Օրվա լրահոսը
ԵՄ-ն ավելի խստացրեց Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները
Երկուշաբթի օրը Եվրամիությունը զգալիորեն ընդլայնեց Իրանի դեմ պատժամիջոցները, քանի որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որեւէ առաջընթաց չգրանցելու փաստն ավելի մտահոգիչ է դարձել: Reuters-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել են ԵՄ դիվանագետները: Բրյուսելում տեղի ունեցած նիստում ԵՄ արտաքին գործերի նախարարները որոշել են 100 նոր անուն ընդգրկել այն ընկերությունների եւ անձանց ցանկում, որոնց ակտիվները ենթակա են
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ «ՑԱՍՄԱՆ ՕՐ» ԱՆԵԼՈՒ
Այն բանից հետո, երբ Վրաստանի ոստիկանությունն անցած հանգստյան օրերին ընդդիմության նախաձեռնած ցույցերը ցրելու համար կիրառեց արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ, ընդդիմությունը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել չորեքշաբթի օրը կայանալիք «Ցասման օրվա» ցույցին՝ երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնանկությանը հասնելու համար: Այդ մասին հաղորդում է Reuters-ը: Ցուցարարները, որոնց թիվը շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հասել
«Երիտասարդները ռեզյումե կազմել չգիտեն»
Կամ՝ ինչպես աշխատանք գտնել Երիտասարդների կարիերայի տոնավաճառում Հայաստանում ամեն երկրորդ-երրորդ երիտասարդ աշխատանք գտնելու խնդիր ունի. կամ ինքը չի համապատասխանում գործատուի պահանջներին, կամ աշխատանքն իրեն հարմար չէ: Օրերս «Մարիոթ» հյուրանոցում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Բրիտանական խորհրդի, «Գլոբալ զարգացումներ» եւ այլ կազմակերպությունների աջակցությամբ նախաձեռնել էր «Երիտասարդների կարիերայի տոնավաճառ» կամ, ինչպես
Ո՞ՒՐ ԵՔ, ՍՈՑՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐ
Ձեր աշխատանքից է կախված ֆիզիկական եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ճակատագիրը Արբանյակային ալեհավաքի միջոցով արտասահմանյան հաղորդումներ դիտելիս հասկանում եմ, որ այնտեղ կարողանում են մանկուց սովորեցնել ճիշտ ընկալել ամեն ինչ, «դրսում» բոլորը հավասար չափով մարդ են եւ հավասար իրավունքներ ունեն, անկախ նրանից՝ ինչ ռասայի են պատկանում, ինչ սոցիալական վիճակում են կամ մտավոր ու ֆիզիկական ինչ խնդիրներ
«Թուրքիայի պատմությունն անմեղ չէ»
Ստամբուլյան DEPO նախագծի թուրք կոորդինատոր Ասենա Գյունալի դիտարկումները Ստամբուլում գտնվող DEPO կենտրոնը, որը նպատակ ունի մեկ հարկի տակ համախմբել Թուրքիայի հարեւան եւ այլ երկրների արվեստագետներին, այն հազվագյուտ մշակութային վայրերից է, որտեղ ներկայացվում են կոնֆլիկտային թեմաներով աշխատանքներ, լինում են քննարկումներ, ֆիլմերի ցուցադրություններ եւ այլն: Վերջին 1 ամսվա ընթացքում DEPO-ի 2 տարբեր ցուցասրահներում հայկական թեմայով ցուցադրություններ են,
«ՄԱՐՏԻ 1»-Ի ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
