Օրվա լրահոսը

Մահացած երեխաները կրծքի կաթ քիչ են կերել

Պետությունը պետք է աջակցի, որպեսզի մայրերը մինչեւ 6 ամսական նորածիններին կրծքով կերակրեն: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկական առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը: Նրա խոսքերով՝ կուրծք ուտող երեխաները 7-10 անգամ քիչ են հիվանդանում եւ 7 անգամ քիչ են մահանում. «Կրծքով կերակրելը երեխայի կյանքի լավագույն սկիզբն է՝

Թոշակից հավաքել են, որ կոյուղին նորոգեն

Թոշակառուները եկել են այն համոզման, որ բնակիչները համայնքի պատասխանատուներին եւ տարածքի պատգամավորներին միայն ձայնի տեսքով են հետաքրքրում: «Աղջիկ ջան, գիտե՞ս քանի անգամ եմ զանգել, բողոքել, որ գան, օգնեն, ծեր մարդիկ ենք, չենք կարող ինքնուրույն լուծել այս կեղտոտ հարցը: Գոնե 3 բանվոր ուղարկեն, փոխեն խողովակները, բայց բոլորը մերժում են, պատճառաբանելով, որ մեր գործը չի, զանգեք համայնքապետին:

Ծխողները պակասում են

«Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշընըլի» գործերն էլ գնալով լավանում են.  ընկերության զուտ հասույթը 2010-ին կազմել է 27.2 մլրդ դոլար: Այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին մայրաքաղաքում ծխախոտի նախընտրության վերաբերյալ մանրածախ առեւտրի կետերում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ այստեղ ամեն 5-րդը ծխում է «Ֆիլիպ Մորրիս ինթերնեյշընըլ» ընկերության արտադրանքը, այսինքն՝ մայրաքաղաքի ծխախոտի շուկայի 18.4%-ը «Ֆիլիպ Մորրիսի» մասնաբաժինն է կազմում: Մեր

«Բանակում առկա խնդիրները մենք լավ գիտենք»

Վստահեցնում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը – Ձեր արձակուրդի ընթացքում մի շարք զարգացումներ եղան, որոնք տարբեր մեկնաբանություններ ստացան լրատվական դաշտում, արդեն խոսվում էր բանակի երկփեղկվածության եւ փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի ու Վլադիմիր Գասպարյանի հակադրության մասին: Իրականում ինչպիսի՞ն է այսօր վիճակը բանակի կառավարման օղակում: – Իմ երկշաբաթյա արձակուրդի ընթացքում, դժբախտաբար, զինված ուժերում տեղի ունեցան մի քանի

Միամիտներին չի նախանձում

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը պնդում է,  որ ՀԱԿ-ը անկեղծ է Հոկտեմբերի 28-ին՝  ՀԱԿ վերջին հանրահավաքում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքից պարզ դարձավ, որ շարժման պայքարի հետագա տարբերակներից մեկն էլ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պատրաստվելն ու մասնակցելն է: Երեկ «Առավոտը» ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանից փորձեց ճշտել՝ այդ տարբերակը նո՞ր ծնվեց, ՀԱԿ-իշխանություն երկխոսության ընթացքում պարզ չէ՞ր քայլերի

Ոստիկանապետը պաշտոնանկ կլինի, բայց անպաշտոն չի՞ մնա

«Առավոտի» տեղեկություններով՝ թերեւս այսօր կհրապարակվի ՀՀ նախագահի՝ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ նրա փոխարեն այդ պաշտոնում ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին նշանակելու մասին հրամանագիրը: Ըստ որոշ տեղեկությունների՝ Ալիկ Սարգսյանն ինքն է հրաժարական ներկայացրել, այլ աղբյուրներ, սակայն, շեշտում են, թե այդ որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի պահանջով: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Ալիկ Սարգսյանը

Կադդաֆիի որդին հերքել է Հաագայի դատարանին, իբր, հանձնվելու իր մտադրության մասին տեղեկությունները

Լիբիայի սպանված առաջնորդ Մուամմար Կադդաֆիի որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը , հերքել է  Հաագայի դատարանին հանձնվելու իր մտադրության մասին վերջին օրերին լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները: Երկուշաբթի օրն այդ մասին հաղորդեց «Ալ-Բավաբա» կայքը՝ հղում անելով փախուստի մեջ գտնվող ալ-Իսլամի՝ համացանցում տեղադրած  ուղերձին: Իր կողմնակիցներին կոչ անելով չհավատալ հրապարակվող տեղեկություններին, թե՝ ինքն ու Լիբիայի հետախուզության նախկին պետ Աբդուլլա աս-Սենուսսին մտադիր

Սերժ Սարգսյանն առաջարկել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը

ՀՀԿ-ն Երեւանի քաղաքապետի պաշտոնում փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունն է առաջադրել: Որոշումը կայացվել է այսօր՝ հոկտեմբերի 31-ինկայացած ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում, որտեղ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ է առաջադրել Տ. Մարգարյանի թեկնածությունը: Հանրապետականներն էլ միաձայն եւ բուռն ծափահարություններով հաստատել են փոխքաղաքապետի թեկնածությունը: Ի դեպ, խորհրդի նիստին մասնակցել է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ռուսաստանը պատրաստ չէ անդամակցել Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը

Հնարավոր է՝ պարզվի, որ Ռուսաստանը պատրաստ չէ արժութային այն պատերազմներին, որոնք հիմա վարում են Առեւտրի համաշխարհային կազմակերպության մասնակից երկրները: News.ru-ի փոխանցմամբ, նման կարծիք են հայտնել «Կալիտա-ֆինանսի» վերլուծաբանները՝ մեկնաբանելով արժույթի շուկայում տեղի ունեցող վերջին զարգացումները: Հոկտեմբերի 31-ի առավոտյան Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը մասշտաբային ինտերվենցիա է իրականացրել, որն ուղղված է ազգային արժույթի թուլացմանը: Ըստ որոշ աղբյուրների՝ ինտերվենցիայի ընդհանուր

Ինչ կուզեմ՝ կգրեմ…

Ուրախ եմ, որ վերջապես «Առավոտը» նոր, թարմացված  կայք ունի, դեռ մի բան էլ՝ կայքում իմ բլոգը… Արդեն  X  կամ Y  լրատվամիջոցների թղթակիցները  «Առավոտի» լրագրողների՝ ասուլիսներում հնչեցրած հարցերը իրենց չեն վերագրի ու մեզանից առաջ չեն ընկնի:  Ինչ վերաբերում է բլոգիս, ինչ կուզեմ՝ կգրեմ…Իմ բլոգը իմ թագավորությունն է, իմ էլեկտրոնային օրագիրն ու «բանավիճարանը»…Չնայած «Առավոտում » էլ թեմաների ու

Փոփոխություններ ուժային կառույցներում

ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը ազատվելու է ոստիկանության պետի պաշտոնից: Ըստ դեռեւս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ նրան փոխարինելու է գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, որն ազատվելու է Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ու նշանակվելու ՀՀ ոստիկանության պետ:

Ռուսաստանի ընդդիմության բողոքի ակցիան էլի ուղեկցվել է միջադեպերով եւ զանգվածային ձերբակալություններով

Հոկտեմբերի 31-ին Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում ընդդիմությունը <Ռազմավարություն-31> ամենամսյա ակցիաների շրջանակնում հերթական անգամ  ավանդական բողոքի ցույց է կազմակերպել: Մոսկվայի ոստիկանությունն այս անգամ էլ է ցրել բողոքի ցույցը: <Ինտերֆաքսի> փոխանցմամբ, ձերբակալվել է ակցիայի մի քանի տանսյակի մասնակից, այդ թվում՝ ցույցի նախաձեռնողներ Էդուրադ Լիմոնովն ու Իլյա Յաշինը: <Համերաշխություն> շարժման ներկայացուցիչ Ալեքսեյ Նեկրասովը փոխանցել է, որ իրեն եւ եւս

Խնդիրը ոչ թե իրավական, այլ լրագրողական էթիկայի դաշտում է. Տեղեկատվական վեճերի խորհրդի եզրակացությունը ՉԻ գործով

Տեղեկատվական վեճերի խորհուրդը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի 09.04.2011 թիվ 322 համարում եւ թերթի ինտերնետային կայքում հրապարակված «Ճանաչել Փարավոնին» վերնագրով հոդվածի վերաբերյալ ներկայացրել է իր փորձագիտական եզրակացությունը: Հիշեցնենք, որ Ազգային պատկերասրահի տնօրենը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ պահանջելով պարտավորեցնել «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերությանը պատկանող «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին հերքել

Մոլորակի յոթմիլիարդերորդ բնակչի ծնունդը խորհրդանշական հաշվարկ է

ՄԱԿ-ի գնահատմամբ, երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 31-ին, երկրագնդի բնակչության թիվը պետք է հասնի 7 միլիարդի: Բայց արդյոք այդ թվը ճշգրի՞տ է: Պարզվում է՝ ոչ: Դա ավելի շատ խորհրդանշական հաշվարկ է: Plan International բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, թե Երկրի 7 միլիարդերորդ բնակիչը ճանաչվում է Հնդկաստանում ծնված աղջիկը, բայց իրականում այստեղ էլ ամեն ինչ այնքան հստակ չէ:

Կասկադյորը զոհվել է. ոստիկանությունը քննում է միջադեպի մանրամասները (տեսանյութ)

Սիլվեսթեր Սթալոնեի մարտաֆիլմերից մեկի՝ «The Expendables – 2»-ի նկարահանման ժամանակ կասկադյոր է զոհվել: Զոհվածը պետք է փչովի նավակով հնարք ցուցադրեր, որը պիռոտեխնիկայի միջոցով պայթեցվում է: Մարտաֆիլմի նկարահանման ժամանակ մյուս  կասկադյորն  էլ բազմաթիվ վնասվածքներ է ստացել ու տեղափոխվել հիվանդանոց: Ֆիլմը նկարահանվում է Բուլղարիայում, մայրաքաղաք Սոֆիայի մոտակայքում: Այժմ ոստիկանությունը քննում է միջադեպի մանրամասները: Մարտաֆիլմը նկարահանող «Nu Image/Millennium

Ինքնավնասվել է

Վաղաժամկետ պայմանական ազատման հետ կապված, ինչպես նաեւ վարչակազմի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում քրեակատարողական հիմնարկներից բազմաթիվ են դարձել ահազանգերը: Քիչ առաջ ահազանգ ենք ստացել, որ ինքնավնասման է դիմել ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Համկետ Ռաֆիկի Ղազարյանը: Նրան տեղափոխել են առանձին խուց: Մեկ այլ բողոքի ակցիա էլ տեղի էր ունեցել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Մանուկ Վարդանյանը/ ոչ կապի

Տարեկան գնաճը՝ 5.7%

Հոկտեմբերին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 5.7% : Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հոկտեմբերին արձանագրվել  է սննդամթերքի գնի 9.3%, ոչ պարենային ապրանքների` 4.3% եւ ծառայությունների սակագների 2% աճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության մեկ այլ տվյալով, 2011-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գնաճը կազմել է 8.3%, սննդամթերքի ինդեքսը`113.5%, ոչ պարենային ապրանքներինը` 103.2%, ծառայությունների սակագներինը`

Rachmaninoff

Դիակի ինքնությունը պարզվել է

Քիչ առաջ aravot.am-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ-քննչական խումբը պարզել է այսօր Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի վրա գտնվող երկաթգծին հարակից տարածքում հայտնաբերված դիակի ինքնությունը: Նա Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ, 55-ամյա Կարապետ Գաբրիելյանն էր: Հիշեցնենք, որ ինչպես այսօր` ավելի վաղ, դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ քաղաքացին ահազանգել

Եվրամիությունը շուրջ 4 մլն. եվրո կտրամադրի Թուրքիային՝ ժամանակավոր կացարաններ կառուցելու համար

Եվրամիությունը եւ թուրքական <Կարմիր մահիկը> երկուշաբթի օրը համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի հարավ-արեւմուտքում գտնվող Վան գավառում, հոկտեմբերի 23-ի երկրաշարժի արդյունքում անօթեւան մնացածների համար 1,2 հազար ժամանակավոր կացարաններ կառուցելու մասին: Այդ մասին հաղորդում է РИА Новости-ին՝  վկայակոչելով Եվրահանձնաժողովից ստացված հաղորդագրությունները: Ժամանակավոր կացարանների կառուցման արժեքը կարող է կազմել շուրջ 4 մլն. եվրո: Այդպիսի կացարանների գնումն ու հավաքումը իրականացվելու

Komitas. Dances.

Rakhmaninov

Թռչկանի ջրվեժը հաղթե՞ց բիզնեսին

Թռչկանի ջրվեժում հիդրոէլեկտրակայանի շինարարությունը դադարեցվել է, տեխնիկան էլ՝ տարածքից դուրս է բերվել: Ինչպես գրված է «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» բնապահպանական խմբի հաղորդագրությունում, հիդրոէլեկտրակայանը կառուցող «Ռոբշին» ընկերությունը նման որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով բնապահպանության նախարարության առաջարկությունը: Ինչպես նաեւ քաղաքական տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով է «Ռոբշինը»  դադարեցրել Թռչկանում շինաշխատանքները: «Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում

Մեր բանակն այդ քննությունը գերազանց է հանձնում

«Առավոտի» հարցերին պատասխանում է պաշտպանության նախարարը «Յուրաքանչյուր պետության զինված ուժերի մարտունակությունը քննության է ենթարկվում մարտական պայմաններում: Հակառակորդին որակապես գերազանցելու սկզբունքով առաջնորդվելով` մեր բանակն ամեն օր այդ քննությունը գերազանց է հանձնում եւ թվաքանակով իրեն գերազանցող հակառակորդին պարտադրում հարաբերական խաղաղություն: Մեր զինվորները հերոսաբար են իրենց ծառայությունն իրականացնում հակառակորդի հետ շփման գծում: Նրանց նվիրումի ու մարտական ոգու շնորհիվ

Musorgsky

Meyerbeer

Komitas. Selected works

Քաղաքը պատրաստվում է ձմռանը

Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը համայնքապետերին հանձնարարել է պատրաստվել ձմռանը:     Այսօր Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցություն էր հրավիրված: Խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հաշվի առնելով այն, որ ձմեռը «սարերի հետեւում չէ», համայնքների ղեկավարներին հանձնարարել է ջեռուցման սեզոնին ընդառաջ մատնանշել բոլոր այն խնդիրները, որոնք այս պահին առկա են հանրակրթարաններում, որպեսզի հնարավորինս շուտ

Prokofiev

Schoenberg

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930