Օրվա լրահոսը
Սպասվում են ցրտեր ու տեղումներ
ՀՀ ԱԻՆ Հայպետհիդրոմետ ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն` նոյեմբերի 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում սպասվում է ձյուն, Սյունիքում եւ Արցախում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում եւ լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին մերկասառույց, հանրապետության մյուս շրջաններում էական տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-ին նշված մարզերում կնվազի 13-15, իսկ մյուս շրջաններում՝ 6-8 աստիճանով։ Նոյեմբերի 8-ի գիշերը ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում
«Կինգ-Դելյուքսի» տրանսպորտային մենաշնորհի պտուղները
Տարիներ առաջ մայրաքաղաքի բնակիչները նախանձով էին նայում աբովյանցի իրենց գործընկերներին, որոնք բոլորից շուտ էին ներկայանում աշխատանքի կամ ուսման վայր: Զարմանալու ոչինչ չկար: Աբովյանից Երեւանի տարբեր ծայրեր կարելի էր գնալ թիվ 113, 114, 0, 261, 262, 267 միկրոավտոբուսներով կամ երթուղային տաքսիներով: Ամեն ինչ փոխվեց անկախությունից հետո. ավտոբուսները մեկիկ-մեկիկ վերացան, իսկ երթուղային տաքսիներով «պիկ» ժամերին երթեւեկելը դարձավ
Դատապարտյալները դժգոհում են խլացուցիչներից
Նվեր տված խլացուցիչի «ատամները» չեն հաշվում Ազգային ժողովի հանձնաժողովներում 2012թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը դիմեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին: Պատգամավորը հարցրեց, թե արդյոք հաջորդ տարի նախարարությունը շարունակելո՞ւ է քրեակատարողական հիմնարկներում բջջային հեռախոսները խլացնող սարքերի տեղադրումը: Պատգամավորի կարծիքով. «Դա սաստում է քրեական իրավիճակը, քանի որ բոլորիս հայտնի է, որ որոշակի
Շների հարձակմանն են ենթարկվում
Նոր Նորքում եւ Հին Նորքում բնակիչներն իրենց մաշկի վրա չեն զգում շների դեմ պայքարի արդյունավետությունը, փոխարենը զգում են շան կծոցները: Թափառող շների խնդիրը մայրաքաղաքում մնում է առաջնային լուծում պահանջող հարցերի շարքում, քանի որ այս դեպքում ուղղակի գործ ունենք մարդկանց անվտանգության հետ: Չնայած պետական բյուջեից դուրս գրվող գումարներին, թափառող շների հարցը մեր քաղաքում չի լուծվում: Այսօր
Զրկված են ելումուտից
«Ռենկո» ընկերությունն իր սեփական տարածքը փակել է, ինչի հետեւանքով տարածքի բնակիչները հայտնվել են փակուղում. ոչ շտապօգնության, ոչ էլ հրշեջ մեքենաները չեն կարող տարածք մուտք գործել: Խորենացու եւ Լուսավորչի փողոցների միջնամասում գտնվող նախկին հեծանվահրապարակում «Ռենկո» ընկերությունն արդեն 5 օր է՝ շինարարական աշխատանքներ է սկսել: Այս իրավիճակը իսկական պատուհաս է դարձել հեծանվահրապարակի հետեւի մասում ապրող 4 ընտանիքների
«Լիսկան» դեռ դիմում չի գրել
Գործադիրում տեղի ունեցող հրաժարական-փոխատեղումների ցանկը, ըստ շրջանառվող լուրերի, մեծանում է: Խոսակցություններ են պտտվում, որ առաջիկայում հրաժարականի դիմումներ կներկայացնեն նաեւ ԲՀԿ-ական պատգամավորները եւ ԲՀԿ-ամետ մարզպետները: Այդ ցանկում շրջանառվում է նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի անունը: Երեկ «Առավոտի» հետ զրույցում Սյունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի բաժնի պետ Աշոտ Քարամյանն այսպես արձագանքեց մեր հարցին. «Սյունիքի մարզպետը հրաժարականի
«Դուք մեր նյարդային համակարգն եք»
ԿԳ նախարարը կարեւորեց ԶԼՄ-ների դերը Երեկ Աղվերանում բացվեց «Հրապարակայնությունը եւ հաշվետվողականությունը՝ Բոլոնիայի գործընթացի կարեւորագույն սկզբունքներ» թեմայով սեմինար-քննարկումը ԶԼՄ-ների համար: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ բոլոր ոլորտներն ու գործընթացները կարիք ունեն հասարակական աջակցության եւ ԶԼՄ-ների ուշադրության: «Մենք այլընտրանք չունենք… ԶԼՄ-ների հետ, եւ ԶԼՄ-ների միջոցով է ձեւավորվում այլակարծության յուրօրինակ հարթակ եւ մշակույթ՝ մասնագիտական քննարկումների համար»:
Կրթության նախարարի լավատեսությունը
Գիտությանը՝ 10 միլիարդից ավելի Խորհրդարանն արդեն մեկ շաբաթ քննարկում է եկող տարվա ՀՀ պետական բյուջեն, եւ քանի որ նույն այդ շաբաթվա ընթացքում քաղաքական անսպասելի զարգացումներ տեղի ունեցան, բյուջեն մի տեսակ կարծես անտեսվեց: Երեկ մենք ներկա եղանք բյուջեի քննարկումներին եւ պարզեցինք, որ 2012 թվականի բյուջեի նախագծով նախատեսված կրթության բնագավառի ծախսերը (առանց պետական կառավարման ապարատի պահպանման եւ
Ինչո՞ւ են գետնանցումի ժամանակ փոխում ձիերին
«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը – Իշխանությունը շատ հետաքրքիր եւ անսպասելի քայլեր է անում, հատկապես վերջին շաբաթվա ընթացքում, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են արվում այս սենսացիոն քայլերը: – Ընտրությունների են պատրաստվում: – Էլի թող պատրաստվեն, բայց ինչո՞ւ անպայման պաշտոնանկություններով, հրաժարականներով եւ տեղափոխություններով: – Տարբեր կուսակցություններ տարբեր ձեւերով են պատրաստվում ընտրությունների: Մարդիկ կան՝
«Ես դեռ Կոտայքի մարզպետն եմ»
Երեկ երեկոյան «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով իր հնարավոր հրաժարականի մասին լուրերին՝ ասաց Կովալենկո Շահգալդյանը: – Իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Դուք նույնպես պետք է հրաժարվեք զբաղեցրած պաշտոնից: – Համոզված եղեք, որ այս պահի դրությամբ դեռեւս նման բան չկա: Ես դեռեւս Կոտայքի մարզպետն եմ, եւ դուք հարցազրույց եք վարում Կոտայքի մարզպետի հետ: Անկեղծ ասած, ես կարծում
ԼՂ կարգավորման գործընթացը կդանդաղի՞
«Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվում ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը։ Ընդգծելով, որ Անկարան հետաքրքիր գաղափարներ ունի խնդրի կարգավորման առնչությամբ, նա նաեւ ասել է. «Սակայն Թուրքիան Հայաստանի հետ սահմանների հետ կապված խնդիր ունի»։ Ըստ Սաբինա Ֆրեյզերի,
Շուշիի բանտում պահվող զինվորը պնդում է, որ ցուցմունք է տվել ծեծի ազդեցության ներքո եւ մեղավոր չէ ծառայակցի սպանության համար
Այս տարվա մարտի 17-ին Ասկերանում զոհված զինծառայող Ահարոն Հայրապետյանի մահվան հանգամանքներն այդպես էլ չեն պարզվում: Հիշեցնենք, որ համաձայն ԼՂՀ ՊԲ պաշտոնական հաղորդագրության, զինվորը մահացել էր հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետեւանքով: Հետագայում այդ վարկածը հերքվեց՝ հիմք ընդունելով զոհվածի ընկեր ծառայակցի՝ Աշոտ Կոստանյանի ցուցմունքը, ըստ որի՝ ինքն է եղել զինվորի մահվան պատճառը: Աշոտն այժմ պահվում է Շուշիի
«Սաշիկի տղան, Վահանի աղջիկը դասի չեն եկել, բայց դիպլոմ են ստացել»
Նախկին ԿԲ ղեկավար Բագրատ Ասատրյանը բացում է դասախոսի իր գաղտնիքները՝ հայտնի մարդկանց երեխաների մասին: Այսօր «Հայացք» ակումբում 2012-ի բյուջեի քննարկումից հետո Aravot.am-ի հետ զրույցում Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նշեց, որ դասավանդում է Երեւանի պետհամալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում եւ շատ հայտնի մարդկանց, պաշտոնյաների զավակներին դաս է տվել: Մենք փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ո՞ւմ է դասավանդել
Դաշնակցությանը պետք է 2 հազար օրենքն իմացող եւ անդավաճան մարդ
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ոչինչ չի բացառում -Ինչո՞ւ եք մոռանում, որ նույն իշխանությունն է հայտարարում,որ իրենք առաջին հերթին են ձգտում նորմալ, ազատ եւ արդար, ժողովրդավարական ընտրությունների: -Ուրեմն, թող երկրորդ նախադասությունն էլ ասեն, ասեն, որ նախկին պաշտոնյաները՝ քաղաքապետերը, ոստիկանապետերը, ԱԺ նախագահները եւ այլոք, այդ խնդիրը ի վիճակի չէին լուծել, որովհետեւ վատ էին աշխատում, որովհետեւ,
Սեքս՝ նիմֆոմանուհու հետ. տղամարդկանց երազանքը
Հունական լեգենդներից մեկը պատմում է, թե ինչպես էին նիմֆաները տղամարդկանց խաբեությամբ անտառ տանում եւ խելահեղության աստիճան նրանց հետ սեքսով զբաղվում: Եթե տղամարդիկ չէին բավականացնում, անբնական դիրքերով կենդանիների հետ էին հարաբերություն ունենում: Հենց նիմֆաներն են մարդկանց օրալային եւ անալային սեքսին սովորեցրել: Նիմֆաների համար բարոյական որեւէ արգելք չկա. նիմֆոմանիայի մի քանի տեսակներ են լինում՝ ուղեղի օրգանական ախտահարման
Վարդան Ղուկասյան. «Ազիզ, ես խաղաղության կողմնակից եմ»
Հատված Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ հարցազրույցից: – Իսկ Դուք կցանկանայի՞ք, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «բաժանվեին» իրարից, թե՞ լավ կլինի միասին մնան: – Ազիզ, ես խաղաղության կողմնակից եմ, բայց այսօր ՀՀ նախագահի կողքին պետք է կանգնեն մնացած կուսակցություններն ու մնացած կառույցները: Մինչեւ այսօր ընտրել ենք երկրի նախագահին ե՛ւ ՀՀԿ-ով, ե՛ւ ԲՀԿ-ով պարտական ենք պահպանելու ամեն
«Մեր բոլոր նախարարներն ու պատգամավորները հրաժարական են տալու, եթե Ժնեւից կամ Ստրասբուրգից աշխատանքի հրավեր ստանան»
Հատված Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գեւորգ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից –Պարոն Պողոսյան, ինչպե՞ս կգնահատեիք վերջին կադրային փոփոխությունները։ -Ակնհայտ է, որ Երեւանի քաղաքապետի, ոստիկանապետի ու Ազգային ժողովի նախագահի պաշտանանկությունները իրարից տարբերվում են ե՛ւ պատճառներով, ե՛ւ հետեւանքներով: Միաժամանակ բնական ու հասկանալի է, որ տեղի ունեցող ամեն ինչ դիտարկվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում: Բայց ես հավատացած եմ,
«Որոգայթի» գլխավոր հերոս. «Մենք չէինք ուզում մեծարել ավտարիտետներին»
Հատված դերասան Հարություն Մովսիսյանի հետ հարցազրույցից – Համաձա՞յն եք, որ ժողովրդի սիրուն ավելի շատ արժանացաք «Որոգայթից» հետո՝ Հովիկի կերպարը մարմնավորելով։ – Դա պիկն էր, բայց ես խաղացել եմ հսկայական դերեր՝ Ֆիգարո, Փանջունի, Թոմ Սոյեր եւ այլ հսկայական դերեր՝ համաշխարհային դրամատուրգիայի գոհարներից։ Իմը Հովիկով չէր, ուղղակի Հովիկը մի աստիճան բարձր թռավ, ամենաբարձր պատվանդանին կանգնեց։ Ես Հովիկ
ՀԺ-ն Միքայել Մինասյանի հրաժարականի մասին
Ի՞նչ խնդիր է լուծում այս պաշտոնանկությամբ Սերժ Սարգսյանը։ Մի քանի. նախ՝ իր վարչախմբի ներկայացուցիչներին հստակ ուղերձ է հղում, որ ինքն ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին եւ ամենեւին էլ սեփական փեսայի խամաճիկի կարգավիճակում չէ, ինչպես պնդում են ոմանք։ Երկրորդ՝ այսպիսով ժեստ է անում օլիգարխների հասցեին, բանի որ Միքայել Մինասյանը համարվում է օլիգարխիական բիզնեսները խլելու եւ դրանք ավելի
Մարզպետներն իրենց հրաժարականի հավանականության մասին
Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյան. – Պարոն Շահգելդյան, ըստ մամուլի, Դուք ամենահավանական թեկնածուների շարքում եք, որոնց պաշտոնանկություն է սպասվում: Ձեզ այդ լուրերը հասե՞լ են, վտանգը զգո՞ւմ եք: – (Ծիծաղում է) Ուզում ես հասնի՝ թող հասնի: …Ես բոլոր թերթերը կարդացել եմ. նման բան չկա: Ամենաերկարակյաց եւ իր աթոռը պինդ գրկած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյան. – Մտավախություն
Ընդդիմադիր ազատամարտիկը` «սիմուլյա՞նտ»
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց Գյումրու ՀԱԿ ակտիվիստներից մեկի` ազատամարտիկ Ժորա Աթոյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը Նա մեղադրվում է խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ ստանալու ու պետությանը 8.733. 879 դրամի վնաս պատճառելու մեջ: Այս դատն ուշագրավ է նրանով, որ մոտ 2 ամիս է , դատարանը փորձում է պարզել` Ժորա Աթոյանը պատերազմի
Վթարի է ենթարկվել դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը
Ամերիկյան Կենտուկկի նահանգում դպրոցականներ տեղափոխող մի ավտոբուս է շրջվել: Նախնական տվյալներով, վթարի արդյունքում տուժել է 16 երեխա եւ երեք չափահաս: Տեղի ոստիկանության ներկայացուցչի ասելով, ավտոբուսը Լուիսվիլլ քաղաքի դպրոցականներին ու նրանց երկու ուսուցիչներին էքսկուրիայի է տարել «Մամոնտի քարանձավ» կոչվող ազգային զբոսայգի: Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: Վթարի պատճառները հետաքննվում են:
Մեդվեդեւը Սարկոզիին դստեր ծննդյան կապակցությամբ նվեր է մատուցել
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը իր ֆրանսիացի գործընկեր Նիկոլա Սարկոզիին եւ նրա տիկնոջը` Կարլա Բրաունին, նրանց դստեր` Ջուլիայի, ծծնդյան առիթով «Սադկո» հեքիաթի սյուժեով նկարազարդված ֆեոդոսեյան արկղիկ է նվիրել: Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ֆրանսիայի նախագահի գործընկերները, որոնք մասնակցել են G20-ի գագաթաժողովին, իհարկե, նրա դստերը չեն տեսել, բայց դա չի խանգարել, որ Սարկոզին եվրոպական առաջնորդներից շնորհավորանքներ ստանա:
Նյու-Յորքցին որոշել է նույնությամբ կրկնել 8-ամյա վաղեմության իր պսակադրության արարողությունը, թեեւ արդեն 3 տարի ամուսնալուծված է
Նյու-Յորքի բնակիչ Տոդդ Ռեմիսը դատական հայց է ներկայացրել մի լուսանկարչական գործակալության դեմ, որը զբաղվել էր իր պսակադրության արարողությունը լուսանկարելով: Նա պնդել է, թե լուսանկարիչները բաց են թողել արարողության «ամենակարեւոր պահերը»` երբ նորապսակները պարել են, եւ երբ ամուսինները ծաղիկ են նետել դեռ չամուսնացածներին: Ամերիկացին պահանջում է ոչ միայն փոխհատուցել ծառայության դիմաց կատարված վճարը` 4,1 հազար դոլար,
Պապանդրեուն համաձայնել է հրաժարական տալ, բայց պայմանով
Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն համաձայնել է հրաժարական տալ, եթե դրա դիմաց ուրբաթ օրը իր գլխավորած կառավարության վստահության հարցը երկրի խորհրդարանում դրվի քվեարկության: Այդ մասին հաղորդում է reueters-ը` վկայակոչելով կառավարամերձ իր աղբյուրներին: Ինչպես ասված է հաղորդագրության մեջ, Պապանդրեուն նման պայմանավորվածություն է ձեռքբերել երկրի ֆինանսների նախարար Էվանգելիս Վենիզելոսի գլխավորությամբ մի շարք նախարարների հետ բանակցությունների արդյունքում: «Նրան ասել
Վաշինգտոն. Չինաստանն ու Ռուսաստանը ԱՄՆ-ին սպառնացող գլխավոր կիբեր-լրտեսներն են
Միացյալ Նահանգների ընկերությունների նկատմամբ կիբեր-լրտեսությամբ ամենաակտիվորեն զբաղվող երկրները Չինաստանն ու Ռուսաստանն են: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է ամերիկյան հետախուզության հրապարակած նոր զեկույցում: Փաստաթղթում նաեւ շեշտված է, թե այդ երկրների կիբեր-լրտեսները ԱՄՆ տնտեսության համար լուրջ սպառնալիք են ներկայացնում: Ամենամեծ թվով կիբեր-հարձակումները ամերկյան համակարգչային ցանցերի վրա իրականացնում են Չինաստանի հաքերները: Ռուսաստանը թեեւ կիբեր-հարձակումների ակտիվությամբ էապես զիջում
Օլիգարխները թափանցում են գյուղատնտեսություն /ՏԵՍԱՆՅՈՒԹ/
Մեր երկրում գյուղատնտեսական շուկան անկայուն է ու հաճախ ենթարկվում է ցնցումների: Այս շուկայում պահանջարկի եւ առաջարկի համամասնությունը չի համընկնում, ուստի Հայաստանի գյուղատնտեսական շուկայում մեծ դեր պետք է ունենա պետությունը: Այս համոզմանն է գյուղատնտեսության նախարարության նախկին պաշտոնյա Գառնիկ Պետրոսյանը: Ըստ նրա, մեր երկրում գյուղատնտեսության շուկան լուրջ ուսումնասիրության կարիք ունի. «Պետք է վերամշակման եւ արտահանման պահանջարկն ուսումնասիրվի,
Հայերը ոգեշնչվել են դրսի մշակույթով
Արտասահմանցի դիզայներներին գրավել են Մասիսը, Փարաջանովի կոլաժները, հայ հոգեւորականների հագուստները Դեռեւս մայիսին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ մեկնարկեց «Fashion road» կամ «Նորաձեւության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում» խորագրով երկամյա ծրագիրը: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը հույս էր հայտնել, որ ծրագիրը հայկական նորաձեւության ոլորտում մեծ փոփոխություններ կմտցնի, քանի որ ծրագրում ներառված են ոչ միայն հայ,
Էլինա Դանիելյանը հաղթեց մոտ 6,5 ժամում
Եվ այսպես, երեկ Հունաստանի Պորտո-Կարաս քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը: Հայ մարզասերի ակնկալիքները մեր երկու ընտրանիներից էլ մեծ են: Տղամարդիկ կրում են աշխարհի թիմային չեմպիոնի կոչումը, իսկ կանայք Հին Աշխարհամասի 2007 թվականի առաջնության բրոնզե մրցանակակիրն են: Վիճակահանությամբ մեր տղամարդկանց հավաքականը մեկնարկային տուրում հանդիպում էր Ավստրիայի ընտրանու հետ, որն իր կազմում չունի
Կոռումպացված ակադեմիա
Ըստ vslux.ru-ի, ՌԴ գիտությունների ակադեմիան երկրի կոռումպացված կառույցներից է: ՌԴ ԳԱԱ լեզվաբանության ինստիտուտում վերջերս կրկին սկանդալ է ծագել. մարդկանց զայրացրել է որոշ փաստերի «ջրի երես դուրս գալը»: ՌԴ ԳԱԱ այս ինստիտուտում գիտնականները հիմնականում հարմարվել են իրենց չնչին աշխատավարձին եւ շենքի անմխիթար վիճակին: Լեզվաբանության ինստիտուտը վերջին անգամ նորոգվել է «պերեստրոյկայի» տարիներին: vslux.ru-ն հաղորդում է, որ ինստիտուտը


















































