Օրվա լրահոսը
ԳԵՐԻՇԽՈՂ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐՆ ՈՒ ՍՈՒՐՃԵՐԸ
Երեկ կայացած նիստի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնել է, որ մանրածախ առեւտրի ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ գրուպ», «Ֆրեշ», «Սթար Դիվայդ» եւ «Նոր Զովք» ընկերությունները՝ համապատասխանաբար «Երեւան Սիթի», «ՍԱՍ», «Ֆրեշ», «Սթար» եւ «Նոր Զովք» խանութների ցանցերով: Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովի մամուլի ծառայությունից: Սա նշանակում է, որ այսուհետ վերոնշյալ վաճառակետերի
Թագուհու ծնունդը՝ Երեւանում
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ծննդյան 85-ամյակի առթիվ երեկ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսդեյլի հրավերով Սիրահարների այգում նշվեց Մեծ Բրիտանիայի ազգային տոնը՝ Թագուհու ծննդյան օրը: Իմիջիայլոց, Էլիզաբեթ թագուհին ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին, սակայն նրա ծննդյան պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին, ընդ որում, ամեն անգամ տարբեր օրեր՝ կախված եղանակից: Ամբողջ աշխարհում
Առեղծվածային երկխոսությո՞ւն, թե՞ երկխոսության առեղծվածը
Այսպես է վերնագրել իր վերլուծությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: «Վերջերս ծանոթ վերլուծաբաններից մեկը ՀՀԿ-ՀԱԿ երկխոսության մասին խոսելիս միանշանակ պնդեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանի հետ փաստաթուղթ է ստորագրել այն մասին, որ հաջորդ նախագահական ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանը պաշտպանելու է նրա թեկնածությունը,- իր բլոգում՝ https://styopa-safaryan.livejournal.com գրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:- Անընդհատ առարկում էի, որ
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵ՞Լ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ
«ԼՂ կարգավիճակը չի կարող տարբերվել այսօր ունեցածից»,- հայտարարել է Անջեյ Կասպրչիկը «Վերջին շրջանում ղարաբաղյան հակամարտության բանակցությունների վերաբերյալ տարաբնույթ հայտարարություններ են հնչում: Հետաքրքիր էր հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի հայտարարությունը, որն իր մեջ նուրբ մեսիջ էր պարունակում»,- մեկնաբանելով ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեի՝ Բաքվում կատարած հայտարարությունն այն մասին, թե «պատերազմը հիմնահարցի լուծման չի հանգեցնի, իսկ փախստականները հետ
ԱՐՁԱՆ՝ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ
Այսօր Իջեւանում՝ Տավուշի մարզպետարանի դիմացի պուրակում, կբացվի Ջեմմա Անանյանի արձանը: Խորհրդային տարիներին Իջեւանի շրջանի երկարամյա ղեկավարը այժմ 80 տարեկան է եւ այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խորհրդականն է: Ջեմմա Անանյանը ինքնակենսագրական «Հայոց օջախը՝ պատանդ» վերնագրով գիրք է հեղինակել: Իջեւանի թիվ 1 դպրոցի բակում արդեն տեղադրված է նրա ամուսնու՝ բազմավաստակ ուսուցիչ, կյանքից վաղաժամ հեռացած Սպարտակ
ՄԻԼԻՈՆԻ ՓՈԽԱՐԵՆ
«Առավոտը» տեղեկացրել էր, որ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը փետրվարին դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ «Երկիր» թերթի դեմ: Նա պատվի եւ արժանապատվության հայցով վիճարկում էր հունվարի 13-ին հրապարակված «131 դեմք ու դիմակ» հոդվածը, պահանջում էր որպես փոխհատուցում 3 մլն 568 հազար դրամ գումար, որից 500 000 դրամը՝ փաստաբանական ծախսերի համար: Մինչ
ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂԸ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կասկած չունի, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակներում Կազանում նախատեսված Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման ընթացքում կողմերին ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ փաստաթուղթ է ներկայացվելու: «Հարցն այն է, թե ինչ փաստաթուղթ կներկայացվի: Գործընթացի այս հատվածում ԵԱՀԿ համանախագահող երկրների ղեկավարներին անհանգստացնում են հնարավոր ռազմական գործողությունների վերսկսումը կամ առնվազն Ադրբեջանի սպառնալիքները»,- «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքագետը:
ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԵՆ
Ակնկալվում է, որ այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ կարձակվի քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը: Հիշեցնենք, որ նա 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել «սուտ մատնության» մեղադրանքով, եւ ՀՀ ԱԺ համաներումը նրա վրա չի տարածվել, փոխարենը՝ այսօր լրանում է նրա համար սահմանված պատժաժամկետը: Հիշեցնենք, որ հունիսի 10-ին էլ լրանում է «Հայրենիքի դավաճանության» եւ Թուրքիայի օգտին լրտեսության մեղադրանքով՝ ՔՕ 59-րդ հոդվածի
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՉԵԽ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ
Երեկ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արեւելյան հարեւանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի եւ Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ Կոնգրեսի առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ՀԿԳ ԱՎԱԳ ՔՆՆԻՉԻ ԿԱԼԱՆՔԸ ԵՐԿԱՐԱՑՎԵՑ
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից «Երեւան կենտրոն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: Վերջինս կալանավորվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Դատական նիստի ժամանակ Ա. Պողոսյանի փաստաբանը, ով, մեր տեղեկություններով, նախկինում աշխատել
ՀԱԿ-ն ավտորիտար ուժ է
Իսկ «Ազատ ժողովրդավարների» գործունեությունը կլինի թափանցիկ ու կոլեգիալ, ասում է նորաստեղծ կուսակցության փոխնախագահը Նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը, որի նախագահը ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, հիմնականում համալրված է ՀՀՇ-ի՝ նախկին ղեկավար կազմով, որոնք էլ հանդիսանում են քաղաքական այս նոր ուժի կորիզը՝ ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյան, նախկին քաղբանտարկյալներ Մասիս Այվազյան, Դավիթ Առաքելյան, Հովհաննես
ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԿԻՍԱԲԱՑ ԴՈՒՌԸ «ՄԻ ՔԻՉ» ԷԼ ԿԲԱՑՎԻ՞
Կարապետ Ռուբինյանը համամիտ չէ, որ այն կարող է շրխկոցով փակվել Մայիսի 27-ի համաներմամբ եւ քաղբանտարկյալների ազատ արձակմամբ հայաստանյան քաղաքական դաշտում նոր իրավիճակ առաջ բերելու փորձ արվեց: Սպասվում էր, որ դրան պետք է հետեւեին իրադարձություններ՝ բուռն զարգացումներով: Սակայն իշխանություն-ՀԱԿ երկխոսության շուրջ վերջին երկու օրերին ընթացող քննարկումները, արվող հրապարակային հայտարարությունները մի տեսակ տպավորություն են ստեղծում, որ երկխոսության
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. 2008-Ի ՄԱՐՏԻ 1
Մանրամասներ չհրապարակված մի ասուլիսից Մայիսի 31-ի հանրահավաքից հետո, երբ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց իշխանության հետ երկխոսության պատրաստակամության մասին՝ շատ էին քննադատությունները, թե նրա կարգախոսներում ու շեշտադրումներում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Մինչդեռ որպես լրագրող, որը ներկա է եղել 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում կատարվածից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատանը հրավիրված ասուլիսին՝ կարող
ԵՐԲ ԽՈՍՔԸ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է ԳՈՐԾԻՑ
Երեկ կեսօրին Երեւանում տեղացած հորդառատ անձրեւն ու կարկուտը հերթական անգամ ապացուցեցին, որ ինչքան էլ քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե իրենք աշխատանքներ են կատարել փողոցների ջրահեռացման ուղղությամբ, փաստը հուշում է, որ նրանց խոսքը տարբերվում է գործից: Դժվարանցանելի էին դարձել մայրաքաղաքի Հալաբյան, Լենինգրադյան, Շինարարների, Ռուբինյանց փողոցներն ու Ազատության եւ Հերացի պողոտաները: Չէր գործում անգամ իշխանությունների
Քվեարկությունը շարունակվում է
Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության
ՄԱՂԱԴԱՆՈՍԸ՝ ԹՄՐԱՆՅՈՒԹ
«Ռոսպոտրեբնադզորը» հայտնել է, որ այսուհետեւ մաղադանոսը պաշտոնապես ներառվել է թմրամիջոցների շարքը, որում կան ուժեղ ազդեցության թունավոր տարրեր: Թմրանյութ է համարվել մաղադանոսի պտուղը, որից կարելի է առողջության համար վտանգավոր յուղ պատրաստել: Թմրամիջոց պատրաստելու նպատակով մաղադանոսի տարածման համար այսուհետեւ պատիժ է նախատեսված, բայց հայտնի չէ, սահմանափակումներ կմտցվե՞ն մաղադանոսի վաճառքի ծավալների նկատմամբ:
ԿԱՐՄԻՐԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԽՈՀԱՐԱՐԻՆ
Կանաչը՝ կանխում ինքնասպանությունները Մարդու աչքը կարող է ընկալել յոթ միլիոն գույն: Կան գույներ, որոնք կարող են գրգռել աչքերը եւ գլխացավ առաջացնել. միայն գույների ճիշտ գործածման դեպքում կնվազի ակնային լարվածությունը, կմեծանա արտադրողականությունը եւ, ի վերջո, կթուլանա ամբողջ մարմինը: Դեռեւս հին ժամանակներում թագավորների նախընտրած գույնը մանուշակագույնն է եղել: Իրենց թագավորական պալատներում գրեթե ամենուր կարելի էր գտնել կարմիր
Շոու՝ շոուի ժամանակ
Ամուսնացան ոտքի վրա «Ծցջ-ՁԹ 2011» մրցանակաբաշխության ժամանակ ռուսական էստրադայի ամենագեղեցիկ զույգերից մեկը՝ Սերգեյ Լազարեւն ու Լեռա Կուդրյավցեւան պաշտոնապես ամրագրեցին իրենց հարաբերությունները: Երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ այս աննախադեպ իրադարձության նախաձեռնողը հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն էր, որը շոուի ընթացքում բեմ հրավիրեց զույգին. «Ես ձեզ հենց այնպես չէ, որ բեմ եմ հրավիրել: Ընկերներ, ով մոռացել է, հիշեցնեմ, որ ապրիլի 1-ին,
ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԿԱՆԱՅՔ՝ ԳԵՅՇԱՆԵՐԸ
Մասնագիտություն, որն ունի պարտականությունների մի ամբողջ համակարգ Գեղեցիկ հարդարված վարսեր, յուրահատուկ հագուստ, տարբերվող շարժուձեւ. նրանք անթերի են, հաշվարկված, որպեսզի համապատասխանեն տղամարդու՝ իդեալական կնոջ պատկերացմանը: Նրանք կարծես դերասանուհիներ լինեն, որոնք կարողանում են տղամարդուն տեղափոխել այլ աշխարհ, որը լի է վառ գույներով, սիրով, իսկ տղամարդիկ էլ պատրաստ են հանուն նրանց՝ ահռելի գումարներ ծախսել, միայն թե կատարվեն իրենց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ
Մայիսի 28-ից հունիսի 5-ը Թաիլանդում անցկացվեց վետերանների միջեւ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի հավաքականը: Ըստ ռեգլամենտի՝ առաջնությանը կարող են մասնակցել 38 տարեկանից բարձր ֆուտբոլիստները: Մեր թիմը մարզում էր խաղացող մարզիչ Արմեն Սանամյանը, նրանից բացի՝ Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան Սամվել Պողոսյանը, Բաբկեն Մելիքյանը, Տիգրան Եսայանը, Լեւոն Ստեփանյանը, Արտակ Կարապետյանը, Գուրգեն Ենգիբարյանը, Աշոտ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 2-ՐԴՆ Է
Հայաստանցի գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Պետրոսյանը Հնդկաստանի Օրիսա Նահանգի Բհուբանեսվար քաղաքում անցկացված միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որում հանդես էին գալիս գերազանցապես այդ տարածաշրջանի առաջատար շախմատիստները, 220 մասնակիցների պայքարում 8,5 միավորով (11 հնարավորից) գրավել է երկրորդ տեղը: Ինչպես տեղեկացնում է «Armchess.am» կայքը, Տիգրանն ընդամենը կես միավոր է պակաս վաստակել հաղթող ճանաչված բելառուսցի գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովից:
«ԲՐԱԶԻԼԱԿԱՆ» ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐ
Հրապարակվել է ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանության ազգային հավաքականների ցանցերը: Իսկ վիճակահանությունը, ըստ «Goal.com»-ի, կայանալու է հուլիսի 30-ին: Ըստ նույն աղբյուրի տեղեկատվության, ստորեւ ներկայացվելիք զամբյուղների կազմերը դեռ վերջնական չեն, որովհետեւ վիճակահանության արարողության ժամանակ հաշվի են առնվելու ՖԻՖԱ-ի՝ հուլիս ամսվա ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ցուցակում երկրների զբաղեցնելիք տեղերը: Իսկ մինչ այդ, եվրոպական
Վանեսը դուրս եկավ Ալվարեսի վրա
