Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրահամը գիտի ինչ պետք է անել

Մարտ 18,2010 00:00

\"\"Աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը «BoxingScene»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ինքը գիտի մարտի 27-ին Դետրոյտում ինչ պետք է անի «Super Six World Boxing Classic» մրցաշարի շրջանակներում ամերիկացի Անդրե Դիրրելի հետ մենամարտում:
«Վստահ եմ, որ նա ամբողջ ռինգով մեկ ինձնից պետք է փախչի ու ես դրան էլ եմ պատրաստ: Մենք մարզչիս հետ շատ լավ մարտավարություն ենք մշակել, որի մասին հիմա չեմ կարող ասել: Մարտի 27-ին ինքներդ ամեն բան կտեսնեք: Ես երբեք նոկաուտի վրա չեմ աշխատում, այլ կենտրոնանում եմ հաղթանակի վրա: Եթե անընդհատ աշխատեք ժամանակից շուտ նոկաուտ անել, այն երբեք չի գա: Չեմ անհանգստանում այն մտքից, որ բանը կարող է միավորները հաշվելուն հասնել: Մրցավարները չեզոք են, դրա համար էլ հուզվելու առիթ չկա: Կարծում եմ, որ նրանք մարտն արդար կգնահատեն»,- ասել է Արթուր Աբրահամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել