Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԱԿՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 14,2011 00:00

Facebook սոցիալական ցանցում գործող «Բանակն իրականում» նախաձեռնող խումբը հաղորդագրություն է տարածել հայկական բանակում վերջին 5 օրում արձանագրված զինվորի մահվան 3 դեպքերի առնչությամբ, որում մասնավորապես ասված է. «Վերջին 5 օրում եւս երեք զինվոր է «ինքնաՍՊԱՆՎԵԼ» ՀՀ բանակում:
Հոկտեմբերի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել է 2011թ. աշնանային զորակոչի մասին հրամանագիրը: Վերջին զոհերը՝
Հոկտեմբերի 9- Վլադիմիր Ասատրյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 12-Յուրիկ Ներսիսյան, 19 տարեկան, Խարբերդ
Հոկտեմբերի 13- Արամ Մելքոնյան, 21 տարեկան, Երեւան:
Այս ցուցակը աճում է ժամ առ ժամ: Պետք է հենց հիմա քայլեր ձեռնարկել դա կանխելու համար: Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ եւ առողջ»:
Ի դեպ, այսօր, ժ. 13:00-ին նախաձեռնող խումբը բողոքի ցույց է կազմակերպել ՀՀ նախագահի նստավայրի մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել