Օրվա լրահոսը

Համագործակցություն եւ պատվավոր պրոֆեսորներ

«Սինոփսիս Արմենիան», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ «Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա» հիմնադրամը (ԵԿՏԱ) երեկ ստորագրեցին համագործակցության համաձայնագիր՝ նպատակ ունենալով խթանելու կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների եւ համակարգերի կրթությունը Հայաստանում: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի հետ արտադրության եւ կրթության համագործակցության «Սինոփսիսի» կրթական մոդելը հաջողված է: Դրա կիրառումը ծրագրին հնարավորություն է տալիս Հայաստանի աշխատուժին տրամադրել արտադրությանը պատրաստ շրջանավարտներ,

Ո՞Վ Է ՎՃԱՐՈՒՄ ՄԱՐԶՊԵՏԻ ԵՂԲՈՐ ՈՒՍՄԱՆ ՀԱՄԱՐ

Գյուղապետերը հերքում են «Առավոտի» տեղեկություններով, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի՝ Կառավարման ակադեմիայում սովորելու վարձը վճարվում է որոշ գյուղերի համայնքային բյուջեից: Եվ բնավ պատճառն այն չէ, որ Նաիրին ընչազուրկ է, նա  «Նարեկ» ռեստորանային համալիրի սեփականատերն է, ըստ մամուլի հրապարակումների՝  պատրաստվում է 2012 թ. ԱԺ ընտրություններին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել թիվ 15 ընտրատարածքում: Ի դեպ, այստեղ

Կառավարությունը կոռուպցիայի նոր աղբյո՞ւր է ստեղծում

Կաթնային ըմպելիքը, մսային խառնուրդը, մրգային ըմպելիքը եւ պատգամավորական մասսան Ս.թ. մայիսի 5-ին ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել փոփոխություններ եւ լրացումներ կատարել 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1925-ն ՀՀ կառավարության որոշման մեջ, որի համաձայն՝ կստացվի այնպես, որ ազգաբնակչությունը այլեւս չի կարողանա կաթ խմել: Որովհետեւ կխմի միայն կաթնային ըմպելիք: Այդպիսին են կառավարության պահանջները: Համաձայն այդ որոշման, այսուհետեւ, բոլոր

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ ՄԵ՛Ր ՁԵՌՔՈՒՄ Է

Գնալով մեզ համար ավելի ու ավելի մտահոգիչ են դառնում ԵԱՀԿ Մինսկի  խմբի համանախագահների կամ ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցող Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները։ Հնարավոր է, որ այդ հանդիպման ժամանակ ոչ մի փաստաթուղթ չստորագրվի, սակայն արդեն յուրաքանչյուր նոր հանդիպում, որին ղարաբաղյան կողմը չի մասնակցում, ավելի վտանգավոր է դառնում մեզ համար։ Եթե բոլոր այդ միջնորդներն իրոք

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինիի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Քութայիսի քաղաքի Զ. Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցում մեկնարկել են Վրաստանի հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստման դասընթացները: 32-ժամյա վերապատրաստման դասընթացները, որոնք իրականացնում է ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատանքային խումբը, նախատեսված են հայոց պատմություն, հայոց լեզու, գրականություն առարկաների եւ տարրական

Քաղաքապետարանը զբաղվում է

Հունիսի 4-ի «Դրամահավաք՝ մանկապարտեզներում» հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ Կապանի մանկապարտեզներում երեխաներից պարբերաբար գումարներ են հավաքում, որն էլ հարուցել էր ծնողների դժգոհությունը: Հոդվածի հրապարակումից հետո խնդիրը Կապանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանի հանձնարարականով՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախակրթարաններում ստուգումներ են սկսվել: Մանկապարտեզների վարիչները նկատողություն են ստացել եւ նրանց արգելվել է նույնիսկ չնչին գումարներ

ՏՈ ԴԵ ԶԶՎԵՑՐԻՔ, ԷԼԻ…

Դատելով մեր կառավարիչների քայլերից, նրանք պարապ մնալիս որոշում են զբոսաշրջություն զարգացնել եւ վստահ են,  որ մեղր ասելով՝ բերանը կքաղցրանա: Հունիսի 9-ին ՀՀ կառավարությունը Սյունիքի մարզի Գորիս քաղաքը հայտարարեց զբոսաշրջային կենտրոն: Հրաշալի է: Դրանից առաջ՝ 2010 թվականի սեպտեմբերի 9-ին նույն կառավարությունը հաստատել էր Սյունիքին հարեւան Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Պասկեւիչի կամրջին հարակից տարածքում ագրոզբոսաշրջային մասնագիտացված

ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆ ԱՆՀԱՋՈՂ ԷՐ

Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 21-ամյա Գրիգոր Գրիգորյանը ցանկացել է փորձարկել իր կողմից պատրաստված ինքնաշեն «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, սակայն մեքենայի շարժիչն անջատվել է եւ չկարողանալով արգելակել՝ ավտոմեքենան հարվածել է քարին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով Գ. Գրիգորյանը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդիի հիվանդանոց:

ՂՈՒՇՉՅԱՆԻՆ ՓՆՏՐՈՒՄ ԷԻՆ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Բակունցի փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 17-ամյա Համլետ Ղուշչյանին, որը հունիսի 17-ից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով: Կատարվում է քննություն:

23-ԱՄՅԱ ԻՐԻՆԱՆ ՄԱՀԱՑԵԼ Է

Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նախորդ օրը, ժամը 22.30-ին 40-ամյա Արտեմ Պ.-ն «Մերսեդես Բենց S-320» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա Իրինա Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը՝ գիտակցության չգալով, մահացել է:

ԴԱՆԱԿԻ 18 ՀԱՐՎԱԾ

Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մ. Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքում սպանություն է կատարվել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, 28-ամյա Կարեն Ա.-ն իր բնակարանում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով 18 անգամ հարվածել է 59-ամյա Հենրիկ Մկրտչյանին եւ սպանել նրան:

ՀՔԾ-Ն ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը ստիպված էր հետաձգել վանաձորցի Սամվել Հարությունյանի, փաստաբան Վահագն Հայրապետյանի հայցի քննությունն ընդդեմ հատուկ քննչական ծառայության: Դատարան չէր ներկայացել ՀՔԾ ներկայացուցիչը, չնայած պատշաճ ծանուցվել էր: Հայցադիմումով վիճարկվում է ՀՔԾ քննիչի որոշումը՝ քրեական գործը մերժելու մասին: Այն կապված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

ԿԱԽՎԵԼ ԷՐ ԱՎՏՈՏՆԱԿՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հունիսի 22-ին, ժամը 22.38-ին քաղաքացի Ժ. Հակոբջանյանից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 49/1 շենքի բակում՝ ավտոտնակի մեջ ինքնասպան է եղել (կախվել է) իր տղան. ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարների ուժերով բացվել է ավտոտնակի

«ԼԱԿՈՏ» ԲԱՌՆ ԻՆՉ ԱՐԺԻ

«Երկիր» օրաթերթը եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը մտադիր են բողոքարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը։ Հիշեցնենք, որ Տ. Արզաքանցյանը դատի էր տվել «Երկիր» օրաթերթին՝ իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկություններ հրապարակելու համար, պահանջելով 3 մլն 568 հազար դրամ փոխհատուցում։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ռուբեն Ափինյան) հունիսի

Ի պատասխան

Ձեր թերթի (06.14.2011թ.) համարում «Կոմսոմոլը մեղք չունի» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ ներկայացնում ենք հետեւյալ պարզաբանումը: ՀՀ արտաքին գործերի նախարարության դեսպանություններում եւ հյուպատոսություններում իրականացված վերահսկողության արդյունքում կազմված հաշվետվությունները իրենց մեջ պարունակում են «հույժ գաղտնի» տեղեկատվություն, որոնք հրապարակման ենթակա չեն: Այդ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ ՀՀ Ազգային ժողովում` օրենքով սահմանված կարգով: Տեղեկացնում ենք, որ Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կատարված

Շչուկինան դիմեց վերաքննիչ

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ի վճռի դեմ երեկ ՀՀ վերաքննիչ դատարան բողոք է բերել Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակիչ Վերա Շչուկինան: Ընդհանուր իրավասության դատարանը քննել էր Վ. Շչուկինայի հայցը՝ Հայաստան Շահնազարյանի, «Անելիքբանկի», Նոր Նորքի նոտար Գայանե Ենգիբարյանի, ՀՀ ֆինանսների նախարարության դեմ եւ մերժել էր այն: Առողջության վատթարացման հետ կապված՝

«ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍԱ ԼԱՎ ԱՎԱՐՏ ՉԻ ՈՒՆԵՆԱ»

Ինքնասպանություն գործած Վահե Սանթրոսյանի մայրը պնդում է, որ որդուն անարդարացիորեն են դատապարտել 22-ամյա դիլիջանցի Վահե Սանթրոսյանի մայրը՝ Հրանուշ Կոխլիկյանը համոզված է, որ որդին կրկին դիմելու է ինքնասպանության: «Շատ անհանգստանում եմ նրա համար: Անարդար վճիռ կայացավ, որից հետո որդիս կատարեց ինքնասպանության փորձ, ես համոզված եմ, որ կրկին կկատարի, քանի որ բոլորովին չի հանդարտվում: Ամեն անգամ նրան

«ԳԻԼԱՆԸ» ՄՆԱՑ ԱՐԳԵԼՈՑ

Երեկ ՀՀ կառավարությունը հօգուտ բնության մի որոշում է կայացրել, ըստ որի՝ արգելել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում «Գիլան» պետական արգելավայր կառուցել: Նշենք, որ ի տարբերություն արգելոցի, արգելավայրում թույլատրվում է որոշակի տնտեսական գործունեություն ծավալել: Այս որոշմանը միացյալ ուժերով հասել են մեր երկրում գործող մի շարք բնապահպանական կազմակերպություններ, որոնք ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացրին, երբ արգելավայրում

ՆՎԵՐ՝ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

Չինաստանը 88 շտապօգնության մեքենա է հատկացրել մեր երկրին՝ այդ համակարգը բարելավելու նպատակով: Երեկ ՀՀ նախագահը այցելել է եւ շրջել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի հիմնանորոգված շենքում, գործակարգավարական կենտրոնում դիտել գլոբալ նավիգացիոն համակարգով զինված շտապօգնության մեքենաների կարգավարական աշխատանքը, զրուցել բուժանձնակազմի հետ: Նշենք, որ շտապօգնության մեքենաների մեծ մասը անմխիթար վիճակում է, դրանք չունեն հիվանդին առաջին բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտ

Բեգլարյանին չեն նեղացնում

Նա էլ փորձում է հնարավորինս շուտ այս «շառ» պատմությունից դուրս գալ Արդեն քանի ամիս է՝ Հատուկ քննչական ծառայությունը քննում է «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ նրա գործընկեր Լուսաբեկ Սամվելյանի կողմից խարդախությամբ մի շարք քաղաքացիներից առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու վերաբերյալ գործը: Մի քանի տասնյակ ընտանիքներ նորակառույց շենքում բնակարան ունենալու համար հազարավոր դոլարներ

ՀԱՇՄԱՆԴԱՄ, ԾԵՐ, ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿ ԿՆՈՋԸ ՎՏԱՐԵԼ ԵՆ

Էմմա տատը չի կարողանում մոռանալ հարկադիրի աշխատակիցների ստորացուցիչ վտարումն ու հասցրած վիրավորանքը Հավաքարար կնոջ կոպեկ-կոպեկ կուտակած խղճուկ ունեցվածքը ԴԱՀԿ-ն անխղճաբար ջարդուխուրդ է արել: Էմմա տատը ծերությունը վայելելու փոխարեն դատարանների դռներն է ընկած: 72-ամյա Էմմա տատը հայտնվել է փողոցում: Հայտնվելը դեռ մեղմ է ասված, որովհետեւ հաշմանդամ կնոջը վտարել են ամենաստորացուցիչ ձեւով. ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները մի բուռ

ՄԵՏՐՈՆ ՉԻ ԷԺԱՆԱՆԱ

Երեւանի մետրոպոլիտենի ուղեվարձի թանկացումը հարուցել է երեւանցիների բուռն դժգոհությունը: Facebook սոցիալական ցանցում անգամ խումբ է ստեղծվել ուղեվարձի թանկացման դեմ, իսկ քաղաքապետի անձնական էջում բուռն քննարկումներ են ընթանում այդ կապակցությամբ: Ըստ news.am-ի՝  Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն այդ կապակցությամբ իր էջում նշել է. «Սիրելի երեւանցիներ, ես հասկանում եմ մետրոպոլիտենի ուղեվարձի բարձրացման հետ կապված ձեր մտահոգությունը։ Չգնալով այս

Արման Ենգիբարյանը հանցագործ էր

Մի կողմից՝ հաստատում, մյուս կողմից էլ կասկածում է ՀՀ ոստիկանապետը Այլ կարծիք չի կարող լինել, որ օրեր առաջ «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանի կրակոցից սպանված Արման Ենգիբարյանը հանցագործ է եղել, երեկ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Նրա խոսքով. «Մեր տուժողներն են հեռուստատեսությամբ տեսել ու ճանաչել նրան, հանցագործությունը հաստատող բոլոր նշաններն էլ ունենք, փորձագիտական շատ նմուշներ

ՓՄՁ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐ ՕՐԵՆՔ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ

Այս կարծիքին է կառավարությունը Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել փոքր ու միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) զարգացման ու պետական աջակցման մասին ԱԺ պատգամավոր Սամվել Բալասանյանի ներկայացրած օրենսդրական նախագծին: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի համոզմամբ, ՓՄՁ զարգացման համար Հայաստանում դաշտն արդեն ձեւավորվել է: «Ընդունվել է փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման պետական աջակցության մասին օրենք, ռազմավարություն, ստեղծվել են ոլորտին

Միջնորդներն ակնկալում են բոլոր կողմերի հստակ «այո»-ն կամ «ոչ»-ը

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը  «Եվրանյուզ» հեռուստաընկերությանը – Պարոն Սարգսյան, վերջին շրջանում հայ քաղաքական գործիչները, մասնավորապես՝ Ձեր երկրի արտաքին գործերի նախարարը բավական լավատեսական կանխատեսումներ է ներկայացրել Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Դուք պատրաստ եք փոխզիջումների, չնայած այն բանին, որ ինչպես նշեցիք Եվրոպայի խորհրդում չորեքշաբթի ունեցած ելույթում, նման որոշումը Ձեզ համար հեշտ չի

ՀԱԿ-ՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ ԿԱՆ

Հատկապես արտաքին քաղաքական հարցերում դա  երեկ եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ Երեկ ռուսաստանյան «Московские новости» թերթը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ թերթին տված բացառիկ ու բավականին ծավալուն մի հարցազրույց (https://mn.ru/newspaper_zoom/20110623/302712754.html), որում Տեր-Պետրոսյանն անդրադարձել է հարցերի բավականին լայն շրջանակի՝ ԽՍՀՄ փլուզումից սկսած մինչեւ ԱՊՀ ձեւավորում, Ղարաբաղի հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություններ, ռուսական ռազմաբազաներ ու Հայաստանի ներքաղաքական

ԹՈՒՐՔԵՐԻՆ Ի ՑՈՒՅՑ ԴՐԵՑ

Ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում՝ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը ասել է. «Ես հավատում եմ Եվրոպայում խտրականության եւ անհանդուրժողականության մարտահրավերներով մտահոգ անձանց անկեղծությանն ու ազնվությանը, եւ նրանք իրավացի են, երբ խոսում են նաեւ միջմշակութային երկխոսության խորացման անհրաժեշտության մասին։ Սակայն երբ Թուրքիայի վարչապետի հրահանգով Կարսում ապամոնտաժվեց հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշակոթողը, որը Էրդողանը անվանեց հրեշավոր, նույն Եվրոպան եւ

ՆԱԽԱԳԱՀԸ ՃԻՇՏ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԻՍԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Պնդում է արտաքին գործերի նախկին նախարար  Վարդան Օսկանյանը ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը երեկ ասել է, որ ԵԽԽՎ նիստում «ՀՀ նախագահի ելույթում, հատկապես հարց ու պատասխանի մասում, կային մի քանի ոչ ճիշտ ներկայացված արտահայտություններ»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս»-ը, երեկ տարածված գրավոր մեկնաբանության մեջ Վարդան Օսկանյանն ասել է, որ «դրանցից երեքը, կարծում եմ, պետք է

ԵՎ ԵԹԵ…

Եվ եթե լինի այնպես, որ կռվի մեջ մտնես, պետք է զենքդ ճիշտ ընտրես, քանի որ սխալ ընտրված զենքը տանում է սխալ կռվի, այսինքն թե՝ կռիվդ էլ անարդար է: Եվ եթե որոշել ես կուլ տալ քեզանից փոքրին, մի մոռացիր, որ դու այեւս չես լինի դու, որովհետեւ քո ներսում կսկսի ապրել ուրիշի արյունը, ուրիշի բնույթը, որը քոնը

ԵԽ պաշտոնյաների գնահատականը շատ դրական էր

Ասում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության  ղեկավար Դավիթ Հարությունյանը – Պարոն Հարությունյան, Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը, բացի ԵԽԽՎ նիստում ունեցած ելույթից, մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնց մանրամասները լայնորեն չլուսաբանվեցին: Դուք, որպես այդ հանդիպումների մասնակից, կարո՞ղ եք մեկ-երկու բառով ներկայացնել դրանց բովանդակությունը: Որո՞նք էին ընդհանուր շեշտադրումները: – Ընդհանուր շեշտադրումները հետեւյալն էին՝ ի՞նչ փուլում էինք

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031