Օրվա լրահոսը
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԽՈՐՀՐԴԱԿՑԵՆ
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը եւս հաստատեց այն տեղեկությունը, որը նախապես «Առավոտին» հայտնել էր պատվիրակությունում ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, թե ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովը մարտի 17-ին քննարկման նյութ չի դարձրել ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացրած ժամանակացույցերը: Մեր խնդրանքով անդրադառնալով այս փաստին՝ «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Մենք ափսոսանքով տեղեկացանք «Ժառանգության» գրավոր առաջարկները ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի
ՁԻՆ ԵՎ ՁԻԱՎՈՐԸ
Մեր գյուղի նախագահի Վաժա անունով ձին, որը բոլոր ձիերի որձն էր եւ վերջին ժամանակներում ծնված քուռակների առհասարակ հայրը՝ արդեն ծերացել էր: Եվ զրկվելով տիրոջ արծաթազօծ թամբ ու լկամից՝ պարապ թափառում էր: Ծերացել էր նաեւ տերը, զրկվել կնոջից, քանի որ կինը մահացել էր, իսկ Վաժա ձին այլեւս չճանաչելով իր տիրոջը՝ անընդհատ փնտրում էր իր երամակը, որի
Նոր մարտահրավերներին կդիմակայեն միասին
Շարունակվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն: Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բարձր են գնահատել այցի արդյունքները: Ինչպես հայտնում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից, Նիկոլայ Պատրուշեւը նշել է, որ իր պաշտոնակցի
Կեղծ հաշվետվություններ է ներկայացվել
«Էլիտ Պրոֆայլ» ՍՊ ընկերության տնօրեն Գ. Այվազյանն իր վաղեմի ծանոթ Ս. Գրիգորյանի օժանդակությամբ 2005թ. օգոստոսից 2006թ. հուլիսն ընկած ժամանակահատվածում առանց ապրանքների մատակարարման եւ ծառայությունների մատուցման՝ թվով 7 կազմակերպությունների տրամադրել է 49 740 100 դրամի կեղծ հաշվապահական փաստաթղթեր, որոնց հետ կապված ծախսերի ու եկամուտների վերաբերյալ կազմվել եւ Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչություն են ներկայացվել կեղծ հաշվետվություններ: Ըստ
Բայկալն էլ քննադատեց Էրդողանին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Լոնդոնում արած՝ Թուրքիայում ապրող միգրանտ հայաստանցիներին վտարելու մասին հայտարարությանն անդրադառնալով՝ թուրքական խորհրդարանում ներկայացված ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովրդահանրապետականի» ղեկավար Դենիզ Բայկալը հայտարարել է. «Էրդողանի խոսքերը անընդունելի են, վտանգավոր եւ անհաջող: Թուրքիա աշխատելու եկած անձանց չի կարելի որպես հաղթաթուղթ օգտագործել ինչ-որ կոնֆլիկտում, այն դեմ է մարդու իրավունքներին»: Այդ մասին news.am-ի մատուցմամբ, Բայկալն
Էրդողանն ուռճացրե՞լ է
Haynews.am-ին տված հարցազրույցում Ստամբուլի «Ագոս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալզին, անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի այն հայտարարությանը, թե ինքը կարող է արտաքսել Թուրքիայում «ապօրինի ապրող 100 000 հայ ներգաղթյալներին», նկատել է. «Նախ՝ Էրդողանն աղճատել է Թուրքիայում ապրող հայերի թվաքանակը: Պոլսո պատրիարքարանի եւ տարբեր հայկական կազմակերպությունների տվյալներով՝ Թուրքիայի հայ քաղաքացիների թիվը ոչ թե 70 000 է, այլ
ՎԵՆԵՏԻԿԻ ՀԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ
78 կողմ, 9 դեմ եւ 12 ձեռնպահ ձայներով երեկ 1-ին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ Քաղաքացիական, Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով զրպարտության եւ վիրավորանքի համար անձից գումար կգանձվի: Երեկ խորհրդարանում մի զավեշտալի դեպք պատահեց: ՀՀ Քաղաքացիական, Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քվեարկությունից առաջ «Ժառանգություն»
ՀԱԿ-Ը ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԻՑ ԱՌԱՅԺՄ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանն ասում է, որ ՀԱԿ-ի եւ ԵԽ-ի համագործակցությունը շարունակվելու է: Մարտի 17-ին Փարիզում տեղի ունեցած ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ իշխանությունների կողմից «Մարտի 1-2»-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում ՀՀ իշխանություններին ներկայացրած եւ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ժամանակացույցը: Հիշեցնենք, ՀՀ իշխանություններին այդպիսի ժամանակացույց ներկայացնելու պահանջով
ԷՐԴՈՂԱՆԻ ՆՈՐ «ԳՈՀԱՐՆԵՐԸ»
1915 թվականին եւ դրան նախորդող տարիներին հայերը մեր ժողովրդին ոչնչացնելու քաղաքականություն էին վարում, ինչը հանգեցրեց սովի, աղքատության ու մահերի. ըստ «Armenia Today»-ի՝ ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մեր զինվորները մշտապես հարգել են պատվի պապական օրենքները՝ չխլել անմեղ մարդկանց կյանքը՝ անգամ մարտի դաշտում»,- հայտարարել է նա: Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության մասին պնդումները համարել է
Մարտի 18
ԽՈՅ (21.03-20.04)- Երեկոն անցկացրեք ընտանիքի հետ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Անսպասելի հեռախոսազանգ կստանաք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Ավելի շատ ժամանակ հատկացրեք երեխաներին: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Նոր առաջարկների շուրջ երկար մտածեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Հարմար օր է գնումներ կատարելու համար: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ամուսնության առաջարկություն կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Այսօր եղեք համբերատար: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Խոշոր գնում կատարելիս չեք փոշմանի:
«ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԹԱՅՖԱ-ԹԱՅՖԱ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ»
Դերասան, երգիչ Էրվին Ամիրյանը այժմ Մոսկվայում է «Ինձ ոչ ոք չի հեռացրել թատրոնից»,- ասում է երգիչ, դերասան Էրվին Ամիրյանն ու հավելում, որ թատրոնից հեռացել է սեփական դիմումի համաձայն: Դերասանի թատրոնից գնալուց հետո շշուկներ տարածվեցին, թե իբր նա կոնֆլիկտ է ունեցել Ռուսական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանի հետ, ինչը մեզ հետ զրույցում հերքեց Էրվինը. «Ոչ մի
ՈՏՆԱՀԱՐՎՈՒ՞Մ ԵՆ, ԱՐԴՅՈՔ, ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Միջազգային իրավապաշտպանական «Amnesty International» կազմակերպությունը զեկույց է ներկայացրել, որտեղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային կոչ է արել քայլեր ձեռնարկել մայրական մահացության ծավալները եւ ծննդաբերության ժամանակ առաջացող բարդությունները նվազեցնելու ուղղությամբ: Ինչպես ասվում է զեկույցում, որը վերնագրված է «Մահացու ծննդաբերություններ. մայրական առողջության պահպանման ճգնաժամ ԱՄՆ-ում», ասվում է, որ ծննդաբերությունների ժամանակ մայրական մահացությունը կրկնապատկվել է: Ներկայումս ծննդաբերության ժամանակ օրական
Շնչառական վարժությունների իմաստը
Ըստ հնդկական փիլիսոփայության՝ յուրաքանչյուր մարդու տրվում է շնչելու որոշակի քանակ Մեր ամբողջ կյանքը շունչ է: Տարբեր զգացմունքներ ապրելիս՝ հուզմունքի ու երջանկության պահերին, ֆիզիկական գործողություններ կատարելիս, շնչառության ռիթմը փոփոխվում է: Հայտնի է, որ շնչառական տեխնիկան մեծ տեղ ունի հատկապես յոգա ուսմունքում, որի շնչառական վարժությունների շնորհիվ մարդն առողջանում է, լիցքաթափվում եւ բացվում են հոգեկան խցանումները: Արդյունքում մարդը
ԿԻՐՔԸ ՍԵՐ ՉԷ ԵՎ ՈՉ ԷԼ ԶԳԱՑՄՈՒՆՔ
Սերը ցանկացած պահի կարող է առաջանալ, լինի դա անկողնում, թե տրանսպորտի մեջ Հոգեբան Արմեն Կարախանյանն ասում է՝ սիրահարությունը պատվերով չի լինում: Նրա խոսքերով՝ սիրել կարողանալը կախված է նրանից, թե ինչ պատկերացումներ կձեւավորի մարդն իր գլխում՝ իր սիրո օբյեկտի մասին: «Եթե մարդ ասում է՝ չեմ կարողանում այսինչին սիրել, ուրեմն նա դժվարանում է իր ենթագիտակցության եւ գիտակցության
ՄԵԿՆԱՐԿԸ՝ ՄԱՐՏԻ 27-ԻՆ
ՀՖՖ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է ֆուտբոլի Հայաստանի 2010 թվականի բարձրագույն խմբի առաջնության խաղացանկը: Այն մեկնարկում է մարտի 27-ին՝ «Շիրակ»-«Փյունիկ» եւ «Իմպուլս»-«Ուլիս» հանդիպումներով: Իսկ հաջորդ օրը պայքարի մեջ կներգրավվեն «Կիլիկիան» ու «Գանձասարը», «Միկան» ու «Բանանցը»: Հիշեցնենք, որ բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցելու է ութ ակումբ:
ԹԵԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Ռիեկայում, որտեղ երեկ ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները, անցկացվեց նաեւ Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) համաժողովը, որտեղ որոշվեց Հին աշխարհամասի 2011 թվականի անհատական առաջնություններն անցկացնել մարտի 21-ից ապրիլի 3-ը: Տղամարդիկ կմրցեն Ֆրանսիայում, իսկ կանայք՝ Թուրքիայում: Համաժողովը որոշեց նաեւ Եվրոպայի շախմատային միության նախագահի ընտրությունը կազմակերպել այս տարվա հոկտեմբերին՝ Խանտի-Մանսիյսկում՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին: Այդ
Սպասում ենք «Եվրո 2012»-ի վիճակահանությանը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մարտի 15-16-ին Մոսկվայում կայացավ «Եվրո-2012»-ի ընտրական մրցաշարի «B» խմբի խաղացանկի քննարկումը: Այդ խմբում մեր ազգային թիմի հետ միասին տեղ են զբաղեցրել Ռուսաստանի, Սլովակիայի, Իռլանդիայի, Մակեդոնիայի եւ Անդորրայի հավաքականները: Հայկական կողմը Մոսկվայում ներկայացնում էին ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանը եւ ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Էդգար Մանուկյանը, ովքեր ներկայացրել էին մեզ համար նախընտրելի
Հաղթողները որոշվեցին
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ Վանաձորում ավարտվել են սամբո ըմբշամարտի հանրապետության պատանիների եւ երիտասարդների առաջնությունները, որոնց մասնակցել են Հայաստանի եւ Ղարաբաղի մարզադպրոցների, մարզական ակումբների եւ կազմակերպությունների 206 մարզիկներ: Երկու տարիքային խմբերում, ըստ քաշային կարգերի, հաղթող ճանաչվել են: Պատանիներ. 48 կգ՝ Գրիգոր Խիթարյան, 52՝ Արա Մելքոնյան, 56՝ Սերյոժա Ալեքսանյան, 60՝ Գեւորգ Բունիաթյան, 65՝ Արայիկ Կարապետյան,
Աբրահամը գիտի ինչ պետք է անել
Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը «BoxingScene»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը գիտի մարտի 27-ին Դետրոյտում ինչ պետք է անի «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում ամերիկացի Անդրե Դիրրելի հետ մենամարտում: «Վստահ եմ, որ նա ամբողջ ռինգով մեկ ինձնից պետք է փախչի ու ես դրան էլ եմ պատրաստ: Մենք մարզչիս հետ շատ լավ մարտավարություն
Անկանոն մրցելույթներ
Հայաստանի լավագույն շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը փոփոխակի հաջողությամբ է հանդես գալիս Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող արագ եւ «կույր» շախմատի «Amber» 19-րդ միջազգային գերմրցաշարում: Լեւոնը չորրորդ տուրում պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Վասիլի Իվանչուկին եւ մրցաշարային աղյուսակում կրկին նահանջեց: Այժմ Արոնյանը արագ շախմատում մրցաշարային աղյուսակում 2,0 միավորով հինգերորդն է, «կույր» շախմատում՝ ութերորդը (1,5 միավոր), իսկ երկու մրցաձեւերի ընդհանուր
«Ֆեներբախչեն» նո՞ւյնպես հետաքրքրվում է
Ուրուգվահայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, որը հանդես է գալիս Արգենտինայի «Նյուելզ օլդ Բոյզ» ակումբում, ամռանը կարող է տեղափոխվել Իտալիայի «Ռոմա» ակումբ: 22-ամյա հարձակվողին ձեռք բերել «Ռոմայի» ղեկավարությանը խորհուրդ է տվել իտալական ակումբի սելեկցիոներ Էմիլիանո Մասետտին: ԶԼՄ-ները գրում են, որ Բոգոսյանի ծառայություններով հետաքրքրվում են նաեւ այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Մոսկվայի «Լոկոմոտիվը», Իտալիայի «Սամպդորիան» եւ «Նապոլին», Անգլիայի «Ասթոն
Կկողմնորոշվեն մինչեւ մարտի վերջը
Երեկ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, թե Հայաստանի ըմբիշները չեն մեկնելու Բաքու, որտեղ ապրիլին կայանալու է ազատ եւ հունահռոմեական ոճերի Եվրոպայի առաջնությունը: Լուրի հավաստիությունը ստուգելու նպատակով կապվեցինք հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Հովհաննես Սոֆոյանի հետ եւ ստացանք հետեւյալ մեկնաբանությունը. «Մեր երկու ազգային հավաքականներն էլ դեռ շարունակում են ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվել: Ինչ վերաբերում է
ՀՈՒՄՈՐԻ ՆՇԱՁՈՂԸ՝ ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ
Մարտի 17-24-ը կկայանա «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը: Փառատոնը կբացվի Մոսկվայի էստրադայի թատրոնի դերասան Գենադի Խազանովի՝ «Ես վերհիշում եմ…» մոնոներկայացումով: Երեկվա ասուլիսին, անդրադառնալով ժամանակակից հումորին եւ դրա պահանջին, դերասան-հումորիստն ասաց. «Զանգվածային լսարանը ոչ խորհրդային, ոչ հետխորհրդային ժամանակներում երբեք ընդգծված վերաբերմունք չի ցուցաբերել խելացի հումորի նկատմամբ: Այսօր ասոցիատիվ մտածողության արդյունքում ստեղծված որակյալ հումորը ոչ մի տեղ զանգվածային
Դահլիճը պաշտպանելը պատվե՞ր է
Նորից «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի մասին Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հավաստմամբ՝ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պահպանվող հուշարձանների ցանկում էր եւ այնտեղից դուրս է եկել ապօրինաբար. «Հուշարձանը՝ պատմաբաններից, ճարտարապետներից եւ հնագետներից կազմված փորձագիտական հանձնախմբի կողմից արժեւորվելուց հետո միայն կարող է ցանկ մտնել եւ ցանկից դուրս հանվել, ինչը այս դեպքում չարեցին»: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂ-ՏԵՂ, ԻՆՉՊԵՍ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ըստ մշակույթի գծով ԵՄ փորձագետ Կատերինա Բոտանովայի՝ ինչպես տարածաշրջանի մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում «մշակութային» չինովնիկների մեծամասնությունը չի հասկանում՝ ինչ ասել է մշակութային քաղաքականություն: ԵՄ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Եվրահանձնաժողովի՝ տարածաշրջանային նոր մշակութային ծրագրի իրագործման փորձագետ Կատերինա Բոտանովան վերջերս Երեւանում էր: Նա հարցազրույց տվեց «Առավոտին»: Համեմատելով Հայաստանն ու Ուկրաինան՝ տիկին Բոտանովան փաստում է. «Ուկրաինան ակտիվորեն
ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՈՉ ՄԵԿԻՆ ՉԷՐ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՐԵԼ
Ֆրանսիայի երկաթգծերի ազգային ընկերությունը թյուրիմացաբար իր պաշտոնական կայքէջում տեղադրել էր տեղեկություն՝ երկրում, իբր, տեղի ունեցած խոշորագույն երկաթուղային վթարի մասին: APA-ի մատուցմամբ, հաղորդագրության համաձայն, Մակոն քաղաքի շրջանում արագընթաց գնացքի վագոններում տեղի էր ունեցել ուժեղ պայթյուն, որի արդյունքում 102 ուղեւոր զոհվել եւ 380-ը վիրավորվել էին: Հաղորդագրության մեջ նշվում էր նաեւ, որ անհապաղ միջոցառումներ են իրականացվում տուժածներին հիվանդանոցներ
ԻՐԱՔՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ԱՅՍՕՐ
Իրաքում մարտի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկի ընթացքում (վերջնական արդյունքները դեռ չեն ամփոփվել, հաշվվել է քվեաթերթիկների միայն 80 տոկոսը) առաջին անգամ առաջատարի դիրքում է հայտնվել երկրի նախկին վարչապետ Ահյադ Ալաուի գլխավորած «Ալ-Իրաքիա» Լիբերալ-հայրենասիրական դաշինքը: ԼՁԸՀ-ՁԸհհ-ի մատուցմամբ, քվեարկության միջանկյալ արդյունքների համաձայն, այդ դաշինքը մոտավորապես 9 հազար ձայնով առաջ է անցել Իրաքի գործող վարչապետ Նուրի
ՔՈՒՐԴ ՀԱԿԵՐՆԵՐԸ ԾՐԱԳՐԵԼ ԷԻՆ ԿՈՐԾԱՆԵԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ
Դեռեւս մարտի 10-ին թուրքական ոստիկանության կողմից ձերբակալված PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) հակերները սկանդալային բացատրություններ են տվել։ News.am-ի մատուցմամբ, պարզվել է, որ քուրդ հակերներն աշխատել են մի ծրագրի վրա, որը հնարավորություն էր տալու կործանել Թուրքիայի կողմից գնվելիք անօդաչու «Heron» հետախուզական ինքնաթիռները։ Իսրայելից գնվելիք այդ նորագույն ինքաթիռները օգտագործվելու են հենց PKK-ի դեմ։ «Սառը հարձակման խումբ» անունով թիմի
Ծայրահեղականները ծրագրել էին Ադրբեջանում ահաբեկչություն իրականացնել
Ադրբեջանում չեզոքացվել է ծայրահեղ կրոնական կազմակերպություններին անդամակցող մի խմբավորման 8 անդամ: Նրանք նախատեսել էին զանգվածային ահաբեկչական ակտեր իրականացնել այդ երկրի տարածքում: APA գործակալության փոխանցմամբ, այդ մասին հաղորդել են Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունից: Կալանավորվածները ՌԴ քաղաքացիներ են, այդ թվում՝ Դաղստանից եւ Չեչնիայից: Վերջիններս կալանավորվել են Բալակենսկի շրջանի վարչական տարածքում՝ Վրաստանից Ադրբեջան զենք ներկրելու փորձի ժամանակ: Նրանց
ETA-ի անդամները ֆրանսիացի ոստիկան են սպանել
Ֆրանսիայում ոստիկանությունը մեծամասշտաբ գործողություն է իրականացրել բասկերին՝ անջատողական ETA խմբավորման անդամներին հայտնաբերելու եւ կալանավորելու նպատակով: Նրանք կասկածվում են Փարիզի արվարձաններից մեկում ֆրանսիացի ոստիկանի սպանության մեջ: Ֆրանսիական իշխանությունների հաղորդումների համաձայն, այդ սպանության հետաքննությանը միացել են նաեւ ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանումներ: Ոստիկանությունը հայտարարում է ոստիկանի վրա հարձակված խմբավորման մեկ անդամի կալանավորման մասին: Նա խոստովանել է, որ