Օրվա լրահոսը
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՈՒՄԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ԴԵՂԱՏՈՄՍ
Ինչպես հրապուրիչ դարձնել ոլորտը եւ գումարներ ներգրավել Երեկ հայտարարված էր «Գիտության բարձրաձայնման օր», եւ այդ առիթով ասուլիս էր ԳԱԱ-ում: Նպատակն էր հնչեցնել գիտության հետ կապված խնդիրները Հայաստանում՝ գիտության եւ գիտնականների հեղինակության անկում, գիտական գործունեության օժանդակության բացակայություն, գիտության ցածր ֆինանսավորում: Այդ ակցիան՝ որպես «Բարձրաձայնենք գիտության մասին» իրադարձություն, դրված է նաեւ Հայաստանի գիտական լրագրողների ֆեյսբուքյան խմբի էջում:
Հուշ-ցերեկույթ՝ ԵՊՀ-ում
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Երեւանի պետական համալսարանում մասնակցել է ՀՀ եւ Արցախի Ազգային հերոս Յուրա Պողոսյանի ծննդյան 50-ամյակին եւ մահվան 19-րդ տարելիցին նվիրված հուշ-ցերեկույթին: Միջոցառմանը ներկա էին հերոսի հարազատները, մարտական ընկերները, համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմը, ուսանողներ եւ ներկայացուցիչներ պաշտպանության նախարարությունից: Յուրա Պողոսյանի մարտական ուղուն նվիրված ֆիլմի ցուցադրումից հետո ելույթ են ունեցել հերոսի քույրը՝ Իրինա
Ստորագրությունները կփոխանցեն նախագահին
Երեկ Երեւանի պետական կոնսերվատորիայի մերձակա այգում, Կոմիտասի արձանի մոտ, ժամը 10:00-ից մինչեւ 20:00-ը «Հայազն» երիտասարդական միությունը ստորագրահավաք է կազմակերպել՝ պահանջելով Հայաստանի քաղաքացիություն շնորհել «Շուշի» հատուկ ջոկատի հրամանատար, «Առաջին աստիճանի Մարտական խաչի» շքանշանակիր, «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանին: Ակցիայի կազմակերպիչների խոսքերով, մինչ այժմ նրանք ստորագրահավաքը կազմակերպել էին Facebook սոցիալական կայքի միջոցով՝ 5 օրում հավաքելով ավելի
ԲԱՑ, ԲԱՅՑ ԱՆՄԻՏ ՆԱՄԱԿ
Ճիշտ այս մտածումն ունեցա, երբ ծանոթացա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված «Առավոտ» օրաթերթի 03 հունիս 2011թ. համարում Նշան Որբերյան ստորագրությամբ բաց նամակի բովանդակությանը: Առաջին իսկ հայացքից ինձ զարմացրեց հեղինակի ինքնագոհությունը եւ առարկություններ չհանդուրժող ոճը: Հենց այս ստիպեց ինձ տեղեկատվական տիրույթներում որոշ ծանոթություն ստանալ հեղինակի ինքնության վերաբերյալ: Ցավով եմ արձանագրում, որ որոնումներս հեղինակի ինքնագոհությունը
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՑԻՆԵՐԸ ԹԵՅ ԵՆ ԽՄԵԼՈՒ
Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային կենտրոնը եւ «Հայջրմուղկոյուղու» Նոյեմբերյանի ենթատեղամասը Նոյեմբերյանի «Քամուտ» հեռուստաընկերությամբ հայտարարություն են տվել եւ քաղաքի բնակչությանը զգուշացրել. եղանակի տաքացման եւ առատ տեղումների պատճառով հնարավոր է ջրի որակի վատացում, խմելու ջրից աղիքային վարակների վտանգ կա: Նոյեմբերյանի բնակիչներին խորհուրդ է տրվում օգտագործել միայն եռացված ջուր: Այս առթիվ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության
ՋՈՒՐ՝ ԿԱՐՄԻՐ ՇՈՒԿԱՅԻՆ
«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացանք, որ հիմնադրամի ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ՝ ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում մեկնարկել է խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը: Նախորդ դարի 30-ականներին կառուցված ջրամատակարարման ներքին ցանցն ամբողջովին շարքից դուրս է եկել եւ շահագործման համար պիտանի չէ, գյուղացիները ջուրը կրում են աղբյուրներից: Ծրագրով նախատեսվում է գյուղի համար
Զգուշացեք կրծողներից
Լոռու մարզում տուլարեյմայի դեպք է գրանցվել Երբ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ՝ 29-ամյա կինը դիմեց բժիշկների օգնությանը, ոչ ոք չէր կարող կասկածել, որ խոսքը տուլարեյմա հիվանդության մասին է: Համայնքում վաղուց նման հիվանդության դեպք չէր գրանցվել: Մարգահովիտի առողջության կենտրոնի տնօրեն Արամ Նազարյանը բացատրում է. «Հիվանդությունը մարդուց մարդուն չի փոխանցվում, այլ միայն՝ կրծողների ու մոծակների միջոցով, երբ
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻՆ» ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ
Իսկ մինչ այդ՝ բաժանորդները հեռանում են Ամեն տարի «Հայջրմուղկոյուղի» ընկերությունը իր միջոցներով մոտ 50 կմ խողովակաշար է նորացնում, սակայն ընկերությունը իրականում չունի սեփական միջոցներ, դա նա անում է պայմանագրային հիմունքներով. վարձավճարի եւ նոր խողովակների գնի փոխարեն շինաշխատանքներ իրականացնող ընկերությունները հիմնականում իրենց են վերցնում հին խողովակները: Այս սկզբունքով «Հայջրմուղկոյուղին» ամիսներ առաջ փոխել է Սիսիան քաղաքի ջրամատակարարումն
ՕՊԵՐԱՏԻՎ ՏԱՔՍԻՆԵՐ
«Առավոտի» տեղեկություններով, մի շարք տաքսի ծառայություններում ուշ ժամերին սպասարկելու են վարորդներ, որոնք ոստիկանության օպերատիվ աշխատակիցներ են: Նրանք կլինեն «դեպքի վայրերում», կշփվեն հնարավոր հանցագործների հետ եւ կանխարգելիչ միջոցառումների կդիմեն:
ՏՈՒԺԵԼ ԵՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԺԱՅՌԸ
Ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 50-ամյա Կարեն Ս.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապան-Եղվարդ ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի ժայռին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՄԱՀԱՑԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Հունիսի 14-ին բուժանյութ քիմիկատից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ՝ 80-ամյա Բուրաստան Սենիքերեմյանը, ով այնուհետեւ Երեւան տեղափոխելիս` ճանապարհին մահացել է:
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ
Դեղորայքային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երեւանի բնակիչներ՝ 65-ամյա Արաքսյա Մխիթարյանը եւ 27-ամյա Արմինե Գրիգորյանը: Տուժածների առողջական վիճակը բավարար է:
ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՃԱՆԱՉՈՂՆԵՐԻՆ
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի ծառայողները խարդախության դեպք են բացահայտել. Երեւանի բնակիչ Արմեն Հարությունյանը՝ չարաշահելով մի քաղաքացուհու վստահությունը, գնելու պատրվակով վերցրել էր նրա ավտոմեքենան, գրավ դրել եւ յուրացրել ավելի քան 4,5 միլիոն դրամ: Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հարությունյանը նույն եղանակով Երեւանում կատարել է այլ խարդախություններ եւս: Գումարը մաս-մաս
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Երեկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ջավախք կատարած իր հովվապետական այցի շրջանակներում Ախալքալաքում հանդիպել է ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի ծնողների հետ: Այս մասին հայտնեցին «Երկիր միություն» հ/կ-ից: Ըստ աղբյուրի, Վեհափառը հայտնել է նրանց, որ տեղյակ է խնդրին եւ արդեն իսկ բարձրացրել է ջավախահայ գործչին ազատ արձակելու հարցը վրաց պատրիարք Իլյա Երկրորդի առջեւ: 2011թ. հուլիսի
Լավ տղային սպասելիս
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 3,5 տարվա ազատազրկման էր դատապարտել Արտավազդ Առաքելյանին (հայտնի է «Տյոմ Յուժնի» մականունով): Հայ հանրությունը Արտավազդին ճանաչում է «Որոգայթ», «Կյանքի գինը» հեռուստասերիալներից: Երեկ Արտավազդ Առաքելյանը ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարան էր ներկայացել ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ ամբողջովին պատրաստ. սպորտային պայուսակով: Նա համաներմամբ կարող էր ազատվել հենց դատարանի նիստերի
«ՍԱՐԻ ԹԱՂԻ ՎՐԵԺԻՆ» ՉԵՆ ՀԱՄԱՆԵՐԵԼ
Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ՀԱԲ-ի նախկին զինվոր, «Սարի թաղի Վրեժ» անունով հայտնի Վրեժ Ղազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը: Վրեժ Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի զենք-զինամթերք պահելը, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 3 տարի ժամանակով: Վրեժ Ղազարյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ
ԳՅՈՒՂԱՑՈՒՆ ՁԵՌՔ ՄԵԿՆԵՑ
Արմավիրի եւ Արագածոտնի՝ կարկտահարությունից եւ տեղատարափ անձրեւներից առավել տուժած գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսության եւ գյուղի աջակցության հիմնադրամին» հատկացրել է 25 մլն դրամ: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի կողմից հատկացված միջոցներն ուղղվել են պտղատու մշակաբույսերի եւ տնկարկների սերմերի ձեռքբերմանը, որոնք կբաշխվեն Արմավիրի մարզի կարկտահարությունից տուժած գյուղացիներին, ինչպես նաեւ պղպեղի ցանքի իրականացմանը: Գյուղատնտեսությունը Հայաստանում տնտեսության գերակա ճյուղ
Ասոյանն էլ չգիտի
Օրերս Նոր Խարբերդ գյուղի 9 բնակիչ թունավորման ախտանիշներով տեղափոխվել են Մասիս քաղաքի հիվանդանոց: Ինչպես Tert.am-ին հայտնել է Նոր Խարբերդի գյուղապետ Կամո Կակոյանը, բնակիչների թունավորումը նկատվել է դեռեւս հունիսի 1-ին, սակայն վերջիններս նախնական շրջանում նախընտրել են զբաղվել ինքնաբուժությամբ. «Մենք այդ օրերին ունեցանք ջրամատակարարման ընդհատում, եւ ենթադրեցինք, որ թունավորումը կարող էր դրա հետ կապված լինել, բայց մյուս
Ամիրյանցիները՝ օդում կախված
Նրանց տներն իրացրել են, բայց նոր բնակարաններ չեն տվել «Մեծարգո պարոն նախագահ, մենք լինելով պետական կարիքների համար իրացվող տարածքի բնակիչներ (համաձայն ՀՀ կառավարության թիվ 399-ն՝ 04.03.2004 թ. եւ 909–ն՝ 17.06.2004թ. որոշումների), 2005թ. մարտ ամսին ստիպված էինք կնքել անշարժ գույքի իրացման եւ փոխհատուցման պայմանագրեր, համաձայն որի, 30 ամիս հետո պետք է մեր տների տեղում կառուցվող շենքից
ՀՀՇ-ԱԿԱՆԸ ՓԱԿՈՒՄ Է ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԻ ԴՌՆԵ՞ՐԸ
Բենիամինի ներկա ու նախկին գյուղապետերը «թունդ» վիճաբանության մեջ են Օրերս Շիրակի մարզի Բենիամին համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Մկրտչյանը Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել՝ խոսելու նախկին ՀՀՇ-ական գյուղապետ Գրիգոր Գրիգորյանի «յուրացումների» մասին: Գործող գյուղապետի ներկայացմամբ, ՀՀՇ-ականը իր տեղակալ Մամիկոն Ղազարյանի հետ թալանել է համայնքի սեփականությունը, անօրինական՝ «աճուրդ-վաճառքի սարքած թղթերով» սեփականաշնորհել է գյուղի մեքենատրակտորային
ԱՅՎԱԶՈՎՍԿՈՒ ՆԿԱՐԸ՝ ԱՐԿՂԻ ՄԻՋԻՑ
Հովհաննես Այվազովսկու նկարը, որը գտնվել է հին իրերի արկղում, Շվեդիայի Ուպսալա քաղաքում աճուրդում վաճառվել է 7,6 մլն շվեդական կրոնով (շուրջ 1,2 մլն դոլար): Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով «Ուպսալա նյուա տիգնինգ»-ը՝ իմանում ենք news.am-ից: Կտավը ստեղծվել է 1858 թվականին եւ կոչվում է «Ճակատամարտ Բոմարսունդի համար»: Այն գտել են արկղի մեջ՝ այլ իրերի հետ
ՎԵՐԱԳՐԱՆՑՎԵԼ ԵՆ “ «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿԻ» ՓԲԸ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՒ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԸ
Ինչպես տեղեկանում ենք «Կոնվերս բանկ»-ի ուղարկած հաղորդագրությունից՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ խորհրդի որոշմամբ խորհրդի նախագահ է նշանակվել Արմեն Տեր-Տաճատյանը, իսկ խորհրդի նախկին նախագահ Ջուան Պաբլո Գեչիդջյանը նշյալ պաշտոնը թողել է իր նախաձեռնությամբ՝ շարունակելով մնալ խորհրդի անդամ: «Կոնվերս բանկ» ՓԲԸ ղեկավար կազմում կատարված փոփոխությունները գրանցվել են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Հիշեցնենք, որ Արմեն Տեր-Տաճատյանը եւ Ջուան Պաբլո
Բանկերը ՀԲ-ին ու IFAD-ին «քցել են»
«Կուրծք ծեծելով» էլ գերշահույթնե՞ր են ստացել Բանկերին պետք է հիշեցնել, թե գյուղացու հաշվին ինչքան են հարստացել; Անդրադառնալով գյուղացիական տնտեսությունների վարկավորման աջակցման պետական ծրագրին՝ «Առավոտի» հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա զարմացած է բանկերի խարդախություններից. «Այդպես էլ չեմ հասկանում, թե Համաշխարհային բանկի ու IFAD-ի գումարները ինչ ճարպկությամբ բանկերը յուրացրին: Բարեհոգի միջազգային կազմակերպությունների տրամադրած
ԱՂԴԱՄԸ ՄԵ՞ՐՆ Է, ԹԵ՞ ՄԵՐԸ ՉԷ
Մաքսայինը այս հարցի շուրջ երկար ժամանակ է՝ գլուխ է կոտրում, բայց այդպես էլ չի կարողանում քաղաքացուն կոնկրետ պատասխան տալ: «Աղդամը մեր հայրենիքը չէ»: Տարիներ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը մեր հասարակության տարբեր շրջաններում տարբեր կերպ ընկալվեց. ոմանք բացարձակ չէին համաձայնվում այդ մտքի հետ, ոմանք էլ՝ հակառակը: Իսկ ահա Արման Պետրոսյանը ՀՀ նախագահի այս
ՀԱՅԱՑՔ ՀԵՌՎԻՑ
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման փորձերն այլեւս ապարդյո՞ւն են: ICFJ կազմակերպության ծրագրով ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում «Առավոտի» հարցերին էին պատասխանում Վաշինգթոնի նահանգում բնակվող մեր հայ եւ թուրք զրուցակիցները: Հանդիպում առաջին «Եթե Թուրքիան մայրս կոչեմ, իսկ Հայաստանը՝ հայրս, կամ ընդհակառակը՝ պետք է ասեմ, որ ես դժբախտ երեխա եմ, քանի որ մայրս եւ հայրս միշտ կկռվին»,- դժգոհում
ԿՈԼԵՐՈՎԸ ՊԱՐԶԱԲԱՆԵԼ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ ԵՂԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ռուսական «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը lragir.am-ի հարցին ի պատասխան՝ մեկնաբանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին «Ռեգնումի» կայքում եղած տեղեկատվությունները: Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տեղեկություն տարածեց Քոչարյանի եւ Պուտինի ավելի քան երկու ժամ տեւած հանդիպման մասին, «Ռեգնումը» հրապարակեց՝ հղում անելով ՌԴ
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Երեկ լրագրողական 3 կազմակերպությունների ղեկավարներ հանդես են եկել հայտարարությամբ, որում ասված է. «Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) կողմից 2010 թվականին ձեւավորվեց Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը կարգավորող օրենսդրական բարեփոխումների հարցով աշխատանքային խումբ (ԱԽ): Խմբի նպատակն էր վերամշակել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը՝ հաշվի առնելով բազմաթիվ քննադատական գնահատականները: Աշխատանքային խումբը 2011 թվականի փետրվարին հիմք ընդունեց
ԽԱԼԱՖՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ՝ ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆԵՐ
Երեկ ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանի որոշմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 8 տարվա ազատազրկման դատապարտված ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանի նկատմամբ համաներման հիման վրա պատժի չկրած մասը կրճատվեց 1/3-ով: Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր անցյալ տարվա ապրիլի 13-ին գողության կասկածանքով իրենց վարչական շենք բերման ենթարկված Վահան Խալաֆյանի ինքնասպանության գործով: 2
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱՃՎՈՒՄ Է ԱՐՅՈՒՆՈՎ
Բոլոր իշխանությունները պատասխանատու են իրենց քաղաքացիների, այդ թվում՝ լրագրողների անվտանգության համար, սակայն ոչ բոլորն են ստանձնում այդ պարտավորությունը: Այս մասին Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտում, շնորհավորելով «Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի Ազատ մամուլ-2011»-ի մրցանակակիրներին (այդ թվում «Ա1+»-ին), հայտարարեց երկրի ԱԳ նախարար Յոնաս Գահր Սթորը: Արտաքին գերատեսչության ղեկավարը մի երկրի, որտեղ վերացվել են խոսքի եւ արտահայտվելու ազատության խոչընդոտները, վեց
Միքայելյանը դեմ է հող հանձնելուն
Նա կարծիք է հայտնել, որ Կազանում փաստաթուղթ չի ստորագրվի Արցախյան ազատամարտի մասնակից, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր ու նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը երեկ իր ասուլիսում ասել է, թե՝ չի կարծում, որ Կազանում հունիսի 25-ին տեղի ունենալիք Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման ընթացքում ինչ-որ բան կստորագրվի, քանի որ կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, նա համոզմունք


















































