Օրվա լրահոսը

ՀԻՆԳԵՐՈՐԴԸ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Կարեւոր է, թե ինչ ժառանգություն ենք թողնում մեր ապագային Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղը ու հատկապես գյուղի դպրոցականները երեկ յուրօրինակ նվեր ստացան՝ բացվեց գյուղի դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճը: Սա դպրոցի հինգ մասնաշենքերից մեկն է միայն, մնացածներն էլ են նորոգվում, բացումը՝ նոյեմբերին: Մյասնիկյանի դպրոցի հիմնանորոգումը իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փոքրածավալ ենթակառուցվածքների ծրագրի (50 հազար դոլար), Մյասնիկյանի

20-ԱՄՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԽԶՄԱԼՅԱՆԻ ԲՆՈՐՈՇՄԱՄԲ

«Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի բնորոշմամբ, Հայաստանի 20-ամյա անկախությունը նման է բանակում խոշտանգված, նվաստացված ու ծեծված 20-ամյա պատանու կամ արյան, ցավի ու արցունքի մեջ լքված 20-ամյա երիտասարդ կնոջ, ով չի կարող ծննդաբերել, քանի դեռ բժշկուհին բուրդ է չփխում: Երեկ իր կարծիքը նա բարձրաձայնեց մամուլի ասուլիսում: Բանախոսի կարծիքով՝ Հայաստանն անկախություն ձեռք բերելուց 20 տարի

2008-ԻՆ ՍԴ ՎՃԻՌԸ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ Է ԵՂԵԼ

Epress.am-ը երեկ արտատպել է Wikileaks կայքի՝ Հայաստանին վերաբերող եւս մի գաղտնազերծած դիվանագիտական գրագրություն, որը վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնի՝ 2008թ. մարտի 7-ին ԱՄՆ Պետդեպ ուղարկված նամակին: Դրանում հաղորդվում է դեսպանատան աշխատակիցների եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի զրույցի մասին: Փենինգթոնը նշում է, որ Պողոսյանը մարտի 6-ի ուշ երեկոյան գաղտնի դիմել է ԱՄՆ

ՄԻՊ-Ը ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԹՈՒՅԼ ԿԱՌՈՒՅՑ Է

«Բայց դա ոչ թե խարան, այլ պետության ու հասարակության պատվի խնդիր պիտի լինի»,- երեկ հայտարարեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը: Երեկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մի քանի լրատվամիջոցների շատ հակիրճ՝ մի երկու բառով, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ առավել անկաշկանդ զրույցում ներկայացրեց իր վեցամսյա գործունեության արդյունքները՝ շեշտելով, թե իր պաշտոնավարության ընթացքում ՄԻՊ գրասենյակում ստացվել է վեց հազար

Դժվարությամբ են հավատում իշխանության քաղաքական կամքին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հիշեցնում է, որ մերժվեցին ընտրական օրենսդրության վերաբերյալ իրենց հիմնական պահանջները: Երկխոսության համար կոալիցիայի առաջարկած օրակարգային հարցի՝ «Ընտրությունների պատշաճ անցկացման նպատակով քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոնների ձեւավորում» նախագծի վերաբերյալ կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտին» ասել էր. «Այս կանոնների քննարկման առումով անպայման իրենց խոսքը պետք է ասեն ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր

«ՄԵՆՔ ՎԱԽԿՈՏ ԵՆՔ, ՄԵՆՔ ԳԹԱՍԻՐՏ ՉԵՆՔ»

Ըստ բժիշկ-ազատամարտիկ Նորայր Շահբազյանի, բանակի շուրջ ստեղծված մթնոլորտից «շոուի հոտ» է գալիս «Բանակում նման խնդիրներ միշտ են եղել, եթե որեւէ մեկը կարծում է, թե սա նոր բան է, չարաչար սխալվում է, եւ որ այսօր այդ խնդիրները հասարակական հնչեղություն են ստանում, այսինքն՝ հասարակության վերաբերմունքն է փոխվել, շատ լավ է: Բայց մի տեսակ շոուի հոտ էլ է

ՍԴ ԱՆԴԱՄԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵՑ WikiLeaks-Ի ՆՅՈՒԹԵՐՈՒՄ

