Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՆԴԱԼԻԶՄ՝ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Սեպտեմբեր 02,2011 00:00

Երեկ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Սուրբ Սարգիս մատուռի մոտ էին հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, անգամ հարեւան գյուղերից էին ժամանել: Նրանք իրենց զայրույթն էին արտահայտում մատուռում կատարված վանդալիզմի առիթով:
Հավաքվածները պատմում էին, որ անհայտ անձը կամ անձինք օգոստոսի 31-ին մտել են մատուռ, տակնուվրա արել ամեն ինչ, կոտրել սրբապատկերներն ու մատուռում եղած եկեղեցու մակետը: Կոտրված մակետի մոտ հայտնաբերվել է «Նոր կյանք. քրիստոնեական հասունության 10 հիմնարար քայլեր» վերտառությամբ գիրքը:
Եղվարդցիները նշում էին, որ նախկինում էլ մեկ անգամ հրկիզել են մատուռը, եւ եթե այն ժամանակ համապատասխան մարմինները հայտնաբերեին ու պատժեին մեղավորներին, ապա հերթական սրբապղծությունը տեղի չէր ունենա: «Մենք մեր երեխաների համար մատաղ ենք անում այստեղ, մոմ ենք վառում, խնկարկում ու հիմա ոչինչ չենք կարող անել, քանի որ բոլոր պարագաներն ու սրբապատկերները ամբողջովին փչացրել են,- նշում էին հավաքվածները,- ո՞ւմ դիմենք՝ չգիտենք: Հուսով ենք, որ մամուլի արձագանքից հետո իրավապահները կբացահայտեն վանդալիզմը կատարողներին, իսկ եկեղեցին էլ տեր կկանգնի իր հոտին»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել