Օրվա լրահոսը

ՍՏԱՀՈԴ ՄՏՔԵՐ

Արձագանք Դավիթ Գրիգորյանի հարցազրույցին  («Առավոտ», 12.07.2011) Կարելի է պատկերացնել, թե որքան արհամարհանքով է վերաբերվում Հայաստանին՝ այն տասից ավելի տարիներ առաջ Հայաստանը լքած Դ. Գրիգորյանը, որը թույլ է տալիս մի կարճ հարցազրույցում մի շարք ստահոդ մտքեր հայտնել, նման պահվածքի համար իրեն կվռնդեին այն հաստատությունից, որտեղ նա աշխատում է: Որեւէ մեկը ԱՄՀ-ում չէր հանդուրժի նման արհամարհանքը, որ

«ԿՈՆՍԵՐՎԱՑՎԱԾ» Է

«Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Կողբ գյուղի երրորդ կարգի ջրանցքից սնվող ոռոգման ջրագծի հողային աշխատանքների ընթացքում բացվել էր հին դամբարանավայր: Կողբի գյուղապետարանից տեղեկացանք, որ ջրագիծն արդեն անցկացվել է, դամբարանավայրը նորից ծածկվել է հողով: Գյուղապետարանում ասացին, որ ցանկացած ժամանակ հնագետները կարող են բացել այն եւ պեղումներ կատարել: Այժմ դամբարանը «կոնսերվացված» եւ ապահով վիճակում է:

ԼՈՐՏՈՒՆԵՐԸ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ

Մայիսից սկսած, բայց անձրեւներով պայմանավորված՝ քիչ ուշացած, դաշտերում հայտնվել են բազմաթիվ բեղմնավորվող լորտուներ: Մի կողմից սա բնական է, մյուս կողմից՝ վտանգավոր: Լորտուների այս զույգը, զգալով օտար ներկայություն, բաժանվեց՝ հավանաբար, նոր հանդիպման պայմանով: Լորտուն անվտանգ է, բայց օձի խայթոցի դեպքեր այս տարի արդեն գրանցվել են: Ամեն դեպքում զգույշ լինելը չի խանգարի: Անգամ լորտուի հանդիպելիս:

Սաքունցի հայցը նորից բավարարվեց

Ոստիկանությունում քաղաքացիների բռնության ենթարկելու  գործի քննությունը նորից կսկսվի Հուլիսի 13-ին Իջեւանում, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հ/կ-ի հայցը, որով կազմակերպությունը պահանջում էր վերացնել ՀՀ ոստիկանության Դիլիջանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Սմբատ Սաղաթելյանի՝ քրեական գործ հարուցելու մերժման մասին որոշումը, եւ գործն ուղարկել նախաքննության: Հիշեցնենք, որ խոսքը

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ

Սյունիքում փրկարարները քիչ են, եղածներն էլ համազգեստ չունեն եւ ցածր են վարձատրվում Սյունիքի մարզպետարանում մարզային փրկարարական վարչության կառույցների կողմից կատարված աշխատանքների 2011թ.-ի կիսամյակային հաշվետվության ամփոփիչ նիստն անցավ լարված մթնոլորտում: Մայրաքաղաքից եկած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՀՀ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանն ու «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Պետրոսյանը լիազորված էին հաշվետվությունները տեղում

ԲԱԽՎԵԼ ԵՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ

Հուլիսի 14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիչինայի եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են տաքսի ծառայության «ՎԱԶ 2107» մակնիշի Տ0169 պետհամարանիշներով եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 10 ՏՏ 882 պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի 65-ամյա վարորդ Տարիել Եղիազարյանը եւ 35-ամյա ուղեւոր Ռուբիկ Գեւորգյանը, «ՎԱԶ 2121» ավտոմեքենայի

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՄՈՏ ԶԵՆՔ ԷԻՆ ԹՈՂԵԼ

Մի քաղաքացի զանգել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մաս եւ հայտնել, որ օդանավակայանի հանրակացարանի մոտ զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրից հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 7.62 մմ տրամաչափի 203 փամփուշտ, 2 նռնակ, 3 պայթուցիչ, 11 քուղ, լուսարձակող 1 սարք, 200 գ տրոտիլ եւ ինքնաձիգի 2 պահունակ:

Նամակ ռուսաց թագավորին

Հայ զինվորը գրանցվել է ռուսական զորամասի վրա Հայ զինծառայողները զբաղված են Ռուսաստանի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՌԴ նախագահին, կառավարության ղեկավարին, Մարդու իրավունքների պաշտպանին, պաշտպանության նախարարին եւ մյուսներին բողոք-նամակներ հղելով: Բանն այն է, որ, ըստ «ՌԴ զինծառայողների մասին» օրենքի, 10 տարուց ավելի ռուսական բանակում ծառայելու ու բնակարանի կարիքավոր լինելու դեպքում նրանց պարտավորվում են ապահովել բնակարանով: Եվ քանի

ՆՈՏԱՐՆԵՐԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՀԴՄ-ՆԵՐՈՎ

Վերջին 5-6 ամիսներին բավականին հաճախ է խոսվում նոտարական համակարգում կատարվող բարեփոխումների մասին: «Առավոտը» օրերս անդրադարձավ նոտարական սակագների փոփոխությանը: Արդարադատության նախարարը եւ նորանշանակ պաշտոնյաները այս անգամ փորձեցին բարեփոխել հսկիչ դրամարկղային մեքենաների բիզնեսով զբաղվող մարդկանց նյութական վիճակը՝ ստիպելով իրենց իսկ կողմից չընդունված նոտարներին կիրառելու ՀԴՄ-ները: «Հսկիչ դրամարկղերի կիրառման մասին» օրենքի փոփոխություններում այս տարվա փետրվարին սահմանվեց, որ հսկիչ

ԵՐԵՎԱՆՑԻՆ ԷԼ ՊԵՏՔ Է ՆՊԱՍՏԻ

«Ինձ հաճախ են հարցնում, թե որ քաղաքի նման կցանկանայիք լիներ Երեւանը: Պատասխանը միանշանակ է՝ Երեւանի նման: Որովհետեւ Երեւանը իր յուրահատկությունն ունի, իր էներգետիկան, իր համն ու հոտը: Միեւնույն ժամանակ, Երեւանը պետք է լինի նաեւ ժամանակակից ու հարմարավետ քաղաք՝ ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար»,-երեկ ասուլիսում նշել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Ինչպես հայտնում են քաղաքապետարանի

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ ԿՈՈՐԴԻՆԱՑՆՈՒՄ ԷՐ

Երեկ կառավարության շենքի առաջ մի խումբ առեւտրականներ՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի աջակցությամբ, կողովներով միրգ ու բանջարեղեն էին վաճառում: Արտասովոր ցույցի շրջանակներում վաճառվում էր ձմերուկ, դեղձ, սեւ հաղարջ, կեռաս, ծիրան եւ այլ մրգեր: Այդ ապրանքները վաճառում էին շուկայականից ցածր՝ սիմվոլիկ գներով, քանի որ ակցիայի նպատակը ոչ թե փող աշխատելն էր, այլ՝ ՀՀ իշխանությունների ուշադրությունն իրենց անօգնական

Բանկով ավելի լավ են վճարում

Մասնագետների կարծիքով՝ ավելի ճիշտ է անցնել բնակվարձի մուծման ցիվիլ տարբերակի, քան թե մուծումները կատարել «տան վարձի» մարդու միջոցով: Այսօր հազարավոր բնակիչներ շենքերի պահպանման եւ կառավարման մարմնի վճարները, այսինքն՝ «տան վարձը» խիստ դժկամությամբ են վճարում, քանի որ չեն տեսնում իրենց վճարների արդյունքները: Այլ կերպ ասած՝ համատիրությունների աշխատանքներն այնքան էլ թափանցիկ չեն, որպեսզի բնակիչներն էլ հասկանան, թե

«ՄԵՆՔ ՈՆՑ ՈՐ ՊԵՊՈՆ ԼԻՆԵՆՔ»

Ժամացույցների գործարանի բաժնետերերը բողոքում են «Գեղարվեստական ժամացույցների գործարանը մի քանի հոգով մաս-մաս են անում ու լցնում իրենց գրպանները: Արդեն 15 տարի է՝ իբր վնասով են աշխատում: Հարց է առաջանում՝ եթե այդքան կորուստներ եք կրում ու վնասով աշխատում, ինչո՞ւ չի լուծարվում այդ բաց բաժնետիրական ընկերությունը՝ իրենք էլ պրծնեն, մենք էլ: Ո՞վ է տեսել մեզ նման բաժնետեր,

ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆԵՐՆ ԱՅՍ ԱՄԻՍ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ԱՇԽԱՏԵԼ

Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից ստացված հաղորդագրությունից՝ երեկ քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ամփոփվել են հունիս ամսին մայրաքաղաքի վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների վերլուծության արդյունքները: Վերլուծությունների համաձայն, 0-10 սանդղակում, ըստ ոլորտների, վարչական շրջանների կողմից կատարված աշխատանքների միջին գնահատականը հունիսին աճ է արձանագրել նախորդ ամիսների համեմատ: Հատուկ ուշադրություն հրավիրելով ֆինանսական մուտքերի վրա՝ քաղաքապետը

ԱՐՑԱԽԻՑ՝ ԲԱԹՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ ընկերության «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն այժմ կարելի է ձեռք բերել նաեւ Արցախում: Օրերս Ստեփանակերտում բացվել է ՀԿԵ-ի տոմսերի վաճառքի առաջին գրասենյակը, որի նկատմամբ արդեն իսկ մեծ հետաքրքրություն է նկատվել: Հիշեցնենք, որ Երեւան-Բաթում-Երեւան ուղղությունը սպասարկող «Արմենիա» ֆիրմային գնացքը ամառը երթեւեկում է ամեն օր:

ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԿԲԱՑԱՌՎԻ

Հուլիսի 13-ին Մեծ Բրիտանիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ ՄԹ Եվրոպական հարցերով պետնախարար Դեւիդ Լիդինգթոնը ստորագրել են երկկողմ համաձայնագիր եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին: Համաձայնագիրը վերացնում է երկու երկրների միջեւ բիզնեսի զարգացման խոչընդոտը: «Մենք ուրախ ենք, որ այս համաձայնագիրը ստորագրվեց: Սա մի բացթողում էր

Չորս տարի հետո Բագրատյանին հանգիստ թողեցին

Երեկ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Հրանտ Բագրատյանի վերաբերյալ կատարողական վարույթը՝ հարուցված պահանջատեր Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ ԿԲ-ի կողմից, ավարտված է: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով խնդրի առնչությամբ հանրային հետաքրքրությունը՝ մանրամասներ ենք ներկայացնում թիվ 01/04-3130/08 կատարողական վարույթի վերաբերյալ (պահանջատեր՝ Տիգրան Սարգսյան, ՀՀ Կենտրոնական բանկ, պարտապան՝ Հրանտ Բագրատյան): 2008 թվականի

«ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ԽԺՌՈՒՄ ԵՆ ԵՐԿԻՐԸ»

«Հայաստանը փոքր է, խժռելը՝ հեշտ»,- ասում է  Կարինե Դանիելյանը «Հայաստանը հանքահումքային ուժեղ հյուծման է ենթարկվում: Կառավարությունը շահագործման է հանձնում այն բոլոր հանքավայրերը, որոնց շահագործումը խորհրդային տարիներին արգելված ու խիստ վտանգավոր էր համարվում»,- մտահոգվում է Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով երեկ բնապահպանական կազմակերպության մի խումբ ներկայացուցիչների հետ կառավարությունից պահանջում էր կասեցնել հանքարդյունահանման լիցենզիաները

ՆՈՐ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱԶԴԵԼ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՎՐԱ

Կրոնական համայնքների մասին օրինագծի ընդունումը միանշանակորեն չի կարող ազդել մի շարք եկեղեցիների պատկանելության վերաբերյալ վրացական եւ հայկական եկեղեցիների վեճի լուծման վրա: Այս մասին հայտարարել է Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գեորգի Բոկերիան «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում: «Պարզապես հայկական եկեղեցին ընտրություն է կատարել՝ գրանցվել ոչ թե որպես հասարակական կազմակերպություն, այլ կրոնական կազմակերպություն, ինչն իրենց թույլ կտա տեխնիկապես

«Փակ» պաշտոնյաները՝ սեւ ցուցակում

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը երեկ ներկայացրեց վերջին եռամսյակում տեղեկատվություն չտրամադրողների ցուցակը: 1. Մանուկ Վարդանյան (ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար) Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկություններ այն մասին, թե այժմ ՀՀ-ում որքա՞ն երթուղային տաքսիներ են գործում եւ ե՞րբ դրանք կհամալրվեն նորերով: Հարցումը մնացել է անպատասխան: 22.06.2011թ. «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»

ԱԶԱՐՅԱՆԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

«Գարեգին, դու կյանք ես հարակեզ, դու պատմություն ես մարդկային» Նոր ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկ կայացած առաջին նիստում հանձնաժողովի նախկին նախագահ Գարեգին Ազարյանը դարձյալ միաձայն ընտրվեց ԿԸՀ նախագահ: Նա առաջադրված միակ թեկնածուն էր, իսկ առաջարկողը Արմեն Սմբատյանն էր: Ի դեպ, վերջինս էլ միաձայն ընտրվեց ԿԸՀ քարտուղար: ԿԸՀ նախագահի տեղակալ, նույնպես միաձայն, ընտրվեց Լաուրա Գալստյանը: Հիշեցնենք,

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է

Ադրբեջանի ղեկավարները իրենք իրենց դնում են անհարմար դրության մեջ միջազգային հանրության առջեւ, կարելի է ասել՝ ուղղակի իրենք իրենց վարկաբեկում են. երեկ Լոնդոնում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Եթե փաստերը խեղաթյուրելով նրանք ակնկալում են, որ կարող են շարունակաբար մոլորության մեջ պահել իրենց հասարակական կարծիքը, ապա նույնն անել միջազգային հանրության հետ ուղղակի անհնար է»,- ըստ ԱԳՆ-ի

«ԴԱ ՇԱՏ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ՄԻ ԲԱՌԻ ՀԱՐՑ»

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բարաք Օբամայի վարչակազմի կողմից առաջադրված Ջոն Հեֆերնը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ խոսել է Օսմանյան կայսրության մայրամուտին ավելի քան մեկուկես միլիոն հայերի սպանության մասին, սակայն խուսափել է այդ իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն: Ինչպես հաղորդում է «Արմինֆո»-ն, դիվանագետն իր ելույթում նշել է. «Ես համաձայն եմ ձեր պնդումների հետ, որ 1915թ.

ՆԱՎԹԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅՐԵՆԻՔ

Տարօրինակ է, ես շարունակում եմ անվերջ զարմանալ, այսինքն թե՝ երեւի դեռեւս չեմ կորցրել մանկության ու պատանեկության այն զգացողություններս, երբ իմ նորաճանաչ տեսանելի եւ աներեւույթ աշխարհում ամեն բան ինձ հետաքրքիր էր, տագնապալիորեն ուսանելի: Գուցե երեւի այդ է պատճառը, որ ես այսօր էլ չեմ կարող ապրել կյանքին անտարբեր, որն իմ շրջապատում է, եւ որի մեջ նաեւ ես

ՄԱՐԴԱՍՊԱՆՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ

Ընդամենը օրեր առաջ էր, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատավորների ու դատախազների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, թե նոր գաղափարների եւ մոտեցումների միջոցով պետք է որակապես փոխել հանրության վերաբերմունքը երկրում իրականացվող արդարադատության հանդեպ: Շատ ճիշտ դիտարկում է, միայն թե՝ ինչպես միշտ, մեր իշխանությունների խոսքն ու գործը էապես են իրարից տարբեր: Մեր երկրում արդարադատությունն իրականացվում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԲԱԺԱՆՈՒՄ Է ԳՅՈՒԼԻՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Այս կարծիքը հայտնեց «Սաբահ» օրաթերթի սյունակագիր Յավուզ Բայդարը, ըստ որի՝ տեսանելի ապագայում հայ-թուրքական  հարաբերությունների առումով չեն լինի տեղաշարժեր: «Սաբահ» օրաթերթի սյունակագիր Յավուզ Բայդարը «Հայաստան-Թուրքիա՝ քաղաքականություն եւ մեդիա քննարկումներ» համաժողովի ընթացքում գնահատելով Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները՝ ասաց, որ 2002 թվականից հետո քվեարկության համար բնութագրիչները չեն փոխվել՝ մարդիկ շարունակում են քվեարկել կայունության եւ աստիճանական սահուն փոփոխությունների համար, եւ

«ԿՈԴԱՎՈՐՎԱԾ» ՍՏԱԼԻ՞Ն

 Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի շենքը զարդարող քանդակներից  մեկը հիշեցնում է խորհրդային նախկին առաջնորդ Իոսիֆ Ստալինի դիմագծերը: Կա՞ր արդյոք այդպիսի «ակնարկ»՝ հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողներին եւ մասնագետներին:

ԱՆՆԱԽԱԴԵՊ ՍԿԱՆԴԱԼ՝ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

Մոտ կես ամիս թուրքական բոլոր ԶԼՄ-ների գլխավոր թեման երկրի առաջատար ֆուտբոլային ակումբների ղեկավարների ձերբակալությունն է: Ոստիկանությունը բերման է ենթարկել ավելի քան 50 հոգու, որոնք կասկածվում են, այսպես կոչված, պայմանավորված հանդիպումների մեջ: Ձերբակալվածների մեջ են նաեւ «Ֆեներբախչե» ակումբի նախագահ Ազիզ Յիլդիրիմը եւ «Տրաբզոնսպորի» նախագահ Սադրի Շեները: Կապված ֆուտբոլում կոռուպցիայի դեմ պայքարի հետ, թուրքական կառավարությունը խստացրել է

Մերոնք Ուկրաինայում. ֆանտաստիկ մեկնարկ ու բազում ակնկալիքներ

Շաբաթ օրը երեկոյան մեկնարկում է Ուկրաինայի առաջնության երկրորդ տուրը: Ու ոչ միայն ուկրաինացի, այլեւ՝ հայ ֆուտբոլասերների համար այս տուրում կենտրոնականը Դոնեցկի երկու թիմերի՝ «Մետալուրգի» եւ «Շախտյորի» դերբին է, խաղ, որում, ըստ ամենայնի, դաշտում միմյանց դեմ դուրս կգան Հայաստանի ազգային հավաքականի չորս ֆուտբոլիստներ. «Շախտյորում»՝ Հենրիխ Մխիթարյանը, իսկ «Մետալուրգի» կազմում՝ Կառլեն Մկրտչյանը, Գեւորգ Ղազարյանն ու Մարկոսը: Չնայած

Մարգարյանի թիմը շարունակում է պայքարը

Արգենտինայում ընթացող ֆուտբոլի «Ամերիկայի գավաթի» խաղարկությունում Պերուի ազգային հավաքականը, որի գլխավոր մարզիչը Սերխիո Մարգարյանն է, չնայած վերջին խաղում 0:1 հաշվով պարտվեց Չիլիին, «C» խմբում չորս միավորով գրավեց երրորդ տեղը, սակայն կանոնակարգով նախատեսված, որպես լավագույն ցուցանիշ ունեցող երրորդ տեղ գրաված թիմերից մեկը, պայքարը քառորդ եզրափակչում շարունակելու իրավունք վաստակեց:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031