Օրվա լրահոսը
ԿՈՆՍԵՐՎԱՏՈՐԻԱՅՈՒՄ ՇԱՏ ԵՆ «ԿՏՐՎԵԼ»
Բուհի ղեկավարությունը ցանկանում է պահել որակի շեմը Կոնսերվատորիայի պրոռեկտոր Շ. Շահինյանը գոհ չէ այս տարվա դիմորդներից: Երեկ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (ԵՊԿ) դասական վոկալ բաժին դիմած 33 դիմորդ քննություն հանձնեց երաժշտական տարրական տեսությունից, որով էլ ավարտվեցին կոնսերվատորիայի 2011 թվականի ընդունելության քննությունները: Այս անգամ դիմորդները ոչ թե երգում էին, այլ՝ գրավոր քննություն հանձնում: Ըստ ԵՊԿ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՅԻ ԶՈՀԵՐԸ ԿԱՄ ԱՂՄՈՒԿ՝ ՈՉՆՉԻՑ
Վերջերս երկրի լրատվամիջոցներում ակտիվ քննարկում էր գնում Գանձասարի վանքի պարսպի հյուսիս-արեւմտյան հատվածի երեսպատման շուրջը, որն ամենեւին էլ լրագրողների խնդիրը չէ: Ամեն օր մի «մասնագետ» իր «վճռական» կարծիքն էր արտահայտում, մեղադրում բարերարին, որը ստանձնել էր Գանձասարի քարհանքից բերած սրբատաշ քարով երեսպատման ծախսատար գործը: Հարցի շուրջը աղմուկ բարձրացնող մարդիկ իրենց հեռուստաելույթներում պարիսպը բնորոշում էին որպես հին հուշարձան,
ԿԱՊԱՆԸ՝ ԿՐԿԻՆ ԱՌԱՆՑ ՋՐԻ
Երեկ Սյունիքի մարզկենտրոնի բնակիչները կրկին մնացել էին առանց ջրի: Խմելու մշտական ու մաքուր ջուր ունենալը երազանք է, որ այսօր իսկական գլխացավանք է դարձել կապանցիների համար: Ամեն անգամ տեղումներից հետո մարզկենտրոնի բնակիչները կամ ընդհանրապես խմելու ջուր չեն ունենում, կամ էլ պղտոր ու խմելու համար ոչ պիտանի ջուր են ստանում: Երեկվա հինգշաբթին նման հերթական օրերից մեկն էր:
ՃՇՏՈՒՄ ԵՎ ՀԱՎԵԼՈՒՄ
«Առավոտի» հուլիսի 20-ի համարում տպագրված «Ամենատուժածը Ուժանիսն է» հրապարակման մեջ սպրդել է անճշտություն: Սյունիքի մարզում գարնանային կարկուտներից տուժած գյուղերի մեջ Ուժանիսը կա, այստեղ վնասվել են եւ պտղատու այգիները, եւ խոտհարքները, անասնապահ գյուղացիները պետք է խոտի լրացուցիչ պաշար գնեն: Սակայն մարզում ամենատուժածը ոչ թե Ուժանիս, այլ Խդրանց գյուղն է, ուր վնասը կազմում է 100 տոկոս: Այս
ՍԱՏԱՐԵՆՔ ՄԵՐ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԲԱՐԵԿԱՄԻՆ
Հին Հայաստանում սուրբ թռչունը այսօրվա Հայաստանում անտեսված եւ մոռացված է Մարդու սխալ, երբեմն չկշռադատված միջամտությունը բնության գործերին՝ խախտում է դարերով, անգամ հազարամյակներով արմատացած բնական ներդաշնակությունը: 20-րդ դարի վերջին քառորդում Հայաստանում հենց այսպիսի մոտեցում դրսեւորվեց վարդագույն սարյակի (լատիներեն՝ pastor roseus) պարագայում, երբ բնական մետաքսի հումքի՝ շերամապահության համար աճեցված հարյուրավոր հեկտար թթաստանները մարդիկ միանգամից զանգվածաբար վերացրին երկրի
ՄԻԱԿ ՄԻՋՈՑԸ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄՆ Է
Որդիս՝ 1995թ. ծնված Գագիկ Բաբայանը 2006թ.-ից տառապում է հետին միզուկի կապույր, նեյրոգեն միզապարկ, երկկողմանի տերմինալ հիդրոնեֆրոզ խրոնիկ երիկամային անբավարարություն հիվանդությամբ: Ներկայումս որդուս կյանքը պահպանվում է շաբաթվա մեջ 3 օր՝ 3-ական ժամ կատարվող հեմոդիալիզի շնորհիվ: Որդուս կյանքի փրկության միակ միջոցը երիկամի փոխպատվաստումն է: Բարի մարդիկ, ես՝ Վալյա Բաբայանս խնդրում եմ Ձեր աջակցությունը Գագիկի բուժումը կազմակերպելու եւ
Կալանքը 15 օրով երկարացվեց
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մի քանի օր առաջ դռնփակ դատական նիստ էր հրավիրել: Քննության էր առնվում ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Հ. Ասրյանի միջնորդությունը: Ըստ այդ միջնորդության, 21-ամյա Բենիամին Սոխրաբյանցի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը պետք է երկարացվեր 2 ամսով, սակայն դատարանն այն երկարացրեց 15 օրով, այսպիսով՝ քննիչի միջնորդությունը բավարարելով մասնակի: Ըստ դռնփակ դատական նիստի, Աբովյան
«Կառավարչի» դատավճիռը հրապարակվեց
Օրեր առաջ՝ հուլիսի 15-ին, դռնբաց դատական նիստում սկսվեց եւ նույն օրն էլ ավարտվեց Սամվել Քարամյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այն ընթացավ արագացված կարգով, այսինքն՝ առանց մեղադրական հրապարակելու, առանց ապացույցները հետազոտելու, քանի որ ամբաստանյալը ինքն էր միջնորդել այդ կարգով դատաքննության եւ ընդունել էր իր կատարած մեղքը: Դատավոր Գագիկ Ավետիսյանին այլ բան չէր մնում, քան հրապարակել
ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԱՏԱՎՈՐԻ ՈՐՈՇՈՒՄՆ Է ԿԵՂԾԵԼ
Նաջարյանի ասածը ինձ համար… օրենք է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Հովհաննես Հովհաննիսյանի (ՀՀ քրօրի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով) եւ Արմեն Նաջարյանի (ՀՀ քրօրի 178 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով) նկատմամբ հարուցված քրեական գործը: Վարույթն իրականացրել է ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւան քաղաքի ՔՎ Կենտրոնականի քննչական բաժինը:
ԱՌՅՈՒԾՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏԸ
Այս տարի Երեւանի կենդանաբանական այգու գլխավոր բնակիչները՝ առյուծները, բնակարանամուտ կտոնեն: Արդեն աշնանը նրանց համար կկառուցվի նոր, ընդարձակ ազատավանդակ՝ 1500 քմ մակերեսով: Ըստ «Արմինֆոյի», այդ նպատակով Հայաստան է ժամանել Bernard Harrison and Friends Ltd նախագծային ընկերության ղեկավար Բեռնարդ Հարիսոնը, ով կենդանաբանական, բուսաբանական այգիներին եւ ազգային պարկերին առնչվող աշխատանքի փորձ ունի: Ինչպես երեկ լրագրողներին հաղորդել է Հարիսոնը,
ՁԵՎԻ ՀԱՄԱՐ ԷԼ ՉԵՆ ՄՈՏԵՑԵԼ
Երեկ ցուցարարների մի մեծ խումբ կառավարության շենքի առաջ կրկին բողոքի ակցիա էր կազմակերպել: Բացօթյա առեւտուր իրականացնող քաղաքացիները, հանուն պետական շահի իրենց բնակարաններից վտարված բնակիչները եւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների հարազատները երկրի իշխանություններից պահանջում էին լուծել իրենց խնդիրները, եթե ոչ՝ լքեն իրենց պաշտոնները եւ հեռանան: Սակայն ցուցարարների դժգոհությունները որեւէ պաշտոնյայի գութը չի շարժել եւ որեւէ մեկը
Ֆաբրիկայի բացո՞ւմ, թե՞ նախընտրական քարոզարշավ
Փողատեր ամասիացիները գովերգեցին երկրի նախագահին Երեկ աշխատանքային այցով սահմանամերձ Ամասիա գյուղ էր ժամանել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ու թեեւ այցի բուն նպատակը սփյուռքահայերի ու երեւանաբնակ ամասիացիների ջանքերով այստեղ վերջերս կառուցված կարի ֆաբրիկայի պաշտոնական բացումն էր, սակայն տպավորությունն այնպիսին էր, որ պարոն Սարգսյանը եկել էր ճշտելու ամասիացիների նախընտրական տրամադրությունները: Թե՛ գյուղապետի եւ թե՛ երեւանաբնակ ամասիացիների ելույթները
ՈՐՏԵՂ ՊԱՏԱՀԻ՝ «ՄԱԶԵՐ ՉԵՆ ԳՆԻ»
Քաղաքապետարանը մաքրում է Երեւանի պատերը եւ նոր պատիժ սահմանում՝ այն նորից կեղտոտողների համար «Կգնեմ մազեր՝ 55-80 սմ՝, գինը՝ 300 հազար դրամ», «Շտապ վաճառվում է բնակարան՝ առանց միջնորդի», «Պահանջվում է հացթուխ եւ բուլկու մասնագետ». այս եւ նմանատիպ հայտարարությունները, որոնք մայրաքաղաքի ամեն պատի, ամեն հենասյան ու էլեկտրասյան վրա փակցված են ու քաղաքը դարձնում են ազդագրերի աղբանոց, այսուհետեւ
ԻՆՉ ԵՔ ՏՎԵԼ, ՈՐ ԻՆՉ ԵՔ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Օրերս Գիտպետկոմի ղեկավար Սամվել Հարությունյանն ասել էր, թե ֆինանսական խախտումներ են գրանցվել Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, դրան ի պատասխան՝ «Առավոտը» տպագրել էր նաեւ աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի խոսքը («Հայաստանի գիտպետկոմի «հայտնագործությունները», 20.07.2011): Երեկ պարոն Հարությունյանը եւ աստղադիտարանի աշխատակից, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը ասուլիս էին հրավիրել, որի ընթացքում մեկ անգամ եւս հանրությանը հիշեցրին,
ՄՈՒՐԱԶՆԵՐԸ «ՓՈՐԸ» ԿՄՆԱ
«Գրին քարտ» ներգաղթային վիճակահանությունը վերացնելու մասին օրինագիծը Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել իրավական հանձնաժողովը, տեղեկացնում է tert.am-ը՝ հղում անելով «նւՏ ԾՏրՍՉօ»-ին։ Օրենսդիր մարմնի հանրապետական մեծամասնությունը աջակցում է փաստաթղթի ընդունմանը, քանի որ վիճակահանությունը կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից։ «Դա խարդախության հրավեր է եւ ջեք-փոթ՝ ահաբեկիչների համար»,- հայտարարել է հանրապետական Լամեր Սմիթն ու հավելել, որ «Գրին քարտի» նպատակներն
ՊԱՐՏՔԵՐԸ ՄԱՐՈՒՄ ԵՆ
Մինչեւ հաջորդ տարի Հայաստանի համայնքների ղեկավարները կշարունակեն մարել չվճարված աշխատավարձերի ու սոցվճարների կուտակած պարտքերը: «Խնդիրը ամբողջովին կլուծվի 2012-ին: Մեր կողմից իրականացվող աշխատանքների շնորհիվ նոր պարտքեր համայնքները չեն կուտակում»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Հայաստանի տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով, 1996-2007թթ. համար չվճարած աշխատավարձերի ու սոցվճարների գծով պարտքը 2008թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում
Երեխաներին՝ վատություն, պետբյուջեին՝ լավությո՞ւն
Մանկատան փողերն ուտելու մեջ կասկածվող տնօրենի մասին լավ կարծիք ունի նախարարը «Եթե պաշտոնատար անձը թույլ է տվել չարաշահում, ուրեմն պետք է պատժվի: Այնպես որ, հասարակությունը սպասում է Ձեր համապատասխան քայլերին»: Սա օրերս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին ուղղված՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի նամակի մի հատվածն է, որով պատգամավորը նախարարի ուշադրությունն է հրավիրել 2007-2008թթ.
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ «ԱՌԱՎՈՏ»-Ի ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ՊԵԿ-ն առաջիկայում ծառայողական քննություն կսկսի «Առավոտի» «Գործարարի գլխին սարքում են» (19.07.11) հրապարակման կապակցությամբ. սա վարչապետի հանձնարարականն էր ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանին: Երեկ կառավարության նիստին վարչապետը, անդրադառնալով հրապարակմանը, ասաց. «Քանի որ բերված փաստերը շատ առարկայական էին, անհրաժեշտ է ծառայողական քննություն կատարել, եթե այդ փաստերը համապատասխանում են իրականությանը, ապա այդ տեսուչներին պատժել է պետք»: Ինչ է
ԿԱՆԽԱՄՏԱԾՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Գոլդ Վին» ՍՊ ընկերության հիմնադրի կողմից կանխամտածված սնանկության դեպքի առթիվ: Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Գոլդ Վին» ՍՊԸ հիմնադիրը՝ պետության հանդեպ 7. 909. 000 դրամ գումարի հարկային պարտավորությունը չկատարելու սեփական շահերից ելնելով, 2010թ. դեկտեմբերին ընկերության ունեցած 2.472. 000 դրամ գումարը եւ 54. 618.
Մարքսիստի զորությունը
Ինչո՞ւ ՀԱԿ-ում չեն հասկանում «ազգի տրիբունին» Իր բնութագրմամբ՝ «ՀՀՇ-իշխանություն» երկխոսությունը Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն «Առավոտի» հետ զրույցում որակեց որպես «անպտուղ քաղաքական ֆլիրտ»: «ՀՀՇ-ն, որ իրեն ինքնակոչ միակ ընդդիմություն է հայտարարել՝ պառակտելով ընդդիմադիր դաշտը «սվայակների» եւ «չուժակների», իր գաղափարական բովանդակությամբ կորցրել է իր քաղաքական պիտանելիության ժամկետը: Եվ այսօր այդ սիրախաղը հասարակության կողմից գնահատվում է
«ՎԱՂՈՒՑ ԵԿԵԼ Է ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ»
Կարծում է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը – ՀԱԿ-կոալիցիա հանդիպումները կարծես դժվարին վիճակ են ստեղծում Դաշնակցության եւ «Ժառանգության» համար, բնական չե՞ք համարում իրենց կողմից խանդի դրսեւորումները: – Ընդհանրապես քաղաքականության մեջ հակացուցված են զգացմունքայնությունը եւ զգայական ընկալումները: Հանրահայտ է, որ քաղաքականության մեջ դոմինանտ են այնպիսի կատեգորիաներ, ինչպիսիք են շահերը, պրագմատիզմը, հաշվարկը, քաղաքական օպոնենտին ծուղակը գցելու արվեստը, ճշգրիտ
ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՈՂՋՈՒՆԵԼ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ
Երեւան կատարած դիտարկման այցի ավարտին ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը ողջունել է իշխող կոալիցիայի եւ արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսի միջեւ ծավալվող երկխոսությունը: Ըստ ԵԽ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Ֆիշերը հույս է հայտնել, որ զուգահեռաբար համանման կառուցողական երկխոսություն կկայանա նաեւ կոալիցիայի եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ. «Ես շատ բավարարված եմ այս երկխոսության մեկնարկով, որը վաղուց Վեհաժողովի
ՇՆՈՐՀԱՎՈՐ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր դարձավ 50 տարեկան: Ընկերները շնորհավորում են Արամ Սարգսյանին հոբելյանի առիթով, մաղթում եւս հիսուն տարվա առողջ եւ երջանիկ կյանք՝ իր եւ Վազգենի երազած Հայաստանում: Սիրելի Արամ, թող քեզ երբեք չլքի համոզվածությունը, որ 21-րդ դարը մերն է լինելու, թող իրականություն դառնան Երազանքներդ ու Սպասումներդ:
ԴԱՏԱՎՈՐԻ ԴԵՄ՝ ՔՐԳՈՐԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացանք, որ երեկ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին եւ 314-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւիկ Պողոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ:
ՍԱՐԳԻՍԸ ՎՏԱՆԳԱՎՈ՞Ր Է
Երեկ տեղեկացանք, որ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը մերժել է Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանի դիմումը, նրան հրաժարվել են ժամանակավոր կացության կարգավիճակ շնորհել: Ըստ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության՝ Հացպանյանին կարգավիճակ շնորհելու դեմ առարկում է ԱԱԾ-ն: Պարոն Հացպանյանը այդ որոշումը կարող է վիճարկել դատարանում:
ՄԵՐ ԹԵՐԻ ՀԱՎԱՏՔԸ ԵՎ ՋՈՒՐԸ՝ ԱՆԿԵՂԾ
Ելնելով այն սկզբունքից, թե նա, ով ամեն տեղ է ապրում, նշանակում է՝ ոչ մի տեղ չի ապրում, թերեւս նշանակում է նաեւ, որ նա ծնվել է, բայց չունի ծննդավայր, սովորել է դպրոցում, բայց չունի դպրոցական ընկերներ, ծառայել է բանակում, բայց բանակի ոչ մի ընկեր չունի, հավատացյալ է ներկայանում՝ ընդունելով ցանկացած կրոն, քանի դեռ այն սննդարար է,
Պարարտանյութի «բարեգործին» բռնեցին
«Առավոտի» տեղեկություններով, երեկ ոստիկանության Մասիսի բաժին է զանգահարել Արարատի մարզի Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը եւ հայտնել, որ նախորդ օրվանից մի երիտասարդ է զանգահարում իրեն եւ ներկայանում հայ-կանադական բարեգործական ընկերության ղեկավար եւ ցանկանում է գյուղի դպրոցին ու մանկապարտեզին բարեգործական նպատակներով տրամադրել համակարգիչներ: Որոշ ժամանակ անց նորից զանգահարում է եւ այս անգամ էլ առաջարկում գյուղի բնակիչներին
ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ԿԱ, ՈՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԺԱՆԱՆԱ ԳՈՎԵՍՏԻ
Ասում է ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արման Գրիգորյանը: – Հաշվի առնելով այն հանգամանքը, թե ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերի հետ ե՛ւ ԱԺ նախագահի, ե՛ւ կոալիցիայի հանդիպումներում ինչպես է ընդգծվել սկսված երկխոսությունը, մտավախություն չունե՞ք, որ պատվիրակությունների հանդիպումը նույնիսկ ժամկետի իմաստով հատուկ հարմարեցվեց այս այցին, որ իշխանությունը
ՆՈՐԻՑ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը ՊԵԿ ղեկավարության ուշադրությունն է հրավիրել «Առավոտ» օրաթերթի մի հրապարակման վրա (19.07.2011), որտեղ անդրադարձ էր եղել հարկային տեսչության կողմից իրականացվող ստուգումների մի կոնկրետ փաստի եւ նկարագրվել էր հարկային տեսուչների պահվածքը։ «Քանի որ բերված փաստերը շատ առարկայական էին, անհրաժեշտ է ծառայողական քննություն կատարել, եւ եթե փաստերը համապատասխանում են իրականությանը, պատժել այդ
ԹՈՒՐՔԵՐԸ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ ԵՆ
Գործնականում առաջին անգամը չէ, որ նման բաներ են պատահում «Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնությունը օրերս բաց նամակ է տարածել, որում դավաճանություն է որակել Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Regional Studies Center) տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի՝ Թուրքիայում Hurriyet պարբերականում հրապարակված այն հայտարարությունը, թե ԱՍԱԼԱ-ի պայքարը ոչ թե զինյալ ազատագրական պայքար էր, այլ ահաբեկչություն, եւ ՀՀ իշխանություններին, իբր, խորհուրդ


















































