Օրվա լրահոսը
«Ուզում են առանց պատառաքաղի ուտել մեզ»
Բանաստեղծուհի Մետաքսեն երեկ Ե. Չարենցի տուն-թանգարանում հայ ժողովրդին որակեց իբրեւ համեղ պատառ՝ աշխարհի սկուտեղին: «Օ՜, գրքերի աշխարհը տիեզերք է անեզր»՝ այս խորագրով գրքերի ցուցահանդեսը բացվեց երեկ Ե. Չարենցի տուն-թանգարանում: «Քանի որ փետրվարի 19-ը հանրապետությունում հայտարարված է գիրք նվիրելու օր, այդ կապակցությամբ որոշեցինք մեկնարկը սկսել մեր թանգարանից»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Նրա խոսքով,
ԵՐԱԺԻՇՏՆԵՐԸ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ
Նախկին հայաստանցի դիրիժոր Հայկ Դավթյանն ու դաշնակահարուհի Սոֆյա Մելիքյանը՝ «դրսում» ու «ներսում» կարիերա անելու մասին: Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հերթական համերգը «Առավոտին» հետաքրքրեց երկու առիթով. ՀՊՖՆ-ն ղեկավարելու է Երեւանի Կոմիտասի եւ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիաներում ուսում առած, 1991-ից Փարիզում ստեղծագործող դիրիժոր Հայկ Դավթյանը, որը հարցազրույցներում մշտապես ասել է, թե
ԱՐԱԲԸ ՊԱՏԺՎԵԼ Է 6 ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Սաուդյան Արաբիայի բնակիչներից մեկը պատժվել է այն բանի համար, որ հակառակ իսլամական օրենքի, նրա կանանց թիվը «գերազանցել է թույլատրելի սահմանը»: BBC-ի տեղեկություններով՝ տղամարդը, որը, ի դեպ, կրոնական ոստիկանության աշխատակից է եղել եւ օրինական վեց կին է ունեցել, դատարանում հայտարարել է, թե տեղյակ չի եղել ավելի քան 4 կին ունենալու արգելքի մասին: Տղամարդը ենթարկվել է մտրակի
ՁՅԱՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԸ ՊԱԿԻՍՏԱՆՈՒՄ ԷԼ ԵՆ ՄԱՀԱԲԵՐ
Հինգշաբթի օրը Պակիստանի հյուսիս-արեւմուտքի սահմանային գավառի սարերում ձնհոսքի պատճառով ամենաքիչը 25 մարդ է զոհվել: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, տեղի ունեցած ողբերգության արդյունքում ձնհոսքը ծածկել է գավառի տասնյակ բնակելի տներ: Ենթադրվում է, որ տեղի ունեցածի պատճառը աննախադեպ ձյան տեղումներն են եղել:
ՀԱՐՁԱԿՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՎՐԱ
Փետրվարի 18-ի առավոտյան անհայտ անձը հարձակում է գործել Գերմանիայի Լյուդվիգսխաֆեն քաղաքի ուսումնարաններից մեկի ուսուցիչների վրա եւ կրակ է արձակել նրանց ուղղությամբ: Արդյունքում առնվազն մեկ հոգի սպանվել է: Հարձակման հեղինակ 23-ամյա երիտասարդն արդեն կալանավորվել է, բայց նրա անունը չի նշվում, հայտնի չեն նաեւ նրա վարքագծի շարժառիթները: Ոստիկանությունը դժվարանում է ասել՝ արդյոք տեղի ունեցածը զանգվածային սպանություններ իրականացնելու
ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԹՈՇԱԿԱՌՈՒ ՉԻ ԼԻՆԻ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն ստեղծել է «Միստեցկեյ արսենալ» (Գեղարվեստական արսենալ) թանգարանային համալիրի դիտարկող խորհուրդ ու ինքն իրեն նշանակել դրա ղեկավար, իսկ տեղակալ է նշանակել Գործերի պետական կառավարչության ղեկավար Իգոր Տարասյուկին: news.am-ի մատուցմամբ՝ համապատասխան հրամանը նա ստորագրել է փետրվարի 16-ին: Համաձայն փաստաթղթի՝ դիտարկող խորհրդի կազմում են նաեւ նախագահի գրասենյակի ղեկավարը, նրա տեղակալը, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը,
Գրոհայիններն ակտիվ են նաեւ Հնդկաստանում
Հնդկաստանի հյուսիս-արեւելյան շրջանում հինգշաբթի գիշերը մաոիստ-գրոհայինները զինված հարձակում են գործել Բիհար նահանգի Ջամուի մարզի գյուղերի վրա, որի արդյունքում առնվազն 9 մարդ սպանվել, 12-ը վիրավորվել է, 25 տուն՝ այրվել, եւս 10 խաղաղ բնակիչների գրոհայինները գերեվարել են: Ոստիկանության տվյալներով, զինված գրոհայինները եղել են ավելի քան 100 հոգի: «Newsru. com»-ի մատուցմամբ, անցած երկուշաբթի օրը մաոիստները հարձակվել էին նաեւ
ՆԱՏՕ-ն դատապարտել է ռուս-աբխազական նոր պայմանագիրը
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները հայտարարել են, թե Ռուսաստանի եւ Աբխազիայի միջեւ կնքված ռազմական համագործակցության մասին պայմանագիրը, որով նախատեսվում է Վրաստանից անջատված այդ տարածքում ռուսական զորքերի՝ ամենաքիչը 3 հազարանոց հետեւակային ուժերի տեղակայում, իրավական ուժ չունի: «ՆԱՏՕ-ն շարունակում է Ռուսաստանին կոչ անել՝ պահպանելու հրադադարի մասին համաձայնագիրը, որը կնքվել է Եվրամիության միջնորդությամբ: Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի եւ Վրաստանի տարածաշրջանների
ԴՈՒԲԱՅԻՑ ՄԵԿՆԱՐԿԱԾ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ
Հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպան Ռոն Պրոսորը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարարություն՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներից մեկի՝ Մահմուդ ալ- Մահուբի սպանությունն իրականացրած անձանց կողմից բրիտանական անձնագրերի օգտագործման առնչությամբ բացատրություններ տալու համար: Իսրայելցի դիվանագետի հետ հանդիպել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դեւիդ Միլիբենդը: Հիշեցնենք, որ ալ-Մահուբը սպանվել էր հունվարի 20-ին, Արաբական Միացյալ Էմիրությունների հյուրանոցներից մեկում:
Մինչեւ ե՞րբ
«Խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է, հատկապես խեղդվելու պահին» ՀայԳլխԽեղդՓրկԸնկ Բնաբան ընտրելով հայտնի ասույթի մեր կողմից լրամշակված ձեւակերպումը՝ անդրադառնում ենք «Առավոտի» 2009թ. դեկտեմբերի 11-ի՝ «Թիվ 11 դպրոցի առեղծվածը» եւ դեկտեմբերի 15-ի՝ «Ուսուցիչների նամակը» հոդվածներին, ինչպես նաեւ՝ դրանց հետեւած զարգացումներին: «Ուսուցիչների նամակն» այնքան լեցուն էր կցկտուր նախադասություններով, մտքի սխալներով, բառերի անհարկի օգտագործմամբ, որ մատնացույց էր անում դրա
ԾՆՈՂԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ ՊԱՍԻՎ ԵՆ
Ո՞րն է դրա պատճառը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված է. «Ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձեւավորվում են խորհրդակցական մարմիններ՝ մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձեւավորման կարգը եւ իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ»: Թեեւ «ծնողական խորհուրդ» արտահայտությունը ներմուծվել է նաեւ կրթական օրենսդրություն, սակայն դրանից ոչինչ չի
22. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Տեսարան Սարի թաղից: – Ասում են՝ եթե Աստված կա, թող մի հրաշք գործի, որ տեսնենք ու հավատանք,- ասաց գեղանկարիչը,- եթե մարդը խոսում է, ապա դա արարչագործություն է: Ուշադիր զննեք բույսը, մի՞թե դա Աստծո ստեղծածը չէ: Նոր էինք Սարի թաղ տեղափոխվել, հարեւան Սուրեն Մանուկյանը, որը ասորի է, մինչեւ մեր դուռը ասֆալտապատեց ու ասաց. «Քո գեղեցիկ նկարչության,
Գե՞տ, թե՞ աղբավայր
Թափառող կենդանիների վտանգին Վանաձորի «Դիմաց» թաղամասում գումարվել է սատկած կենդանիներից եկող վտանգը: Թաղամասով հոսող Տանձուտ գետում վերջերս հաճախակի են հայտնվում մաշկազերծված տարբեր կենդանիներ՝ գարշահոտություն տարածելով շուրջբոլորը: Ցավոք, գետին «անծանոթ» չեն կենցաղային, շինարարական եւ այլ աղբատեսակները, ինչը բնակիչների անփութության կամ անտարբերության արդյունք է եւ խոր արմատներ ունի: Քաղաքացիները պնդում են, որ ստիպված են գնում այդ քայլին՝
Հանուն մայրենիի անաղարտության
«Հայաստանցի պաշտոնյաների օգտագործած հայերենը տագնապահարույց է». սա ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի տեսակետն է, որը նա հնչեցրեց երեկ, մամուլի ասուլիսում: Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարեվերջին ՀՀ Սփյուռքի նախարարությունը 2010 թվականը հայտարարեց մայրենիի տարի: Պատճառները հետեւյալն էին՝ Հայաստանից դուրս բնակվող հայերին հայ է պահում հավատքը, լեզուն եւ հայրենիքը, սփյուռքահայերի շրջանում ուծացումը շատ լայն ծավալներ է ստացել՝
ՄԻՍԻՐՆ ԷԼ Է ՄԵՐԸ
Ադրբեջանի ԿԳ նախարարը 2 բուռ հող տարավ Հայաստանից «Առավոտի» այս տարվա հունվարի 23-ի համարում տպագրված «Մեր Շահենն ու նրանց Շահինը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաեւը Հայաստանի Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում ծնված-մեծացած եւ 1988-ին Հայաստանից հեռացած Շահեն Մուստաֆաեւն է: Ջուջեւանցիները մեզ պատմել էին, որ Շահեն-Շահինի ընտանիքը հայերի հետ լավ հարաբերություններ ուներ
ԵՐԳՉՈՒՀՈՒ ԳՈՐԾԸ՝ ԵԴ-ՈՒՄ
Օպերային թատրոնի նախկին երգչուհի՝ 89-ամյա Էվելինա Գեւորգյանը արդար դատաքննության խախտման համար դիմել է Եվրոդատարան։ Հաշվի առնելով դիմումատուի տարիքը՝ Եվրոդատարանը 3-4 ամսվա ընթացքում գործն ընդունել է վարույթ։ Ըստ hra.am-ի, Էվելինա Գեւորգյանն ապրում է երգչախմբային ընկերության տնտեսական կարիքների համար նախատեսված 3,5 քմ փոքրիկ սենյակում։ 1942թ. մարտի 8-ին Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանի վոկալ բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհու մեծ
ՏՈՒԺԱԾԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է
Դեղորայքային թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Աթաբեկյան 19 հասցեի բնակիչ՝ 47-ամյա Գերասիմ Ավետիսյանը: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է ծանր: Նույն օրը Լոռու մարզից ստացված մեկ այլ տեղեկության համաձայն՝ պահածոյացված սնկից թունավորումով Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի Մանուշյան 4/27 հասցեի բնակչուհի՝ 35-ամյա Արմենուհի Թունյանը: Այս տուժածի վիճակն էլ
ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄԸ ԿԱՆԽՎԵՑ
Պռոշյան 19 հասցեի սեփականատեր Էմմա Թելոյանը երեկ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց փորձ արեց դիմել ինքնահրկիզման: Այս անգամ ինքնահրկիզումը կանխվեց նախագահականի աշխատակիցների կողմից, որոնք վերցրին քաղաքացու մոտ գտնվող վառելիքով շիշը եւ խոստացան լուծում տալ նրա բարձրացրած հարցին: Նախորդ անգամ Էմմա Թելոյանը ինքնահրկիզման փորձ արեց Պռոշյան 19 հասցեում, եւ, բարեբախտաբար, «Առավոտը» կանխեց այն: Պռոշյան 19 հասցեի սեփականատերը
ՀԱՅՑԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Երեկ, ժամը 16-ին, ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում տեղի ունեցավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ-ի) ու «Առավոտ» օրաթերթի հայցի քննությունը: Թերթը դատի էր տվել Շիրակի մարզպետին: Նախորդ դատական նիստին ԻԱԿ-ի իրավաբան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր, որպեսզի դատարանում որպես վկա հանդես գա մեր գործընկեր, «Առավոտ» օրաթերթի լրագրող Արամ Զաքարյանը: Վերջինս Շիրակի մարզպետ Լիդա Նանյանին Շիրակի մարզպետարանի էլ.
Հրաձգությունը խանութո՞ւմ չէր սկսվել
Նախօրեին Մոսկվայի քաղաքային դատարանում շարունակվեց ոստիկանության մայոր Դենիս Եվսյուկովի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը: Նախօրեին պարզվել էր, որ Եվսյուկովը հրաձգությունը սկսել էր «Գոլդեն թայմ» սրճարանում, սակայն դատական այս փուլում այդ փաստը չի կարող դիտվել ապացուցողական նշանակության: Մեկ շաբաթ առաջ էր սկսվել Եվսյուկովի հարցաքննությունը: Նա մեղադրվում էր «Օստրով» սուպերմարկետում հրաձգություն կատարելու համար: Մայորին է վերագրվում
«ԿԵՂԾՈՒՄ ԵՆ ԱՆԳԱՄ ՆՈՏԱՐԻ ԿՆԻՔՆ ՈՒ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»
Ասում է ՀՀ Երեւանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար, նոտարական պալատի նախագահ, 32 տարվա աշխատանքային ստաժ ունեցող Ալվարդ Մելքոնյանը: «Առավոտի» հարցին, թե ո՞րն է թիվ մեկ խնդիրը, որը դժվարացնում է նոտարի աշխատանքը, Ա. Մելքոնյանը պատասխանեց այսպես. – Ամեն օր շփվում եմ բազմաթիվ մարդկանց հետ: Նոտարի աշխատանքն ամենադժվարն է հենց այն իմաստով, որ մենք հիմնականում շփվում ենք
Առողջ ապրելակերպ՝ մանուկ հասակից
Սրտաբանը գտնում է, որ դանակը ոսկորին չի հասնի, եթե բժշկական ապահովագրությունը ներդրվի մեր երկրում: «Քանի որ հիվանդությունները գնալով շատանում եւ երիտասարդանում են՝ կապված էկոլոգիայի վատացման, սթրեսների, վնասակար սովորությունների եւ այլնի հետ, առողջապահական համակարգը իր գործունեությունը պիտի համապատասխանեցնի ազգաբնակչության խնդիրներին, այդ պատճառով էլ համակարգը բավական նշանակալի նորամուծությունների կարիք ունի: Նախեւառաջ կարեւոր է բնակչության տեղեկացվածությունը տարբեր հիվանդությունների
«ԿԱԶԻՆՈՅՈՒՄ ԿՐՎՈՒՄ ԵՆ՝ ՊԱՐՏՔԸ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԵՆ ՀԱՆՈՒՄ»
Նման կարծիքի են ոսկու բիզնեսով զբաղվող առեւտրականները, որոնց գլխին հարկայինը նոր հարկեր է բարդել Ամանորի նախատոնական օրերին հարկայինի կողմից «Վաղարշյան եւ որդիներ» ոսկու շուկայում իրականացրած «տեռորը» չմարսած՝ ոսկու առեւտրով զբաղվողները նոր գլխացավանքի մեջ են ընկել: Նախօրեին էլ հարկային տեսուչները ներկայացել էին ոսկու շուկա եւ սկսել գույքագրել առեւտրականների ապրանքը: Հարկահավաքներն իրենց գործողությունները պատճառաբանել են կառավարության որոշմամբ:
ՄԵՐՈՆՔ ՓՈՂԻ ԿԱՐԻՔ ՉԵՆ ԶԳԱ
Ֆրանսիան, Հունաստանը, Իռլանդիան, Ռուսաստանը եւ Թաիլանդը այս տարի գտնվում են հարցված 36 ամենահոռետես երկրների շարքում, որովհետեւ այդ երկրների գործարարները 2010-ին ֆինանսավորման ամենացածր սպասումներն ունեն: Ի տարբերություն նրանց, հայ գործարարները խիստ լավատեսական կանխատեսումներ ունեն: Այս մասին է վկայում երեկ «Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլ» ընկերության հրապարակած «Միջազգային գործարար» զեկույցը: Ըստ զեկույցի, ընդհանուր առմամբ համաշխարհային ճգնաժամը սկսել է մեղմանալ,
258-Ի ՈՒՂԵՎԱՐՁԸ ԹԱՆԿԱՆԱԼՈՒ Է
Երեւան-Բյուրեղավան թիվ 258 երթուղու ուղեվարձը թանկանալու է, քանի որ գիծը սպասարկող ընկերությունը նման իրավունք է ստացել: Այս պահին թիվ 258-ի ուղեվարձը 200 դրամ է, իսկ վարորդները վստահեցնում են, որ այն դառնալու է 300 դրամ, բայց առայժմ 300 դրամով չեն քշի, մինչեւ իրենց ղեկավարությունը հրահանգ չտա: Վարորդները ուղեւորներին վստահեցրել են, որ ուղեվարձի թանկացումը կկիրառեն ապրիլի 1-ից:
5 ՏԱՐԻ՝ ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ
Երեկ կառավարության նիստում հստակեցվել են վարորդական վկայական ստանալու ընթացակարգերը: ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանի խոսքերով՝ դրա հիմնական նպատակն այն է, որ վարորդական վկայական ստանալու ընթացակարգը համապատասխանեցվի «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասի» ՀՀ օրենսդրությանը: Ըստ կառավարության նոր որոշման, մինչեւ 1992թ. փետրվարի 21-ը ԽՍՀՄ պետությունների իրավասու մարմինների կողմից ստացված վկայականները հնարավոր կլինի փոխել՝ առանց որակավորման քննություններ հանձնելու: Արտոնություններ
Օրենքի պահապանը օրենքը խախտում է
Փորձագետը գտնում է, որ նախեւառաջ պետական ծառայողները պետք է օրինապահ լինեն «Կաշառակերության դեմ պայքարը Հայաստանում ունի մի մեծ խոչընդոտ. կաշառակերությունն այս կամ այն իրավիճակում ձեռնտու է բոլորին էլ: Օրինակ, վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնը, սակայն երբ ոստիկանը կանգնեցնում է, նա գերադասում է այդ պահին տալ կաշառք ու ազատվել ավելորդ գլխացավանքից: Հայաստանում ինչքան էլ անթերի
ԽՐՏՆԵՑՆՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ
Վստահ է տնտեսագետը՝ մեկնաբանելով Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավարի արած հայտարարությունը: Օրերս Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, անդրադառնալով «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի ձերբակալության փաստին, մտահոգություն էր հայտնել, որ նման երեւույթը «չի բարելավում Հայաստանի բիզնես-հեղինակությունը»: Հաշվի առնելով, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի նման հեղինակավոր կառույցը
«Ես կուսակցական որոշումների կատարողն եմ»
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանը վստահեցնում է, որ ինքը խոսել է արձանագրությունների քննարկման եւ ոչ թե Թուրքիայից առաջ վավերացնելու մասին: – Օրերս կարծիք էիք հայտնել, թե «Արձանագրությունների վավերացման հարցում նախաձեռնությունը պետք չէ զիջել Թուրքիային: Հարաբերությունների կարգավորման նախաձեռնողը եղել է Հայաստանը, եւ ճիշտ կլինի այդպես էլ շարունակել: Մի բան է, երբ նստում ես՝ անընդհատ սպասում, թե
ՀՔԾ-Ն ՔՐԳՈՐԾԵՐԸ ԿԱՐՃԵՑ
Բա հո դրանք դատարան չէ՞ր մտցնելու Ընդամենը օրերս՝ փետրվարի 17-ին, ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հաղորդագրություն կար, թե՝ հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ՀՀ ԱԺ պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների ժամանակ թիվ 10/12 տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) նախագահին՝ Գ. Գալոյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 150-րդ հոդվածով՝ ընտրությունների արդյունքները կեղծելու համար: Քրեական գործի