Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՉՈՐՍ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐ

Օգոստոս 31,2011 00:00 Share

Հայաստանի մարզերը, հատկապես՝ հարավային տարածաշրջանները, վերջին տարիներին աստիճանաբար շախմատային կենտրոնների համբավ են ձեռք բերում:
Մասնավորապես, այս օրերին Քաջարանում ընթանում է շախմատի հանրապետության առաջին խմբի 72-րդ առաջնությունը, որը լուսաբանման տեսանկյունով մի տեսակ «ստվերվել» է նույն ժամանակահատվածում Խանտի-Մանսիյսկում մեկնարկած Աշխարհի գավաթի խաղարկության ֆոնի վրա: Սակայն, եթե Յուգրայում մցում են աշխարհի ներկայիս շախմատային արդեն կայացած հսկաները, որոնք ապացուցել են իրենց ով լինելը, հեռավոր Քաջարանում, հնարավոր է, ծնվում են նոր հայ ապագա աստղեր:
«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Հայաստանի արդյունաբերական կենտրոն Քաջարանում ընթացող հայկական շախմատի՝ նշանակությամբ երկրորդ այս մրցաշարում 11-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 7,0-ական միավորով գլխավորում են չորս շախմատիստներ՝ առայժմ ճանաչում չունեցող միջազգային վարպետներ Հովիկ Հայրապետյանը, Կարեն Հ. Գրիգորյանը եւ գրոսմայստերներ Արթուր Չիբուխչյանն ու Գեւորգ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031