Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղերթը կիսալեգալ է գործում

Սեպտեմբեր 01,2011 00:00

Մեկ շաբաթից ավելի է, ինչ Երեւան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղու մեքենաները Երեւանի կենտրոնական ավտոկայարանում, Նոյեմբերյան մեկնելուց առաջ, մի տեսակ թաքնված վիճակում են: Նոյեմբերյան մեկնելու համար  ավտոկայարանում տոմսեր չեն վաճառում, ուղեւորները հավաքվում են կայարանի մի ծայրին կայանած մեքենայի վարորդի մոտ: Անցյալ հինգշաբթի օրը տրանսպորտի նախարարության աշխատակիցները տուգանքի արձանգրություն են կազմել այն բանի համար, որ ուղերթի վարորդը Նոյեմբերյանից ժամանած ուղեւորներին չի իջեցրել Երեւանի մուտքի մոտ գտնվող Հյուսիսային ավտոկայարանում, այլ՝ «քաղաք է իջեցրել»:
Երեւանի կենտրոնը մարզերից եկող տրասպորտից ազատելը Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությունն է: Բայց եթե Նոյեմբերյանի ուղերթը տեղափոխվի Հյուսիսային ավտոկայարան, նոյեմբերյանցիները պարզապես կբոյկոտեն այն, կօգտվեն տաքսիների ծառայություններից, որոնք բավական արդյունավետ են աշխատում Երեւան-Նոյեմբերյան ու հակառակ ուղղությամբ եւ ուղեւորին էլ իջեցնում են նրա նախընտրած վայրում:
Նոյեմբերյան-Երեւան ուղերթի մեկնակետը Կենտրոնականից Հյուսիսային ավտոկայարան տեղափոխելու որոշումը հակասում է երթուղու համար հայտարարված մրցույթի արդյունքներին, ըստ որոնց՝ հաղթող ընկերությունը՝ «Բագրատաշենի մաքսային պահեստ» ՍՊԸ-ն, Կենտրոնական ավտոկայարան հասնելու իրավունք ունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել