Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԱԾՔ Է ԶԱՎԹԵԼ

Մարտ 23,2010 00:00

«Առավոտի» (18.03.10թ.) «Տարածքը մաքրելու համար էին տվել» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ 1995թ. «Էրեբունի» թանգարանի տարածքում՝ Խ. Դաշտենցի 16 տան դիմաց, քաղաքացի Սամվել Խաչատրյանին տրամադրվել է 8-10 քմ տարածք, ոչ ավելի, քան 6 քմ մակերեսով առեւտրի կրպակ տեղադրելու նպատակով (առանց բետոնային հիմքի): Սակայն Ս. Խաչատրյանը տարիների ընթացքում, հատկացված տարածքից բացի, ապօրինաբար զավթել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան ՊՈԱԿ-ի պահպանական գոտու հատկացման համար նախատեսված տարածքից մոտ 200-250 քմ հողամաս, որտեղ կառուցել է քարե ավտոտնակ՝ 45.9 քմ մակերեսով եւ այն օգտագործել է ավտոտեխսպասարկման նպատակով: Զբաղեցրած հողամասը եւ կառուցված ավտոտնակը օրինական ճանաչելու նպատակով Ս. Խաչատրյանը դիմել է Երեւանի քաղաքապետարան, սակայն Երեւանի քաղաքապետի 11.03.2005թ. Ն 486-Ա որոշմամբ չի ճանաչվել շինության նկատմամբ սեփականության իրավունքը՝ «Էրեբունի» թանգարանին հարող տարածքում գտնվելու պարզ պատճառով: Ս. Խաչատրյանը բացատրություններ եւ կամ միջնորդություններ ներկայացնելու համար (02.09.2009թ.) հրավիրվել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչություն, սակայն քաղաքացին հրաժարվել է ծանուցագիր ստանալ եւ չի ներկայացել: 09.09.2009թ. Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները այցելել են հողազավթման վայրը եւ Ս. Խաչատրյանի ներկայությամբ կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել