Օրվա լրահոսը
ՇԵՆՔԸ ՆՈՐ Է, ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԻՆ
Նոր ուսումնական տարին Վանաձորի թիվ 22 դպրոցի սաները կդիմավորեն վերանորոգված դպրոցում: Արդեն լուծարված «Լինսի» հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրով այս դպրոցի վրա ծախսվել է 467,5 միլիոն դրամ: Այսուհետեւ դպրոցի 190 աշակերտները հնարավորություն կունենան օգտվել գրադարանից, գրապահոցից, լաբորատորիաներից, մարզադահլիճից: Դպրոցի մարզադահլիճը բացելու համար երեկ Վանաձորում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Լոռեցի վարչապետը շնորհավորեց
Ուղերթը կիսալեգալ է գործում
Մեկ շաբաթից ավելի է, ինչ Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղու մեքենաները Երեւանի կենտրոնական ավտոկայարանում, Նոյեմբերյան մեկնելուց առաջ, մի տեսակ թաքնված վիճակում են: Նոյեմբերյան մեկնելու համար ավտոկայարանում տոմսեր չեն վաճառում, ուղեւորները հավաքվում են կայարանի մի ծայրին կայանած մեքենայի վարորդի մոտ: Անցյալ հինգշաբթի օրը տրանսպորտի նախարարության աշխատակիցները տուգանքի արձանգրություն են կազմել այն բանի համար, որ ուղերթի վարորդը Նոյեմբերյանից ժամանած
Սեպտեմբերի մեկի գինը
Միջին վիճակագրական քաղաքացին դժգոհ է շուկայի թե գներից, թե նախարարից, թե սոցիոլոգից: Ուսումնական տարվան ընդառաջ՝ շուկաներում ու խանութներում ասեղ գցելու տեղ չկա: Հատուկ այս օրվա՝ սեպտեմբերի մեկի համար դպրոցական պարագաներ ու շոր-կոշիկ գնելու համար ետ գցած գումարով մարդիկ վաճառասեղանից-վաճառասեղան են վազվզում: Սիրանուշ Նազարյանը, ով Էջմիածնի «շորի շուկայում» էր դպրոցական երկու երեխաներին՝ տղային ու աղջկան հագուստներ
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ «ՆԱՐԵԿԱՑԻԻ» ՀԵՏ
Միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարությունյանը վստահեցնում է, որ միությունում գործերը լավ են, սակայն խաթարված է ընտանեկան բիզնեսը: Հայտնի է, որ «Նարեկացի» արվեստի միությունը շուրջ 7 տարի է, ինչ լայն գործունեություն է ծավալում Հայաստանում եւ Արցախում։ Երեւանի եւ Շուշիի վերակառուցված կենտրոններում իրականանում են մշակութային ամենաբազմաբնույթ միջոցառումներ։ Հրատարակվում են հեղինակային ձայնասկավառակներ, գրքեր ու ալբոմներ, կազմակերպվում են ցուցահանդեսներ,
ԲԺՇԿՈՒՀԻՆ ԿՄԱՐՍԻ՞
Վայքի ծննդատանը տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով քննող հանձնաժողով է ստեղծվել: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: Նախարարության գլխավոր մասնագետը եղել է Մուրացանի համալսարանական կլինիկայում եւ գնահատել նորածին երեխայի վիճակը: Մասնագետների մի խումբ էլ գործուղվել է Վայք՝ տեղում ուսումնասիրելու խնդիրը: Նշենք, որ օրերս լրատվամիջոցներով տեղեկություն էր հրապարակվել այն մասին, որ Վայքի քաղաքային
ՎԻԲՐԱՑԻԱՅՈՎ ՀՅՈՒՐԱՆՈ՞Ց
Հանրապետության հրապարակում 7 հարկանի հյուրանոց կառուցելու առնչությամբ երեկ «Հանուն մարդկային կայուն զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ դա «հակաէկոլոգիական է եւ ազգային անվտանգության խնդիր է»: Նշենք, որ հյուրանոցը նախատեսվում է մետրոյի հարեւանությամբ, ինչը, բնապահպանի համոզմամբ, վիբրացիա է առաջացնելու շենքի համար, բացի այդ՝ մեքենաների կայանման խնդիր է առաջանալու: News.am-ի փոխանցմամբ,
ՎԵՐԵԼԱԿ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Մոտ 1 ամիս է՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող Մառի 12 շենքի բեռնատար վերելակը չի աշխատում: Մալուխները գողացել են, եւ այդ օրվանից ի վեր ողջ ծանրաբեռնվածությունն ընկել է շենքի մյուս վերելակի վրա, որն էլ ներկայումս վթարային է։ Այս շենքը 16 հարկանի է՝ 90 բնակարանով։ Բնակիչների խոսքերով, չափազանց դժվար է մեկ փոքր վերելակով բավարարվել, իսկ երբ
ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԾԵԾՎԱԾ ՄԱՅՐԸ ՄԻ ԿԵՐՊ ԾՆՆԴԱԲԵՐԵԼ Է
«Փարոսում» ծնված փոքրիկ Իրինան հիմա միայն հայրական ջերմության կարիք ունի Վարդի, ծիրանի մուրաբա, ելակի ջեմ. այս պահածոները փակել են հենց կենտրոնի շահառուները, որ ձմռանը ուտեն: «Լայթհաուսում» երեխաների համար հեքիաթային պայմաններ էին: Ընդամենը մի քանի օր առաջ Նելլի Սարգսյանն ունեցել է 2 կգ 900 գրամ քաշով առողջ երեխա: 33-ամյա Նելլին հաշմանդամ է, ամուսինը՝ նույնպես: Սովորաբար կանայք
ՀԱԿ-Ը ԿՈՒՆԵՆԱ 8-10 ՏԵ՞Ղ
Երկխոսությունը ՀԱԿ-ին «քաղաքական ճահճից հանեց ու բերեց քաղաքական դաշտ»՝ երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին՝ «Իսկ եթե իրավիճակը չփոխվի, եւ բանակցությունները չվերսկսվեն, ապա ՀԱԿ-ը քանի՞ մանդատ կարող է ունենալ ապագա խորհրդարանում»՝ նա պատասխանեց. «Նայած՝ ինքը հասարակությանը ինչ անձեր կներկայացնի։ Եթե այսպես՝ կիսատ-պռատ քաղբանտարկյալներ սարքած մարդիկ պիտի գան, շատ քիչ
ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐ ԿԱՆ
Բանակում զինվոր Աղասի Աբրահամյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործը գտնվում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խիստ վերահսկողության ներքո: Համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության, այդ մասին հայտարարել է ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նա անդրադարձել է նաեւ օգոստոսի 26-ին ԼՂՀ «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, 18-ամյա Աղասի Աբրահամյանի սպանության հանգամանքներին: Նրա ասելով, այդ գործով երեկ ձերբակալվել
ԼՂՀ-Ն ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈ՞ՒՄ Է
ԼՂՀ ու նաեւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Արցախի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, «Մեդիամաքսի» մատուցմամբ, հայտարարել է, որ չի ընդունում այն կարծիքը, թե Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին. «Դա այդպես չէ: Ղարաբաղը մասնակցում է բանակցություններին: Ղարաբաղը չի մասնակցում բանակցային գործընթացի մեկ հատվածին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին: Բանակցային գործընթացը շատ ավելի լայն է, եւ ԵԱՀԿ ՄԽ
«Աղբակույտում ընկած որդի վիճակ»
Լրագրող Սուրեն Սարգսյանը թումանյանաբար է նկարագրում հեռուստատեսության վիճակը մեր երկրում: Ինչո՞ւ որոշեցիք լրագրությունը թողնել եւ զբաղվել քաղաքականությամբ, մանավանդ, որ Ձեր նկատմամբ քաղաքական ճնշումներ չեղան՝ «Առավոտի» հարցին ՀԱԿ անդամ, հեռուստալրագրող Սուրեն Սարգսյանը պատասխանեց՝ «տիրող մթնոլորտն ինքը ճնշող էր, անբարո», եւ պատմեց, թե ինչ տհաճ խոսակցություն է ունեցել մի առիթով, երբ ցանկացել է իր հեղինակային՝ «Հին ընկերների
ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ՝ ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ
Ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի՝ այս խնդիրն է առաջադրել Գերագույն ժողովը ԳՄ-ին: – Հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ն Հայաստանի տարբեր մարզերում սկսում է հանրահավաքների շարք, եւ դրանցից առաջինը կայանալու է Գյումրիում՝ սեպտեմբերի 3-ին: Արդյոք այս նախաձեռնությունը պայմանավորված է մոտալուտ խորհրդարանական ընտրություններո՞վ: – Նախ՝ հուլիսին արդեն իսկ ունեցել ենք մի հավաք՝ ժողովրդային հանդիպում
«ՄԱՐՏԻ 1»-Ը ՄՆՈՒՄ Է «ԱՔԻԼԼԵՍՅԱՆ ԳԱՐՇԱՊԱՐԸ»
ՀՔԾ-Ն ալարո՞ւմ, թե՞ սկզբունքորեն չի ուզում փորձաքննության ենթարկել մարտի 1-ին բանակայինների կրած զենքերը: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ, «Մարտի 1-ի» քրեական գործի վարույթն իրականացնող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն իր հերթական ասուլիսում հայտարարել է, թե անհրաժեշտություն չի տեսնում փորձաքննության ենթարկել համացանցում հայտնված այն տեսագրությունը, որում երեւում է, որ 2008թ. մարտի 1-ի ցերեկը
«ՖԼՈՐԵՆՍԸ» ՔԱՂԱՔԱՊԵՏԻ՞ ՕԲՅԵԿՏՆ Է
Դավիթաշեն թաղամասին հարող Հրազդանի կիրճում կառուցվող այս շքեղ ռեստորանային համալիրը, ըստ «Առավոտի» աղբյուրների, պատկանում է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Իհարկե, օբյեկտը պաշտոնապես գրանցված չէ քաղաքապետի անունով: Մեր տեղեկություններով, Կարեն Կարապետյանը ռեստորանը կառուցում է ի պատիվ դստեր: Քաղաքապետը մտադիր է առաջիկայում կայանալիք դստեր հարսանիքն անել հենց այս նորակառույց «Ֆլորենս» ռեստորանում: Այդ նպատակով շինարարներն այս օրերին ջանք
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՉՈՐՍ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ
Հայաստանի մարզերը, հատկապես՝ հարավային տարածաշրջանները, վերջին տարիներին աստիճանաբար շախմատային կենտրոնների համբավ են ձեռք բերում: Մասնավորապես, այս օրերին Քաջարանում ընթանում է շախմատի հանրապետության առաջին խմբի 72-րդ առաջնությունը, որը լուսաբանման տեսանկյունով մի տեսակ «ստվերվել» է նույն ժամանակահատվածում Խանտի-Մանսիյսկում մեկնարկած Աշխարհի գավաթի խաղարկության ֆոնի վրա: Սակայն, եթե Յուգրայում մցում են աշխարհի ներկայիս շախմատային արդեն կայացած հսկաները, որոնք ապացուցել
ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆԸ ՊԱՅՔԱՐԻՑ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ
ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունը եզակի այն մրցաշարերից է, երբ մասնակիցը դեռ իրեն հատկացված աթոռին նորմալ նստել չհասցրած՝ ստիպված է լինում ազատել այն: Դա իր մաշկի վրա զգաց Խանտի-Մանսիյսկում մեկնարկած շախմատի աշխարհի 4-րդ գավաթի խաղարկության մասնակից հայաստանցի Արման Փաշիկյանը, ով մեկնարկային տուրում երկու անգամ պարտվելով լեհ գրոսմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկին, հարկադրված եղավ հավաքել ճամպրուկները եւ տունդարձի ճամփան
Առանց տրիբունայի մարզադաշտ
Մարզասերներին մոռացել են Նոյեմբերյան քաղաքում մի քառամյակ է՝ ընթանում է ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցումը: Կատարվող շինարարության պատճառով արդեն 4 տարի՝ այստեղ մարզումներ կամ ֆուտբոլային խաղեր չեն կայանում: Նախկինում, մինչեւ վերակառուցման աշխատանքների մեկնարկը, այդ խաղադաշտում հանդիպումներ էր անցկացնում հանրապետական առաջնությանը մասնակցող քաղաքի մանկապատանեկան թիմը: Արդեն 4 տարի այդ թիմը հարկադրված տան հանդիպումներն անցկացնում է Տավուշի մարզի Կողբ
ՀԵԾԱՆԻՎ ՉԵՆ ՀՈՐԻՆԵԼ, ԸՆԴԱՄԵՆԸ ՀՍՏԱԿԵՑՐԵԼ ԵՆ
Վստահեցնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանը Ավելի քան 6 ամիս է, ինչ կառավարության որոշմամբ ստեղծվել է Կամերային երաժշտության ազգային կենտրոն։ Արդյո՞ք այն արդարացնում է իրեն՝ որպես արվեստի կառավարման նոր ձեւ։ Այս եւ այլ հարցերի պատասխանները ակնկալելու նպատակով «Առավոտը» զրուցեց արվեստագիտության թեկնածու, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Արման Ծատուրյանի հետ։ Նշենք, որ կենտրոնում
«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ»
Սեպտեմբերի մեկին հանրապետության աշակերտները նոր ուսումնական տարին կսկսեն հատուկ ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի կապակցությամբ տպագրված օրագրերով: Աշակերտներն Անկախության տոնին ընդառաջ՝ որպես նվեր կստանան պետական դրոշի գույներով տպագրված օրագրեր, որոնց վրա պատկերված են ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի տարբերանշանն ու կարգախոսը՝ «Հայաստանը դու ես»: Օրագրի էջերին տպագրվել են Հայաստանի օրհներգը եւ տերունական աղոթքը, տեղեկատվություն Հայաստանի զինանշանի, պետական
ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ ԿՊԱՏԺՎԵՆ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասել է, որ բացահայտված է այն անձանց շրջանակը, որոնք կարող են մեղավոր լինել 6-րդ պաշտպանական շրջանի զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան համար: «Մեդիամաքսը» նշում է, որ ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանն օգոստոսի 26-ին անգիտակից վիճակում տեղափոխվել էր բուժկետ, այնուհետեւ՝ հոսպիտալ, որտեղ եւ մահացել էր: Նախարարի խոսքով, հարուցված է քրեական գործ, դատաբժշկական
Հեռուստացույցի զոհ են դառնում
Մի քանի օր առաջ Սեւանում քարի վրայից ջուրը ցատկելիս ծանր վնասվածք է ստացել 10-ամյա Սերյոժա Իսոյանը: Մեծ քարը շրջվել է երեխայի վրա, ինչի հետեւանքով անդամահատվել է Սերյոժայի աջ ձեռքը եւ ջարդվել գլուխը: Երեխան շտապօգնությունով մոտ 5 ժամ հետո արյունաքամ վիճակում տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ հանրապետության այլ բուժհիմնարկներից հրավիրված բժիշկների մասնակցությամբ ենթարկվել
ԲԱԽՇՅԱՆԸ ՊԱՏՎԵ՞Ր Է ԿԱՏԱՐԵԼ
Նոր բացահայտումներ՝ Գյումրիի մանկատնից ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը վերջերս պատահական օր այցելել էր Գյումրիի երեխաների տուն ու մի շարք խախտումներ գտել. մասնավորապես, պատգամավորին հետաքրքրել էր, թե ո՞ւր են գնում մանկատան երեխաներին հատկացվող գումարները, հսկայական օգնությունները, եթե պետբյուջեից հատկացվող գումարը ծախսվում է սննդի եւ աշխատավարձի վրա, մանկատան գույքն ու փամփերսը տալիս են բարերարները, երեխաների վիրահատություններն էլ
Գիզիրյանին պատրաստվում են դատի՞ տալ
Գյումրիի թիվ 28 դպրոցի նախկին տնօրենին պաշտոնանկ են արել հեռախոսազանգով Ութ տարի շարունակ այդ դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Համլետ Ավետիսյանը երեկ ասուլիս էր հրավիրել Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում՝ վիրավորված պնդելով, որ իրեն աշխատանքից ազատել են անօրինական՝ առանց նախապես զգուշացնելու եւ համապատասխան ծանուցագիր ուղարկելու: Նախկին տնօրենն իր ազատման մասին լսել է հեռախոսազանգով, ընդ որում՝ մարզպետի հրամանից
ՏՆՏԵՍՎԱՐՈՂԻՆ «ԱՆԱԿՆԿԱԼ» ԵՆ ՄԱՏՈՒՑԵԼ
Հարկայինը նրա վրա մոտ 14 միլիոն դրամի պարտք է դրել Բյուջեն լցնելու պատրվակով Պետական եկամուտների կոմիտեն օրը մի խորամանկ հնարք է կիրառում եւ տնտեսվարողներին, այսպես ասած, «փոսը գցում»: Մեր երկրում գործարարը պարտավոր է լիարժեք հարկ վճարել՝ անգամ իր բիզնեսը ողջ հզորությամբ չաշխատեցնելու դեպքում եւս: Եվ այնքան ժամանակ հարկային մարմինը տնտեսվարողին տեղյակ չի պահում նրա՝ տուգանքներ
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. ՉԵՆՔ ՎԱՐԱՆԻ ՊԱՐՏԱԴՐԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ելույթ ունենալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ընթացքում՝ ասել է. «Այս տարի ականատես եղանք, թե ինչպես Հարավային Սուդանը, տասնամյակներ տեւած պայքարից հետո, ձեռք բերեց իր անկախությունը՝ հարստացնելով ինքնորոշման իրավունքի իրագործման համաշխարհային փորձը եւս մեկ նախադեպով: Արցախի պարագայում այդօրինակ ելքը նույնպես անխուսափելի է,
ԿԱՊԱՆՈՒՄ ՈՉ ԹԵ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԻՄՆԱԶԻԱ, ԱՅԼ ՌՈՒՍԵՐԵՆԻ ԽՈՐԱՑՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄ
Թեեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Կապանում ռուսերեն ուսուցմամբ հանրակրթական գիմնազիա ստեղծելու վերաբերյալ Հայաստանում ՌԴ դեսպանի ու Սյունիքի մարզպետարանի միջեւ ստորագրված «նկատառումների արձանագրության» մասին պարզաբանել էր, որ «պայմանագրի առարկան դուրս է մարզպետարանի իրավասության շրջանակից»՝ օրերս տեղեկություններ հրապարակվեցին, թե նման դպրոց, այնուամենայնիվ, բացվելու է: Մանկավարժների կոնֆերանսում Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ
Քաղաքագետը ինքնասպան չի եղել
Բարեբախտաբար, դա միայն բլեֆ էր: Չեմ հիշում, թե Facebook սոցիալական ցանցում մեկ էլ երբ է եղել կամ եղե՞լ է արդյոք, որ որեւէ կարգավիճակի տակ ռեկորդային՝ ավելի քան 370, գրառում եղած լինի եւ գերակշիռ մեծամասնությամբ՝ ընդամենը մի 4-5 ժամվա ընթացքում: Երեկ այսքան գրառում եղել է քաղաքագետ, ընդդիմադիր գործիչ եւ «Հանրապետություն» կուսակցության նախկին ներկայացուցիչ Սուրեն Սուրենյանցի՝
«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԵԹՈԴԱԿԱՆ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ ԳՑՈՒՄ»
Կշարունակվի՞ երկխոսությունը, թե՞ ոչ. Կարապետ Ռուբինյանի համար սկզբունքային չէ Զուգադիպությո՞ւն էր, միտո՞ւմ, թե՞ պատահականություն, որ Wikileaks-ի բացահայտումների նոր փաթեթը, որտեղ բավականին շատ էին Հայաստանին վերաբերող տեղեկությունները՝ սկսած պաշտոնական փաստաթղթերի հրապարակումից, մարտիմեկյան իրադարձությունների մասին տեղեկություններից մինչեւ հայաստանյան օլիգարխների ապրելակերպին վերաբերող հարցեր, զուգադիպեց իշխանություն-ՀԱԿ երկխոսության ընթացքի կասեցման հետ: Մանավանդ, որ այդ երկխոսության կնքահայրը հենց Արեւմուտքն էր: «Առավոտի»
«ՀԻՆ ԷՐԻՎԱՆԸ» ԿՀԱՍՆԻ՞ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆ
Հոլդինգի սեփականատերը դիմել է դատարան գործարար համբավը վերականգնելու եւ այն արատավորողներին էլ պատասխանատվության ենթարկելու պահանջով: Մոտ մեկ ամիս է՝ հանրության ուշադրության կենտրոնում է «Յունիբանկի» եւ «Հին Էրիվան հոլդինգի» սկանդալային պատմությունը: Բանկի տնօրինությունը պնդում է, որ «Հին Էրիվանը», որպես վարկառու, ժամանակին եւ պարտաճանաչ չի կատարել իր պարտավորությունները, ինչի հետեւանքով հայտնվել է բանկի անպարտաճանաչ հաճախորդների «սեւ ցուցակում»,


















































