռուբեն Մանգասարյանը որպես ֆոտոլրագրող մեծ վերելք ապրեց 80-ականների վերջերից. նրա գործունեությունը սկսվեց միտինգներից, անցավ

Ազգային անտարբերություն

Կամ՝ ինչպես են «ուխտավորներն» ավերում Նորավանքը, Հավուց Թառը, Կաքավաբերդը… Հավուց Թառը եւ Կաքավաբերդը գտնվում են Խոսրովի արգելոցի տարածքներում: Սրբատեղիներ տանող արահետները դժվարանցանելի են՝ սկսվում են Գառնիի ձորից եւ տանում դեպի բարձունքներ: Դարեր առաջ հոգեւորականները անմարդաբնակ եւ դժվարահաս տարածքներում էին կառուցում հոգեւոր կենտրոնները, որպեսզի հեռու մնան բարբարոսներից, օտար նվաճողներից եւ աշխարհական կյանքից: Այս տարածքներն այսօր էլ

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Տնօրենը յուրաքանչյուրի աշխատավարձից 15-20 հազար դրամ պահելով՝ տնտեսումներ է արել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի թիվ 4 դպրոցում ուսուցիչների տոնի կապակցությամբ տնօրենը հետաքրքիր «անակնկալ» է մատուցել: Նվերի փոխարեն ստիպել է ուսուցիչներին ստորագրել մի փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք համաձայն են, որ իրենց աշխատավարձն իջնի 25%-ով: Ինչպես ճշտեցինք, դպրոցում ուսուցիչների միջին աշխատավարձը 60-70 հազար դրամ է, ու հրաժարվել

ԱԱԾ ՔՆՆԻՉԻ ԳՈՐԾՈՎ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց ԱԱԾ նախկին քննիչ Վլադիմիր Կոթոլյանի գործով նոր դատաքննությունը: Քննիչը դատապարտվել է ազատազրկման՝ 4000 դոլար կաշառք ստանալու համար: Վերաքննիչ դատարանը, սակայն, գործը ուղարկեց նոր քննության, քանի որ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Գեւորգյանը մեկուսարանից նամակ էր ուղարկել դատարան եւ տարբեր ատյաններ, պնդելով, որ

Ինչը հերքենք

Երբ դատարանում թերթը ներկայացված չի եղել Հոկտեմբերի 2-ին «Առավոտի» էլեկտրոնային փոստով ստացվել է «Դատարանը պարտավորեցնում է հերքել» խորագրով մի տեքստ՝ Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին ուսուցիչներ Լիլիա Մարգարյանի, Մարգարիտ Իսպիրյանի, Լիանա Սիմոնյանի ներկայացուցիչ Մարգար Մախսուդյանի ստորագրությամբ: Հոկտեմբերի 10-ին ստացել ենք նույն ներկայացուցչի նամակը, որով նա տեղեկացնում է, թե այս տարվա փետրվարի 10-ին

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԲԻԶՆԵՍ Է ԽԼՈ՞ՒՄ

Ուղեւորափոխադրումներով զբաղվող «Գալակտիկա Տրանս Սերվիս»  ընկերությունում պնդում են, որ՝ այո, եւ հավելում, որ պատգամավորի որդին, որ աշխատում է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում, ծեծել է իրենց վարորդներից մեկին: Երեկ տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 11-ի երեկոյան երիտասարդների մի խումբ Արմավիրի մարզկենտրոն Արմավիր քաղաքում փակել է Երեւան-Արմավիր-Երեւան թիվ 207 երթուղին սպասարկող միկրոավտոբուսների ճանապարհը, ուղեւորների աչքի առաջ մեքենաներից դուրս

«ԱՐԵՎՈՐԴԻՆ»՝ ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ-ՇՔԵՐԹՈՎ

Հոկտեմբերի 14-18-ը Երեւանում կմեկնարկի Հարավային Կովկասում միակ բնապահպանական միջազգային փառատոնը՝ «Արեւորդին»: Կսկսվի կենդանիների դիմակահանդես-շքերթով: Լինելու է ավելի քան 500 մասնակից՝ հիմնականում պատանիներ Երեւանից եւ մարզերի տարբեր կրթօջախներից: Այդ մասին երեկ կազմակերպիչները պատմեցին լրագրողներին: «Արեւորդի» բնապահպանական փառատոնի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը հավաստում է, որ այս տարի «Արեւորդին» կրկին Հայաստանը կդարձնի բնապահպանական խնդիրների լուրջ բանավեճեր ծավալող միջազգային հարթակ:

Շաբոյանը էլի տեսություն ներկայացրեց

Ձվի, ձեթի, կարագի, սուրճի բարձր գները մտահոգում են բոլորին, բացի Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովից: Թե գների ի՞նչ նոր բարձրացումներ են սպասվում առաջիկայում շարքային սպառողին, երեկ կառավարության նիստի ժամանակ հետաքրքրվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի բարձրացրած այս կոնկրետ հարցին, սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այդպես էլ կոնկրետ որեւէ պատասխան չտվեց: «Ձեր թվարկած բոլոր ապրանքների

ԿԱՐԿՈՒՏԸ ԾԵԾԱԾ ՏԵՂՆ Է ԾԵԾՈՒՄ

Սողանքի պատճառով մահացածների հարազատները եւ հոգեկան,  եւ սոցիալական ծանր վիճակում են, իսկ օգնություն՝ չկա: Մեխակ Սորսումատյանը՝ կնոջ եւ երեխաների հետ: Արմեն Սորսումատյանի ընտանիքը: Տավուշի եւ Լոռու մարզերի Ալավերդի-Բագրատաշեն մայրուղում տեղի ունեցած սողանքի պատճառով մահացած Սորսումատյան եղբայրների ընտանիքները դեռ ուշքի չեն գալիս: Չնայած դեպքից 10 օր անցել է ու մահացածներն արդեն թաղված են, բայց հարազատները չեն

Կհուղարկավորվեն Հայաստանում

Վրաստանի քաղաքացիներ հայր եւ որդի Գուրգեն եւ Արթուր Հակոբյանները, որոնց մարմինները տասնօրյա որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել են Հայաստանի հյուսիսում՝ սողանքային զանգվածի տակ, կհուղարկավորվեն Հայաստանում: «Արմինֆո»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: «Վրաստանի 2 քաղաքացիների մարմինները կտեղափոխվեն Գյումրի: Քանի որ նրանց հարազատներն այդ քաղաքում են, նրանք

Հայաստանում դատական ոլորտը անմխիթար վիճակում է

Հայաստանում դատարանները մեծապես կախված են գործադիր իշխանությունից: Ըստ news.am-ի, երեկ Գյումրիի տնտեսագիտական համալսարանում ուսանողների, ինչպես նաեւ իրավական ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ամերիկյան խաղաղության կորպուսի համակարգող Ջոն Քելին: «Ես երկու տարի շարունակ ուսումնասիրել եմ Հայաստանի դատական ոլորտը, այն, մեղմ ասած, գտնվում է անմխիթար վիճակում»,- հավելել է նա: Ջոն Քելին հանդիպման վերջում անդրադարձել է

ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է «ՋՐԻ ՄԱՐԴԸ»

«Առավոտի» տեղեկություններով, երեկ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր է տեղափոխվել Արկադի Թորոսյանը: Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է դիմել Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքում գործող «Սապֆիր» ԲԲԸ տնօրեն Բաբկեն Պետրոսյանը: Տնօրենը ոստիկաններին հայտնել է, որ Նոր Հաճընի քաղաքապետարանի «Հաճըն Ջուր» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն

ԲԱՆԱԿՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ

Facebook սոցիալական ցանցում գործող «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել հայկական բանակում վերջին 5 օրում արձանագրված զինվորի մահվան 3 դեպքերի առնչությամբ, որում մասնավորապես ասված է. «Վերջին 5 օրում եւս երեք զինվոր է «ինքնաՍՊԱՆՎԵԼ» ՀՀ բանակում: Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է 2011թ. աշնանային զորակոչի մասին հրամանագիրը: Վերջին զոհերը՝ Հոկտեմբերի 9- Վլադիմիր Ասատրյան, 19 տարեկան,

ԻՋԵՎԱՆԻ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՄԱՀԱՑԵԼ

ՀՀ Զինված ուժերի Իջեւանում տեղակայված զորամասում արտակարգ միջադեպ է գրանցվել, ինչի արդյունքում զինծառայող է մահացել: Այս մասին panorama.am-ին ասել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ մահացողը ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է, ով բանակ էր զորակոչվել 2011թ. առաջին զորակոչի ժամանակ, Նոր Նորքի զինկոմիսարիատից: Նախնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպը գրանցվել

«ՈՒՆԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԱՅՆՈՒԹՅԱՆՑ»

«Մոնղոլ-թաթարներ, տականքներ՝ եկեք բանակցենք. ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում»,- երեկ մամուլի ասուլիսում պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս է գնահատում Հայ ազգային կոնգրեսի վերջին ակցիաները,  ո՞ւմ եւ ի՞նչ տվեցին դրանք, ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: «Ժամանակն է եկել վերջապես որոշում կայացնել՝ մոնղոլ-թաթարնե՞ր, տականքնե՞ր, թե՞ բանակցություններ»,- կարծում է Արամ Կարապետյանը՝ չնայած, որ ինքը, որպես ընդդիմադիր քաղաքացի,

ՄԵՐ ՏԵՐԸ՝ ՄԵՐ ՄԵՋ

Օրեր են լինում, վերջերս երբեմն նաեւ՝ հաճախ, որ ուզում ես մի բաժակաչափ հեռանալ այս աշխարհից: Հեռանալ տիեզերական համատարած թախծից, ապրելու ցավից հեռանալ: Ուզում ես, բայց չի հաջողվում, քանի որ քո ներաշխարհը դեռեւս բաց չի թողնում քեզ եւ շարունակ հետ է կանչում: Այո, քեզ հետ է կանչում, ասում է՝ ո՞ւր ես գնում, չէ՞ որ դու ես

ՀՀ անկախության 20-ամյակի առիթով

Մի չգրված հոդվածի պատմություն 1995-ի վերջերը կամ 96-ի սկզբներն էին, արդեն լավ չեմ հիշում, մի օր ինձ իր մոտ կանչեց իմ առաջին խմբագիրը՝ լուսահոգի Հենրիկ Աբրահամյանը, եւ մի հանձնարարություն տվեց: Նա խմբագրում էր «Հայաստան» վերանվանված «Սովետական Հայաստան» թերթը: Ընդհանրապես, Հենրիկ Աբրահամյանը շատ հազվադեպ էր հանձնարարություններ տալիս, ինչն ինձ գոհացնում էր: Ու երբ իմացա, որ հանձնարարություն-հոդված

Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՀԱԿ-Ը

«Ազգային Միաբանություն» կուսակցության փոխնախագահ Գագիկ Թադեւոսյանը գտնում է, որ ՀԱԿ-ը նվազագույնի հասցրեց իր հնարավորությունները: – Ի՞նչ արդյունք տվեց ՀԱԿ-ի անցկացրած հանրահավաքային եւ նստացուցային շաբաթը: – Հանրահավաքային շաբաթը նաեւ համընկավ Հայաստանի համար շատ կարեւորագույն մի իրադարձության՝ Ֆրանսիայի նախագահի՝ Եվրամիության առանցքային, կարեւորագույն պետություններից մեկի ղեկավարի այցի հետ: Ես դա ուղիղ համեմատական եմ համարում նախագահ Սերժ Սարգսյանի վարած

«ԶՎԱՐԹՆՈՑԸ» ՆՈՐ ԿԱՐԳ Է ՍԱՀՄԱՆԵԼ

Պատգամավորներն ու սպառողների շահերը պաշտպանողներն ասում են՝ այդ կարգն ապօրինություն է, մրցակցության անհավասար պայմանների ստեղծում «Ժառանգության» պատգամավորները (աջից Արմեն Մարտիրոսյան) «Զվարթնոցում» էին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի նոր տերմինալի շահագործումից ի վեր, բացի օդակայանի կողմից արտոնագրված երկու տաքսի ծառայությունների՝ «Aero» եւ «Taxi Tur», մեքենաներից, այլ տաքսիների կայանումն արգելվել է: Արդեն երկու օր է, ինչ առավելապես անհատ տաքսիստներ

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ԴԻՄԵՑ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ դիմել է Սահմանադրական դատարան՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածի («Պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը եւ պայմանները»)՝ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այդ մասին ասված է օմբուդսմենի տեղեկատվության եւ հասարակայնության հետ

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՄԲ

NEW Այսօր՝ ժամը 07.45-ին  տեղեկատվություն է ստացվել,  որ դեղորայքային թունավորումով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն է  տեղափոխվել Շահումյան 7-րդ փողոցի թիվ 1-ին նրբանցքի թիվ 6 շենքի բնակիչ՝ 30-ամյա Զարուհի Սամվելյանը:

ՏԱՆԻՔԻՑ ՉՆԵՏՎԵՑ

NEW Հոկտեմբերի 12-ին Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76 շենքի տանիքից մարդ է ուզում նետվել: Փրկարարները 5-րդ հարկի աստիճանահարթակի պատշգամբից իջեցրել են 24-ամյա Գրիգոր Տոնոյանին (Երեւան, Նոր Նորքի վարչական շրջանի 9-րդ զանգվածի թիվ 30 շենքի 8-րդ բնակարան) եւ հանձնել ոստիկաններին:

ԸՆԿԵԼ ԷՐ ԼՈԳԱՐԱՆՈՒՄ

NEW Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 25/14 շենքի 12ժ բնակարանի լոգարանից դուրս են բերել 37-ամյա Նատալյա Գոռխմազյանին:

ՌԵՍՏՈՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

NEW  Ըստ ԱԻՆ փրկարար ծառայության մամուլի ծառայության, հոկտեմբերի 12-ին`ժամը 18.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանում, Հրազդանի կիրճում` «Ֆլորենց» ռեստորանի հարակից տարածքում, Հրազդան գետն է ընկել ավտոմեքենա: Դեռեւս չպարզված հանգամանքներում՝ «Մերսեդես Ե-240» մակնիշի 14 ՍՍ 141 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել գետը: Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղի ուժերով ավտոմեքենայից դուս

ՇՐՋՎԵԼ Է

NEW Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 7-րդ կմ-ին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի ավտոմեքենա է շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ԱՅՍՕՐՎԱ ՎՐԱԹԵՐԹԸ

NEW Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Թումանյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 29-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ ժ. 01.00-ի սահմաններում, Երեւան-Սեւան ճանապարհի 14-րդ կմ-ին   բախվել են երկու «ՎԱԶ-2107», «Միցուբիշի» եւ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներից մեկի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

ԴԱՆԱԿԱՀԱՐՎԵԼ ԷՐ

NEW Հոկտեմբերի 12-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած թափանցող վերքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 45-ամյա Միքայել Ասոյանը, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Պարզվել է, որ Հալաբյան փողոցում, վիճաբանության ժամանակ, 36-ամյա Հրաչյա Գեւորգյանը ծալովի դանակով հարվածել է Միքայել Ասոյանին եւ պատճառել վնասվածք: Այսօր

«ԳԱՐՈՒՇԻԿԻՆ» ԲՌՆԵՑԻՆ

NEW  Ըստ ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Երեւանի վարչությունների եւ Էրեբունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Երեւանի Կռիլովի փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել նախկինում 5 անգամ դատապարտված 48-ամյա Կարո Մուրադյանին`«Գարուշ» մականվամբ: Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 5 մլ-անոց ներարկիչ` ափիոն թմրամիջոցի լուծույթով: Ըստ վերջինիս հայտարարության` թմրամիջոցը նույն օրը ինքը

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Այս օրերին մարզական աշխարհում բազում նշանակալի իրադարձություններ են տեղի ունենում: Բայց ֆուտբոլային Եվրոպայում թիվ մեկ թեման Իռլանդիա-Հայաստան հանդիպման մրցավար, իսպանացի Իտուրալդե Գոնսալեսն է: Ֆուտբոլի օրենքներով մրցավարի որոշումը, որքան էլ այն սխալ, իսկ մեր պարագայում՝ սրիկայական լինի, միեւնույն է՝ բեկման, վերանայման ենթակա չէ: Ասել է թե՝ «Եվրո 2012»-ի գնացքը մեզ համար  այլեւս մեկնել է: Սակայն ստորության

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031