Օրվա լրահոսը

ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՂԵՏԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աղտոտում է շրջակա միջավայրը եւ անպատասխան թողնում ահազանգերը Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում գտնվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին պատկանող, Շղարշիկ բանավանով անցնող քայքայված թափոնատարը մեծ վտանգ է ներկայացնում մերձակա համայնքի բնակչության առողջության եւ անվտանգության համար: Այս ահազանգը երեկ բարձրաձայնեցին Սյունիքի շահերի պաշտպանության (ՇՊԱԿ) եւ աջակցության կենտրոնում «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի» Սյունիքի մարզային մասնաճյուղի նախագահ

ՀՂԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՇՎԻ ՉԵՆ ԱՌՆՈՒՄ

Մեկ ամսից ավելի է՝ հայաստանյան դեղատներում բացակայում է նավոպրոկսին դեղամիջոցը: Ըստ դեղատների աշխատակիցների, այդ դեղն այլեւս չի ներկրվում մեր երկիր: Նավոպրոկսինը նախատեսված է սրտխառնոցի, գլխապտույտի եւ քնատության դեմ պայքարելու համար: Դա օգտագործում են հատկապես հղի կանայք: Այս դեղամիջոցը, ի տարբերություն մյուս նույնանման դեղերի, անվնաս է հատկապես հղի կանանց համար, ուստի դրա բացակայությունից ավելի շատ նեղսրտում

ՀԻՆ ԴԵՂԸ ԴԱՐՁՐԵԼ ԵՆ ՆՈՐ

ՀՀ ԱԱԾ-ն բացահայտել եւ կասեցրել է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, ինչպես նաեւ դեղերի կեղծմամբ եւ վաճառքով զբաղվող անձանց գործունեություն: Ըստ ԱԱԾ-ի, Երեւանի բնակիչ Տիգրան Ավետիսյանն իր ծանոթների միջոցով դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես նաեւ ժամկետը սպառվող զգալի քանակությամբ դեղեր եւ հատուկ գործիքներով, համակարգչային տեխնիկայի կիրառմամբ, իրականացրել է դրանց պիտանելիության ժամկետների կեղծում: Բացի այդ, նա

ՍԵՎԱՆԸ ԷԼԻ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ

2000 թվականի համեմատությամբ, Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3 մետրով: 30-ամյա ծրագրով, որի նախաձեռնությունը սկսվել է 2000 թվականից, լճի մակարդակը պետք է բարձրացնել 6 մետրով՝ հասցնելով 1903.5 մ-ի: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը: Նրա խոսքերով՝ վերջին 8 տարվա ընթացքում 4 մլն խմ ջուր են տեղափոխել Սեւանա

Սխալ են բուժել

Ինչի հետեւանքով նա 39 տարի չի կարողանում քայլել Սուսաննան սովորաբար իր ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորանքներ ընդունելու տրամադրություն չի ունենում: Ուղիղ 39 տարի նա անկողնային պառկած է: Սուսաննան մի օր դպրոցից տուն գնալիս խիստ հոգնում է: Հասնելով տուն, ոտքի վրա նկատում է մի փոքրիկ ուռուցք: Ընտանիքի անդամներն անուշադրության չեն մատնում երեխային, սակայն անգամ ամենահայտնի բժիշկները չեն

ԴԱՀԿ-Ն ՔԱՇՔՇՈՒՄ Է, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԼՌՈՒՄ

Անգամ վթարային շենքերն են ափսոսում տրամադրել      գյումրեցի անօթեւաններին Այն, որ Գյումրիում անօթեւանները պաշտպանված չեն, եւ տեղի իշխանությունները աչքը տեսած հողակտորը աճուրդ-վաճառքի են հանում, բնակարանազուրկ մարդկանց էլ ստիպում 20 տարվա փտած տնակները վերցնել ու սեփականաշնորհված տարածքից հեռանալ, սա, կարելի է ասել, առօրյա մի գործընթաց է դարձել: Արտասովորը, թերեւս, փլուզված, 4-րդ կարգի վթարային շենքում բնակվող անօթեւանի հետեւից

ՀԱՎԸ ՔիՉ Է, ՁՈՒՆ՝ ՇԱՏ

2009-ին հայ արտադրողներն ապահովել են թռչնամսի 38 հազար տոննա ներքին պահանջարկից 10 հազարը, երեկ տեղեկացրել է Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Ըստ Ս. Ստեփանյանի՝ ներմուծողներն ավելի շահեկան վիճակում են, քան տեղի արտադրողները. տեղական արտադրողների շահութաբերությունը կազմում է շուրջ 5-10%, իսկ ներմուծողներինը մի քանի անգամ ավելի է: Փոխարենը հավկիթի արտադրությունը գերազանցում է սպառումը, ինչը տեղի

Դեպի կատաստրոֆա

Տնտեսագետ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, հակառակ Ազգային վիճակագրական ծառայության՝ տարեսկզբին արձանագրած ՀՆԱ-ի 2,4% աճին, առաջին ամիսներին տնտեսության անկում է եղել: Երեկվա ասուլիսում տնտեսագետը նաեւ կանխատեսեց, որ Հայաստանում 2012-ին մեկնարկելու է կատաստրոֆիկ շրջան. «Վերցված են հիմար, անհեռատես պարտքեր, հատկապես ռուսական 500 միլիոնը, մինչեւ հիմա պարտքերի տոկոսը գնում է, բայց վարկերի կեսը նույնիսկ չեն կարողացել օգտագործել:

ՄԵՂԱ ԵԿԱՆ

Վարդան Այգեկցու առակներից մեկում առյուծը, գայլն ու աղվեսը որսում են մի խոյ, մի ոչխար եւ մի գառ: Առյուծն ասում է գայլին՝ բաժանիր որսը: Գայլն ասում է. «Աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ եւ գառն աղվեսին»: Առյուծն այնպես է հարվածում գայլին, որ աչքերը դուրս են թռչում: Ապա դառնում է աղվեսին՝ բաժանիր որսը: Աղվեսն ասում

ՍԴ-ն սկսեց եւ հետաձգեց դատական նիստը

Իսկ ՍԴ-ին դիմել էր քաղբանտարկյալ Աշոտ Մանուկյանը Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում վերսկսվեց ՀՀՇ վարչության անդամ, 2008թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Վանաձորի նախընտրական շտաբի պետ, նկարիչ Աշոտ Մանուկյանի հայցի քննարկումը: Հիշեցնենք, որ նա բացառապես երկու ոստիկանի ցուցմունքների հիման վրա դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «Իշխանության ներկայացուցչին՝

ՄԱՐՏԸ ՄՆՈՒՄ Է ՄԱՐՏ

2008 թվականից ի վեր մարտ ամիսը, ինչպես ժողովուրդն է ասում՝ «մեր վրա չի գալիս» Հայաստանցիներն արդեն մի քանի օր է՝ «դեժա վյու» են ապրում: Այս մարտին տեղի ունեցավ այն, ինչ անցյալ տարի շատերը որակել էին որպես «սեւ երեքշաբթի»: Խոսքն, անշուշտ, դրամի արժեզրկման եւ զուգահեռաբար նաեւ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ շաքարավազի, ձեթի, ալյուրի եւ այլնի գների կտրուկ

ԶԳՈՒՇԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿՈՉ

«Էրդողանը հավանաբար պահի տակ դիմակը կորցրեց, եւ աշխարհը տեսավ, թե ինչ երկրի հետ գործ ունի»,- ԱԺ  ճեպազրույցների ժամանակ այսպես  մեկնաբանեց   Թուրքիայում գտնվող հայերի հանդեպ Թուրքիայի վարչապետի սպառնալիքը  ՀՅԴ  խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: Պարոն Հովհաննիսյանը մտավախություն  ունի, որ Էրդողանի այս սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես հակահայկական գործողությունների ազդանշան. «Գիտենալով, թե ինչ հասարակության մասին

