Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պատճառով

Մարտ 19,2010 00:00

Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միրսադ Իոնուզը, որի ղեկավարած թիմը մայիսի 29-ին Ավստրիայում ընկերական հանդիպում է ունենալու Ադրբեջանի ընտրանու հետ, բացատրել է, թե ինչո՞ւ է ընտրությունը կանգնել հատկապես մեր հարեւան երկրի վրա: «Azerisport»-ին տված հարցազրույցում նա ասել է. «Գիտեք, որ Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական մրցաշարում Հայաստանը մեզ հետ նույն խմբում է: Եվ մենք որոշեցինք խաղալ ձեր տարածաշրջանի որեւէ հավաքականի հետ: Հենց այս տեսանկյունով էլ Ադրբեջանն ընտրելը ճիշտ որոշում է»:

Հիշեցնենք, որ «Եվրո 2012»-ի ընտրական մրցաշարի «B» խմբում, բացի Հայաստանից ու Մակեդոնիայից, ընդգրկվել են նաեւ Ռուսաստանը, Սլովակիան, Իռլանդիան եւ Անդորրան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել