Օրվա լրահոսը

Ձկնորսությունն արգելված է նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ը

ՀՀ բնապահպանության նախարարությունից ստացած հաղորդագրության համաձայն՝   բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը իր 2011թ. նոյեմբերի 21-ի թիվ 238-Ա հրամանով, սիգի և իշխանի բնական վերարտադրության ժամանակահատվածում` 2011թ. նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 28-ը, արգելել է Սևանա լճում  ձկան և խեցգետնի որսը: Նախարարության ստորաբաժանումներին հանձնարարվել է ապահովել Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման գործընթացի կազմակերպումը`  ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և իրավապահ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորն այցելում է Երեւան` քննարկելու ԼՂ խնդիրը

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ֆիլիպ Լեֆորը նոյեմբերի 28-ին կայցելի Երեւան: Հայաստան իր այս երկրորդ այցի ընթացքում նա հանդիպելու է ՀՀ նախագահին, արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին եւ ԱԱԽ քարտուղարին. «Քննարկումների թեման լինելու է Լեռնային Ղարաբաղին առնչվող իրավիճակը»: Ըստ հաղորդագրության՝ այս այցը

«Կրիստալ» գիշերային ակումբում խուլիգանության գործով տուժողին բերման չենթարկեցին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դԴատավոր Գագիկ Պողոսյանն այսօր ժ.14.30-ին նշանակած նիստը ստիպված էր հետաձգել, քանի որ տուժող Անդրանիկ Մարտիրոսյանը բացակա էր՝ դատարանին անհասկանալի պատճառով: Պետք է քննվեր Արման Հայրապետյանի, Սարգիս Ավագյանի, Արսեն Խաչատրյանի եւ Արմեն Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը: Նրանք այս տարվա հունիսի 19-ին, ժ. 03.30-ի սահմաններում, Երեւանի Աբովյան փողոցում

Մինչեւ դեկտեմբերի 1-ը չի լինելու որեւէ չջեռուցվող մանկապարտեզ

Այսօր Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական հաստատությունների ջեռուցումից եւ սննդից: Տիկին Սողոմոնյանը փաստեց, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի մարտյան որոշումը՝ նախադպրոցական հաստատությունների անվճար լինելու մասին, վճռորոշ է եղել: Եվ եթե  նախկինում շուրջ 25000 երեխա էր հաճախում երեւանյան մանկապարտեզներ, այսօր արդեն 29000, 6000 երեխա էլ

15 միջոցառումներ Երևան քաղաքում և Մոսկվայում Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության 2012թ. ծրագիրը

Այսօր ԱԱԽ Քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ստորագրել են նախորդ` մոսկովյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործմանն ուղղված, ՀԱՊԿ շրջանակներում իրականացվելիք միջոցառումների 2012թ. ծրագիրը, որին հետևել է համատեղ մամուլի ասուլիս: Ընդգծելով ստորագրված փաստաթղթի կարևորությունը` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է. «Մենք 2012թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում, համաձայն ստորագրված

Նոր լուծումներ՝ հաղթահարելու Եվրոպական դատարանում գործերի կուտակումը

Եվրոպայի խորհրդի կայքէջում այսօր հրապարակված հաղորդագրության համաձայն, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն ողջունել է «նոր գաղափարները»՝ հաղթահարելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հազարավոր գործերի կուտակումները: Հանդես գալով Էդինբուրգում՝ ԵԽԽՎ Մշտական հանձաժողովի առջեւ, նա ասել է, թե ՄԻԵԴ բարեփոխումը, որը Եվրոպայի խորհրդում Մեծ Բրիտանիայի նախագահության գերակայություններից է՝ խիստ կարեւոր է: Նա նաեւ ընդգծել է ազգային մակարդակում Մարդու իրավունքների

Բաքվի համար Սերժ Սարգսյանն ընտրություններում անմրցակից է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը, ըստ «Ռեգնումի», Բաքվում լրագրողների հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներում, նաեւ Հայաստանում եւ Ադրբեջանում սպասվող ընտրությունները չեն կարող խոչընդոտել բանակցային գործընթացին. «Հայտարարությունները, թե ընտրությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին՝ չեն համապատասխանում իրականությանը: Բոլոր երկրներում էլ պարբերաբար անցկացվում են ընտրություններ, բայց այդ երկրների դիրքորոշումները՝

Արոնյանին այսօր բավարարո՞ւմ է ոչ-ոքին

Ո՞վ կդառնա Տալի հուշամրցաշարի հաղթող: Հարցի պատասխանը կիմանանք մի քանի ժամվա ընթացքում, քանի որ այս պահին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերները խաղում են: Արոնյանը Յան Նեպոմնյաշչիի հետ եզրափակիչ` 9-րդ պարտիային ներկայացել է 5,0 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորողի կարգավիճակում: 8-րդ տուրից հետո Լեւոնի մրցակիցը, ինչպես նաեւ Կարլսենը, Կարյակինը եւ Իվանչուկը նրանից ետ են մնում կես միավորով: Իսկ Անանդը

Թամար Պողոսյանը վատնե՞լ է բյուջետային միջոցները. ՎՊ ստուգումները ավարտվել են

Հայաստանի Վերահսկիչ պալատը ավարտել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամում կատարած ստուգումները, որոնց արդյունքներով պարզվել է, որ Թամար Պողոսյանի ղեկավարած տարիներին այստեղ ֆինանսական լուրջ չարաշահումներ են կատարվել: Ինչպես Վերահսկիչ պալատից տեղեկացնում են Panorama.am-ին, կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Հիմնադրամի 2008, 2009, 2010 թվականների հաշվետվություններով ներկայացված բյուջետային միջոցներից կատարված ծախսերը չեն համապատասխանել փաստացի ծախսերին` դրամարկղային

«Ամուսնությունս եղավ արվեստի շնորհիվ»

  «Սովորական շշերի վրա չուլկիներ էինք հագցնում, փայտից ձեռքեր էինք պատրաստում, հագուստը մայրս էր կարում, իսկ դեկորացիան հայրս էր սարքում: Այն շատ մեծ էր, բայց հավաքելիս փոքրանում էր: Ամեն ինչ այնպես էինք հարմարեցրել, որ տեղափոխելը հեշտ լիներ, որովհետև դեպքեր էին լինում, որ գյուղից գյուղ ոտքով էինք գնում. տրանսպորտ չկար»,-պատմում է դերասան Հրաչյա Հովհաննիսյանը: 1993 թվականին

ԱԺ լսումներ՝ կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին

Նոյեմբերի 25-ին  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Արամ Սաֆարյանի նախագահությամբ, առաջին ընթեցումով քննարկվեց կառավարության հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը: Նա նշեց, որ օրինագիծն ուղղված է քաղաքացիների, անկախ նրանց սեռային պատկանելիությունից, իրավունքների եւ ազատությունների ապահովման

Հայաստանը Թուրքիայի հեղինակության փրկի՞չ

«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ ՖԻԴԵ-ի հրավերով Հայաստանի կանանց հավաքականը դեկտեմբերի 17-28-ը Թուրքիայի Մարդին քաղաքում կմասնակցի շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությանը: Դա, իհարկե, մեր հավաքականի եւ աղջիկների համար մրցաշրջանն ավելի բարձր արդյունքով եզրափակելու լավ հնարավորություն է, որը միայն ողջունել կարելի է: Սակայն ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, մրցաշարը մինչ այդ հայտնված է եղել ձախողման իրական վտանգի առջեւ եւ

Ռազմական կցորդի նստավայրն այլեւս Թբիլիսին չէ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտային: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ուկրաինական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր: Ուկրաինայի դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Սերգեյ Նեստերենկոյին: Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին եւ հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան

Թուրքիայի ներողությունը ներողություն խնդրելուն նման չէր

Երեկ ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը, անդրադառնալով Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող զարգացումներին, կարծիք է հայտնել, թե այդ իրադարձությունները մեզ հետաքրքրում են այնքանով, որքանով կարող են առնչվել այնտեղ ապրող հայերին: Մանոյանի ասելով՝ հայերի համար այդ զարգացումները կարող են մտահոգիչ լինել, եթե դրանց համատեքստում Թուրքիայի դերը մեծանա: Նա այս պահին մտահոգիչ

«Չենք խրախուսում՝ համակերպվում ենք»

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում էլ քիչ չեն բացակա անդամով ընտանիքներն ու դատարկ տները: Նախկինում հարսանեկան ավտոշարասյուների կարելի էր հանդիպել հիմնականում շաբաթ եւ կիրակի օրերին: Դա բացատրվում էր քաղաքացիների զբաղվածությամբ: Մարդիկ աշխատում էին, գումար վաստակում, իսկ հանգստանալու եւ լիցքաթափվելու, նաեւ ուրախ առիթներն ու տարեդարձերը տոնելու համար ընտրում էին հանգստյան օրերը: Հիմա պատկերն այլ է. երիտասարդներն ամուսնանում

«Ռոբշինին» նախարարությունը չի մոռանա

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը երեկ «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով «Ռոբշին» ընկերության հայտարարություններին, թե առաջիկայում դատի է տալու բնապահպանության նախարարությանն իր կրած վնասների համար, ասաց. «Դրանք  «Ռոբշինի» հայտարարություններն են, իսկ մեր մասով ասեմ, որ տրամադրված ենք ընկերությանն այլընտրանքային լուծումներ առաջարկել, քանի որ, կառավարության որոշմամբ, Թռչկանը հատուկ պահպանվող տարածքների շարքին է դասվել, ու այնտեղ հիդրոէլեկտրակայան

Չկան լավ եւ վատ անուններ, կա դրանց նկատմամբ ձեւավորված վերաբերմունք

Եպրաքսիա Հակոբյանը տարիներ շարունակ բարդույթավորվում էր: Պատճառը, իր իսկ խոսքերով ասած, անբարեհունչ եւ իմաստային առումով ոչ երեւելի սեփական անունն  էր: Հայրն էր իր մայրիկի  անունը դրել աղջկան՝ չցանկանալով վիրավորել ծնողին: Եփրաքսիան էլ սիրում էր Լիլիթ անունը. «Երբ 16 տարիս լրացավ, որոշեցի փոխել անունս, քանի որ տանել չէի կարողանում այն: Բայց դա չէր նշանակում, որ ես

Երկնքից ինչ ասես, որ չի թափվել

Գունավոր անձրեւ, փողեր, ձկներ, որդեր, արյուն, կով. այս ամենը տեղացել է երկնքից՝ տարբեր ժամանակահատվածներում: Որքան էլ տարօրինակ հնչի, կան երկրներ, որտեղ տարիների ընթացքում երկնքից տարբեր միջատներ կամ կենդանիներ են թափվել: Այդպիսի դեպք գրանցվել է, օրինակ, 1997 թվին Ճապոնիայում, որտեղ երկնքից կով է ընկել: Ըստ ճապոնական ձկնորսական նավի տեղեկությունների՝  հանկարծ երկնքից կով է ընկել՝ հարվածելով նավին

«Facebook»-ում ավելի շատ է լինում, քան հիմնարկում

Հայաստանյան բանկերից մեկի նախագահն աշխատանքից ազատել է իր աշխատակազմի ղեկավարին: Պատճառը՝ «Facbook» սոցիալական ցանցում ողջ օրն անցկացնելն է: Բանկի աշխատակիցը մտադիր է դիմել դատարան եւ փնտրում է փաստաբան: Բանկի նախագահը դուրս էր գրել իր աշխատակցի «Facbook»-ում գտնվելու ժամերը, եւ պարզել էր, որ նա «երկրորդ հիմնարկում» թրաֆիքինգի է ենթարկվում՝ աշխատում է 8 ժամից ավելի, քան՝ բանկում,

Մրցաշրջան-2012-ի մեկնարկն արդեն տրված է

Միջանկյալ անցումային այս մրցաշրջանը, որ Հայաստանի առաջնությունը գարունից գարուն է ձգելու, մի հետաքրքիր ու նոր առանձնահատկություն էլ ունի. Հայաստանի գավաթի խաղարկությունն սկսվում է օրացուցային տարին դեռ չմեկնարկած: ՀՖՖ որոշմամբ գավաթի խաղարկության վիճակահանությունը, ինչպես նաեւ առաջին՝ քառորդ եզրափակիչ փուլը, տեղի ունեցավ արդեն ավարտված 20-րդ առաջնությունից անմիջապես հետո: Նոյեմբերի 19-ին ու 20-ին կայացան առաջին, իսկ նոյեմբերի 23-24-ին՝

Թրաֆիքինգով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամներից 5-ը կանայք են

Հայաստանի 8 քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Ութնյակից ձեւավորվել է հանցավոր խումբ, որը զբաղվել է մարդկանց հավաքագրմամբ՝ սեռական շահագործման նպատակով: Աղունիկ Այվազյանը, Հասմիկ Առաքելյանը, Ծովիկ Ավետիսյանը եւ Մարիամ Սարգսյանը կալանավորվել են եւ ներկայումս պահվում են արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Կին մեղադրյալներից միայն մեկի՝ Հեղուշ Վասիլյանի նկատմամբ չի ընտրվել կալանավորումը որպես խափանման միջոց: Գլխավոր

Հայաստանը ձախողվեց Բալիում

Հերթական մշակութային փնթիությունը Նոյեմբերի 22-29-ը Բալի կղզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հերթական նստաշրջանի ժամանակ որոշվելու է, թե 84 ազգային ավանդություններից որոնք են ընդգրկվելու «Ոչ նյութական ժառանգության» ցանկում եւ պահպանվելու սերունդների համար: 200-ից ավելի ավանդություններ արդեն այդ ցանկում են: Հայաստանը 2 հայտ էր ներկայացրել՝ Վարդավառը եւ եւ Հայ աշուղական սիրավեպը, որոնք ըստ մեր երկրի մշակութային պատասխանատուների, առաջինների թվում արժե

Միջազգային շաբաթ՝ վանաձորցի ուսանողների մասնակցությամբ

Բաթումից վերադարձել է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի պատվիրակությունը, որը օրերս մասնակցել է «Քույր քաղաքների միջեւ երիտասարդական շաբաթ» փառատոնին: Վերջինիս ներկա էին տարբեր երկրների 10 քույր-քաղաքների ներկայացուցիչներ: Վանաձորը ներկայացրել է Մանկավարժական ինստիտուտի մշակույթի կենտրոնը: Փառատոնը ներառել է լուսանկարչական ցուցահանդես եւ համերգային ծրագիր: Ըստ ՎՊՄԻ մշակույթի կենտրոնի եւ վանաձորյան պատվիրակության ղեկավար Գայանե Հովհաննիսյանի՝ հանդիսատեսը բարձր է գնահատել

Լավագույն գիրքը 50-70 օրինակ է իրացվում

Հրատարակչությունները՝ գրքերի հրատարակման խնդիրների մասին «Առավոտին» հասած տեղեկություններով՝ 2-3 հրատարակչություններից բացի, մյուսները ¥շուրջ 200) հրատարակում են տարեկան մինչեւ 5 գիրք (գեղարվեստական, մանկական, ուսումնական եւ այլն), այն էլ՝ պետության կամ որեւէ հովանավորի կողմից տրված գումարով։ Քանի որ հրատարակելուց առաջ «ձեռնարկատերը» արդեն գումարը ստանում է, հավանաբար ոգեւորված էլ չի լինի բովանդակալից գրքեր արտադրել։ Մյուս կողմից՝ նման դեպքում

Դատավորն էլ կարող է հղի լինել

Դատարանի համակարգչի ժամանակը չի համընկնում քաղաքացիների ժամանակացույցին Երեկ ողջ օրն անցկացրի ՀՀ քաղաքացիական եւ տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատական նիստերի տարբեր դահլիճներում: Ուրախանում էի, երբ, մասնավորապես, դատավորը կամ դատական նիստերի քարտուղարն ինձ չէին ճանաչում եւ, օրինակ, ընդմիջման ժամանակ նիստերի դահլիճում արված լուսանկարներիս դեմ ընդվզում էին: 320 նիստերի դահլիճում դատարանի (Ն.Հովսեփյան, Ն.Բարսեղյան, Ա.Մկրտչյան) գլխավերեւում չեք տեսնի

Քրեական հետապնդումը կդադարեցվի կամովին ներկայանալու դեպքում

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմում է հետախուզման մեջ գտնվող զորակոչիկներին «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը նույնպես նախատեսում է հետախուզման մեջ գտնվող անձանց հետախուզումը եւ քրեական հետապնդումը դադարեցնելու կարգ: Օրենքի գործողության ոլորտն ընդգրկում է 1992 թ. աշնանային զորակոչից մինչեւ 2011թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը եւ տարածվում է այդ ընթացքում «Զինապարտության մասին»

« Մենք մի քիչ «լաքայոտ» ենք, դուք լավն եք ». Վարդան Պետրոսյան

Այսօրվա մեր ժամադրությունը դերասան, բեմադրիչ Վարդան Պետրոսյանի հետ է: Նրա հետ ժամադրությունը եղավ իր մամուլի ասուլիսից հետո: Շատ սպասեցինք, բայց վերջապես զրուցեցինք: Խոսեցինք նրա մանկությունից, երիտասարդությունից եւ մեր մասին իր ունեցած վերաբերմունքից: – Պարոն Պետրոսյան, պատմեք Ձեր մանկությունից և երիտասարդական տարիներից: – Ես ունեցել եմ շատ-շատ հետաքրքիր և երջանիկ մանկություն: Ծնվել եմ Երևանում, մեծացել եմ

Խտրական վերաբերմունք գյումրեցի գործարարների նկատմամբ

Անգամ վարկեր տրամադրելիս առաջնորդվում են «ռայոնցիներ» ու երեւանցիներ սկզբունքով Երեկ այս մասին Գյումրիում կազմակերպված «Շիրակ էքսպո» ցուցահանդես-վաճառքի ժամանակ դժգոհեց Շիրակի մարզի գործարարների միության նախագահ, Գյումրիի «Տավրոս» կոշիկի գործարանի տնօրեն Կարապետ Մովսիսյանը: Նրան վրդովեցրել է այն, որ գործարար միջավայրի զարգացում քարոզողները խտրական վերաբերմունք են ցուցաբերում գյումրեցիների նկատմամբ, մասնավորապես՝ բանկերից վարկեր տրամադրելիս չափազանց էժան են գնահատում գյումրեցի

Սաունան վտանգավո՞ր չէ սրտային անբավարարվածությամբ տառապողների համար

Պարզվում է սաունաները կարող են օգտակար լինել սրտային անբավարարությամբ տառապող հաճախորդների համար: Ինչպես հաղորդում է New Scientist գիտական պարբերականը՝ նման եզրահանգման է եկել ճապոնական գիտնականների խումբը՝ Տակասի Օհորիի ղեկավարությամբ: Խմբի գիտական ուսումնասիրությունը հրապարակված է The American Journal of Cardiology –ում: . Օհորիի խումբը հետազոտել է բարձր ջերմաստիճանի ազդեցությունը սրտի վրա: Ուսումնասիրությանը մասնակցել են մոտ 40

Էրդողանի «պակազուխա՞ն»

«Սա երբեւէ կարող է դառնալ օժանդակ արդյունք, որպեսզի Թուրքիան այն եվրոպական իր գործընկերներին կամ շահագրգիռ ուժերին ներկայացնի, որ նման կարգի հարցերում պատրաստ է եւ կարող է գնալ ինչ-որ զիջումների, կարող է երկխոսության մեջ մտնել նաեւ նման ցավոտ խնդիրներում, այդ թվում նաեւ՝ հայ-թուրքական: Բայց Թուրքիան այդպիսի ընդհանուր նպատակ չունի»,- երեկ «Առավոտի» հարցին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930