WikiLeaks-ի՝ օրերս գաղտնազերծած  ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական գրագրություններից մեկը, որը թվագրված է 2008թ. մարտի 7-ով, վերաբերում է ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների եւ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի զրույցին: Դրա ժամանակ Վալերի Պողոսյանը, ամերիկացի դիվանագետի ասելով, հայտարարել է, թե ՀՀ  իշխանություններն այնքան անամոթ էին, որ սպառնում էին ձերբակալել Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ չնայած  դա անելու ոչ մի իրավական

ՄԵՐ ԽԱՂՆ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿՆ Է ԽՄԲՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարի պատասխան խաղում այս անգամ արդեն հյուրի կարգավիճակով սեպտեմբերի 6-ին Ժիլինայում հանդիպելու է «B» խմբի առաջատար Սլովակիայի ընտրանու հետ: Ապագա մրցակից թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ ապագա խաղի մասին խոսելով, ընդգծել է. «Հայերը մեր խմբում ամենագեղեցիկ ֆուտբոլն են ցուցադրում: Դա որակյալ, երիտասարդ եւ

ԱՐՈՆՅԱՆՆ ՈՒ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ ԲՈՏՎԻՆՆԻԿԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Այսօր Մոսկվայում մեկնարկում են շախմատի աշխարհի 6-րդ չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի արագ շախմատի (25 րոպե + 10 վայրկյան՝ յուրաքանչյուր քայլի համար) հիմնական մրցաշարերը, որոնց մասնակցում են աշխարհի տղամարդկանց եւ կանանց չորսական ուժեղագույն գրոսմայստերներ: Տղամարդկանց պայքարին մասնակցում են ՖԻԴԵ-ի հրապարակած սեպտեմբեր ամսվա համաշխարհային վարկանիշային դասակարգման ցուցակում չորս առաջին տեղերն զբաղեցնողները՝ աղյուսակի առաջատար նորվեգացի

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆԸ՝ ԷՎԱՆՍ ՄԲԱՄԲԱՅԻՆ. «ԴՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՄՆԱՍ՝ ՌԻՆԳԻ ՀԱՏԱԿԻՆ ԵՐԿԱՐ ՔՆԵԼՈՎ»

Երեկ «Անի Պլազա» հյուրանոցում կայացավ ՄՀՀ-ում սեպտեմբերի 3-ին կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի «Հայաստանը՝ ընդդեմ աշխարհի» երեկոյի մասնակիցների համատեղ մամուլի ասուլիսը: «Ռեջինգ Բուլ» պրոումոթերական ընկերության մամուլի պատասխանատու, «Շանթ» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Վարդան Թադեւոսյանը սկզբում ներկայացրեց երեկոյի մասնակից հայ բռնցքամարտիկներ Ազատ Հովհաննիսյանին, Գաբրիել Տոլմաջյանին, Հովհաննես Ժամկոչյանին եւ Ագնես Բոժային եւ նրանց մրցակիցներին, որից հետո՝ երեկոյի գլխավոր գործող անձանց՝

ԹՈՒՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՍՆԿԻՑ

Օգոստոսի լույս 31-ի գիշերը Կապանում սնկային թունավորման 6 դեպք է արձանագրվել: Գիշերվա ժամը 1-ին Շինարարների թաղամասի 6 բնակիչ շտապօգնության մեքենայով՝ սուր սնկային թունավորում ախտորոշմամբ, տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Թունավորվածները քույր եւ եղբոր ընտանիքի անդամներ են: Մեր տեղեկություններով՝ Գաբրիելյան Գայանեն իր 16-ամյա դստեր եւ 14-ամյա որդու հետ Վրաստանից էր եղբոր ընտանիքին հյուր եկել,

ՀԵՐԹԱԿԱՆ ԿԵՂԾ ԱՀԱԶԱՆԳԸ

Երեկ առավոտյան, ժամը 7:00 սահմաններում, ոստիկանությունը հեռախոսազանգ է ստացել, թե Երեւանի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում ռումբ է տեղադրված: Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության եւ այլ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ եւ իրականացված աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: Չնայած կեղծ ահազանգը Հայաստանում քրեորեն հետապնդելի արարք է, վերջին տարիներին նման ահազանգերի պակաս

«Հայաստանը դու ես» եւ «Իմ անունը Հայաստան է»

Երգերը լսում են ու քննարկում ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ նկարահանված «Հայաստանը դու ես» եւ «Իմ անունը Հայաստան է» երգերի տեսահոլովակները եւ ինը հոլովակները ցուցադրության մի քանի օրվա ընթացքում հասցրին լայն ճանաչում ձեռք բերել: Սոցիալական ցանցերում տեսահոլովակները տարածվել են հազարավոր մարդկանց կողմից: 21-ամյա ուսանող Հովհաննես Սարգսյանը նկատում է. «Ինձ ամենից շատ «Հայաստանը դու ես» կարգախոսն

14-ՐԴԸ՝ 90-ՐԴ ՏԱՐՈՒՄ

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան կունենա նոր ռեկտոր Սեպտեմբերի 3-ին նշանակված է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի ընտրություն: Ժամանակին այս բուհը ղեկավարել են ազգային երաժշտության ականավոր ներկայացուցիչներ, հետեւաբար ընտրվող ռեկտորը, կամա թե ակամա, իր ուսերին է կրելու այնպիսի անունների ծանրությունը, ինչպիսիք են կոմպոզիտորներ Ռոմանոս Մելիքյանը, Սպիրիդոն Մելիքյանը, Գրիգոր Եղիազարյանը, Ղազարոս Սարյանը, Անուշավան Տեր-Ղեւոնդյանը, Էդգար

Առայժմ միայն խոստումներ

Մինչ պետությունը խոստանում է, գյուղացիները հաշվում են, թե քանի ընտանիք է մշտական բնակություն հաստատել այլ երկրներում: «Լոռու մարզի համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության» նոր վարկային ծրագրի շրջանակներում մարզի Մոտկորի տարածաշրջանի Լորուտ, Աթան, Շամուտ, Ահնիձոր, Դսեղ գյուղերում հիմնադրվել են «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ: Լեռնային գոտում գտնվող, անտառամերձ Մոտկորի գյուղերում գյուղացու ավանդական զբաղմունքը, ապրուստ հոգալու միջոցը

ՀԻՆ ՕՐԵՐԻ ՊԱՐՏՔԸ

«Հայջրմուղկոյուղին» պնդում է, որ բաժանորդները  պարքտեր ունեն, բաժանորդը համաձայն չէ 2007 թվականին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն Սյունիքի մարզկենտրոն Կապանում բաժանորդների նախկին պարտքերի ճշգրտման աշխատանքներ է իրականացրել, մասնավորապես՝ 9000 բնակիչ-բաժանորդներից 7000-ի պարտքերը ճշտվել եւ արդյունքում՝ մոտ 25 միլիոն դրամի պարտք Է դուրս գրվել: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կոմերցիոն տնօրեն Վահագն Մանանդյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այս տարվա օգոստոսի 1-ի դրությամբ Կապան

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ 6 ՄԻԼԻՈՆՆ ԷՐ

«Առավոտի» 26.08.2011-ի «Դոլար չէր, դրամ էր» հրապարակման մեջ տեղի է ունեցել վրիպակ: Նյութում ներկայացված էր, որ Նոր Խարբերդի «Պոլիվինիլացետատ» այգետարածքի ջրագծեր տեղադրելու համար բարեգործական հիմունքներով, ըստ բնակիչների, տրամադրվել է մոտ 60 միլիոն դրամ: Ջրագծեր տեղադրող ընկերության տնօրեն Վարազդատ Մանուկյանը վստահեցնում է, որ ոչ թե 60 միլիոն է, այլ՝ մոտ 6 միլիոն դրամ, որից բարեգործություն տրամադրող

ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՎ ՄԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԵՔ

Հրազդան քաղաքն իր մեծությամբ հանրապետությունում 4-րդն է: Ամեն տարի հանգստյան շրջանում Հրազդանով են անցնում նաեւ բազմաթիվ զբոսաշրջիկներ: Խորհրդային իշխանության վերջին տարիներին, աշխատանքի բերումով, հաճախ էի օգտվում Հրազդան-Երեւան տրանսպորտային միջոցներից: Ավտոկայարանը բնականոն գործում էր, կար չվացուցակ, բուֆետ, վաճառվում էին տոմսեր: Ավելի քան 15-16 տարի է, ինչ Հայաստանը խաղաղ զարգացման շրջափուլում է գտնվում, ինչը չես ասի Հրազդանի

«Ընտանիքս խելագարվում է»

Երեկ կառավարության շենքի առաջ՝ «Չհայտարարված պատերազմ հայ զինվորի դեմ», «Բանակն առանց մարդասպանների» ցուցապաստառներով բողոքի մեծ ակցիա էին նախաձեռնել բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները: Այս ակցիան տարբերվում էր նրանով, որ ցուցարարներին էին միացել նաեւ մի խումբ քաղաքացիներ, որոնց նույնպես մտահոգում է բանակի ներկայիս վիճակը: Նրանք գտնում են, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր զինված

ԵՎՐԱԴՊՐՈՑՆԵՐ՝ ՇԻՐԱԿԻ ՀԵՌԱՎՈՐ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ

Դրանք դեռ Քըրքորյանի գրպանի հաշվին են Երեկ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ու կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ այս մարզում միանգամից շահագործման հանձնվեցին «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգված Նոր Կյանք ու Արեւշատ գյուղերի դպրոցները: Դրանք իրենց հարմարություններով՝ գերժամանակակից կահույքով, ջեռուցման լոկալ համակարգով, դասասենյակներում տեղադրված լվացարաններով, ջրատաքացուցիչ սարքերով, սպորտդահլիճներով բացարձակապես չէին զիջում եվրոպական ամենաշքեղ դպրոցներին: «Լինսի» հիմնադրամի

ՎԱՆԴԱԼԻԶՄ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Երեկ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս մատուռի մոտ էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, անգամ հարեւան գյուղերից էին ժամանել: Նրանք իրենց զայրույթն էին արտահայտում մատուռում կատարված վանդալիզմի առիթով: Հավաքվածները պատմում էին, որ անհայտ անձը կամ անձինք օգոստոսի 31-ին մտել են մատուռ, տակնուվրա արել ամեն ինչ, կոտրել սրբապատկերներն ու մատուռում եղած եկեղեցու մակետը: Կոտրված մակետի մոտ

ՆԱԽԱԳԱՀԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ ԱՐԱՐԱՏԻ ՀԱՄԱՊԱՏԿԵՐԻՆ

Մեղք եք, տղերք, մեր հարեւան թուրքեր, մեղք եք: Ազնիվ չեք ոչ միայն ձեր հարեւանների դիմաց, այլ արդար չեք նաեւ ինքներդ ձեր առջեւ: Եթե խնդիրը հարեւան պետության նախագահի դիմանկարը ցուցադրաբար այրելն է, ապա ձեզանից առաջ դա մենք պիտի անեինք՝ հրապարակավ այրելով Թուրքիայի նախագահի եւ վարչապետի դիմանկարները, քանի որ մենք դրա համար հիմնավոր պատճառներ ունենք… Բայց մենք,

ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Այսօր ինքնորոշված, ազատ եւ անկախ Արցախը  դարձավ 20 տարեկան Անկախության տոնի նախօրեին միանգամից նախագահների մի ամբողջ բույլ կրկին խոսեց Ղարաբաղի մասին: Նրանց պատկերացումներում, ըստ էության, կան որոշակի նուրբ տարբերություններ, որոշ հակասություններ, բայց մի բանում նրանք միակարծիք են՝ Արցախի անկախությունն այլընտրանք չունի: Միակ նախագահը, որ երեկվա դրությամբ դեռ չէր խոսել Արցախի անկախության 20-ամյակի կապակցությամբ, առաջին նախագահն

ՅՈԹԻՑ ԵՐԵՔԻ ԳՈՐԾԸ ԿՄՏՆԻ ԴԱՏԱՐԱՆ

Իսկ դատավճիռը ՀԱԿ 3 ակտիվիստների մասով Կոնգրեսի առաջիկա հանրահավաքից հետո կկայացվի Օգոստոսի 9-ի երեկոյան, Տերյան փողոցում, իբր, ոստիկանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն կիրառելու եւ խուլիգանություն անելու համար ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ու նաեւ բռնությունների ենթարկված, ապա նաեւ կալանավորված Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներից երեքի՝ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դեմ հարուցված քրգործի նախաքննությունը

«ԱՌԱՆՑ ՄԵՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆ ՉԷ»

«ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցային գործընթացի բոլոր փուլերին՝ որպես լիիրավ կողմ, խնդրի համապարփակ կարգավորման միակ հնարավորությունն է։ Առանց մեր մասնակցության դրա կարգավորումն իրական չէ։ Դա, ի դեպ, ընդունում են նաեւ միջազգային միջնորդները, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Ստեփանակերտը պատրաստ է ուղիղ բանակցությունների Բաքվի հետ եւ քննարկելու ցանկացած խնդիր։ Կարծում եմ, որ բանակցային գործընթացի ձեւաչափի լիարժեք վերականգնումը միայն

ՊԻՐՈԳ-ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

Սեպտեմբերի 25-ին Կրասնոդարում կայանալու է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի մասնակցությամբ եւս մի մենամարտ: Այդ օրը պարտադիր հավակնորդ Գենադի Մարտիրոսյանը, որը ներկայացնում է Սանկտ Պետերբուրգը, բայց ծնվել է Հայաստանում, Կրասնոդարում ձեռնոց է նետելու միջին քաշային կարգում (72,574 կգ) WBO-ի չեմպիոն ռուսաստանցի Դմիտրի Պիրոգին:

ԵՐԿՐՈՐԴ ՄԵԿՆԱՐԿԸ ՉՍՏԱՑՎԵՑ

Հայաստանցի շնորհալի թենիսիստուհի Անի Ամիրաղյանը Իտալիայում անցկացված «Itf Femminile Bagnatica 2011» միջազգային մրցաշարում հաջող հանդես գալուց հետո, որտեղ նա գրավեց 2-րդ տեղը, անհաջող մեկնարկեց հաջորդ մրցաշարում, որ անցկացվում է Սան Ռեմոյում: «www.itftennis.com» կայքից տեղեկանում ենք, որ Անին երկու սեթում 0:6, 2:6 հաշվով պարտվել է մեծբրիտանացի Լյուսի Բրաունին եւ դուրս մնացել պայքարից:

ՃԱԿԱՏԱԳՐԻ ԲԵՐՈՒՄՈՎ

Երեկ Խանտի-Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի գավաթի 4-րդ խաղարկության երկրորդ տուրի առաջին հանդիպումում Սերգեյ Մովսիսյանը սեւերով ոչ-ոքի արեց Յուդիթ Պոլգարի հետ: Հունգարուհին այս մրցաշարի երկրորդ կին մասնակիցն է եւ վիճակահանության քմահաճույքով Սերգեյի երկրորդ մրցակիցը: Հիշեցնենք, որ հայաստանցի շախմատիստը պայքարի տրամաբանության թելադրանքով առաջին տուրում հարկադրված եղավ հանդիսականի վերածել աշխարհի չեմպիոնուհի Հու Յիֆանին:

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՇԽԱՐՀ». ԱՄԵՆ ԻՆՉ ՊԱՏՐԱՍՏ Է

ԵՎ այսպես, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի «Հայաստանն ընդդեմ աշխարհի» երեկոյին մնաց ընդամենը երկու օր: Սեպտեմբերի 3-ին հայ մարզասերներն առաջին անգամ պրոֆեսիոնալ բռնցքամարտի հայազգի վարպետների մենամարտերին անմիջականորեն ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն կունենան:  Նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են եւ ՄՀՀ-ն պատրաստ է ընդունել երեկոյի գլխավոր գործող անձանց եւ հանդիսականներին: Երեկոյի գլխավոր իրադարձությունը, անկասկած,

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ «ՀԱՂԹԱՐՇԱՎԸ» ՀՆԱՐԱՎՈՐ Է ԿԱՆԳՆԵՑՆԵԼ

Գաղտնիք չէ, որ որեւէ երկրում գոյություն ունեցող կոռուպցիայի ճակատագիրը՝ նրա ծավալների հետագա աճը կամ հակառակը՝ նրա զսպումն ու կասեցումը, շատ առումներով անմիջականորեն կախված է երկրի նորընտիր նախագահ-անձի բարոյական նկարագրից, առաջին հերթին՝ նրա ազնվությունից, կամքից, համարձակությունից, հասարակությանն անկեղծ ու անմնացորդ ծառայելու մղումից: Սակայն, ցավալի է, որ այսօր քաղաքականությամբ զբաղվողների շարքերում զգալիորեն նվազել է բարձր առաքինությամբ ու

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031