Ամերիկաբնակ հայ բռնցքամարտիկ, առաջին միջին քաշային, 25-ամյա Վանես Մարտիրոսյանը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր մենամարտերում էլ հաղթանակ է տոնել, օրերս 30-րդ անընդմեջ հաղթանակը տարավ մեքսիկացի Սաուլ Ռոմանի նկատմամբ: Եվ ինչպիսի՜ հաղթանակ: Մարտն սկսելով ակտիվ գրոհներով՝ նա մրցակցի հակագրոհի արդյունքում հայտնվեց նոկդաունում: Սակայն դրանից հետո ավելի հավաքվելով՝ Վանեսը կրկին նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը եւ յոթերորդ ռաունդում
«Շիշլին» մտել է եզրափակիչ
Ստամբուլի Շիշլի հայկական թաղամասի համանուն շախմատային ակումբը Թուրքիայի թիմային առաջնության կիսաեզրափակիչ փուլի հինգ մրցախաղերից հաղթելով չորսում՝ հուլիսի 3-10-ը Կոնյա քաղաքում կայանալիք եզրափակչում պայքարը շարունակելու իրավունք նվաճեց: Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ «Շիշլի» ակումբին անդամագրվել էր հայաստանցի գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, որից հետո նրան միացել էր նաեւ Լիլիթ Մկրտչյանը:
ՄԵԿ ԱՂՋՆԱԿ ԵՎ ԻՆԸ ՏՂԱ
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը տեղեկացնում է, որ մեր կրտսեր տարիքի ձյուդոիստները օրերս հաջող մասնակցություն են ունեցել Բուլղարիայի Սլիվեն քաղաքում անցկացված պատանեկան միջազգային մրցաշարում, որն անցկացվել է տարիքային հինգ խմբով: Մեր 25 մարզիկները ներկայացրել են Երեւանը, Գյումրին, Չարենցավանը, Նոր Հաճընը եւ Բյուրեղավանը եւ ընդհանուր առմամբ նվաճել 23 մեդալ, որոնցից 10-ը՝ ոսկե (11, 13 եւ
ՎԵՀԱՓԱՌԸ ՎՐԱՍՏԱՆ ԿՄԵԿՆԻ
Հունիսի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը միջեկեղեցական եւ հովվապետական վեցօրյա այցով կմեկնի Վրաստան: Ինչպես երեկ «Մեդիամաքսին» հայտնեցին Մայթ աթոռի տեղեկատվական համակարգում, այցը կկայանա Վրաց ուղղափառ եկեղեցու Իլիա Բ կաթողիկոս-պատրիարքի եւ Վիրահայոց թեմի թեմական խորհրդի հրավերով: Այցի շրջանակներում Ամենայն հայոց հայրապետը հանդիպումներ կունենա Վրաց ուղղափառ եկեղեցու Իլիա Բ կաթողիկոս-պատրիարքի, Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի,
ԹԱԼԱԼՅԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ
Հունիսի 7- 26-ը Հայաստանում տեղի կունենա Հենրի եւ Գերոնտի Թալալյանների անվան Ալտի եւ թավջութակի երկրորդ փառատոնը, որը ներկայացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանում թավջութակը եւ ալտն անարժանաբար մոռացության են մատնվել: Փառատոնի նպատակն է` վերականգնել դրանց վաղեմի հանրաճանաչությունը»,- երեկվա ասուլիսին ասել է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ
«ՆԵՐՇՆՉԱՆՔԻ» ՄԵԿՆԱՐԿԸ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հայտարարում է «Գարնանային ներշնչանք» նախագծի մեկնարկի մասին: Այս տարի նախագծում ընդգրկված են ինչպես մարզային, այնպես էլ Երեւանի մշակութային կենտրոնները: Նախագծի նպատակը երիտասարդ տաղանդներին բացահայտելն ու նրանց ստեղծագործական միտքը խթանելն է: Երեւանի մշակութային 15 կենտրոնների սաներն արդեն իսկ աշխատանքներ են ներկայացրել նախագծի առաջին փուլի շրջանակներում: Դրանք առնչվում են արվեստի տարբեր ճյուղերի (ազգային պարարվեստ, երգարվեստ, նկարչություն,
ԲՈՅԿՈՏ՝ ՍՏՈՒՐՈՒԱՅԻՆ
«Բազմազգ Վրաստան» շարժումը երեկ տարածել է հաղորդագրություն, որտեղ տարակուսանք է հայտնել անվանի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի՝ «Սաքինֆորմին» տված հարցազրույցի կապակցությամբ: Ըստ նույն հաղորդագրության, Ստուրուան ակնարկել է Վրաստանի նախագահի էթնիկ պատկանելության ու հայկական արմատների մասին, ինչը շարժումը վիրավորական է համարում, հայտարարելով, որ ռեժիսորը բացասական համատեքստում է վկայակոչել այդ փաստը: «Բազմազգ Վրաստանը» կարծում է, որ Ռ. Ստուրուան պետք
Ընդդեմ չարդարացված պաթոսի
Պոետական թատրոնի հիմնադիր, բանաստեղծ-ասմունքող Դավիթ Ասատրյանը՝ արվեստի ու գրականության խնդիրների մասին: Հայ գրական-թատերական կյանքում քիչ չեն եղել դերասան գրողները, որոնցից արժե հիշատակել մեծանուն Վահրամ Փափազյանին, վաստակաշատ արտիստներ Արման Կոթիկյանին, Գրիգոր Չալիկյանին, Լեւոն Թուխիկյանին, Անահիտ Թոփչյանին, Աննա Պետրոսյանին… Թվարկումը կարելի է շարունակել: Մեր կողքին ապրում ու ստեղծագործում է ասմունքող, բանաստեղծ Դավիթ Ասատրյանը: Այս երեւույթը եզակի է:


















































