Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՐԱԶԻԼԱԿԱՆ» ԶԱՄԲՅՈՒՂՆԵՐ

Հունիս 08,2011 00:00

\"\"Հրապարակվել է ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանության ազգային հավաքականների ցանցերը: Իսկ վիճակահանությունը, ըստ «Goal.com»-ի, կայանալու է հուլիսի 30-ին: Ըստ նույն աղբյուրի տեղեկատվության, ստորեւ ներկայացվելիք զամբյուղների կազմերը դեռ վերջնական չեն, որովհետեւ վիճակահանության արարողության ժամանակ հաշվի են առնվելու ՖԻՖԱ-ի՝ հուլիս ամսվա ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման ցուցակում երկրների զբաղեցնելիք տեղերը: Իսկ մինչ այդ, եվրոպական գոտու երկրները կազմել են վեց զամբյուղների հետեւյալ տարբերակները:

1-ին զամբյուղ. Իսպանիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Անգլիա, Պորտուգալիա, Իտալիա, Խորվաթիա, Նորվեգիա, Հունաստան:

2-րդ զամբյուղ. Ռուսաստան, Սերբիա, Սլովենիա, Ֆրանսիա, Չեռնոգորիա, Շվեյցարիա, Սլովակիա, Դանիա, Շվեդիա:

3-րդ զամբյուղ. Թուրքիա, Չեխիա, Իսրայել, Իռլանդիա, Ուկրաինա, Բելգիա, Ռումինիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Բուլղարիա:

4-րդ զամբյուղ. Լիտվա, Ալբանիա, Հունգարիա, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Հյուսիսային Իռլանդիա, Շոտլանդիա, Լեհաստան:

5-րդ զամբյուղ. Ավստրիա, Էստոնիա, Լատվիա, Ֆինլանդիա, Մակեդոնիա, Մոլդովա, Կիպրոս, Ադրբեջան, Ուելս:

6-րդ զամբյուղ. Իսլանդիա, Լյուքսեմբուրգ, Ֆարերյան Կղզիներ, Ղազախստան, Լիխտենշտեյն, Մալթա, Անդորրա, Սան-Մարինո:

Եվրոպայից Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշար մեխանիկորեն անցնելու են ինը երկրների ազգային հավաքականներ: Եվս ութ թիմեր կորոշվեն փլեյ-օֆֆի արդյունքներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել