Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵԺ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Մարտ 18,2010 00:00

Ռիեկայում, որտեղ երեկ ավարտվեցին շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները, անցկացվեց նաեւ Եվրոպայի շախմատային միության (ԵՇՄ) համաժողովը, որտեղ որոշվեց Հին աշխարհամասի 2011 թվականի անհատական առաջնություններն անցկացնել մարտի 21-ից ապրիլի 3-ը: Տղամարդիկ կմրցեն Ֆրանսիայում, իսկ կանայք՝ Թուրքիայում: Համաժողովը որոշեց նաեւ Եվրոպայի շախմատային միության նախագահի ընտրությունը կազմակերպել այս տարվա հոկտեմբերին՝ Խանտի-Մանսիյսկում՝ շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին: Այդ ժամանակ Յուգրայի մայրաքաղաքում հրավիրվելու է ՖԻԴԵ-ի համաժողովը: Տեղեկացնենք, որ արդեն երեք շախմատային գործիչներ առաջադրել են իրենց թեկնածությունը ԵՇՄ-ի նախագահի պաշտոնում: Նրանք են՝ Եվրոպայի շախմատային միության ներկայիս ղեկավար Կուտինը, Թուրքիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ալի Նիհատ Յազիչին եւ Վեսելին Տոպալովի մենեջեր Սիլվիո Դանաիլովը (Բուլղարիա):
Շախմատային թեմաներով գրող լրատվամիջոցները տեղեկացնում են,  որ Խանտի-Մանսիյսկում կայանալու է նաեւ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել