Օրվա լրահոսը

ԱՋ ՁԵՌՔԸ ՉԳԻՏԻ՝ ԻՆՉ Է ԱՆՈՒՄ ՁԱԽԸ

Լուծարված բանկի իրավահաջորդը՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը, խարդավանքների՞ է դիմում  Արմավիրի մարզի Լեռնամերձ համայքի 70-ն անց բնակիչ Ազատ Բարսեղյանի 9 հոգանոց ընտանիքը զրկվել է տանիքից: Տնանկության մասին լուրն ընտանիքն իմացել է նախորդ ամիս՝ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Էջմիածնի բաժանմունքից ուղարկված գրությունից: Ազատ Բարսեղյանը տեղեկացվել է, որ տունը՝ մերձ հողամասով, 2011 թվականի հունիսի 9-ին

ԱՇԽԱՏԱԿՑԻ ՁԵՌՔԸ՝ ՀԱՍՏՈՑԻ ՄԵՋ

Շիրակի մարզի «Գյումրի գարեջուր» ՓԲԸ-ի տնօրեն Սանոսյանից տեղեկատվություն է ստացվել, որ իրենց աշխատակցի ձեռքը մնացել է հաստոցի դետալների միջեւ եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ ածիկի արտադրամասում, կոյուղու մաքրման աշխատանքների ժամանակ, 24-ամյա Ա. Սարգսյանի ձեռքը խցանվել է կոյուղու խողովակի մեջ: Փրկարարների ուժերով տուժածի ձեռքը անվնաս հանվել է կոյուղագծից:

ԻՆՉՈ՞Ւ ՊԱՀԵԼ ԱՎԵԼՈՐԴ ԿԱՌՈՒՅՑԸ

Ապրիլի 1-ից մեր երկրի անապահով խավը կամ «փարոսակիրներն» օգտվում են մեկ խմ գազը 100 դրամով օգտագործելու հնարավորությունից։ Անշուշտ, լավ որոշում է։ Բայց նախ եկեք ճշտենք, թե ովքե՞ր են «Փարոսում» ընդգրկվածների մեծ մասը։ Թերեւս 1-2 տարի էլ կպահանջվի, որպեսզի պարզվի, որ նրանք տարիներ շարունակ թոշակ ստացող (հետմահու) «մեռած հոգիների» նմանակներն են։ Քիչ է, որ «Փարոսի» ցուցակներում

Դատապարտյալը պահանջում է ցմահ բանտարկություն

Մենք՝ դատապարտյալներս, հույսեր էինք փայփայում, որ փոփոխություններին զուգընթաց, կկարգավորվի վաղաժամկետ-պայմանական ազատման հարցը, որ «ներքին բանավոր կարգը» կվերանա, սակայն ոչ մի տեղաշարժ, ոչ մի առաջընթաց քայլ չարվեց այդ ուղղությամբ: Նորից ամեն ամիս 30-50 դատապարտյալից 3-4 դատապարտյալի գործ է հասնում դատարան: Պարզից էլ պարզ է, որ սա պատվեր է, աննախադեպ ակցիա է դատապարտյալի դեմ, եւ սխալված չեմ

ԼԵՌՆԱՊԱՏՑԻ 3-ՐԴ ԳՅՈՒՂԱՑԻ՞Ն ԷԼ Է «ԶՐՊԱՐՏԵԼ» ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻՆ

  Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցը՝ ընդդեմ նույն համայնքի բնակիչ Բորիս Աշրաֆյանի (նկարում՝ ձախից): Դատարանը 65-ամյա լեռնապատցուն պարտավորեցրել է հրապարակային ներողություն խնդրել համայնքի ղեկավարից՝ «Ժամանակ» օրաթերթում ներողության տեքստը հրապարակելու միջոցով եւ նրանից հօգուտ Վ. Եղիազարյանի բռնագանձել 100000 ՀՀ դրամ: Զրպարտության համար

ՏՈՒԺՈՂՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐ ԵՆ

Վրաստանի Քութայիս քաղաքի մոտ վթարի է ենթարկվել Հայաստանի 20 քաղաքացիներ Քոբուլետի տեղափոխող  միկրոավտոբուսը: Ըստ «Ռուսթավի» հեռուստաընկերության, Հայաստանի 12 քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տուժել է նաեւ բեռնատար միկրոավտոբուսի վարորդը, որ, ըստ նախնական վարկածի, եղել է քնած: 13 տուժածների տեղափոխել են Քութայիսի կենտրոնական կլինիկա, իսկ մի մասը տեղափոխվել է ճգնաժամային բժշկության կենտրոն: Փաստի աթիվ

