Օրվա լրահոսը

Երկրաշարժերից դաս չե՞ն քաղում

Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո շենքերի սեյսմակայունության նորմերը վերանայվեցին, ընդ որում, մասնավորապես Երեւան քաղաքում մինչ երկրաշարժը կառուցված շենքերի համար անհրաժեշտ սեյսմակայունությունը սահմանվեց 9 բալի սահմանում՝ անցյալի 7 բալի փոխարեն: Բնականաբար՝ ծագեց քաղաքի շենքերի սեյսմիկ անվտանգությունն ապահովելու միջոցառումներն իրականացնելու անհրաժեշտությունը, որն իր հերթին կապված է անասելի ծախսերի հետ՝ միջոցների ծայրահեղ սահմանափակվածության պայմաններում: Սա է թերեւս պատճառը, որ այսօր

Հախնազարյանները շարունակում են ավանդույթները

Դիրիժոր Տիգրան Հախնազարյանն առաջին անգամ կներկայանա հայրենիքում Ճանաչված Հախնազարյան երաժշտական ընտանիքի բարձրակարգ երաժիշտներին վիճակված էր ոչ արժանի ստեղծագործական ճակատագիր։ Ընտանիքի հայրը՝ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի շուրջ 30 տարիների երկրորդ ջութակահար Սուրեն Հախնազարյանը, հայրենիքում անգամ վաստակավորի կոչման չարժանացավ, իսկ որդին՝ թավջութակահար Նարեկը, այս տարի մասնակցելով Չայկովսկու անվան մրցույթին, միջազգային բարձրագույն նվաճումը վաստակեց ոչ միայն ստեղծագործական,

Կարեւորը չափի զգացումն է

Բացվեց Անդրանիկ Քեշիշյանի լուսանկարչական ցուցահանդեսը Հեռուստաօպերատոր, լուսանկարիչ Անդրանիկ Քեշիշյանի մասին գուցե շատերը լսած չլինեն: Նա լուսանկարչությամբ զբաղվում է 15 տարի, երկար տարիներ Մոսկվայում բնակվելուց հետո 2011 թ. տեղափոխվել է Հայաստան՝ նպատակ ունենալով հետագա ստեղծագործական կյանքը շարունակել այստեղ: Օրերս «Նարեկացի» արվեստի կենտրոնում կայացավ Անդրանիկ Քեշիշյանի ցուցահանդեսը՝ «Ամենակարեւորն արվեստում չափի զգացումն է» խորագրով: 29-ամյա հեռուստաօպերատորի աշխատանքներն առանձնահատուկ

Ուսանողները մրցեցին ինտելեկտուալ խաղում

Հայաստանում Ֆրանսիական համալսարանում երեկ կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ-վիկտորինա, որը համախմբել էր ուսանողների՝ տարբեր բուհերից: Մասնակցում էին Երեւանի պետական համալսարանը, Բժշկական համալսարանը, Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանը, Երեւանի Ճարտարապետա-շինարարական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը եւ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը: Ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել Լը Մորզելեկը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն

«Վաղեմի երազանքս իրականացավ»

Գեղանկարիչ Վլադիմիր Աբրահամյանն արդեն հինգ տասնամյակ գույնի ու պատկերի լեզվով է խոսում, ապրում, արարում: Վարպետը նշում էր իր ծննդյան 70 եւ ստեղծագործական գործունեության 50-ամյակները: Հայաստանի նկարիչների միությունում բացված անհատական ցուցահանդեսը հաճելիորեն զարմացրել էր այցելուներին: Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ամբողջական ներկայացումը վերջապես հնարավորություն կտա ավելին պատմել գեղանկարչի ու մարդու մասին: Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակը նաեւ շուրջ 250 գեղարվեստական

Տուժում է փոքր բիզնեսը

Դեղամիջոցների շուկայում կեղծարարության դեմ եվրոպական հռչակագրին չմիացած Հայաստանում բուժպարագաները ազատված են ավելացած արժեքի հարկից, իսկ դեղերը՝ ոչ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում անցած տարվա գարնանը տեղի ունեցածը բավական էր հասկանալու համար, որ մեր պետությունը խեղճ է մենաշնորհների ու դրանց տերերի դեմ: Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության

Լուսանկարը պիտի «հերքեն», թե՝ տեքստը

Շամշյանին ծանուցել են, բայց՝ ինչպես Եղվարդի խճուղի 1 հասցեով ստացվել է խորհրդավոր մի ծրար: Այն ուղարկվել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Ծրարը բացելուց հետո այն փոխանցվել է «Առավոտ» օրաթերթին: Ինչո՞ւ թերթին, որովհետեւ այնտեղ է եղել մեր ֆոտոլրագրողի՝ Գագիկ Շամշյանի անունը: Դատավորի գործավար Ա. Հասրաթյանի ստորագրությամբ դատական ծանուցագիր է ուղարկվել: Անկեղծ

Յուրացրել է կենսաթոշակառուների գումարները

Դատարանում վանաձորցին ընդունեց մեղքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ, ընթանում է շարունակաբար, միասնական դիտավորությամբ կենսաթոշակառուների գումարները յուրացնելու, առեւտրային կաշառք ստանալու եւ պաշտոնական փաստաթղթեր կեղծելու եւ օգտագործելու մեջ մեղադրվող վանաձորցի Շողիկ Վարդումյանի դատաքննությունը: Վանաձորցի կնոջը մեղադրանք է առաջադրված ՀՀ քրօրի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325 հոդվածի 1-ին մասով, 200 հոդվածի

Քննիչի որոշման դեմ

Իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարան՝ պահանջելով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր կազմով քննության: Իրավապաշտպան կազմակերպությունը դիմել էր դատարան՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Վաղինակ Մարտիրոսյանի՝ 2011 թ. մայիսի

Միգրանտները Վոլգոգրադում պաշտպանված կլինեն

Հայ միգրանտները, մեկնելով արտերկիր, շատ հաճախ աշխատանքի եւ դրա դիմաց վճարման հետ կապված խնդիրներ են ունենում: Այդ իսկ պատճառով Հայաստանի Հանրապետության Արհմիությունների կոնֆեդերացիան Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի մարզի Արհմիությունների կոնֆեդերացիայի հետ միասին կնքել է պայմանագիր, ըստ որի՝ մեր երկրի քաղաքացին Վոլգոգրադում օրինական աշխատելու ընթացքում եթե առնչվի որեւէ աշխատանքային խնդրի, կարող է դիմել տեղի Արհմիությունների կոնֆեդերացիա եւ

Եկել է տեսել՝ տուն չունի

Նրա բնակարանի տեղում կառուցապատում իրականացրած  «Ավո Ֆ.Մ.Հ.» ընկերությունը հրաժարվում է փոխհատուցել՝ մերժումը պատճառաբանելով վաղեմության ժամկետով: Աղավնի Ջալալբեկյանը 30 տարուց ավելի բնակվել է Արամի 8 հասցեում եւ եղել է բնակելի տարածքի օգտագործող: Մութ ու ցուրտ տարիներին սոցիալական ծանր վիճակի մեջ հայտնվելով՝ տիկին Աղավնին 1999 թվականին մեկնել է Գերմանիա: 10 տարի հետո վերադառնալով հայրենիք՝ հայտնաբերել է, որ այլեւս

Ցուցակը

Զարթուցիչ ինձ ամեն առավոտ արթնացնում ես` չնայած մեղավոր չես: Արագ-արագ հագնվում և դուրս եմ գալիս` երբեմն կամ գրեթե միշտ առանց նախաճաշելու: Չեմ կարողանում հարմարվել և առավոտյան գոնե 5 րոպե դասից չուշանալ: Որքան մոտանում է առաջին դասաժամի ավարտը, այնքան անհամբեր եմ սպասում մեր «ցուցակին»: ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի «Հաղորդակցություն, մեդիա և հասարակություն»  խմբում որևէ

Հայը լքել է, նիգերիացին՝ որդեգրել

Փոքրիկ Սառան իր սեւամորթ մայրիկին շատ-շատ է սիրում 7-ամյա Սառան իր 2 եղբայրներից եւ քրոջից միայն մաշկի գույնով է տարբերվում. ճիշտ է, նրանք արյունակից չեն, բայց միեւնույն ընտանիքում են ապրում եւ նույն ծնողներն ունեն: Նիգերիացի Ֆլորան դեռ 5 տարի առաջ է հանդիպել Սառային, երբ առողջապահական ծրագրերով այցելել էր «Մայր Թերեզայի» մանկատուն: Երկամյա Սառան դեռ մի

Օրինագիծը թերի է, դրա ներկայացման ձեւը՝ ոչ թափանցիկ

Երեկ ՀՀ  նախագահ Ս. Սարգսյանին, վարչապետ Տ. Սարգսյանին, Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Ս. Նիկոյանին, ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Խ. Հարությունյանին, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակին, Էսպո կոնվենցիայի քարտուղարությանը, Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանը եւ ՀՀ Բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին ուղղված հայտարարությամբ են հանդես եկել մի խումբ բնապապաններ: Հայտարարության մեջ ասվում է. Այսօր ՀՀ Ազգային ժողովի

26.11.2011

Մշակույթը սկսվում է լեզվից

Վերջերս Աշոտ Մանուչարյանը շատ ճիշտ գաղափար էր առաջ քաշել, որի իմաստը հետեւյալն է. Հայաստանին պետք է մշակութային հեղափոխություն, որի ընթացքում «Բենթլին» կփոխարինվի «Նարեկով»: Իրոք որ՝ ի՞նչ կարելի է սպասել մի երկրից, որտեղ նույնիսկ հոգեւորականներն են սեւեռված նյութական բարիքների եւ, որն ավելի կարեւոր է՝ դրանք ցուցադրելու վրա: Դրա հետ զուգահեռ հարց է առաջանում, որը միայն առաջին

Թուրքիայում շախմատը հայ է ղեկավարել

Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Հրանտ Մելքումյանը Ստամբուլում մասնակցում են տեղի «Շիշլի» հայկական ակումբի կազմակերպած արագ շախմատի մրցաշարին որտեղ նրանց մրցակիցներն են գրոսմայստերներ Ժիգալկոն, Կանը, Դուրարբեյլին եւ Էրդողդուն: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ «Շիշլի» ակումբը կազմակերպել է նաեւ Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախկին նախագահ, միջազգային կարգի մրցավար Ժիրայր Օհանյանի հիշատակին նվիրված երկրորդ գրան պրի մրցաշարը:     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարլսենն ու գերմանական ֆուտբոլը

Միխայիլ Տալի վեցերորդ հուշամրցաշարի փակման հանդիսավոր արարողության ժամանակ Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի վարչության ղեկավար Իլյա Լեւիտովը հաղթող ճանաչված նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենին համեմատել է ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի հետ` հիշելով անցյալում ճանաչված ֆուտբոլիստ Հարի Լինեքերի` թեւավոր դարձած հետեւյալ խոսքերը. «խաղում են բոլորը, բայց հաղթում են գերմանացիները»:    Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կրակոցներ Երեւանի կենտրոնում (Տեսանյութ)

Նոյեմբերի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 21:00-ի սահմաններում Զավարյան 64 շենքում հնչել են կրակոցներ: Շտապ հաշված վայրկյանների ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի, ոստիկանության, Կենտրոնական բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի և Մարաշի բաժանմունքի պետ Մերուժան Ստեփանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր

«Տուարեգի» հարվածի արդյունքում մեկ զոհ եւ մեկ վիրավոր, իսկ վարորդը փախել է (Տեսանյութ)

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 01.30-ի սահմաններում Արարատի մարզի Նոր կյանք գյուղի կենտրոնական փողոցում «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 17 ՍՍ 735 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճամփեզրին կայանված «Գազ 31 029» մակնիշի 26 ՏՏ 108 համարանիշի և մեկ այլ՝ «Վազ 31

Բախվել է արգելապատնեշին, գլորվել եւ ընկել Աղստեւ գետը (Տեսանյութ)

Այսօր` նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 2 անց 50 րոպեի սահմաններում, Երևան-Իջևան ավտոմայրուղու 111-րդ կիլոմետրին «Վազ 21 07» մակնիշի 25 ՕՕ 476 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 1983թ. ծնված, Նոյեմբերյանի բնակիչ Անդրեյ Սերգեյի Մարգարյանը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և

Հանքավանում կշահագործվի մոլիբդենի բաց հանք

«Գոլդեն Oրե» ՍՊԸ-ն նախապատրաստվում է մոլիբդենի բաց հանք շահագործել Հանքավանում: Նախագիծն իրականացնում է «Ռակե» ՍՊԸ-ն: Արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, կազմակերպության ներկայացուցիչներն էլ վերջերս Հանքավանում ներկայացրել են բաց հանքի շահագործման ծրագիրը: Մոլիբդենի հանքավայրը գտնվում է Կոտայքի մարզի Հրազդանի շրջանի Հանքավան գյուղից ընդամենը 0.5 կմ, իսկ Հրազդանից` 37 կմ հեռավորության վրա: Տվյալների համաձայն` հանքավայրը զբաղեցնում է

Պետությունները պետք է քննարկեն օրենքներ ընդդեմ «հոգեբանական բռնության»

Ըստ ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի՝ ԵԽ անդամ պետությունները պետք է ներառեն «հոգեբանական բռնություն» հասկացությունն իրենց քրեական օրենսդրության մեջ: ԵԽ կայքէջում այս կապակցությամբ հրապարակված հաղորդագրության մեջ մանրամասնած է, որ հոգեբանական բռնությունը լայնորեն տարածված է, եւ կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ՝ բառային վիրավորանք, սպառնալից վարք, ոտնձգություններ կամ զոհի մեկուսացում: ԵԽԽՎ մշտական հանձնաժողովն այս կապակցությամբ հաստատել է սերբ պատվիրակ

Գագիկ Բեգլարյանի տարակուսանքը հիմքեր ունե՞ր

«Առավոտի» աղբյուրների մատուցմամբ՝ ամիսներ առաջ, երբ ՀՀԿ-ում Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին վերջնականապես մոռացված էին համարում, վերջինս համախոհների մի նեղ շրջապատում տարակուսանք էր հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից իրեն պաշտոնանկ անելու առնչությամբ: Նախկին քաղաքապետի եւ ընտրությունների կազմակերպման փորձառություն ունեցող Բեգլարյանի ասելիքը մոտավորապես այս էր եղել. Սերժն ինձ հանեց, էն Լեւոնը (խոսքը Տեր-Պետրոսյանի մասին է-

ԲՀԿ-ն չի կարող չանդրադառնալ Տեր-Պետրոսյանի առաջարկներին

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում կարծիք հայտնեց, որ եթե պարզվի, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն «անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար», ապա Կոնգրեսն այդ պարագայում պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել նրա հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները։

«Սալյարկա ենք վառում, ի՞ նչ անենք. խի՞ էս որ դարն ա»

  Վազգեն Համազասպյանի անվան Էջմիածնի պետական քոլեջը գործում է 1930-ական թվականներից: Երկար տարիներ է` վերանորոգման աշխատանքներ այնտեղ չեն կատարվել, քոլեջում առկա են մի շարք խնդիրներ. «Առաջնային խնդիրներից մեկը շենքի վերանորոգման հարցն է: Բազմիցս դիմել եմ պետական մարմիններին, մասնավորապես` քաղաքապետարան, որպեսզի գումար հատկացնեն վերանորոգման համար, բայց ապարդյուն: Խնդիր կար` տանիքի հետ կապված, սակայն ոչ մի օժանդակություն

Երբ բլոգերությամբ չզբաղվի, դերասանություն է անելու

«Ռոմանոյի աղջիկներն արդեն ավելի սիրուն են, քան Բրյուսովինը, Ռոմանոյի փեսեքի բորդյուրը տոմսով, նստատեղերով ու հերթով  ա»: Բլոգեր Վահե Շահվերդյանը հիշում է՝ այս տողերով էին սկսում իր բլոգի առաջին գրառումը: Բլոգի մասին էլ ոչ թե լսել է, այլ տեսել՝ 2008թ., երբ 16 տարեկան էր. «Հեռախոսով մտա ինտերնետ, տեսա livejournal ա գրված, մտա ուսումնասիրեցի, հասկացա՝ այդտեղ կարող

«Սրանք երբեք մաքուր ընտրություններ չեն անելու». ի՞նչ է ակնկալում ժողովուրդը ՀԱԿ հանրահավաքներից (Տեսանյութ)

«Ուզում եմ, որ մեր երկում հավասարություն լինի բիզնեսի առումով, մոնոպոլիաներ, օլիգարխներ չլինեն, այնպիսի վիճակ լինի, որ ոչ Նիկոլը ելույթ ունենա, ոչ էլ միտինգ լինի, խաղաղ, արժանապատիվ կյանքով ապրենք: Դրան հասնելու միակ ճանապարհը այսօրվա իշխանություններից ազատվելն է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսօր ասաց Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքի մասնակից Գագիկ Ներսիսյանը: Հրապարակում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հռչակագիրը միաձայն ընդունվեց:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930