Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՔԱՅԼԵՐՈՎ ԳՆՈՒՄ Է ԴԵՊԻ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը կարող է հպարտանալ 20 տարվա՝ դժվարությամբ, մրցակցության եւ հետպատերազմյան տարիների պայմաններում եղած իր ձեռքբերումներով: «Հայաստանը հաստատեց քաղաքական նոր համակարգ, որդեգրեց ժողովրդավարության նոր մշակույթ, իրականացրեց անցում դեպի շուկայական տնտեսություն, միջազգային թատերաբեմում իր տեղը զբաղեցրեց, անդամագրվեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, ԵԽ անդամ դարձավ, հիմա

ԺՈՂՈՎՐԴԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանն անցած շաբաթ օրը Գարեգին Նժդեհի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ քննադատեց ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա իշխանություններին եւ այդ համատեքստում հայտարարեց. «2008թ. մարտի 1-ի դիպուկահարները ծնվել են 1996թ. սեպտեմբերի 26-ին: Եվ չի կարելի վիրավորելով ժողովրդի հիշողությունը՝ նրանց դարձյալ հավաքել հրապարակներում ու կեղծ հույսեր ներշնչել: Ժողովրդին խաբել չի

ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Լեհաստանի Հանրապետության Ազգային անվտանգության բյուրոյի պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում երեկ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Լեհաստանի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Ստանիսլավ Կոզիեյին: Երկկողմ քննարկմանը հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում ԱԱԽ աշխատակազմի ներկայացուցիչների եւ Լեհաստանի պատվիրակության մասնակցությամբ: Ստանիսլավ Կոզիեյը իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների

Հերթական ընտրությունների շեմին

Խորհրդարանական ընդդիմությունը սկսել է հանդիպումները «Ժառանգությունը» շարունակում է ֆորումների շարքը Հոկտեմբերի 19-ին, ժամը 18:00-ին, Գյումրիի տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության հանդիպումը քաղաքացիների հետ: Այս մասին հաղորդում է «Ժառանգության» մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախատեսվում է նաեւ կուսակցության առաջնորդ  Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը: Իսկ մինչ այդ՝ երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը գյումրեցի լրագրողների ու համակիրների հետ

ԲԱՆԱԿՈՒՄ ՊԵՏՔ է ՎԵՐԱՑՎԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Դա, ըստ ՀՀ ՄԻ պաշտպանի, նշանակում է առաջին հերթին իրավական  արդարացի գնահատական տալ նախորդ տարիների մահվան դեպքերին: Անցած ուրբաթ, մի քանի րոպե առաջ այն բանից, երբ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների հարազատները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները հերթական բողոքի ակցիան էին անում այդ սպանությունները բացահայտելու եւ մեղավորներին պատժելու պահանջով, «Առավոտը» զրուցում

ՖՈՒՏԲՈԼՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ

Վերջին օրերի համահայկական թիվ մեկ խնդիրը Իռլանդիա-Հայաստան հանդիպումն էր, որի դրվագները քննարկում են ֆուտբոլի սիրահարներից մինչեւ այդ հրաշք խաղի հետ բացարձակապես կապ չունեցող մարդիկ: «Եվրո-2012»-ի մրցաշարը ցույց տվեց, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային ֆեդերացիան ունի ինտելեկտուալ եւ ֆուտբոլային ներբերանգներին ու փիլիսոփայությանը տիրապետող, մտածող մարզիչ, ուրույն ձեռագիր, համախմբված եւ իրենց գործին նվիրված պրոֆեսիոնալ խաղացողներ՝ թիմ, որը կարող

ՏՈՆԻՑ ՀԵՏՈ՝ «ԽՐԱԽՃԱՆՔ»

   Շաբաթ օրը Հյուսիսային պողոտան վերածվեց նախ՝ տոնավաճառի, ապա՝ գոմի, իսկ վերջում՝ աղբանոցի: Բերքի տոնը, որ նշվում էր քաղաքի կենտրոնում, անշուշտ, լավ գաղափար էր, սակայն այն, ինչ կատարվում էր մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ պաշտոնյաների եւ, մասնավորապես, ՀՀ վարչապետի հեռանալուց հետո, ուղղակի զարմանալի էր: Հայաստանի բոլոր ծայրերից եւ Արցախից բերված բերքն ու բարիքը մարդիկ ուղղակի խլխլում էին իրար

Աբու Դաբիի ձյուդոյի տատամին անհաջողակ էր

NEW Աբու Դաբիում ընթացած ձյուդոյի «Grand Prix» մրցաշարը, որ Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերի վարկանիշային միջոցառումների ցուցակում էր, ավարտվեց առանց Հայաստանի ներկայացուցիչների: Առաջին իսկ գոտեմարտերից պայքարից դուրս մնացին մոսկվաբնակ մեր աղջիկները՝ 48 կգ քաշային Գայանե Հարությունյանը եւ Ժաննա Ստանկեւիչը (57 կգ): Իսկ ահա մեր գլխավոր օլիմպիական հույսերը՝ Հովհաննես Դավթյանը (60 կգ) եւ Արմեն Նազարյանը (66 կգ)

Ալեքսանդր Բերեզովսկին վերընտրվել է

NEW Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսում հրապարակային եւ խճուղային հեծանվավազքերից ԽՍՀՄ սպորտի վարպետ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Բերեզովսկին վերընտրվել է մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ: Ալեքսանդր Բերեզովսկին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու ավագ եղբայրն է:

ԸՆՏՐՎԵՑ ԿԱԼԱՆՔ

NEW Բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժին կամավոր ներկայացել է 19-ամյա Ա.Չիտախչյանը  որը ս/թ հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի` խուլիգանություն, 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

ԿԱՆԱՉ ԶԱՆԳՎԱԾ՝ «ԿԱԼ»-ԻՑ

NEW Հոկտեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության ծառայողները Գանձակ գյուղի 39-ամյա բնակիչ Նվեր Խ.-ի բնակարանում, վերջինիս հագին եղած սպորտային վերնազգեստի գրպանից հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված 3, 8 գ ընդհանուր կշռով կանեփանման բույսի կանաչ զանգված: Ըստ Նվեր Խ.-ի բանավոր հայտարարության` զանգվածը նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, քաղել է Գանձակ գյուղի «Կալ» կոչվող տարածքից` իր օգտագործման նպատակով: Նշանակվել

ԳՈՂՈՆՆ ԱՌԳՐԱՎՎԱԾ Է

NEW Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժին էր դիմել մի կին — հաղորդում տվել, որ ս/թ օգոստոսի 15-ից հոկտեմբերի 17-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում, Տեղեր գյուղի վարչական տարածքում գտնվող «Ագարակ-2» այգեգործական ընկերության իրեն պատկանող ամառանոցից գողացել են երկաթբետոնե կոնստրուկցիաներ` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության աշխատակիցները Աղձք գյուղից բերման են ենթարկել նույն գյուղի բնակիչ,

ԱՅՍՕՐՎԱ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԸ

NEW Հոկտեմբերի 18-ին, ժամը 01.20-ին, Մոլդովական փողոցի թիվ 36 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառին, շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ ժամը 05.30-ին, Մյասնիկյան պողոտայում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է անհայտ ավտոմեքենայի, որի վարորդը թողնելով դեպքի վայրը` մեքենայով հեռացել է: «ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

ՀԱՑԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ

NEW «Առավոտի» տեղեկություններով, ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Անդրանիկ Պողոսյանը այսօրվանից հայտարարել է անժամկետ հացադուլ: Ա. Պողոսյանը մտադիր է դադարեցնել հացադուլը արդարադատության նախարարի այցից հետո միայն: «Պատճառն այն է, որ պայմանական վաղաժամկետ ազատվելու միջնորդություն չներկայացրեց քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովը»,- ասում է Ա.Պողոսյանը: Դատապարտյալը տեղեկացնում է նաեւ, որ չունի կարգապահական տույժ, առհասարակ՝ խախտումներ:

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

  ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ   ՊԱՏԱՀԱԿԱՆ ՄԱՐԴԸ – Չեմ  հասկանում՝ ինչի ես էսքան չարացած,- Նանսենին ասաց Տաթեւիկը: – Չարացած չեմ,- ասաց Նանսենն ու մի քիչ մտածելուց հետո հարցրեց.- կարող ա՞ Շիրազն իրանից  պակաս գրող ա: – Սիլվա ծյոծյայի՞ց,- փռթկացնելով հարցրեց Ռաֆիկը: – Չէ,- ասաց Նանսենը.- հենց լափ էլ Սարոյանից: – Սփյուռքում Շիրազին լավ էլ սիրում ու

ՇԵՔՍՊԻՐՅԱՆԸ ՍԿՍՎԵՑ

Հոկտեմբերի 14-29-ը Երեւանում տեղի կունենա Վահրամ Փափազյանի անվան Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որին իրենց մասնակցությունը կցուցաբերեն  Թատերական  միությունների միջազգային համադաշնության նախագահ Վալերի Շադրինը,  վերոհիշյալ փառատոնի  նախագահ Հակոբ Ղազանչյանը, դերասաններ Ալեքսեյ Ֆեկլիստովը, Միխայիլ Ժիգալովը եւ այլք: Հայաստանից  փառատոնին մասնակցում են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի  ազգային ակադեմիական թատրոնը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», Երեւանի Հր. Ղափլանյանի անվան

ՎԻԿՏՈՐԻՆԱ՝ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Հայաստանի բնության պետական թանգարանը «Կրթություն» շաբաթաթերթի միջամտությամբ դեռ մարտ ամսից անցկացնում է միջհանրապետական վիկտորինա՝ բոլոր դպրոցներում: Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանն ասում է, որ բոլոր երեխաներն էլ շատ ակտիվ մասնակցում էին վիկտորինային: Երեկ անցկացվում էր վիկտորինայի վերջին փուլը՝ ժյուրիի ներկայությամբ: Այս տարվա հաղթողն էլ Գյումրիի թիվ 23 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Ժաննա Սարգսյանն է:

ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄԻՑ

Գյումրիի «Սամարիթեր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի Ա.Օզանյան փողոցի թիվ 207/345 տնակի բնակիչ՝ 70-ամյա Օլեգ Ղափանյանը: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Իսկ հոկտեմբերի 14-ին դեղորայքային թունավորումով Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ուսանողական հանրակացարանի թիվ 2 մասնաշենքի 511-րդ սենյակի բնակիչ՝ 24-ամյա Վազգեն Գալստյանի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ

ՓԼՈՒԶՎԵԼ Է ՏԱՆ ՀԻՄՆԱՏԱԿԸ

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեղեկացմամբ, Երեւանի Սարի թաղի 2-րդ շարքի թիվ 39 տան հենապատը փլուզվել է: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ վերոհիշյալ հասցեում գտնվող տան հիմնատակից փլուզվել է մոտ 10 քմ մակերեսով հատված: Պատճառը ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգի վատ վիճակն է, նաեւ նորակառույց ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցները բեռնատար ավտոմեքենաները, տատանումներով ազդում են

ԾԵՐԱՆՈՑԻՑ

2 ամիս է, ինչ վերանորոգում են Նորքի ծերանոցը: Մի քանի օր առաջ տատիկներին ու պապիկներին «քնեցրել» են իրար կողքի: Երեկ վերջապես ծերերի տարածքը զգեստապահարանով անջատել են: Իսկ 80 տարեցներ տեղավորվել են մեկ դահլիճում:

«ՀԱՐՍԸ ԿՈՒՅՍ ՄՆԱՑ»

Արգավանդում մի քանի օր է, ինչ թեւավոր խոսք է դարձել «Լավ է, հարսը կույս մնաց» արտահայտությունը: Չորեքշաբթի Արգավանդի «Նիկո» ռեստորանում հարսանյաց հանդես էր, որն ավարտվել է նրանով, որ փեսան հարսին հեռուստացույց է խոստացել բերել ու այդ պատրվակով հեռացել: Մինչ օրս փեսայի գտնվելու վայրն են փորձում ճշտել:

ԸՆԴԱՄԵՆԸ 10 ՏԱՐԻ

Հոկտեմբերի 14-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Թաթուլ Պողոսյան) վճռեց 10 տարվա ազատազրկման դատապարտել ընտանեկան բռնության հետեւանքով մահացած Զարուհի Պետրոսյանի ամուսնուն՝ Յանիս Սարկիսովին: Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով՝ առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ (նախատեսված է 6-10 տարի ազատազրկում): Դատարանը դատապարտեց

ԳՏԵԼ ԵՆ ԱՅՐՎԱԾ ԴԻ

Երեկ Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանոցում ոստիկանները գտել են աղջկա այրված դիակ: «Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանությունն այժմ փորձում է պարզել աղջկա ինքնությունը: Մինչ նրանք տնետուն ընկած աղջկա ինքնությունը պարզող տեղեկատվություն են փնտրում, մարդիկ արդեն խոսում են՝ այրվածն աշխատում էր Արարատի մարզի «օբյեկտներից» մեկում, վատ վարքի տեր անձնավորություն էր, երեխաներին էլ մանկատուն էր հանձնել:

ԱՌԱՅԺՄ՝ ԱՆԱՐԴՅՈՒՆՔ

 Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ՝ 78-ամյա Ռ. Հովհաննիսյանը սեպտեմբերի 29-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Բյուրական եւ Աղձք գյուղերի հարակից տարածքում իրականացվել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք:

ՏՆՕՐԵՆ ՉԴԱՐՁԱԾ՝ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Տավուշի մարզի 10 դպրոցներում առաջիկայում կանցկացվեն տնօրենի մրցույթներ: Այս առթիվ մարզպետ Արմեն Ղուլարյանը հայտարարել է, որ դպրոցների հաստիքացուցակներն ուռճացած են, բոլոր դպրոցներում կրճատումների կարիք կա: Մարզպետին նման տվյալներ է ներկայացրել մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանը: Մարզպետը, սակայն, առայժմ չի շտապելու, գուցե ֆինանսական նոր հնարավորություններ ստեղծվեն: Միաժամանակ Արմեն Ղուլարյանը դժգոհ է, որ

«Մեզ կարելի է հավատալ եւ վստահել»

Փորձաքննությունների ազգային բյուրոյի մշակութաբանական փորձաքննությունների բաժնի պետ Էմիլ Ավանեսովը երեկ «Առավոտի» հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ բաժինը գործում է 2006թ.-ից՝ բյուրոյի ստեղծման առաջին իսկ օրվանից: Թե աշխարհում, թե, մասնավորապես, Հայաստանում, պարոն Ավանեսովի դիտարկմամբ, աճել է կրիմինալը՝ կապված մշակույթի հետ: Մշակութաբանական փորձաքննությունների բաժինը գործում է երկու ուղղությամբ՝ պետպատվերի (քրեական եւ քաղաքացիական գործերով) եւ պայմանագրային (վճարովի): «Մեզ

«ԵՍ ՆԵՐՔՈՒՍՏ ԴԻՐԻԺՈՐ ԵՄ»

Ըստ պրոֆեսոր Ադա Հակոբյանի, կոնցերտմայստերական արվեստը համազոր է դիրիժորականին Խորհրդային տարիներին, երբ ամեն ինչի վրա երկաթյա վարագույր էր, Երեւանում կային հատուկենտ ընտանիքներ, որտեղ հավաքվում էին արվեստի, գրականության սիրահարներ, ծանոթանում այն ստեղծագործություններին, որոնց մասին լայն հասարակությունը տեղյակ չէր: Այսպես տարածվում էին արգելված երկեր, Ա. Սոլժենիցինի եւ մյուսների ստեղծագործությունները, հանրահայտ «Հիսուս Քրիստոս. սուպերաստղ» ռոք-օպերան եւ այլն: Այդ

«Բջնիի» նկատմամբ կատարվածը հակասահմանադրական էր

Կատարվածից միայն մեկ տարի անց փորձ արվեց  ապօրինությունը «շտկել» օրենքով «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությանը հսկայական գումարների տուգանքների առաջադրումը ոչ միայն անհամաչափորեն կիրառված պատժամիջոց է եղել այդ կազմակերպության սեփականատերերի նկատմամբ, այլեւ, որ ամենակարեւորն է՝ ապօրինի, քանի որ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը նման պարտավորությունների առաջադրման որեւէ հիմք չէր պարունակում։ Նման հիմքեր հայտնվել են ՀՀ օրենսդրության

ԻՏԱԼԱԿԱՆ ՇԱԲԱԹ

Այս տարի ողջ աշխարհում Իտալիայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ արդեն 11-րդ անգամ նշվում է Իտալերեն լեզվի շաբաթ: Այս անգամ լեզվի շաբաթը նվիրված է Իտալիայի միավորման 150-ամյակին: Միջոցառումները կմեկնարկեն երկուշաբթի օրվանից՝ Բրյուսովի անվան  պետական լեզվաբանական համալսարանում, որտեղ այսուհետ իտալերեն լեզուն կդասավանդի իտալացի դասախոս: Միջոցառմանը կհաջորդի համերգ՝ Իտալիայից ժամանած օպերային երգիչների կատարմամբ: Երեկ Հայաստանում Իտալիայի դեսպանատանը տեղի

ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՄԵԳԱ ԱՇՈՒՆԸ»

ՀՀ բնակիչների համար «ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Մեգա աշուն» ակցիայի մեկնարկի մասին: Հայաստանի բոլոր մարզերի, այդ թվում՝ Երեւանի բնակիչները, միանալով Hi-Line «Մեգա» անսահմանափակ սակագնային փաթեթներից որեւէ մեկին, կստանան առաջին 3 ամիսներն ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն: Առաջարկն ուժի մեջ է մինչեւ 2011թ. հոկտեմբերի 31-ը: Ակցիայի շրջանակներում Hi-Line «Մեգա աշուն» ծառայությանը միանալու պայմանագիր կնքելիս  բաժանորդին անվճար տրամադրվում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031