ԿԲՈՂՈՔԵՆ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ ԴԵՄ

Երեկ «Առավոտի» խմբագրություն էին դիմել «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվից խաբված բնակիչներ՝ հայտնելով, որ Հատուկ քննչական ծառայությունը, որն արդեն քանի ամիս քննում է իրենց գործը, քրգործում ներգրավված բնակարանների կեղծ սեփականատերերին ընտրողաբար է մոտենում: Օրերս էլ այդ գործով ձերբակալվել է Ցոլակ Պետրոսյանը, որը մեղադրվում է կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Լուսաբեկ Սամվելյանի հետ համագործակցելով՝ մի շարք քաղաքացիների

4 թվի համար՝ 5000 դրամ

70-ամյա Սոս Այվազյանը վերջերս որոշեց իր ավտոտնակի հողի վարձակալության պայմանագիրը երկարացնել ու «կրակի» մեջ ընկավ: Ամբողջ փաստաթղթային ձեւակերպումն ու նոր հասցե տրամադրելը թոշակառուին արժեցել է 45800 դրամ: Նա պարզել է, որ ավտոտնակի հողի տարեկան վարձը ավագանու որոշմամբ բարձրացվել է՝ դառնալով 59400 դրամ՝ նախկին 7500 դրամի փոխարեն: Ս. Այվազյանի խոսքերով՝ «Պետությունը թոշակս ընդամենը 2500 դրամով է

ՄԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՄԱՀԱՑԱԾ ԵՆ ԾՆՎՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ

Առողջապահության դերն այս գործում 20%-ից ավել չէ Ըստ վիճակագրական ծառայության, այս տարվա առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, մեռելածնության դեպքերն ավելացել են 17-ով՝ հասնելով 219-ի։ Ըստ 2011-ի առաջին եռամսյակի տվյալների, կենդանի ծնվածների թիվը կազմում է 10251 նորածին, ինչը 2010-ի առաջին եռամսյակի համեմատությամբ՝ 3,5%-ով պակաս է։ 2010-ին այդ թիվը կազմում էր 10625 նորածին։ 2-րդ եռամսյակի

ՎԻՎԱՍԵԼԻ ՀԵՏ ՀԵՏԵՎԵՔ ԵՐԵՎԱՆԻՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել նոր՝ «Առցանց տեսախցիկներ Երեւանում» ծառայությունը, որի միջոցով կարելի է Երեւանի տարբեր վայրերում տեղադրված առցանց տեսախցիկների միջոցով հետեւել մայրաքաղաքի իրադարձություններին՝ անմիջապես հեռախոսի էկրանից: Ծառայությունից օգտվելու համար բավական է ՎիվաՍել-ՄՏՍ-ի wap պորտալից (wap.mts.am) մուտք գործել «Առցանց տեսախցիկներ Երեւանում» բաժինը եւ ընտրել Երեւանում տեղադրված ցանկացած տեսախցիկի հղումը: Ծառայությունից օգտվելիս օգտագործած

Ստերի՞ վրա են ուզում երկիրը կառուցել

Մի քանի օր առաջ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ամասիայում բացվեց հայ-գերմանական «ՎԿՍ Արմենիա» ընկերության ու երեւանաբնակ փողատեր ամասիացիների աջակցությամբ կառուցված կարի ֆաբրիկան, որը, սակայն, պարզվում է՝ այդքան էլ չի ոգեւորել տեղաբնակներին: Բանն այն է, որ երբեմնի արդյունաբերական ձեռնարկություններով հարուստ շրջկենտրոնը, տարիներ շարունակ անտերության մատնվելով, արդեն իսկ դատարկվել է՝ այստեղ բնակչությունը 5000-ից դարձել է 2300: Մեզ

«ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻՆ» ՄԱՐԶՈՒՄ «ԵՐԵՎԱՆ ՍԵԹ» Է

Կոտայքում Սամվել Ալեքսանյանի հետ խոսում են իր ոճով Սա «Երեւան Սիթիի» կեղծ տարբերակն է: Այս ապրանքները վաճառվում էին խախտումներով: ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ ուկրաինական օղիներին շփոթության աստիճան նմանեցված արտադրանքին բոլորն են ծանոթ: Տարիներ շարունակ նրան պատկանող «Ֆլիտֆուդ», «Սալեքս», «Ալեքս գրիգ» ընկերությունները փորձել են «Մեդոֆֆ» փնտրող սպառողներին «Մեդոֆե»-ով խաբել, «Պրեմիումի» փոխարեն նմանատիպ շշով «Պրայմին» ծախել, «Ուկրաինկայի»

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ԹԱՆԳԱՐԱՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, ծանոթացել մշտական ցուցադրությանը եւ հուլիսի 15-ին բացված «Կնոջ կերպարը Սարյանի արվեստում» ցուցահանդեսին: Ըստ «Մեդիամաքսի»՝ ՀՀ նախագահին ներկայացվել են Սարյանի տուն-թանգարանի խնդիրները՝ կապված հիմնանորոգման, լրացուցիչ շինարարական աշխատանքների իրականացման, թանգարանի պահոցի, արխիվի, նոր ցուցադրության պատշաճ կազմակերպման, նաեւ՝ թանգարանի 45-ամյա հոբելյանը բարձր մակարդակով նշելու հետ: Սերժ Սարգսյանը հանձնարարականներ

8 ՎԻՐԱՎՈՐԻ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿՆԵՐ

Հուլիսի 25-ին Տավուշի մարզի Բերդավանի «Սալկուտ» սարում «Գազ-66» մեքենայի վթարից 11 վիրավորներից 8-ին տեղափոխել են Երեւանի տարբեր բուժհիմնարկներ՝ Միքայելյանի անվան ինստիտուտ, «Էրեբունի», «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ եւ այլն: Վիրավորներից 6-ին մայրաքաղաք են տեղափոխել ռազմական ուղղաթիռով: Վիրավորներից 25-ամյա Նունե Միքայելյանը վիրահատվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում. նրա փայծաղը հեռացվել է: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Գյոզալյանի վկայությամբ՝

Եվրոպացիները կփրկե՞ն

Վարչապետի մոտ այսօր կքննարկվեն փոքր  ու միջին բիզնեսի խնդիրները «Առավոտը» երեկ տեղեկացրել էր, որ օրերս վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է մի քանի միջին ձեռնարկատերերի հետ, ովքեր բողոքել են իրենց համար ստեղծված պայմաններից, գործարար դաշտից: Տիգրան Սարգսյանը խոստացել էր առաջիկայում անդրադառնալ փոքր եւ միջին ձեռներեցների հարցերին: Ավելին, ձեռնարկատերերի հետ հանդիպման մշտական ֆորմատ է ստեղծել: Երեկ «Առավոտին»

ՀԱԿ-ԿՈԱԼԻՑԻԱ՝ ԵՐԿՐՈՐԴ ՌԱՈՒՆԴ

Օրակարգը ձեւավորվեց՝ արտահերթի հարցի քննարկում եւ  պատշաճ ընտրությունների անցկացման նպատակով քաղաքակիրթ  մրցակցության ապահովում: ՀԱԿ-կոալիցիա աշխատանքային խմբերի երկրորդ հանդիպումը լուսաբանելուց առաջ, մինչ ԶԼՄ-ների ներկայացուցիչները սպասում էին հանդիպման ավարտին, մտքումս շարունակ մի երգ էր պտտվում, որը ֆրանսերենից թարգմանված հնչում է այսպես՝ «Կլոր սեղանի ասպետներ, համտեսենք գինին, եթե լավն է»: Նյութը եւս մտադրվել էի այդպես էլ վերնագրել, բայց

ԹԻՄԻ ՄԻ ՄԱՍԸ ՀԱԼԱԾՈՒՄ ԷՐ ՄՅՈՒՍԻ՞Ն

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկ «Արցախ» ակումբում արեց նույն պնդումը, որը կրկնվում է խորհրդարանական ընդդիմադիրների բազմաթիվ ելույթներում, այն է՝ թե ՀԱԿ-ը եւ իշխանությունը հանդես են գալիս քաղաքական նույն դիրքորոշումներով, մասնավորապես՝ համընկնում են սկզբունքները Արցախի խնդրի լուծման հարցում, նաեւ տնտեսական, սոցիալական ոլորտներում են հիմնականում նույն քաղաքական դիրքորոշման կողմնակիցը: Լարիսա Ալավերդյանը նաեւ կարծիք հայտնեց, թե երկխոսությունը

«ՀԱԿ-ը փոշիանում է»

Ժիրայր Սեֆիլյանը պատահական չի համարում,  որ Սերժ Սարգսյանը հիմա է ընդունել Տեր-Պետրոսյանի՝  երկխոսելու առաջարկը: «Մոտ ապագայում քաղաքական դաշտում կձեւավորվի մի երրորդ ուժ, որը կառաջնորդի ժողովրդին ու նրան դուրս կբերի ստեղծված անելանելի վիճակից»,- երեկ Մամուլի ազգային ակումբում հայտարարել է «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ Հայաստանը գտնվում է դասական հեղափոխության շեմին։ Tert.am-ի փոխանցմամբ, նա նաեւ

ՀԱԿ-Ը ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԲԱՐԵՓՈԽԵԼ «ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ»

Ընդ որում՝ ակնկալվում է, որ դա պետք է արվի մինչեւ հոկտեմբերի կեսերը՝  պահանջվող արտահերթ նախագահական ընտրություններից առաջ: Երեկ Հայ ազգային կոնգրեսը հրապարակել է իշխանության պատվիրակության հետ բանակցությունների օրակարգը, որը ՀԱԿ եւ կոալիցիոն ուժերի պատվիրակների երկրորդ հանդիպման ժամանակ արդեն իսկ համաձայնեցվել է, այն է՝ «Հայաստանում լեգիտիմ իշխանության շուտափույթ ձեւավորման նպատակով արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում

ՀՀ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Չինաստանում անցկացված Շախմատի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը երեկ դարձավ հաղթող: Մեր հինգ ոսկե տղաները՝ գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը եւ, անշուշտ, հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանն աշխարհին հերթական անգամ ապացուցեցին, որ փոքրիկ Հայաստանը շախմատային գերտերություն է եւ ի վիճակի է ծնկի բերել հզորագույն պետություններին ու նվաճել աշխարհի չեմպիոնի

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԱՅ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻՆՔ

Հուլիսի 24-ին թույլ չեն տվել Վրաստան մուտք գործել  «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանին: Բացի այդ՝ սահմանին առգրավել են Վրաստան տարվող տպագիր նյութերը: Ի տարբերություն «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի, որոնց ընդհանրապես թույլ չէին տվել ելույթ ունենալ հուլիսի 24-ին Ջավախքում կազմակերպված Տերյանական օրերին նվիրված միջոցառման ժամանակ՝ «Ժառանգության» վարչության

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ԽՆՁՈՐԸ ԽԹԱՆՈՒՄ Է

Բրիտանական համալսարանի հետազոտողները պարզել են, որ խնձորը դրական ազդեցություն է ունենում տղամարդու սեռական կարողությունների վրա: Ամբողջ խնդիրը ֆենիլետիլամինի մեջ է, որը ընդունակ է վերականգնել զգացմունքները: Ընդամենը երկու խնձոր՝ ինտիմ հարաբերություններից առաջ, եւ այն կօգնի լինել բարձունքում, իսկ խնձորի հյութը կպարգեւի երկարատեւ հաճույք:

«PINCET»-ը՝ «LGBTT»-ում

Հայ միասեռականները Թուրքիայում դժգոհել են Ստամբուլում անցկացվել է միասեռականների, լեսբուհիների, բիսեքսուալների, տրանսվիստիտների ու տրանսսեքսուալների՝ «LGBTT» միջոցառումը: Հայաստանյան մասնակիցների թվում նշվում է «PINCET» ռոք խումբը: Ստամբուլում Հայաստանի «LGBTT» խմբավորման անդամները դժգոհել են, որ չեն կարող դուրս գալ փողոց՝ իրենց իրավունքների պաշտպանության համար: Ավելին, նրանցից շատերը չեն ցանկանում բարձրաձայնել իրենց սեռական ուղղվածության մասին՝ վախենալով աշխատանքը կորցնելուց, հալածանքների

ԻՆՏԵՐՆԵՏՆ ԱԶԴՈՒՄ Է

Բազմաթիվ գաջեթների, էջանշումների եւ վերջապես որոնման օգտագործումը սկսում է աստիճանաբար ազդել ուղեղի աշխատանքի վրա՝ հատկապես վատացնելով հիշողությունը: Այսպիսի եզրահանգման են եկել Կոլումբիական համալսարանի գիտնականները, որոնց «Google-ի ազդեցություն» հետազոտությունը տպագրվել է «Science» ամսագրում: «Բազմաթիվ փորձարկումները ցույց են տվել, որ մարդը շատ ավելի դժվար է կարողանում մտապահել այս կամ այն ինֆորմացիան, եթե գիտի, որ այն ինչ-որ տեղ

Փորձում են չկրկնվել, տարբերվել

Ըստ Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյանների՝ երաժշտությունն իրենց երակներում է Կուլիսներից բեմ հասան ընդամենը մեկ քայլով՝ կուլիսներից մայրիկի համերգներին հետեւելով ու գիտակցելով, որ ուզում են հենց այդ ճանապարհով քայլել: Ահա թե ինչպես են Վլադիմիր եւ Մարգարիտա Բարխոյանները մուտք գործել երգարվեստ: «Փոքր տարիքում մայրիկի համերգներին միշտ մասնակցում էինք: Միշտ բեմի հետեւում ենք եղել, կարելի է ասել՝ բեմի

ԱՅՑԵՔԱՐՏԵՐԸ՝ ՁԵՐ ՄԱՍԻՆ

Յուրաքանչյուր բնագավառ պետք է ունենա  իրեն հարմար այցեքարտ Այցեքարտն առաջին հայացքից ոչինչ չասող մի ստվարաթուղթ է, սակայն այն հասցեատիրոջ մասին կարող է շատ բան ասել: Այցեքարտը կարեւոր դեր է խաղում հատկապես գործնական հարաբերություններում: Երբեմն դրանցում օգտագործված գույները, տառատեսակը կամ պատկերներն ընտրվում են հատուկ նպատակով, իսկ մրցակցությանը դիմանալու համար պետք է ստեղծել, որքան հնարավոր է, չկրկնվող

Միջազգային առաջնության ժամանակ

Հուլիսի 24-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.30-ին Նուբարաշենի խճուղում գտնվող Նուբարաշենի հրաձգարանի տարածքում  Երեւանի քաղաքապետարանի կողմից արտոնված «Ջիպ Տրիալ» տիպի միջազգային բաց առաջնության ժամանակ 35-ամյա Դավիթ Մ.-ի վարած կվադրոցիկլը բլրից իջնելիս շրջվել է, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Արտաքսել են հայ ֆուտբոլիստներին

Ադրբեջանական «Քյափազ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Մեհման Ալլահվերդիեւը վերջերս մեկնել էր Արմավիր՝ ֆուտբոլիստներ հավաքագրելու: «Տորպեդո» ակումբից ընտրել էր երկու խաղացողի: Հետագայում պարզվել էր, որ «ընտրյալները» հայկական ծագում ունեն: Օդանավակայանում ֆուտբոլիստների ժամանումը Գյանջյա աղմուկ է բարձրացրել: Պետական սահմանային ծառայության աշխատակիցները օդանավակայանից նույն պահին արտաքսել են ռուսական անձնագրերով, բայց հայկական ծագում ունեցող ֆուտբոլիստներին:

Գրոսմայստերը տեղափոխվել է հիվանդանոց

Մարտունիում ընթացող շախմատի «Կապուտակ Սեւան» միջազգային ավանդական 16-րդ կարգի մրցաշարում, որին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Չինաստանի եւ Վրաստանի 10 գրոսմայստերներ, երեկ տհաճ անակնկալ է եղել: Չորրորդ տուրում նախավերջին տեղում ընթացող ռուսաստանցի Իլդար Խայրուլինը (նկարում) սեւերով պետք է հանդիպեր Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Ժիգալկոյի հետ: Սակայն տուրից առաջ Խայրուլինը կույրաղիքի նոպայով տեղափոխվել է Մարտունիի մասնավոր կլինիկաներից

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031