«Մարտի 1»-ի վերաբերյալ վերջին ակտիվացումներից հետո (որոնք սկսվեցին Սերժ Սարգսյանի «Մարտի 1»-ի «փակված էջը» նորից բացելով, որին հաջորդեցին Քոչարյանի եւ յուր խոսնակի հարցազրույցները նշված թեմայի շուրջ, սրան էլ գումարած «Մարտի 1»-ի մասին նկարահանված փաստագրական ֆիլմը ու Համմերբերգի զեկույցը) որոշ չկողմնորոշված մարդիկ սկսեցին հարց տալ, թե ով է իրականում մեղավոր «Մարտի 1»-ի համար: Նախ, մինչ այս
2,3 ՄԻԼԻԱՐԴԻ ՎՆԱՍ՝ 13 ՏԱՐՈՒՄ
Մեկ անգամ չէ, որ կլիմայի փոփոխության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետները ահազանգել են՝ եթե լուրջ քայլեր չձեռնարկվեն, ապա կլիմայի փոփոխության հետեւանքով անխուսափելի են լինելու անապատացումն ու ջրհեղեղները, համաճարակներն ու սովը: Վերջին տարիներին Հայաստանում բացահայտվել է ավելի քան 2500 սողանքային տեղամաս: Տավուշի մարզի ռելիեֆի կտրտվածությունը, անբարենպաստ հիդրոլոգիական պայմանները, նստվածքային ապարների առկայությունը, մարդու գործունեության բացասական ազդեցությունը բնակավայրերում ծնել են
ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ Է ԿՆՈՋԸ
Մայիսի 22-ին Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր գյուղի 23-ամյա բնակչուհի Արմենուհի Ջամալյանը եղբոր հետ այցի է գնացել իր 5 տարեկան տղային, ով ապրում է հոր հետ՝ նույն տարածաշրջանի Այգեհովիտ գյուղում: Արմենուհի Ջամալյանի նախկին ամուսինը՝ Այգեհովիտ գյուղի 40-ամյա բնակիչ Աշոտ Մելքումյանը դանակահարել է կնոջը: Համագյուղացիների վկայությամբ, Աշոտը ամուսնալուծված է առաջին եւ երկրորդ կանանցից: Առաջին կնոջից նա երկու երեխա
Հիմա էլ հողի կռիվ
Գեղարքունիքի մարզում «Եհովայի վկաները» դուրս են եկել իրենց հարազատի դեմ 2010 թվականի նոյեմբերի 8-ին ոստիկանները Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում բռնել էին 23-ամյա Արման Խաչիկի Թորոսյանին, ով դաժանաբար խոշտանգելով սպանել էր ծնողներին՝ 64-ամյա Խաչիկ Եգորի Թորոսյանին եւ 57-ամյա Մարիետա Մնացի Թորոսյանին: Ծնողասպանը «Եհովայի վկա» է: Այս տարվա մայիսի 15-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգեւոր
ԱՆՆԱԽԱԴԵՊ ԿԱՐԿՈՒՏ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Կիրակի օրը երեկոյան ժամը 22-ի մատույցներում 30 րոպե տեղացած ուժեղ կարկուտից գետնին են հավասարվել եւ գրեթե ամբողջությամբ շարքից դուրս եկել Սյունիքի մարզի կարտոֆիլի, լոլիկի, լոբու եւ մնացած բանջարաբոստանային կուլտուրաների ցանքսերն ու պտղատու այգիները: Կարկտահարությունից հատկապես մեծ վնասներ են կրել Կապանի եւ Մեղրու տարածաշրջանի համայնքները: Կապանի Խդրանց գյուղում պատկերն աննախանձելի էր, ամենուր կոտրատված սածիլներ, կարտոֆիլի փչացած
«02» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՑ ՀԵՏՈ
Օրեր առաջ ոստիկանության ծառայողները ձերբակալել էին նախկինում 3 անգամ դատապարտված՝ 53-ամյա Մելքոն Անուշյանին եւ նախկինում 2 անգամ դատապարտված՝ Լեւոն Քիշմիրյանին, ովքեր մայիսի 5-ին Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 շենքի մոտ, խարդախության փորձված հնարքով` դրամապանակը գետնին գցելու եւ թիրախ ընտրած անձին խաբելու միջոցով, գողացել էին մի քաղաքացու դրամապանակում եղած 220 000 դրամը: Մայիսի 20-ին ոստիկանության Շենգավիթի
ԱՎՏՈԿՌՈՒՆԿՆ ԷԼ ՏԱՐԱՆ
Մի քանի օր առաջ ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ գիշերը փախցրել են Նուբարաշեն-Ջրաշեն ճանապարհին կայանված «ՄԱԶ» մակնիշի ավտոկռունկը: Ոստիկանության ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի Գայ գյուղից բերման են ենթարկել նախկինում 9 անգամ դատապարտված՝ 48-ամյա Սասուն Վ.-ին: Նա խոստովանել է, որ ավտոկռունկը փախցրել է ինքը եւ Արմավիրի մարզի Գայ գյուղին հարակից դաշտում
ԱՄՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՏԱՐԱՆ ԲԱԺԻՆ
Վարշավա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ԱՄՆ քաղաքացի, 1983 թ. ծնված Դավիթ Մ.-ին, որը 2002թ. հունվարի 8-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է՝ Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը: Դավիթ Մ.-ն կալանավորված է: Իսկ Մոսկվա-Երեւան
«ՏՈՐՔ ԱՆԳԵՂԸ» ՉԻ ՎՆԱՍՎԵԼ
Մայիսի 20-ին, ժամը 21.30-ին ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Նորքի 4-րդ զանգվածում գտնվող «Տորք Անգեղ» արձանի մոտից բերման են ենթարկել 32-ամյա Արման Ա.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը իր մոտ եղած գործիքներով փորձել է գողանալ արձանի մետաղյա հատվածը:
ՍԱԼՋԱՐԴ՝ ԵՐԿԱԹՈՒՂՈՒՄ
Մայիսի 22-ին, ժամը 20.05-ին, երկաթգծի «Վանաձոր» կայարանի գծային բաժանմունքի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Փամբակ-Վանաձոր գծահատվածում բեռնատար գնացքը հարվածել է մի քաղաքացու: Պարզվել է, որ նշված գնացքը Փամբակ-Վանաձոր գծահատվածի 2654 կմ-ի 7-րդ պիկետում կողային մասով հարվածել է գծի կողքով քայլող 38-ամյա Սպարտակ Նավասարդյանին, որը աջ ուսային սալջարդով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի հիվանդանոց:
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱԿԱՆՆԵՐ
Մայիսի 22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի հարակից դաշտում (ՀԱԷԿ-ից 800մ հեռու) հայտնաբերվել է ականանետի 82 մմ տրամաչափի 2 ական: Սակրավորները ականները տեղափոխել են անվտանգ վայր՝ հետագա վնասազերծման համար:
ԴԻԱԿ՝ ԼՃԱԿՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, թե ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սարի թաղի թիվ 23 փողոցի հարակից լճակում հայտնաբերվել է դիակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել 84-ամյա Արտաշես Հակոբյանի դին:
ԱՂՄՈՒԿՈՎ ՀԱՐՑ ՉԵՆ ԼՈՒԾՈՒՄ
Դատարանով վտարվում ես, անձնագրայինով՝ հաշվառման կանգնեցվում «Կանչ» թերթի խմբագրության ադմինիստրացիայի ու արհկոմի համատեղ որոշումը հիմք ընդունելով՝ ՀՀ նախկին Սպանդարյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն 1991թ. մարտի 15-ին (թիվ 3/149) որոշում ընդունեց թերթի գրական աշխատող, հրապարակագիր Ռուզաննա Բաղդասարյանին՝ ընտանիքի 4 անդամներին Գ-3 թաղամասի 48 շենքի 7-րդ հարկի 32 բնակարանը (3 սենյականոց) հատկացնելու մասին: 5 տարի հետո ՀՀ
ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ՝ ԳԼԽԱՎՈՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏ
Երեկ մինչ հերթական աշխատանքային խորհրդակցության օրակարգային հարցերին անցնելը, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ներկայացրեց մայրաքաղաքի նոր գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին՝ ասելով, որ դրական է գնահատում Երեւանի նախկին ճարտարապետ Միքայել Հասրաթյանի հետ համատեղ աշխատանքը. «Նա ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն եւ չեմ բացառում, որ պարոն Հասրաթյանը այլ կարգավիճակով կմնա համակարգում, եթե այդպիսի ցանկություն հայտնի»: Արդեն օրակարգային
«Ո՞վ է ասում, թե արտագաղթը աճել է»
Չնայած շրջանառվող տեղեկություններին, թե նախորդ տարվա ընթացքում կտրուկ աճել է Հայաստանից մեկնողների թիվը, երեկ միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը վստահեցրեց, որ արտագաղթի ցուցանիշը գրեթե չի փոխվել ու լուրջ մտահոգությունների առիթ դեռ չկա: «Որտեղի՞ց են վերցնում, թե 2010-ին միգրացիոն բացասական սալդոն կազմել է 70 000 մարդ: Այս թվերը հրապարակողները նույնիսկ աղբյուրը չեն նշում: Ուռճացրած թվեր են,
«Երեխան իրեն կորցրել է»
8-ամյա Գոռ Բաղդասարյանը, որը ծնողների անհաշտ լինելու պատճառով ընտանիքում անընդհատ ենթարկվել էր ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների, արդեն 20 օր է, ինչ գտնվում է «Երեխաների աջակցման կենտրոնում»՝ ՀՕՖ-ում: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը, որը զբաղվում է երեխաների խնդիրներով, որոշել էր, որ Գոռի կյանքին եւ առողջությանը վտանգ է սպառնում եւ անհրաժեշտ է, որպեսզի
ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ՝ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵ՞Տ
Աղքատ համայնքների գյուղապետերն այդպես էլ չեն հասկանում՝ կառավարության իրականացրածը գյուղափրկիչ ծրագի՞ր է, թե՞ նախընտրական շոու: Մինչ կառավարության տարբեր անդամները՝ վարչապետը, գյուղնախարարն այս օրերին գյուղեգյուղ ընկած համոզում են գյուղերի բնակիչներին, որ իրենք դեմքով շուռ են եկել դեպի գյուղացին, պատրաստ են ամեն ինչ անել գյուղերի զարգացման համար, Շիրակի մարզի տարբեր համայնքներից մեր օրաթերթին ահազանգում են, որ երկու
Գյուղական մերձեցումներ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի ուղեկցությամբ երկօրյա աշխատանքային այցով մայիսի 20–21–ը եղել է Արցախում: Ինչպես տեղեկանում ենք գյուղնախարարության հաղորդագրությունից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Քննարկվել են փոխհամագործակցությանը, գյուղատնտեսությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը վերաբերող հարցեր, հայրենական արտադրությունը խթանելու հիմնախնդիրները: Երկու հայկական պետություններում գյուղատնտեսության զարգացման խնդիրները քննարկվել են նաեւ վարչապետ
Ավելի լավ է՝ գնաք Տանզանիա
Երեկ Ազգային ժողովը ընդունել է մի կարեւոր օրինագիծ: Խոսքը Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին է, որոնցով խստացվում է պայքարը որսագողերի դեմ: Առայսօր գործող օրենքը չէր տալիս նախատեսված արդյունքը, եւ որսագողությունը շարունակվում էր: Նոր ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ որսագողը, բռնվելով առաջին անգամ, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով: Եթե դրանից հետո էլ նա համարձակվի որսագողությամբ
Գաբոյանը դժգոհ է Թովմասյանից
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 19-ին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի որոշմամբ լուծարվել է ՀՀ ԱՆ նոտարիատի բաժինը: Եվ այս որոշումից, բնականաբար, դժգոհ է մնացել բաժնի արդեն նախկին պետ Մարիամ Գաբոյանը, որը 21 տարի ղեկավարել է այդ բաժինը: Ինչպես «Ա1+»-ին հայտնել է տիկին Գաբոյանը՝ նախարարը «այդպես էլ չընդունեց ու չլսեց իմ կարծիքը»: Մարիամ Գաբոյանը ասել
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ
Կարկուտը «սրբել» է ամբողջ բերքը Վայոց ձորում արտակարգ իրավիճակ է: «Մեր մարզում ծիրան համարյա չի մնացել: Հենց ծիրանը սկսեց ծաղկել, ապրիլի 13-ին ձյուն տեղաց, եւ ամբողջ ծաղիկը մնաց ձյան տակ: Դրան հաջորդեցին անձրեւներն ու կարկուտը: Մի քիչ բարձրադիր գոտիներում էր ծիրան մնացել, բայց անցած շաբաթվա կարկուտը սրբեց-տարավ»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր մարզի գյուղվարչության պետ
ԴԺԳՈՀ ԵՆ ԵՎ ՉԲԱՎԱՐԱՐՎԱԾ
«Մենք խորապես ցավում ենք, որ այս ընթացքում Հայաստան այցելած որեւէ միջազգային կառույցի ներկայացուցիչ, այդ թվում ՄԱԿ-ի փախստականության գծով Գերագույն հանձնակատարը, ցանկություն չունեցավ հանդիպելու մարդկանց հետ, ովքեր փորձում են հիշյալ տարածքներում խտրականության հետեւանքները լիովին վերացնել: Մենք բոլորովին բավարարված չենք Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ: Նրանք իրենց միջազգային դերը տեսնում են Հայաստանում Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համար միայն ապրելու պայմաններ
ՆԺԿ առաջնորդը պատերազմի լուրջ վտանգ է տեսնում
«Միջազգային հանրությունը Հայաստանում մի գործընթաց է իրականացնում, որը պատերազմի լուրջ վտանգ է պարունակում»,- երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյանը: Ու դա, ըստ բանախոսի, տեղի է ունենում ՀԱԿ-իշխանություն հարաբերությունների կարգավորման հովանու ներքո: «Մի տեղից է հրաման եկել, որ այլեւս ՀԱԿ-ն ու իշխանությունը չեն կռվում»,- հայտարարեց Կարապետյանը՝ ավելացնելով, որ այսօր որոշակիորեն խոսվում է ՀԱԿ-իշխանություն թիմով
ԿՀԱՂԹԱՀԱՐՎԻ՞ «ԱՆԱՊԱԳԱ ՆԵՐԿԱՆ»
Համաներումն, ըստ Աշոտ Բլեյանի, «շատ ուշացած» քայլ էր Ի հեճուկս ԱԺ նախագահի, ում կարծիքով՝ համաներումը «ճիշտ ժամանակին» արված քայլ էր, ԳԽ նախկին պատգամավոր Աշոտ Բլեյանը կարծում է, որ նախագահի հայտարարած համաներումը նույնիսկ «շատ ուշացած» քայլ էր: Ամեն դեպքում, «Առավոտի» հետ զրույցում Բլեյանը երեկ «լավ» համարեց, որ այդ քայլը վերջապես արվեց, ու հավելեց. «Դա արդեն արդյունք
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՂԵ՞Ր ԼՂՀ-Ի ՇՈՒՐՋ
ԱՄՆ-ը ցանկանում է շուտափույթ լուծել ղարաբաղյան հակամարտությունը Ադրբեջանի պայմաններով: Մամուլի ասուլիսում երեկ նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի հարցերով փորձագետ Միխաիլ Ալեքսանդրովը: Ըստ news.am-ի, փորձագետի կարծիքով, ՀՀ-ում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների հայտարարությունները բավական թափանցիկ վկայում են Վաշինգտոնի քաղաքականությունը տարածաշրջանում: «Յովանովիչի մեկնումը չի նշանակում Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն: Ուղղակի որոշվել է նյարդայնացնող ֆիգուրին փոխարինել մեկ

















