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ

Մարտի 19–ին շարունակվել են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ առանձնազրույցի, ապա՝ ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության խորացման խնդիրները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա խնդիրները քննարկել Երեւանում հրավիրվելիք խորհրդաժողովի ընթացքում: Բարձր գնահատելով Արթուր Բաղդասարյանի ներդրումը ՀԱՊԿ-ի զարգացման գործում՝

Ո՞րն է գերնպատակը

Ըստ ՀՀԿ մամուլի խոսնակի՝ Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումը «Մեզ համար ամեն գնով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը գերնպատակ չէ: Մեր գերնպատակը Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծումն է, որը կլինի խաղաղ քաղաքական բանակցությունների արդյունքում»,- երեկ հայտարարել է Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման շուրջ «վտանգավոր իրավիճակ է

«ՉԵՆՔ ԱՆՑՆԻ ԱՅՆ ԿԱՐՄԻՐ ԳԻԾԸ, ՈՐԻՑ ԿՎՆԱՍՎԻ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ»

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այս պնդումը ստիպեց վերհիշել նրա մեկ այլ հայտարարություն, երբ 1999-ին պատրաստակամություն էր հայտնել բանակի դեմ դուրս գալ բենզինի շշերով: – Հակադարձելով ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի պնդմանը, թե երբ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դեռ չէր ծնվել՝ «Դաշնակցությունը բանակցություններ վարում էր եւ հաջողությամբ էր վարում»՝ ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն ասել էր.

ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ԿԱՄ ԴՐԱՄԱՇՈՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ

Ըստ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի՝ ՀՀ իշխանությունների վերաբերմունքն ադրբեջանահայ փախստականների նկատմամբ մշտապես եղել է այդպիսին: – ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանն ադրբեջանահայ փախստականների կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացի պասիվությունը բացատրում էր նրանով, որ այդ մարդիկ ինչ-որ օգուտներ են ակնկալում քաղել իրենց փախստականի կարգավիճակից: Դուք վաղուց եք զբաղվում ադրբեջանահայ փախստականների խնդիրներով՝ ինչպե՞ս կմեկնաբանեք

ՍԵՓԱԿԱՆ ԱՉՔԻ ԳԵՐԱՆԸ

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանը հրապարակեց ՀՀ ՔՕ 316 հոդվածի 1-ին մասի («իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը») հատկանիշներով մեղադրվող ՀՀ մի քաղաքացու նկատմամբ կայացրած դատավճիռը, որով այդ քաղաքացին դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման: Բայց այլոց օրինախախտումը դատապարտած դատավոր Կոստանյանը այդ պահին ինքն էլ էր օրենք խախտում, որովհետեւ նա դատավճիռը հրապարակելիս կոստյումով էր՝ առանց

Մարտի 19

ԽՈՅ (21.03-20.04)- Պատահական ուղարկված sms-ը ձեզ մի քիչ կտխրեցնի: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այսօր բարձր տրամադրություն կունենաք՝ շնորհիվ ձեր գործընկերների: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Սահմանափակեք ձեր հեռախոսային զրույցները, դա կարող է նյարդայնացնել ղեկավարությանը: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր ձեր զուգընկերը ձեր օգնության կարիքն ունի, պետք չէ նրան մենակ թողնել: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր դուք հիանալի տրամադրություն

«ՊԱԿԱՍԵԼ ԵՆ ԴԱՍԱԿԱՆ ՄԱՐԴԻԿ»

Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը եւ պետական երիտասարդական նվագախումբը առաջին անգամ համատեղ համերգով ներկայացան հայ հանդիսատեսին: Մարտի 17-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված համերգում ընդգրկված էին հոգեւոր եւ աշխարհիկ երգեր, նաեւ Կոմիտասի, Բեթհովենի, Շուբերտի ստեղծագործությունները: Համերգի ընթացքում Շուբերտի՝ «Մարիամի հաղթական երգը» կատարեց մենակատար Մագդա Մկրտչյանը եւ Բեթհովենի ստեղծագործություններից՝ դաշնակահար Լիլիթ Զաքարյանը: «Առավոտի» հետ զրույցում երգչախմբի գեղարվեստական ղեկավար

«ԱՅԴ ՉՂՋԻԿԸ ԵՍ ԵՄ, ԴՈՒ ԵՍ…»

«Սա, չգիտեմ, պոեմ է, թե ուրիշ բան: Սա կարող էր լինել մի կադրանոց ֆիլմ, մի քառակուսի մետրանոց բեմով ներկայացում կամ… ընդհանրապես չլիներ…»: Բայց այն կա, տպագրվել է 2009 թվին եւ այն երիտասարդ ստեղծագործող ԳարՍուի (Գարիկ Հովհաննիսյան) առաջին տպագրված գիրքն է՝ «Քնած չղջիկի վերելքը»: Ըստ նրա, ինքը չի հիշում, թե որ տարիքից է սկսել գրել. «Չեմ

Նվաճումներ՝ առանց համապատասխան մասնագիտության

21-ամյա ռեժիսորի ֆիլմերը արժանացել են մրցանակների «Փոքր ժամանակ ուզում էի գրող դառնալ, ավելի ճիշտ՝ հեքիաթասաց, Աստրիդ Լինդգրենի նման: Այն ժամանակ նա էր իմ սիրելի գրողը: Սիրում էի գրել, եւ կարելի է ասել, որ բազմաթիվ «անտիպ» գրքերի հեղինակ եմ, չնայած արդեն լավ չեմ հիշում, թե ինչի մասին էին դրանք»,- այսպես սկսեց զրույցը իր՝ 21 տարեկանի համար

ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՏՐԱՆՍ Է

Իսկ այդ վիճակում մարդը հայտնվում է իր կամքից անկախ Սեւեռուն հայացք, ուշադրության նվազեցում, շարժվելու ցանկության բացակայություն, մարմնի ջերմաստիճանի փոփոխություն, թուլություն, ժամանակի ընկալման խախտում, սեփական գործողությունները վերահսկելու անկարողություն եւ այլն: Սրանք այն նախանշաններն են, որոնցով մարդկանց մոտ սովորաբար բնորոշվում է տրանսի վիճակը: Տրանսը մի վիճակ է, երբ մարդը մտածում է մի բան, սակայն անում մեկ այլ

Նրանք կբացեն աշխարհի առաջնությունը

Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում հունիսի 11-ից հուլիսի 11-ը կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության կազմակերպիչները հրապարակել են այն արտիստների անունները, որոնք ելույթ են ունենալու բացման հանդիսավոր արարողությանը նվիրված համերգային ծրագրում: Տոնական շոուին մասնակցելու համաձայնություն արդեն տվել են Շակիրան եւ Ալիշա Քիսը, «Black Eyed Peas» խումբը, R&B ոճի երգիչ Ջոն Լեջենդը: Հարավաֆրիկյան երաժիշտներից կազմակերպիչներն առանձնացնում են BLK JKS

Հայաստանի պատճառով

Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրսադ Իոնուզը, որի ղեկավարած թիմը մայիսի 29-ին Ավստրիայում ընկերական հանդիպում է ունենալու Ադրբեջանի ընտրանու հետ, բացատրել է, թե ինչո՞ւ է ընտրությունը կանգնել հատկապես մեր հարեւան երկրի վրա: «Azerisport»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Գիտեք, որ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանը մեզ հետ նույն խմբում է: Եվ մենք

Պաշտոնական «ոչ»

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ռազմավարության հիմքում ընկած է օլիմպիական վարկանիշային մրցաշարերին հավուր պատշաճի մասնակցությունը, որը հնարավորություն է տալիս առավելագույն թվով մարզիկներով ներկայանալ առաջիկա օլիմպիական խաղերին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրիլի 13-18-ը Բաքվում կայանալիք Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը վարկանիշային չէ, ՀԱՕԿ-ը որոշում է ընդունել՝ չմասնակցել այդ ստուգատեսին: ՀՀ ըմբշամարտի ազգային հավաքականը փետրվարին Երեւանում տեղի ունեցած աշխարհի

Անցած տարվանից լավ է լինելու

Երեկ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց հավաքականները վերջին ուսումնամարզական հավաքի մեկնեցին Բելառուս (աղջիկները՝ Բորիսովո, տղաները՝ Բոբրույսկ): Այնտեղից երկու թիմերն էլ ապրիլի 1-ին կգնան Մինսկ, որտեղ հաջորդ օրը մեկնարկելու են Եվրոպայի տղամարդկանց 89-րդ եւ կանանց 23-րդ առաջնությունները: Մարզաձեւի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունը մրցավայր է մեկնելու ապրիլի 1-ին: Երեկ ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց, որ

11-ՐԴ ՏՈՒՐԸ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ԵՂԱՎ

Ռիեկայում ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 11-րդ անհատական առաջնությունները, որոնք մինչեւ եզրափակիչ տուր հայ շախմատասերներին պահեցին լարվածության մեջ: Տղամարդկանց պայքարում հանդես եկող գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որ մրցաշարի երկրորդ հատվածն անցավ վերելքով, 10-րդ տուրից հետո ընդամենը կես միավոր էր զիջում միանձնյա առաջատար ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Եվ ստացվեց այնպես, որ վերջին օրը հենց նրանց դիմակայությունում էր

ԿԲԱՑՎԻ «ԿԱՆԱՉ ԱԿՈՒՄԲ»

«Արեւորդի» միջազգային բնապահպանական փառատոնը նախաձեռնում է բնապահպանական թեմաներով ֆիլմերի պարբերական ցուցադրություններ՝ այսպիսով ստեղծելով կինոդիտումների ու քննարկումների «Կանաչ ակումբ»: Այսուհետեւ ամեն շաբաթ օր՝ ժամը 16:30-ին, «Կանաչ ակումբում» (Թումանյան 40) «Արեւորդին» հնարավորություն կընձեռի դիտելու հայ եւ օտարազգի հանրահայտ ռեժիսորների բնապահպանական գործերը: Դիտումներին կհաջորդեն թեմատիկ քննարկումներ: Հայկական ֆիլմերի ցուցադրություններին ներկա կլինեն նաեւ հեղինակները, ովքեր անձամբ կներկայացնեն իրենց աշխատանքները:

«ՊԵՏՔ ՉԷ ՄԱԶԵՐԸ ՊՈԿԵԼ»

Մշակույթի գծով ԵՄ փորձագետ Կատերինա Բոտանովան, որ վերջերս Երեւանում էր, զարմացած էր, որ մեր մայրաքաղաքում գրախանութներ համարյա չկան, ուստի հետաքրքրվեցինք՝ ինչպես է այս առումով վիճակն իրենց մոտ: «Եվրոպայի, մասնավորապես Լեհաստանի հետ համեմատած, Ուկրաինայում քիչ են գրախանութները: Եթե Ֆրանսիայում 20 հազար բնակչին բաժին է ընկնում մեկ գրախանութ, Լեհաստանում նույնը՝ 12 հազարին, իսկ Ավստրիայում՝ 4000-ին, ապա Ուկրաինայում,

Խազանովյան հումորը՝ մտահոգության «աստառով»

Կամ «հատակից» մինչեւ հանրահայտություն Մարտի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում կայացավ Մոսկվայի պետական էստրադային թատրոնի դերասան եւ գլխավոր ռեժիսոր, ՌԴ վաստակավոր արտիստ եւ պետական մրցանակի դափնեկիր Գենադի Խազանովի «Ես վերհիշում եմ» խորագրով երեկոն, որը հեղինակը բնորոշել է իբրեւ «ծպՍՏվՓպՐՑ c ՈվՑՐՈՍՑՏՎ»: Ի դեպ, հենց սկզբում նա նախազգուշացրեց, որ դահլիճում նստածները հավանաբար չեն պատկերացնում, թե

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031