Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 2-ՐԴՆ Է

Հունիս 08,2011 00:00

\"\"Հայաստանցի գրոսմայստեր, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող Տիգրան Պետրոսյանը Հնդկաստանի Օրիսա Նահանգի Բհուբանեսվար քաղաքում անցկացված միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որում հանդես էին գալիս գերազանցապես այդ տարածաշրջանի առաջատար շախմատիստները, 220 մասնակիցների պայքարում 8,5 միավորով (11 հնարավորից) գրավել է երկրորդ տեղը: Ինչպես տեղեկացնում է «Armchess.am» կայքը, Տիգրանն ընդամենը կես միավոր է պակաս վաստակել հաղթող ճանաչված բելառուսցի գրոսմայստեր Ալեքսեյ Ալեքսանդրովից:

Մրցաշարին մասնակցել են նաեւ հայազգի գրոսմայստեր Սերգեյ Կասպարովն ու միջազգային վարպետ Տատյանա Կասպարովան: նրանք, համապատասխանաբար, 8,0 եւ 6,0 միավորով ըստ հաջորդականության հանգրվանել են 7-րդ եւ 6-րդ հորիզոնականներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել