Օրվա լրահոսը
«Արտահերթ ընտրությունների ժամանակը չէ»
Դեմկուսը չի ցանկանում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ նախագահների վերադարձը «Այս փուլում փորձել ցանկություն ունենալ արտահերթ ընտրությունների՝ Դաշնակցությունը կամ որեւէ այլ կուսակցություն պետք է շատ համոզված լինի, որ միայնակ կարող է հաղթահարել բոլոր խնդիրները»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում, ի հեճուկս ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի այն հայտարարության, որ միայն արտահերթ ընտրությունները կսրբագրեն իշխանությունների սխալները, ասաց ՀԴԿ ղեկավար
«ԳԵՏԻՆԸ ՄՏՆԻ՝ ՈՎ ՆՄԱՆ ԲԱՆ Է ԱՍԵԼ»
Իրավապաշտպանների բուռն վիճաբանությունը հարթելու համար թերեւս կարիք լինի իրավապաշտպանների միջամտության Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) եւ իր անդամ կազմակերպության՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, նաեւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի եւ «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի մարտի 19-ին հրապարակած 11 էջանոց հայտարարության որոշ դրույթներ տեղիք են տվել բուռն անհամաձայնության: «2008թ. մարտին նախագահական ընտրություններին հաջորդող ցույցերի ընթացքում
Ի՞ՆՉ ԵՎ Ո՞ՒՄ Է ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ ՕՍԿԱՆՅԱՆԸ
ՀՀԿ-ական, ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը հարցնում է նախկին ԱԳ նախարարին – Ուժ չկիրառելու մասին ՀՀ նախագահի առաջարկը Ադրբեջանի նախագահին վերջին օրերին շարունակ քննարկվում է, մարդկանց մի մասը կարծում է, որ լավ առաջարկ է, մյուսները համոզված են, որ իրավիճակին համարժեք չէ: – Այն, ինչ ասել է նախագահը, նոր բան չէ, դա Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների առանցքային
ՀԱՅԵԼՈՒ ՄԵՋ ՆԱՅԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
«Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ լրագրողներին ասել է. «Ներկա դրությամբ հայոց իշխանությունը բովանդակային հրաժարականի մեջ է: Ինքը հրաժարվել է թե՛ մեր իրավունքներից, թե՛ մեր հայրենիքի նկատմամբ իրավունքի պաշտպանությունից, թե՛ սահմանադրական իր պարտականությունից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ»: Նաեւ հավելել է. «Բոլոր նախագահների նկատմամբ ես եղել եմ ընդդիմություն, բայց մինչեւ հիմա ոչ մեկն այս մակարդակի չի հարվածել
Մարտի 23
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր մոռացեք աշխատանքի մասին եւ զբաղվեք միայն ձեզանով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին, դրանք կարող են լինել նախանձությունից: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ազատ ժամանակը տրամադրեք ձեր սիրելիներին: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր անտեսեք տնային գործերն ու տրվեք վայելքներին: ԿՇԵՌՔ (24.09-23.10)-
ԵՐԵՔԸ՝ ՄԵԿՈՒՄ
Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Կուզմինը կարծում է, թե Պոկլոննայա լեռան վրա տեղ կգտնվի տարբեր կոնֆեսիաների պաշտամունքային հաստատությունների համար: «Դա նորմալ է. թե բուդդայական աղոթավայր կլինի, թե հայկական մատուռ եւ թե կաթոլիկ եկեղեցի»,- ասել է Ա. Կուզմինը: Նրա ձեւակերպմամբ՝ «Հայրենական մեծ պատերազմի ընթացքում կռվել են տարբեր կոնֆեսիաների մարդիկ: Վետերանների թիվը գնալով նվազում է, սակայն մնում են
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ԴԵՄ
Վճռական «ոչ» ասել օրինականացված մանկասպանությանը. ահա «Ռուսաստանն առանց հղիության արհեստական ընդհատման -2010» ակցիայի նպատակը, որը տեղի կունենա պետերբուրգյան «Հավատի այբուբեն` Օմեգա» կազմակերպության նախաձեռնությամբ: Ակցիային իր օրհնությունն է տվել Ռուս ուղղափառ եկեղեցու եւ հասարակության փոխհարաբերությունների սինոդական բաժնի նախագահ, ավագ երեց Վսեւոլոդ Չապլինը: Ակցիան նվիրված է Մանուկների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին: Ակցիային մասնակցությունը կարտահայտվի քաղաքի փողոցներում
Ինչո՞ւ են բողոքում Վանաձորի թատրոնից
Պարզաբանում է տնօրենը Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը եկող տարի 80-ամյակն է նշելու: Այն լուրջ դերակատարություն ունի Լոռու մարզի մշակութային կյանքում: Թատրոնի եւ նրա ղեկավարության մասին հանրապետական մամուլում տեղ գտած քննադատությամբ լեցուն հրապարակումները մեզ տարան թատրոն՝ լսելու նաեւ թատրոնի ղեկավարության տեսակետը բարձրացված խնդիրների շուրջ: Մեզ հետ զրույցը թատրոնի տնօրեն Հովիկ Չախմախչյանը սկսեց ասեկոսեների
ԼԱՑԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԸ՝ 20 ՐՈՊԵ
Լացը հանում է լարվածությունը «Լացը, ինչպես նաեւ ծիծաղը իրենց բոլոր տարատեսակներով մարդու հոգեկան եւ ֆիզիկական կյանքում ինքնաարտահայտման յուրատեսակ պաշտպանիչ ուղիներ են»: Չնայած այս սահմանմանը, լացը անբացատրելի մի բան է, որը որքան էլ ցանկանան՝ չեն կարող ճիշտ բնութագրել նույնիսկ հոգեբաններն ու բժիշկները: Լացում են բոլորը, կյանքի առաջին իսկ րոպեից, բայց նորածինների մոտ, ի տարբերություն մեծահասակների՝ արցունքներ
ՈՒՆԱԿ Է ՏԽՐԵՑՆԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄՐՑԱԿՑԻ
Ռուսաստանի «Պառլամենտսկայա գազետայի» թղթակցի հետ ունեցած զրույցում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մասին այսպես է արտահայտվել Ռուսաստանի ընտրանու նախկին կիսապաշտպան Դմիտրի Ալենիչեւը: Նրա խոսքերով, Հայաստանի թիմը կարող է «B» խմբում, որտեղ ընդգրկված են Ռուսաստանը, Իռլանդիան, Սլովակիան, Մակեդոնիան, մենք եւ Անդորրան, միջամտել «Եվրո 2012»-ի եզրափակիչ փուլ մտնելու համար մղվելիք պայքարին: «Խումբը շատ հավասար է, բացի Անդորրայից,- ասել
ԼՐԱՑՐԵԼ Է ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐԻ ՆՈՐՄԱ
Ռիեկայում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնության տղամարդկանց մրցաշարում իր անվան դիմաց 7,5 միավոր գրանցած 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Հովհաննիսյանը, «Armchess»-ի տեղեկացմամբ, 1,5 միավորով գերազանցել է գրոսմայստերի կոչման համար սահմանված նորմը:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆԸ
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է հանրապետության բարձրագույն խմբի 2010 թվականի (19-րդ) առաջնության տարբերանշանը:
ՎԵՐՋԻՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
Ֆրանսիայի Նիս քաղաքում աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ շարունակվող արագ եւ «կույր» շախմատների «Amber» ավանդական՝ 19-րդ գերմրցաշարում Լեւոն Արոնյանին չի հաջողվում էականորեն բարելավել դիրքերը: Ութ տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստը «կույր» շախմատում 3,0 միավորով իններորդն է, իսկ արագ շախմատում՝ ութերորդը (4,0 միավորով): Այս ֆոնի վրա, թերեւս, հայաստանցի մարզասերներին կարող է սփոփել այն, որ Արոնյանը 6-րդ
ԱԿՈՒՄԲՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆԸ
Շաբաթ օրը մեկնարկում է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 19-րդ առաջնությունը: Մասնակից ութ ակումբներն արդեն պատրաստ են պայքարին: Իսկ այս օրերին թիմերի գլխավոր մարզիչներն ու ակումբների նախագահները կատարված աշխատանքների յուրատեսակ հաշվետվություն են տալիս լրատվամիջոցներին: ԶԼՄ-ներին առաջինը հանդիպեցին Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ու ակումբի նախագահ Կարեն Հարությունյանը: Վարդան Մինասյանի խոսքերով՝ այն ամենը, ինչ
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Երեկ Շարլ Ազնավուրի հրապարակում կայացավ Բրիտանական ֆիլմերի 8-րդ փառատոնի բացման արարողությունը, որ կազմակերպել էին Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակն ու Բրիտանական դեսպանատունը: Նույն օրը «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց օսկարակիր «Դքսուհի» ֆիլմը: Ավանդաբար՝ փառատոնի տոմսերի վաճառքից գոյացած ողջ հասույթն օգտագործվում է բարեգործական նպատակներով. այս տարի այն ուղվելու է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի տեխնիկական աջակցմանը: Փառատոնին, որ
«Լուչիա դե Լամերմուրը»՝ 45 տարի անց
Դոնիցետիի գլուխգործոցում այս անգամ փայլեց Գոհար Գասպարյանի սան Արծվիկ Դեմուրչյանը Հայաստանում Իտալիայի դեսպանատունը տարիներ շարունակ իրականացնում է մշակութային նախագծեր, մասնավորապես՝ հովանավորում է իտալացի կոմպոզիտորների օպերաների բեմադրությունները մեր երկրում: Հերթական միջոցառումը Ազգային օպերային թատրոնում մարտի 21-ին մեկնարկած իտալական օպերային արվեստի փառատոնն էր, որը, ինչպես հայտնեց ՀՀ-ում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին, կշարունակվի մեկ տարի: Երեւանի Կոմիտասի անվան
ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆ ՉԷ
Կամ «Ռիչարդ Երրորդն» ու «Հայկական համերգը…» «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը շարունակվում է: Վերջինիս շրջանակներում հանդիսատեսի դատին հանձնվեց մի քանի ներկայացում, մենք կանդրադառնանք դրանցից երկուսին: Խոսքը դերասան, բեմադրիչ Արամ Հովհաննիսյանի՝ ըստ Շեքսպիրի բեմադրած «Ռիչարդ Երրորդ» եւ ֆրանսահայ ռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի «Հայկական համերգը կամ թուրքական ասացվածքը» մոնոներկայացումների մասին է: Վերջինս ստեղծվել է ֆրանսահայ կոմպոզիտոր Ժիրայր Թորիկյանի
ԼԱՏՎԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵՑ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Մարտի 22-ին Լատվիայի Ժողովրդական կուսակցությունը ներկայացնող կառավարության 4 նախարարներ հրաժարական են ներկայացրել: APA-ի մատուցմամբ, իրենց պաշտոններից հրաժարվել են Լատվիայի ԱԳ նախարար Մարիս Ռիեկստինիշը, արդարադատության նախարար Մարեք Սեգլինշը, առողջապահության նախարար Բայբա Ռոզենտալն ու կրոնական զարգացման գործերով նախարար Էդգար Զալանսը: Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ թվով հինգերորդ նախարարը՝ մշակույթի նախարար Ինտ Դալդերիսը (նկարում), հրաժարվել է պաշտոնանկ լինել: Նա որոշել
ՀՈՒՅՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԿԱՅՑԵԼԻ ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱ
Կիպրոսի ուղղափառ եկեղեցու սպասավոր արքեպիսկոպոս Խրիզոստո 2-րդը 1974թ. ի վեր առաջին անգամ այցելել է կղզու թուրքական հատվածում գտնվող մենաստան: Վկայակոչելով AFP-ն՝ APA-ն փոխանցում է, թե Անդրեյ առաքյալի մենաստանը, որը գտնվում է Կարպասի թերակղզում, Կիպրոսի հունական հատվածի ուղղափառ հավատացյալների ամենահին սրբավայրն է: Իր այցից առաջ արքեպիսկոպոսը նամակով դիմել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանին՝ թույլտվություն խնդրելով
ԻՍՐԱՅԵԼԸ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ Է ԻՐ ԴԵՄ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ
Չնայած միջազգային հանրության կողմից գործադրվող ուժեղ ճնշումներին՝ Իսրայելի վարչապետ Բինիամին Նեթանյահուն Արեւելյան Երուսաղեմում հրեաների համար նոր բնակավայրերի շինարարության հարցում բացառել է որեւէ զիջում: BBC-ի մատուցմամբ, այդ հարցում կասկածների տեղ չթողնելու համար Նեթանյահուն այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղած իր նամակում: Այդպիսի հայտարարություն Իսրայելի վարչապետն արել է երեքշաբթի օրը՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի
Եվրամիությունը Թեհրանից պահանջում է
Եվրամիությունը Թեհրանից պահանջել է վերջ տալ արբանյակային հեռարձակումները խլացնելուն եւ համացանցի գրաքննությանը: Այդ մասին, BBC-ի մատուցմամբ, ասված է Միասնական Եվրոպայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ: Միջազգային երեք խոշոր հեռարձակողները՝ «Ամերիկայի ձայն», BBC եւ «Գերմանական ալիք», ավելի վաղ բողոքել էին, որ իրենց հաղորդումները, որոնք հեռարձակվում են ֆրանսիական հեռահաղորդակցական արբանյակների միջոցով, փետրվարի 12-ից ի վեր Իրանի իշխանությունների
Օբաման կատարեց իր նախընտրական եւս մի խոստումը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կիրակի օրը վերջնականապես հավանության արժանացրեց նախագահ Բարաք Օբամայի՝ առողջապահության համակարգում առաջարկած մեծամասշտաբ բարեփոխումները, որոնցով ընդլայնվում եւ առողջապահական ապահովագրությունը տարածվում է գրեթե բոլոր, այդ թվում՝ սոցիալապես անապահով ամերիկացիների վրա: «Reuters»-ի մատուցմամբ, սա վերջին 40 տարիների ընթացքում առողջապահության ոլորտում ամենաարմատական բարեփոխումների օրինագիծն է: Բարաք Օբամայի ստորագրելուց հետո Սենատում ընդունված օրինագիծը կդառնա գործող օրենք, որի
Նախկին ահաբեկիչները համագործակցում են կառավարության հետ
Աֆղանստանում իր մեծությամբ թվով երկրորդ ռազմականացված խմբավորման՝ «Հեզբ ի-Իսլամի» («Աֆղանստանի իսլամական կուսակցություն») ներկայացուցիչները հանդիպել են այդ երկրի նախագահի հետ՝ խաղաղ բանակցությունների ծրագիրը քննարկելու համար: BBC-ն հիշեցնում է, որ այս կուսակցությունը համարվում է մարդկային բազմաթիվ կյանքեր խլած ահաբեկչական ակտերի համար պատասխանատու խմբավորում: Գրոհայինների այս կուսակցությունը Քաբուլում խաղաղ կարգավորման իր ծրագիրն է ներկայացրել երկրի նախագահ Համիդ Քարզային:
Անվանի հայորդիներ
Կամ հայ լուսանկարիչները՝ Օսմանյան կայսրությունում Լուսանկարչության գյուտից կարճ ժամանակ անց՝ հայերը յուրացրին արվեստ-արհեստի այս տեսակը: Հայկական լուսանկարչատները 19-րդ դարի կեսերից բազմացան Օսմանյան կայսրության քաղաքների մեծ մասում: Հայ լուսանկարիչները մենաշնորհային դիրք են ունեցել լուսանկարչության բնագավառում՝ կենցաղայինից մինչեւ պաշտոնական ծառայությունների մատուցմամբ: 19-րդ դարում Պոլիսի (Ստամբուլ) Բերա փողոցը դարձել էր լուսանկարիչների կենտրոն: Այս փողոցն առանձնանում էր արվեստի բոլոր
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Այն ժամանակ, երբ Հայաստանում օր օրի ավելանում են ազգակործան տարատեսակ աղանդները, վերանում բազմաթիվ բարոյական արժեքներ, մեղմ ասած՝ տեղին չէ դեմ խոսել եկեղեցու կառուցմանը: Ավելին, ամենեւին էլ վատ չէր լինի, եթե բազմաթիվ այլ «էլիտար» կառույցների փոխարեն Երեւանի կենտրոնում վեր խոյացած լինեին հոյակերտ
Բաքու գնալը հստակեցվում է
Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված ժողով: Ժողովում ամփոփվել են մարտի 16-18-ը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա պատրիարքի՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածին կատարած պաշտոնական այցի արդյունքները: Գերագույն հոգեւոր խորհրդում գնահատանքով է ընդունվել այցի կազմակերպիչ հանձնախմբի կողմից իրականացված աշխատանքների մասին զեկույցը: Նորին
ՊԵ՞ՏՔ Է ԽՈՍԵԼ ԴՊՐՈՑՈՒՄ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-Ի ԹԵՄԱՅՈՎ
Այս մասին կարծիքները տարաբնույթ են «Աղջիկ ջան, ամոթ է, ավելի լավ է այդ թեմաներից դուք էլ, մենք էլ՝ հեռու մնանք»,- այսպիսի պատասխան էի ստանում, երբ փորձում էի ավագ սերնդի ներկայացուցիչների շրջանում հարցման միջոցով պարզել, թե ի՞նչ գիտեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին: Դա թերեւս բնական է՝ հաշվի առնելով այս սերնդի արժեքային համակարգը, ստացած կրթությունը եւ այլն: Սակայն 21-րդ
ՏԱՐԱԾՔ Է ԶԱՎԹԵԼ
«Առավոտի» (18.03.10թ.) «Տարածքը մաքրելու համար էին տվել» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ 1995թ. «Էրեբունի» թանգարանի տարածքում՝ Խ. Դաշտենցի 16 տան դիմաց, քաղաքացի Սամվել Խաչատրյանին տրամադրվել է 8-10 քմ տարածք, ոչ ավելի, քան 6 քմ մակերեսով առեւտրի կրպակ տեղադրելու նպատակով (առանց բետոնային հիմքի): Սակայն Ս. Խաչատրյանը տարիների ընթացքում, հատկացված տարածքից բացի, ապօրինաբար զավթել է «Էրեբունի» պատմահնագիտական
ԺԱՄԱՆԱԿՆ Է ՊՏՂԱՏՈՒ ԾԱՌԵՐՈՎ ԶԲԱՂՎԵԼ
Մենք՝ հայերս, երբեմն դժգոհ ենք մեր դիրքից, պայմաններից եւ, այնուամենայնիվ, գոհ ենք մեր խելքից: Հպարտությամբ պետք է նշեմ, որ հայերիս մեջ շատ են մեծ գիտնականները, որոնք ոչ միայն ազգի հպարտությունը կարող են լինել, այլ նաեւ երկրագնդի բնակիչների: Իշխանավորներից շատերը, գումարների մոլուցքով տարված, վեր են դասել անօրինությունը հոգեւոր եւ բարոյական արժեքներից եւ գերի դարձած անձնական շահերին՝
ԱՄԵՆ ՄԱՐԴ ՉԻ ԿԱՆԱ ԿԱՐԹԱ…
Ահա թե ինչ է լինում, երբ ճարտարագետն իրեն սայաթնովայագետի տեղ է դնում Անցած տարեվերջին Հայաստանի ճարտարագետի տանը կայացավ իրանահայ ճարտարագետ, օդաորակիչների նախագծման եւ արդյունաբերության ոլորտի ճանաչված մասնագետ Վարդգես Զարգարյանի գրքի շնորհանդեսը (Բառ ու բանք Սայաթ-Նովայի, «Նայիրի» հրատ., Թեհրան, 2009)։ Հնչեցին շնորհավորանքներ, հավուր պատշաճի ասված բաժակաճառեր, երաժշտական կատարումներ եւ այլն։ Այդ ֆոնի վրա փոքր-ինչ սթափեցնող էր