Օրվա լրահոսը

69 ՏԱՐԵԿԱՆ ՇԱԼՆ ԱՆՁԵՌՆՄԵԼԻ է

Սյունիքի մարզի Սվարանց գյուղի 98-ամյա բնակչուհի Սաթենիկ Հակոբյանը հիշողությունից չի բողոքում, բայց շատ հիշելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ անհրաժեշտություն: Միակ օրը, որ երբեք չի մոռանա, իր առաջին եւ վերջին երջանիկ մարտի 8-ն էր: 1941 թիվն էր: Երիտասարդ աղջիկն արդեն ամուսնացել էր եւ առաջնեկին էր սպասում: Ամուսինն էլ պատրաստվում էր բանակ գնալ: «Հենց այդ մարտի

«Բաղչալու» մատանի, չեխական «խռուստալ» ու «Սվարովսկի»

Այսպես են «հարգում» պարտատերերը Քնար տատին «Բալես, տեսնո՞ւմ ես էս լոբով ցեպս, էս թաղի լավ տղերքի նվերն ա, ես իրանց նեղին եմ հասնում՝ տոկոսով, պարտքով փող տալիս, իրանք էլ, դե տակ մնացող տղերք չեն՝ տատիին տեղը տեղին նայում են»,- ասում է տոկոսով գումար տվող Քնար տատը (անունը փոխված է): Իհարկե, նրա նշած «լոբով ցեպը» լոբով

«ՄՈՒՐԱԶԴ ՓՈՐԴ ՄՆԱ, ՊԱՆԻՐՍ ՓՈՐԴ ՉԳՆԱ»

Հայաստանում ապրում են այծիկներ՝ Նիֆ-նիֆ, Նաֆ-նաֆ եւ Նուֆ-նուֆ անուններով Կայարանի շուկայում, իր սեղանի մոտ կանգնած մի տատի գոռում է՝ «պանիր, այծի պանիր»: Նրա սեղանի կողքով անցավ մի կին՝ ասելով. «Փիֆ, էս ինչ էլ հոտ ունի»: Տատիկը չափազանց վրդովված իր պանրի նկատմամբ հնչած արգահատանքից, պատասխանեց՝ «Փիֆը քեզ լինի, մուրազդ փորդ մնա, պանիրս փորդ չգնա»: Սիրանուշ տատը,

Երբ կինը դառնում է կոշկակար

«Կինը նուրբ էակ է, նա պետք է միշտ տանը լինի՝ իր ընտանիքի կողքին»,- ասում է Արարատ քաղաքի միակ կին կոշկակար, 32-ամյա Լենա Դովլաթյանը: Մանկուց սիրելով տղամարդու աշխատանք՝ Լենան ուշադիր հետեւում էր կոշկակար ամուսնու աշխատանքին եւ առանց ամուսնու իմացության՝ դասեր առնում նրանից: Մի օր էլ Լենայի կողակիցն անակնկալի եկավ: «Առաջին անգամ, առանց ամուսնուս իմացության, վերանորոգել եմ

«Աշխատում եմ՝ չաշխատել»

Էրգոֆոբիայով հիվանդ մարդիկ վստահ են՝ «Ինչ գործ էլ բռնեմ՝ ձախողվելու եմ» 38-ամյա Հովհաննեսը արդեն տասը տարի է, ինչ չի աշխատում՝ ապրելով իր կնոջ՝ Նունեի հաշվին: Թեեւ այսօր աշխատանք գտնելը դժվար է, մանավանդ՝ լավ աշխատանք գտնելու համար «լավ ծանոթ» է անհրաժեշտ, բայց Հովհաննեսի չաշխատելու պատճառը ոչ թե աշխատանք չգտնելն է կամ ծանոթ չունենալը, այլ ցանկության բացակայությունը:

«ՀՈ ԿԻՆԸ ՄԻԱՅՆ ԼԱՎ ՕՐՎԱ ՀԱՄԱ՞Ր ՉԷ»

Ասում է 25 տարի անց հայր դարձած Գրիգոր Պետրոսյանը Գրիգոր Պետրոսյանի եւ Նվարդ Կարապետյանի (անունները փոխված են) սիրավեպը սկսվել էր դպրոցական տարիներից: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո՝ 1985 թվականին, Գրիգորն իր ամուսնանալու որոշմամբ բոլորին անակնկալի էր բերել. «Գիտակցում էի, որ 18 տարեկանում ամուսնանալը խենթություն է, բայց կյանքը միայն մեկ անգամ է տրվում, եւ պետք է անել

«Բեմից հիասթափվել չի կարելի»

Ասում է մնջախաղաց Արա Հարությունյանը – Ինչպե՞ս հայտնվեցիր մնջախաղի ասպարեզում: – Նախքան մնջախաղին անցնելը՝ ես եղել եմ պարող: Բանակից հետո, պարի ասպարեզում որոշ չափով կայացած, ուզում էի ընդունվել Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի մնջախաղի բաժինը, բայց որոշ խնդիրներ առաջացան, եւ ընդունվեցի պարարվեստի բաժինը: Սակայն զուգահեռաբար սկսեցի հետաքրքրվել ու զբաղվել մնջախաղով: Այն, ինչ ես ուզում էի

«Խաչագողի հիշատակարանում» կա՞ հանցագործի հերոսականացում

«Սկսել եմ աշխատել 80-ական թվականների պես, երբ կար սովետական ցենզուրան: Հիմա շատ ավելի զգույշ եմ աշխատում, քան մինչ չափորոշիչների ընդունումը»,- ասում է կինոռեժիսոր եւ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը: Կարդալով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նոր սահմանած չափորոշիչները՝ մտածեցի, որ դրանք առավել մեծ ազդեցություն կարող են ունենալ Հրաչ Քեշիշյանի արտադրած ֆիլմերի վրա, քանի

«ԿՆՈՋ ԳՈՐԾԻ ՄԵՋ ՆՐԲՈՒԹՅՈՒՆ ԿԱ»

 Մագդա Պապիկյանը իր տեսախցիկը ոչ ոքի չի վստահում Մագդա Պապիկյանը, սովորելով Ռոստովի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, երկրորդ կուրսից սկսեց զբաղվել սիրողական կինոարվեստով: «Կամերա վերցրի, ֆոտոապարատ ու որպես կինոսիրող սկսեցի աշխատել: Էնտեղ պրոֆմիութենական կինոակումբներ կային, որտեղ մեզ կինո նկարել էին սովորեցնում: Դոկումենտալ ֆիլմեր էինք անում, զբաղվում էինք նաեւ ռեժիսուրայով, սցենարով, տարբեր փառատոների էինք մասնակցում»,- ասում է

«Ինձ տվեք ղեկ ու «պագրիշկա»

29 տարի է, ինչ Էմմա Մանյանը տրոլեյբուս է վարում «Մանկուց սիրել եմ վարորդությունը: Մեծանալով, իհարկե, մտադրությունս չփոխվեց՝ ավելի արմատավորվեց»,- պատմում է Էմման: Նա Ալավերդի քաղաքից է, նրա մայրը կռունկավար է եղել, ինչպես Էմման է ասում՝ գեներով է եկել: Իսկ տրոլեյբուս վարելը եղավ հենց մոր խորհրդով: «Մայրս ասաց՝ էդ ինչ են ռադիոյով ասում, տրամվայ-տրոլեյբուսի կուրսեր, գնա,

Բանասերը նաեւ քանդակագործ է

Լուսիեն կոշտ օճառով չի լվացվում, որ «ապագա քանդակը» չփչացնի Մասնագիտությամբ բանասեր Լուսինե Ավետիսյանը մի օր ինքնաբերաբար սկսեց նաեւ քանդակագործությամբ զբաղվել: «Համալսարանում սովորելու տարիներին՝ քննությունների ժամանակ հոգնեցի պարապելուց ու որոշեցի լիցքաթափվել: Որպես միջոց՝ այդ պահին ընտրեցի դանակը ու վառարանի կողքին դրված փայտի մի կտոր: Երբ ստացվեց քանդակը, այն անվանեցի «Դավիթ Անհաղթ»: Էդ ժամանակ վնասեցի ձեռքս, սպին

ՍՊՈՐՏԸ ԿՆՈՋ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ԱՎԵԼՈՐԴ ՉԷ

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը կամուսնանա միայն օլիմպիական չեմպիոն դառնալուց հետո Կենսուրախ, աշխույժ, միեւնույն ժամանակ համեստ եւ մի քիչ էլ չարաճճի երեխա էր։ Շատ էր սիրում ծառ բարձրանալ։ Մանկուց հաճախել է ակրոբատիկայի դասերի, որտեղից էլ սկսել է մարզուհու սպորտային հաղթարշավը։ «Երբ առաջին անգամ ինձ ակրոբատիկայի տարան, չընդունեցին։ Ընդամենը հինգ տարեկան էի եւ բավականին չարաճճի։ Հետո

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԵՐՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ

Քննաշրջանները ուսանողներից շատերի համար լուրջ փորձություն են դառնում: Ծավալուն առարկան 5 օրում յուրացնելը (խոսքը հատկապես այն ուսանողների մասին է, ովքեր ամեն ինչ փորձում են սովորել վերջին մի քանի օրվա ընթացքում) բավական լուրջ գործ է եւ կարող է ծանր անդրադառնալ օրգանիզմի վրա եւ հանգեցնել լուրջ հետեւանքների: Ի՞նչ է պետք անել: Մեր հարցին պատասխանում է նյարդաբան Արման

Մարմինը երբեք չի ստում

Պարզապես պետք է հասկանալ նրա լեզուն Եթե մենք՝ հասարակ մահկանացուներս, մարդու մասին որոշակի կարծիք կարող ենք կազմել միայն նրա հետ երկար ժամանակ շփվելուց հետո, ապա հոգեբաններին մարդուն նկարագրելու համար բավական է միայն տեսնել նրա ձեռագիրը եւ հատկապես ստորագրությունը: Ձեռագրաբան Սամվել Խաչատրյանն ասում է, որ մարդը գրելիս փորձում է ավելի գեղեցիկ, ընթեռնելի գրել, այդ պատճառով էլ

«Տեսա քիթը, հանդիպեցի քթավորին»

Թեեւ որոշները ստամոքսի հետ կապված խնդիրներ ունեն, բայց երբ գալիս է Սուրբ Սարգսի տոնը՝ մոռանալով «ժոգի» մասին, ուտում են աղաբլիթը՝ հասնելու իրենց մուրազին: Բայց պատահում է, որ ոմանք խորը հիասթափություն են ապրում, երբ երազում տեսնում են ոչ թե իրենց սպասված արքայադստերը կամ արքայազնին, այլ, ասենք, իրենց «էլեկտրիկին» կամ մածուն բերողին: Այս դեպքում աղաբլիթը հակացուցված է

ՄԵՆՔ ՄԵՐ ՄԱՍԻՆ՝ ԺՊԻՏՈՎ

Ի՞նչ կարող են անել միայն ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները «Առավոտ» երիտասարդականի այս խորագրի ներքո կներկայացնենք տարբեր ֆակուլտետների ուսանողությանը բնորոշ հատկանիշներն ու միայն տվյալ ֆակուլտետի ուսանողներին հատուկ բնավորության գծերը: Ինչպես ասում են՝ սկսենք մեզնից: Ի՞նչ կարող են անել միայն ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները՝ ըստ իրենց: – Միայն այստեղ ուսանողները կարող են սովորել ժուռնալիստիկա, բայց զբաղվել ռեժիսուրայով: – Միայն

«Արտավազդ»՝ բեմի նվիրյալներին

Երեկ «Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ հյուրընկալվել էր Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (ՀԹԳՄ) Հակոբ Ղազանչյանը,  ով լրագրողներին հայտնեց, որ այսօր Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում տեղի կունենա ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը: Հ. Ղազանչյանը նշեց, որ այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված է հայ բեմի երախտավորներ՝ Վարդան Աճեմյանի եւ Արուս Ասրյանի ծննդյան 105-ամյակներին: Նույն օրը կկազմակերպվի այցելություն

25-ամյա «Այաս»

Մարտի 25-ին Կամերային երաժշտության տանը տոնական համերգով եւ լուսանկարների ցուցահանդեսով նշվեց «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի 25-ամյակը: Հանդես եկան Հայաստանի պետական կամերային, «Սաղմոս» երգչախմբերը, Աննա Մայիլյանը՝ իր Էթնո-վոկալ եռյակով, Էդուարդ Զորիկյանը, Վահան Արծրունին, այլք: 1985 թվականին 3-4 երիտասարդ էնտուզիաստների նախաձեռնությամբ ստեղծված ակումբի անդամների նպատակն էր՝ ուսումնասիրել եւ վերականգնել պատմական հայկական առագաստանավերը: Ակումբի անդամները գծագրերով վերականգնել են

ԽԶԲԶԱՆՔՆԵՐԸ՝ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Կհաղթի ամենասրամիտը «Ռեդ Բուլ» ընկերության նախաձեռնությամբ ուսանողների միջեւ օրերս անցկացվում է «Խենթ մատիտ» լավագույն խզբզանք մրցույթը: Ինչպես «Առավոտին» տեղեկացրին միջոցառման կազմակերպիչները` մրցույթը կկայանա երկու բուհերի՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի եւ Տնտեսագիտական համալսարանի ուսանողների միջեւ: «Ռեդ Բուլ» ընկերության ուսանողների հետ իրականացվող աշխատանքների համակարգող Նորայր Քոչարյանի խոսքով՝ «Մրցույթին մասնակցությունը կամավոր է, կարող են մասնակցել այն

Երկնքի կամավոր գերիները

Դժվար թե գտնվի մի մարդ, որը երազում սավառնած չլինի: Բայց կան երջանիկներ, որոնք մարդու վաղեմի երազանքն իրականություն են դարձնում: Բազմաթիվ ժողովուրդներ պարաշյուտի հետ կապվող լեգենդներ են պահպանել: Սակայն կան պատմական կոնկրետ արձանագրություններ նույնպես: Օրինակ, Մագելանը նկարագրել է, թե ինչպես են սեւամորթ մարդիկ ծառերից ցատկում արմավենու մեծ տերեւներով: Տարբեր սարքավորումների օգնությամբ աշտարակներից, ծառերից, լեռներից ցատկելու բազմաթիվ

«ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐՆ ԵՆ»

Մարտի 22-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանդիպեց բարձրագույն եւ առաջին խմբերը ներկայացնող ակումբների նախագահների եւ գլխավոր մարզիչների հետ: Այդ հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Դոխոյանը, ում հետ զրուցեցինք թե հանդիպման, թե մեկնարկող առաջնության եւ թե ՀՖՖ գործունեության վերաբերյալ: – Ի՞նչ են տալիս նման հանդիպում-քննարկումները ՀՖՖ ղեկավարության եւ ակումբների ներկայացուցիչների միջեւ: –

Ո՛Չ՝ «ԳՐԱՏԱԽՏԱԿԱՅԻՆ» ԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Երեկ Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Միտք սերմանի՛ր, ծառ տնկի՛ր» բնապահպանական կրթության ձեռնարկի շնորհանդեսը, որը հրատարակվել է «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի, Հակոբյան բնապահպանական կենտրոնի, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ տարբեր մարզերի դպրոցների ուսուցիչների ջանքերով: Այն նախատեսված է տարրական, միջին եւ ավագ դպրոցների համար: Ձեռնարկը ուսուցիչներին հնարավորություն է տալիս «բացահայտում», «դիտարկում», «վերլուծություն» բաժինների

Վարչապետը՝ առաջնորդարանում

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ մասնակցել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությանը: Նա պատվոգրեր է հանձնել հաղթող ճանաչված երիտասարդ ստեղծագործողներին՝ գրաֆիկայի, գեղանկարչության, քանդակի եւ դեկորատիվ արվեստի ճյուղերում ներկայացված աշխատանքների համար: Այնուհետեւ, Աշխարհի հայ նկարիչների միության վարչությունը վարչապետին պարգեւատրել է «Մոմիկ» շքանշանով եւ շնորհել անդամության պատվավոր կոչում: Վարչապետը բարձր է

Մանկապատանեկան գրքի շաբաթը սկսվում է

Մարտի 29-ից ապրիլի 3-ը մշակույթի նախարարության եւ Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի նախաձեռնությամբ Երեւանում կկայանա մանկապատանեկան գրքի եւ երաժշտության շաբաթ: Ինչպես երեկ «Հայելի» ակումբում նշեց Խնկո-Ապոր գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, շաբաթվա ընթացքում կլինեն մանկական գրքերի ցուցահանդեսներ, հանդիպումներ մանկագիրների հետ, ցերեկույթներ, հանդիսություններ, հեքիաթապատումների շարք, խաղ-մրցույթներ, հեքիաթաթերապիա, մինչեւ անգամ ասուլիս՝ երեխաների հետ: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը

Կինոն՝ իրականության մի կտոր

Հոլանդացի կինոռեժիսոր Յոս Ստելինգը կհամագործակցի հայ երիտասարդների հետ Հոլանդացի հանրահայտ կինոռեժիսոր եւ սցենարիստ Յոս Ստելինգը մարտի 23-28-ը Երեւանում վարպետության դաս է անցկացնում «Ոսկե ծիրան» տարածաշրջանային բարձրագույն կինոդպրոցում: Նա Հայաստանում է երրորդ անգամ: Առաջին այցելությունը 5 տարի առաջ էր, երբ Փարաջանովի տուն-թանգարանում կազմակերպվել էր նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություն եւ նշվել էր իր ծննդյան 60-ամյակը: 2005 թ.

«ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՀԱՆԴԵՍԻՑ» ՄԻՆՉԵՎ ԱԹՈՌԱԿՌԻՎ

Կամ պարոնյանական գործը՝ նոր մեկնաբանությամբ Մարտի 25-ին «Էդգար Էլբակյան» արտիստական թատրոնում «Թյուրիմացության պարահանդես» ներկայացման պրեմիերան էր. Արմեն Էլբակյանը նոր մոտեցմամբ այն բեմադրել է՝ ըստ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբարի»: Ժամանակին այս ներկայացումը ռեժիսորը բեմադրել էր «Փոսի» թատրոնում: Փաստորեն, ներկայացումը ինչ-որ առումով «Փոսից» տեղափոխվել է Էլբակյան թատրոն, գումարած նաեւ այն, որ նոր «վայրում» խաղում էին «Փոսի» երկու

Թունելում՝ ճակատ ճակատի

Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Բագրատաշենից Երեւան են հասնում ոչ թե Նոյեմբերյանի, այլ՝ Ալավերդի- Վանաձոր ճանապարհով: Նրանք այս կերպ հեռու են մնում Ադրբեջանի սահմանից, գնդակոծության վտանգից: Սակայն Լոռու մարզի ճանապարհները նեղլիկ են եւ անհարմար: Մեծ բեռնատարների՝ «ֆուռերի» համար լրացուցիչ դժվարություն են թունելները, որոնց բարձրությունը միայն միջնամասում է ապահովում դրանց անցումը: Մարտի 25-ին, ժամը 16-ի սահմաններում,

Արձագանք՝ «Առավոտին»

Ի պատասխան «Առավոտ» օրաթերթի 24.03.09թ.-ի «Ստի նախարարության ցուցանակը» վերտառությամբ եւ նույն թերթի 26.03.09թ.-ի առաջին էջում տեղադրված նյութերի՝ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է: Առաջին նյութի հետ կապված խնդիրն արդեն լուծված է, եւ այդ ցուցանակը հանված է: Ինչ վերաբերում է երկրորդ նյութին, ապա տեղեկացնենք, որ դեռեւս մեկ շաբաթ առաջ եղել է ՀՀ տրանսպորտի եւ կապի

Սիրային եռանկյունի՞

Մարտի 23-ին, ժամը 22.45-ին, կրծքավանդակի աջ մասում ծակած-կտրած արյունահոսող վերքով Նոյեմբերյանի հիվանդանոց է տեղափոխվել 39-ամյա Նարիման Պետրոսյանը: Այդ օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Կոթիի բնակիչ Մարտիկ Կիրակոսյանը, գտնվելով Նարիմանի տանը, վիճաբանել է վերջինիս եւ նրա կնոջ՝ Լեյլա Բեգլարյանի հետ եւ ընտանիքին պատկանող խոհանոցային դանակով հարվածել է Նարիման Պետրոսյանին: Արդեն իր տանը Մարտիկը՝ ինքնասպանություն գործելու նպատակով, դանակով

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԿԱՊԱՆՑԻՆԵՐԸ

Սյունիքի մարզկենտրոնում պարենն արդեն թանկացել է, ու տեսանելի չեն ՀՀ կառավարության հակաճգնաժամային քայլերը: Մթերքի արդեն բարձրացված գները, ապրիլի 1-ից գազի թանկացումը եւ ընդհանրապես թանկացումների հետ կապված ամեն հարց դարձել է կապանցիների քննարկումների ամենաթեժ ու լրջագույն թեման: Քաղաքի տարբեր փողոցներում, խանութներում, տրանսպորտում, բոլորը խոսում են եղած եւ սպասվելիք թանկացումներից: Գաղտնիք չէ, որ նման դեպքերում ամենաշատը տուժում

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031